ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, January 29, 2012 9:24 - 8 քննարկում

Հայաստանը մոտեցել է աղետի եզրին. Տիգրան Թորոսյան

14:09 • 29.01.12

Քաղաքական գիտությունների դոկտոր, Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը հարցազրույց է տվել Tert.am-ին, որում անդրադառնում է մի շարք կուսակցական և ներքաղաքական հարցերի: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

– Պարոն Թորոսյան, արդեն մի քանի տարի է, ինչ անկուսակցական եք: Ի՞նչն է պատճառը, որ մինչ օրս չեք անդամագրվում այլ կուսակցության: Չկա՞ համագործակցության առաջարկ, թե՞ ինքներդ չեք ցանկանում: Եթե եղել են առաջարկներ,կնեշե՞ք, որ կուսակցություններից են եղել և ինչու՞ եք մերժել:

– Նախ մի քանի պարզաբանման կարիք կա: Կարծում եմ կուսակցական լինել, նշանակում է համատեղել ջանքերն այն մարդկանց հետ, ովքեր ունեն նույն մոտեցումները, սկզբունքներն, արժեքներն ու նպատակները` փորձելով ստանալ հասարակության քվեն և իրագործել այդ նպատակները: Իհարկե, Հայաստանում բացահայտորեն գերակշռող է այլ մոտեցում` անդամակցությունն այս կամ այն կուսակցությանը հանուն պաշտոնի, ազդեցութան, դրամական կամ նյութական բարիքների ձեռքբերման և այլն: Ու հենց դա էլ Հայաստանի ներկայիս անմխիթար վիճակի հիմնական պատճառն է: Ցավոք սրտի Հայաստանի բազմակուսակցական համակարգն այլասերվել է ու քանի որ հենց այդ համակարգից են ձևավորվում իշխանությունն ու ընդդիմությունը, դրանք էական հարցերում և հատկապես իրենց հիմնական արատներով` կեղծիքով, տգիտությամբ ու ագահությամբ միմյանց շատ նման են: Ավելին, շատ հաճախ հիշեցնում են ԽՄԿԿ վերջին, ամենաանկումային շրջանի ծաղրանկարը: Ցավալին այն է` պատկերն այդպիսին է գրեթե բոլոր կուսակցություններում:

Ինչ վերաբերում է ինձ, ապա հիշեցնեմ, որ խորհրդային տարիներին երբեք կուսակցական չեմ եղել, թեև այն ժամանակ էլ դա զգալիորեն հեշտացնում էր տարբեր նպատակների հասնելու ճանապարհը: Երբ անդամակցել եմ այն ժամանակ ընդդիմադիր ՀՀԿ-ին, անգամ ամենալավատեսները չէին կանխատեսում, որ կուսակցությունը վեց-յոթ տարի հետո կարևոր դերակատարություն կունենա իշխանության մեջ: Երբ հեռացա ՀՀԿ-ից, շատ-շատերն էին շահադիտական նպատակներով ձգտում անդամակցել ու շատ կերազեին նման դիրք ունենալ: Մեր մոտեցումները, սկզբունքներն ու արժեքներն արդեն արմատապես տարբերվում էին և հետագա անդամակցությունն անիմաստ էր: Կարծում եմ ոչ թե պետք է կուսակցություններն առաջարկեն ահատներին անդամակցել, այլ անհատն ինքը պետք է դիմի, եթե որոշել է անդամակցել` վերը նշված հիմքերի առկայության դեպքում: Ինչ վերաբերում է համագործակցությանն, ապա դա այլ հարց է, նման առաջարկներ եղել են և որոշ կոնկրետ դեպքերում դա տեղի ունեցել է:

– Առաջիկայում է՞լ եք պատրաստվում մնալ անկուսակցական:

– Կարծում եմ կուսակցական գործունեությունն ու գաղտնիությունը անհամատեղելի են: Եթե որևէ կուսակցության անդամ դառնամ, ապա լրատվամիջոցներն առաջիններից մեկը կիմանան դրա մասին:

– Մասնակցելո՞ւ եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Եթե մասնակցելու եք, ապա ի՞նչ ձևչափով: Հնարավո՞ր է արդյոք Ձեզ առաջիկայում որևէ կուսակացության համամասնական ցուցակում տեսնել, և եթե հնարավոր է, կասե՞ք թե որ կուսակցության շահերը կարողեք պաշտպանել:

– Դեռևս որոշում չունեմ: Անկախ այս կամ այն անհատի հատկանիշներից, գիտելիքներից ու մտավոր կարողություններից, քաղաքականությունը թիմային գործունեություն է և ընտրություններին իմաստ ունի մասնակցել այն թիմի հետ, որն ընդհանուր առմամբ ունի նույն նպատակները, ծրագրերն ու սկզբունքները: Ընտրություններին մասնակցության մի քանի առաջարկներ եղել են, բայց, ինչպես ասացի, դեռևս վերջնական որոշում չեմ ընդունել: Շատ քիչ ժամանակ է մնացել, փետրվարին ամեն ինչ պարզ կլինի: Բայց ցավալի է, որ քննարկումների ու լրատվամիջոցների հրապարակումների հիմնական թեման խիստ անձնականացված է: Գրեթե չեք հանդիպի վերլուծությունների, թե այս ընթացքն ինչ դասավորությամբ ու ինչ որակներ ունեցող խորհրդարան է խոստանում: Մինչդեռ խորհրդարանը վերջնական արժեզրկման եզրին է: Վերջին երեք տարիներին կտրուկ անկում է տեղի ունեցել, թեև պատգամավորական կազմը գրեթե չի փոխվել: Անգամ կարևորագույն հարցերի քննարկման ժամանակ (պետական բյուջեի նախագծեր, ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման, Լեզվի մասին օրենքում, Բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխությունների մասին և այլն) բանավեճը խորհրդարանում իսպառ բացակայում էր, մեծամասնությունը վերածվել էր միայն քվեարկության գործիքի: Նման նախագծերի ընդունման արդյունքում ոչ միայն խախտվել է երկրի սահմանադրության մի շարք նորմեր, աղճատվել է պետական կառավարման մարմինների հակակշիռների ու զսպումների համակարգը, այլև բազմաթիվ սխալներ պարունակող նախագծերի կացնային մեթոդներով ընդունման արդյունքում օրենսդրության մեջ հայտնվել են բազմաթիվ հակասություններ ու սողանցքներ: Հաճախ խոսվում է խորհրդարան մեծահարուստների մուտքը խոչընդոտելու, նոր մարդկանց բերելու, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտության մասին: Սակայն դրանք մակերեսային մոտեցումներ են և ակնհայտ է, որ առանց լուրջ գիտելիքների, խորքային պատկերացումների ու սկբունքային վերանայումների նոր գումարման խորհրդարանի որակները չեն լինելու ավելի լավը: Հայաստանը մոտեցել է աղետի եզրին և պահանջվում է առանց այդ էլ սակավ կարող ուժերի համախմբում:

– Ձեր Կարծիքով ՀՀԿ-ն, որն այսօր ունի բացարձակ մեծամասնություն, վաստակե՞լ է արդյոք բարոյական իրավունք, հավակնելու կրկին մեծամասնություն կազմելու և չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ում կան դեմքեր, որ հոգնեցրել են հասարակությանը:

– Առաջիկա ընտրություններին մնացել է ընդամենը չորս ամիս և կարծում եմ այդ հարցերի պատասխանը պետք է ակնկալել հասարակությունից, որն էլ միակն է, ով իրավունք ունի որոշելու, թե ով ինչքան տեղ պետք է ունենա խորհրդարանում և ով կարող է մեծամասնություն կազմել: Իհարկե, դժվար չէ կանխատեսել հակադարձումը` իսկ ով նրան դա թույլ կտա անել, սակայն վստահ եմ, որ եթե մարդիկ իրենց առաջիկա հինգ տարվա կյանքը չվաճառեն մի քանի հազար դրամով ու քվեարկեն արդարամտորեն, ապա ընտրությունների արդյունքները կեղծելը հեշտ չի լինի: Ի դեպ, այդ երևույթը շատ բնութագրական է թե իշխանության, թե ընդդիմության համար: Մեկը քաղաքացուն կաշառք է տալիս` պահանջելով քվեարկել իր օգտին, մյուսը կոչ է անում վերցնել կաշառքը և քվեարկել իր օգտին: Փաստորեն երկուսի մոտեցումն էլ նույնն է` կաշառք կարելի է վերցնել, բայց ամեն մեկը ցանկանում է, որ արդյունքը լինի իր օգտին: Վստահաբար կարելի է պնդել, որ նման գործունեությամբ զբաղվողներից ով էլ լինի իշխանության, կաշառքը շարունակելու է մնալ իր հիմնական գործելակերպը:

– Շատ են խոսում այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի ` քաղաքական ասպարեզ վերադառանալու դեպքում կսատարեք նրան: Նախ, ըստ Ձեզ,հնարավո՞ր է երկրորդ նախագահի մեծ քաղաքականություն վերադառնալը, և երկրորդ, եթե Ռ. Քոչարյանը այնուամենայնիվ փորձի վերադառնալ, կսատարե՞ք նրան թե ոչ:

– Կարծում եմ մի քանի ամիս առաջ Ռոբերտ Քոչարյանը սպառիչ պատասխաններ է տվել այդ հացերին և լրացուցիչ, կողմնակի մեկնաբանությունների ու գուշակությունների կարիք չկա: Նախորդ հարցերից մեկին պատասխանելիս, ասացի, որ ցավալիորեն Հայաստանում քննարկումների ու հրապարակումների ճնշող մեծամասնությունը պարզունակ է, մակերեսային, անձնավորված և հիմնված տարատեսակ ասեկոսեների ու բամբասանքների վրա: Պատահական չէ, որ մեր երկրի քաղաքական կյանքն էլ է այդպիսին: Երկրորդ նախագահի հետ մեր հարաբերությունները հիմնված են եղել փոխադարձ հարգանքի վրա, ողղված են եղել քննարկվող հարցերի համար արդյունավետ լուծումներ որոնելուն: Ինչ վերաբերում է աջակցելուն, ապա ես միշտ աջակցել եմ և պատրաստ եմ աջակցելու ցանկացած նախաձեռնության, որը հիմնված է գիտելիքների ու փորձի վրա և օգտակար կլինի մեր երկրի համար:



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Suren
Jan 29, 2012 12:21


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('18043') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x84\xD5\xA5\xD5\xB6\xD6\x84 \xD5\xB4\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x84\xD5\xA5\xD5\xB6\xD6\x84 \xD5\xB4\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x84\xD5\xA5\xD5\xB6\xD6\x84 \xD5\xB4\xD5\xAB\xD5\xA1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219