ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, January 17, 2012 4:13 - 5 քննարկում

Նապոլեոն Բոնապարտը կովկասյան (հայկական)արմատներ է ունեցել

Ֆրանսիացի գենետիկ Ժերար Լյուկոտը հայտարարել է, որ Ֆրանսիայի միակ ցմահ կայսր Նապոլեոն Բոնապարտն ունեցել է կովկասյան(հայկական) արմատներ։

Le Figaro-ն գրում է, որ գիտնականը կայսրի ԴՆԹ-ի նմուշներ վերցրել է Շատորու քաղաքում գտնվող նապոլեոնյան թանգարանից, որտեղ պահվում են նրա մազերի մի փունջ ու մի քանի փաստաթուղթ։ Լյուկոտը, որն իրեն համարում է մոլեկուլյար ծագումնաբանության հիմնադիրը, ԴՆԹ-ն ուսումնասիրել է մի քանի «տեսանկյունից» այդ թվում բացահայտել է սեռական քրոմոսոմի պրոֆիլը, ինչը թույլ է տվել բացահայտել Նապոլեոնի գենետիկ տվյալները և մայրական և հայրական կողմից։ Պարզվել է, որ Նապոլեոնի գեների մի մասը համապատասխանում է Մերձավոր Արևելքի բնակչության գեներին, ինչը հաստատվում է նաև հենց կայսրի տեղեկություններով, ըստ որոնց նա իր նախնի է համարել Իտալիայի Սարցանա քաղաք գաղթած մի վարձկանի։

Լյուկոտի առաջին բացահայտումներից հետո նրան է դիմել Նապոլեոնի եղբոր ժառանգներից մեկը՝ Ժերոմ Բոնապարտը, որն առաջարկել ստացված արդյունքները համեմատել իր ԴՆԹ-ի նմուշի հետ։ Բոնապարտների Y քրոմոսոմները նույնական են եղել, ինչը թույլ է տվել ավելի կոնկրետ համոզվել, որ Բոնապարտներն ունեն ոչ թե արաբական, այլ կովկասյան-հայկական գեներ։

Այլ գիտնականներ ընդունելով Լյուկոտի ստացած արդյունքների լրջությունը, կոչ են անում նոր հետազոտություններ անցկացնել այլ լաբորատորիաներում; Շատերի կարծիքով, ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը հնարավորություն կտա Նապոլեոնի մահվան պատճառը, եթե պարզվի գենետիկ հիվանդությունների առկայությունը։ Նապալյոն Բոնապարտը տառապել է «երեվանյան» կոչվող հիվանդությամբ:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Կարինէ Հայրապետյան
Jan 17, 2012 4:24


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('17732') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://www.arme...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219