Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, January 13, 2012 2:31 - 14 քննարկում

Հիմա, ցույց տվեք ինձ, խնդրում եմ, այն գաղափարախոսությունը, որն առաջարկում է մեզ Կոմիտասը:

Հարգելի Գևո, նախ հավատացնեմ, որ ես երբեք չեմ բողոքում. դա իմ սկզբունքը չէ: Հիմա, ցույց տվեք ինձ, խնդրում եմ, այն գաղափարախոսությունը, որն առաջարկում է մեզ Կոմիտասը: Չկա այդպիսին և չի էլ կարող լինել, որովհետև խորամանկ տերտերն ա՛յլ նպատակ է հետապնդում: Մի պահ մոռանանք նրա բարձրագոչ արտահայտությունները՝ մեր հազարամյակների պատմության ու մշակույթի մասին: Ի՞նչ եք կարծում, պարթև Գրիգորը չգիտե՞ր, թե ինչ փառահեղ երկիր էր ամայեցնում. գիտեր, բայց և այնպես՝ արեց իր գործը: Իսկ ո՞վ է ասում, թե մենք դեմ ենք սեփական արժեքների վերագնահատմանը, ո՞վ է ասում, թե մեր պարտությունների համար մեղավոր են բոլորը՝ բացի մեզնից: Մեծամտություն չհամարեք, բայց մատների՛դ վրա չեք կարող հաշվել այն մարդկանց, ովքեր Նժդեհի ստեղծած ուսմունքի խորությունն ու իմաստը ո՛չ միայն հասկանում են կատարելապես, այլև՝ տասնամյակից ավելի, լծված են դրա համակարգման գործին: Բայց ցիտել Նժդեհին ամեն առիթով՝ ես ավելորդ և անպատեհ եմ համարում:
Հարց տվել եք ինքներդ Ձեզ, թե ինչու՞, փոխանակ սկսելու ինքնաքննադատությունից և Հայաստանի եկեղեցու ինքնամաքրման կոչերից՝ Կոմիտասն անընդհատ քննադատում է հայ ազգի ուղին: Սա՞ է Ձեր հասկացած ինքնաքննադատությունը: Մեղադրել սեփական հավաքականությանը՝ մահացու մեղքերի մեջ, առանց սակայն, նշելու, որ այդ մեղքերի մեջ նրան գլորում է իր հոգևոր և մտավոր ընտրանին՝ առնվազն աճպարարություն է: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակ է հետապնդում Կոմիտասի հռետորական հարցը՝ ինչու՜ չպահեցինք մեր հին հավատքը: Իսկ ո՞վ ասաց, թե չպահեցինք: Քրիստոնեության ընդունումից հետո, շուրջ մեկ հարյուրամյակ, պետական մակարդակով հայն անընդհատ փորձել է վերադարձնել իր կորցրածը: Մինչև ուշ միջնադար, մինչև օրս, պահողը՝ պահել և փայփայում է իր նախնյաց արժեքները: Իսկ ո՞վ պետք է հարցն ուղղի՝ տերտե՞րը, թե՞ մենք. ես հարցնում եմ վարդապետին. իսկ ի՞նչ եք կարծում, ինչու՞ կործանվեց հայոց հինավուրց քաղաքակրթությունը, ինչու՞ կործանվեց հայոց պետականությունը, ինչու՞ չեք խոսում եկեղեցու պատերի ներսում բույն դրած չարիքի ու արատների մասին: Կոմիտասի նպատակը հետևյալն է. հայ իրականության մեջ բույն դրած հարյուրավոր աղանդներն այսօր, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ավերիչ որս են սկսել արժեհամակարգային ոլորտում: Եվ փաստն այն է, որ քրիստոնեական ուսմունքն ու սուրբ երրորդության մասին վեճերը ամենևին էլ չեն օգնում պաշտոնական եկեղեցուն՝ դրանց վտանգը չեզոքացնելու: Ավելին, այս աղանդներից շատերը, հենց բիբլիայով, առավել տրամաբանորե՛ն են արդարացնում գոյություն ունենալու իրենց իրավունքը: Սա փաստ է, որ Կոմիտասն ու իր վերադասներն արդեն շատ վաղուց են հասկացել: Մեկ տասնամյակից ավելի կոկորդ պատռող որոշ հայորդիների ձայնը, թե աղանդների դեմ արդյունավետ պայքարի միակ զենքը կարող է լինել՝ նրանց ազգային արժեքների ու գաղափարաբանությունների հակադրումը, այսօր հասել է տերտերների գիտակցությանը: Եվ Կոմիտասն սկսել է խոսել արիներից ու շումերներից, ծագումից ու փառահեղ անցյալից: Բայց քի՛չ է դա և նույնիսկ՝ անիմաստ, եթե համարձակություն և ազնվություն չունես՝ իրերին իրենց անունները տալու: Նեղմիտ կղերականին հատուկ թույնով, ձեռքի հետ էլ փորձում է վարկաբեկել այն ամենն, ինչ մինչ օրս տաբու է եղել, և հավատացեք, այդպիսին էլ կմնա եկեղեցու համար:
Քրիստոնեական ուսմունքին չէ՛, որ քար ենք նետում, և ո՛չ էլ Կոմիտասին ցանկանում ենք մատաղ անել հեթանոս աստվածներին: Եթե Հայաստանի եկեղեցին որոշել է իրերը կոչել իրենց անունով, ապա թող դա սկսի իրենից: Ընդհամենն այսքանը: Կոմիտասի հուզախառն ճամարտակությունների կարիքը չկա: Դուք ինքնե՛րդ կարող եք հարկ եղած դեպքում նրանից ավելի տրամաբանորեն և հայրենասիրական պաթոսո՛վ շարադրել Ձեր անցյալը: Կղերական միջամտությունն հետաքրքիր և արժեքավոր է միայն այն դեպքում, երբ այն վերաբերվում է եկեղեցու փտած կարգերի առողջացմանը:Ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունն ու առկայությունը երբեք պայմանավորված չե՛ն եղել սևազգեստների քարոզներով, միջամտությամբ և մանավանդ՝ առաջարկած հիմնադրույթներով: Այսքանը, հարգելի Գևո: Եթե կցանկանաք առավել մանրամասնորեն զրուցել այս թեմայով, խնդրե՛մ, կարող ենք շատ արագ կապ հաստատել միմյանց հետ:
Հարգանքներս. Գևորգ Հովհաննիսյան:



14 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ՎԱՐԴԱՆ
Jan 13, 2012 3:22


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('17567') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBB\xD5\xB6\xD5\xB9\xD5\xB8\xD6\x82 \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBB\xD5\xB6\xD5\xB9\xD5\xB8\xD6\x82 \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBB\xD5\xB6\xD5\xB9\xD5\xB8\xD6\x82 \xD5\xA5\xD6\x84...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219