ԱԶԱՏ ԽՈՍՔ - Հեղինակ՝ . Wednesday, January 18, 2012 4:20 - 47 քննարկում

Հրաշք է՞ր, թե Հրաշք չէր….

Հարգելի հայրենակիցներ: Ուշադրությամբ կարդացի նյութին վերաբերվող բոլոր 35 հղումները: Կարծիքները հավասարաչափ տարակարծիք են: Հաշվի առնելով Սոնա Արշունեցու տարածած հրաշքի մասին աղմուկ հանած վիճաբանությունը, կատարվում են ձևավորման փոփոխություններ պահպանելով առաջ քաշված պահանջները: Հրանտ Մարգարյանի գրվածքից հեռացվում է «լողարանի պատ» արտահայտությունը, ինչպես նաև «էժանագին ներկերով» արտահայտությունը:
Մարգարյանի հայտարարությունը իջեցվում է Սոնա Արշունեցու գրվածքի տակ, որպես մեկնաբանություն, որը համաձայն չէ հրատարակված նյութի հետ և փորձում է բացատրություն տալ Բելգիայում ներկայացված հրաշքին:
Մի շարք մասնագետներ հերքեցին հրաշքի առկայությունը և հայտնված նկարը համարեցին քիմիական ներկերի կիրառման արդյունք, որը բողոքարկվեց Սոնա Արշունեցու կողմից. «նկարը անհետացել է պատից 8-րդ օրը» հայտարարությամբ:
Ցանկալի կլինի Բելգիայում ապրող մեր հայ հայրենակիցները փաստեն պատից անհետացած նկարի մասին, անձամբ գնալով բնակարան և նկարահանելով մաքուր պատը, որտեղ մինչ այդ հայտնվել էր այդ նկարը: Դրանից հետո ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ կտպագրվի հերքում, որ դա իրոք հրաշք է եղել և Հրանտ Մարգարյանին հրապարակավ կհայտնի նրա մեկնաբանությունների սնանկությունը, ինչպես նաև նկարիչ մասնագետներին կարգի կհրավիրի հրաշքի դեմ կեղծ ցուցմունքներ տալու համար:
Ներկայացվում է պատին հայտնված նկարը վերականգնված գույներով:
Կոչ եմ անում լինել փոխադարձ հանդուրժողական և հարգալից:
Ս.Քիրեմիդջյան

Հիսուս Քրիստոսի պատկերը հայտնվել է բելգիահայի բնակարանի պատին (Տեսանյութ)

Ուրբաթ, Հունվար 13, 2012, 00:31

Արդեն երրորդ օրն է, ինչ Հիսուսի պատկերը (նկարում` ձախից) պատկերվել է տղայիս` Մամիկոնի Բրյուսելում գտնվող բնակարանի պատին, եւ տասնյակ հայեր ու բելջեր են գալիս տեսնելու Հիսուսի իրական պատկերը: Ցանկալի է, որ hայկական hեռուստաալիքները նույնպես արձագանքեին այս հրաշքին, որը այսօր, քան երբեւէ` շատ անհրաժեշտ է մեր ազգին: Ուզում եմ մի փոքր բացատրություն տալ, որը, կարծում եմ, անմիջական կապ ունի կատարված հրաշքի հետ. 12 տարի առաջ, երբ տղաս տեղափոխվում է Բրյուսել, փողոցով անցնելիս աչքն է առնում, որ շինարարական աղբի վրա Քրիստոսի պատկերով մի սրբապատկեր է գցված: Վերցնում է, բերում տուն, մաքրում ու փակցնում իր տան պատին (նկարում` աջից): Հետո այս տարի, երբ տղաս տուն գնեց ու վերանորոգեց, այս սրբապատկերը պատին չէին ամրացրել, ուղղակի դրված էր հայելիի դիմաց, ու հիմա Քրիստոսի պատկերը պատկերվել է այն հայելիի վերեւի պատին, որի դիմաց դրված է սրբապատկերը. կարծես ասել ուզեց` իմ տեղն էստեղ է, վերեւում, ո՛չ ներքեւում: Արդեն երրորդ օրն է պատկերը չի անհետանում. երբ հեռախոսով կամ տեսախցիկով նկարում են, այնքան կենդանի է երեւում Քրիստոսի պատկերը, որ անգամ մարմնի բնական  գույնն է երեւում: Այսօր, երբ աղանդավորները վխտում են Հայաստանում, շատ կուզեի, որ այս հրաշքի մասին բարձրաձայնվեր, որ մարդիկ դարձի գային: Սոնա Արշունեցիգրող-հրապարակախոս

”Հայկական Ժամանակ” օրաթերթ

 

Սոնա Արշունեցին տգիտություն (հակագիտություն) է տարածում..

Ամենավտանգավորները նրանք են, որ գրել գիտեն, բայց ինտելեկտ չունեն, սնոտիապաշտ են, գիտություն չունեն, մտածել չգիտեն…
Ահա «Հայկական ժամանակ» չկոչվածը հրատարակել է մի «հրաշք», ինքն էլ չհավատալով դրան:
Հարգելի Սոնա Արշունեցի, Դուք վտանգել եք Ձեր գրող-հրապարակախոս կոչվելը ընդամենը մեկ սայթաքումով՝ տգիդության տարածումով:
Հիմա լսեք թե ինչպես է այդ նկարը հայտնվել ձեր տղայի նոր գնած տան  պատին:
Ուշադրությամբ դիտեք ձեր իսկ նկարահանած տեսանյութը, հստակ երևում է , որ դա նախկինում նկարված գեղարվեստական գունավոր, ոչջրաթափանցիկ որմնանկար է կամ պաստառ ամբողջ  պատին: Մի ժամանակ դա տարածված էր եվրոպական երկրներում որպես հունա-հռոմական ոճ: Դա անում էին, որպեսզի վանեն  միապաղաղությունը: Նույնիսկ հայտնվեցին պատրաստի որմնանկարներ, դրանց հիմնական արտադրողը Ճապոնիան և Չինաստանն էին:
Նախկին տան տերը վաճառքից առաջ մի թեթև կարգի է բերել բնակարանը, այսինքն գնորդին հանձնել մաքուր պատերով չեզոք ճաշակի տուն: Ահա նա ջրա-էմուլսիոն  սպիտակ ներկով թարմացրել է լողարանի ներսի պատերը ծածկելով գնորդի աչքից որմնանկարը, քանի որ այն պոկել հեռացնելը բավականին ծախսարար է:
Դուք հավանաբար նույն պատերը պատել եք յուղաներկով կամ մեկ ուրիշ լուծիչ պարունակող ներկով, որը չորանալով կիսաթափանցիկ է դարձրել ենթաշերտը և որմնանկարը աղոտ հայտնվել է տակից: Թե երևակված կնոջ պատկերը ինչ կապ ունի փողոցից գտած սրբապատկերի հետ, որի չափն ու բովանդակությունը չեն հաշտվում ձեր երևակայության հետ, դա մի կողմ թողենք, բայց հրապարակախոս լինելով հանդերձ, խնդրեմ, մի կեղտոտեք հրապարակը Ձեր տգիտությամբ: Ես խիստ եմ գրում, քանի որ Դուք չեք հասկանում թե ինչ կարգի ավիրածություն եք կատարում հայկական հոգեբանության մեջ:
Համոզվելու համար քերեք պատի մի հատված և ձեր սեփական աչքերով կտեսնեք տակի հստակ որմնանկարը կամ պաստառը:
Ներկայացնում եմ նաև Ձեր ամբողջ համացանցով տարածած «հրաշքը» և աղանդավորներին ուղղված կոչը:
Կարծում եմ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԸ կհրատարակի իմ «հրաշքաբացահայտումը»: Շնորհակալություն:
ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ (Ճարտարապետ,Շինարար)
Երևան

 

 



47 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ
Jan 12, 2012 22:30

Ընթերցեցի Սոնայի և Հրանտի գրածները, սակայն ինձ համար անհասկանալի մնաց`ինչու? վիճահարույց հարցը բարձրացնողի` Սոնայի գրածը ,,Լույս Աշխարհ,,-ում երևաց որպես 2-րդական,, իսկ նրան անաղոք քննադադող Հրանտինը` ,,հիմնական նյութ,,:
Հրանտի բացատրությունները մասնագիտական են և տրամաբանական: Բայց ինձ համար հարց է.` ինչպես? է ,,մասնագետ,,-ը իրեն թույլ տալիս Երևանում նստած, վերջնագրի պես ,,լուրջ եզրահանգումներ,, անել Բելգիայում ապրող հայի բնակարանի պատին հայտնված Հիսուսի պատկերի մասին: Չէ որ? նորություն չեն սրբերի երևալը /դրանք հոգևորականներն անվանում են նաև երևակումներ/ ոչ միայն տներում, այլև տարբեր երկրների երկնակամարում, երկնքի տարբեր հատվածներում` դա անհերքելի փաստ է: Վերջերս հայտնի է դարձել նաև, որ երկրի վրա գիտնականները ստեղծել և հաջողությամբ փորձարկել են հատուկ լուսային ֆոներով, ֆիզիկայի և քիմայի վերջին նվաճումներով ստեղծված սրբապատկերների արհեստական երևակումներ, դրանց հրապարակային ցուցադրումներ, որ ,,ոչ մասնագետ,, դիտողներից ոչ ոքի մտքով չի անցել, որ այդպիսի ,,հրաշքը,, կարող է մարդու կաղմից ստեղծված լինել:Այնպես, որ այս լուրջ հարցին պետք չէ վերաբերել քամահրանքով. Դա Հիսուսի երևակում է, թե? ոչ, պետք է ասեն այդ պատկերը տեսած և փաստն ուսումնասիրած հատուկ մասնագետները, այլ ոչ թե Երևանից իչ ,,ոչնչացնող կարծիքը,, հայտնող ճարտարապետ-շինարարը:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 28 Thumb down 48

պարզ հայ մարդ
Jan 13, 2012 0:46

Այս կայքը հակաքրիստոնեություն տարածելուց հաճույք է ստանու՞մ։ Լուրջ կասկածի ու մտածելու տղիք է տալիս։ Ովքե՞ր են ղեկավար անդամները, ի՞նչ իրական նպատակներ են հետապնդում։ Շաաատ կասկածելի է։ Գուցե գայլե՞ր են, գառան մորթու տակ թաքնված։ Իրենց գործերն ու նպատակները բարի ու հուսադրող չեն։
Այս կատարված դեպքի մասին ոչինչ ասել չեմ կարող։ Գուցե ճշմարիտ է, գուցե և շառլաթանություն է։ Էականը դա չէ, այլ այն, որ մեր ապրած ամեն վայրկյանը հրաշք է։ Բայց հավատացողի համար մեկ հրաշքը շատ է, չհավատացողի համար հազարը քիչ։
Ամեն կրոն իր տեղը, դիրքը և արժեքն ունի անշուշտ։ Սակայն այդ չի նսեմացնում կամ խամրենցնում ճշմարիտ քրիստոնեության վեհ ու սրբացնող արժեքը։
Քրիստոնեության ճշմարիտ էությունը մարդուն Աստվածային կատարելության առաջնորդող թագավորական ճանապարհ է։
Դուք այլ ճանապարհ եք ընտրում, խնդրեմ, բայց ձեզ տիեզերական գիտունների տեղ մի դրեք։ Մի քիչ հոգով խոնար ու համեստ եղեք, սիրելի հայրենակիցներ։
Ի դեպ սա պիտի հոգևորականները բացատրեին, այլ ոչ թե ես։ Բայց ցավոք սրտի խելքը գլխին հոգևորական էլ չունոնք։ Այդ իսկ պատճառով ունենք այն, ինչ ունենք։ ,,Ի ծննդէ գոռոզ ու պարզամիտ հավաքականություն,, սրտի ցավով կասեր Ա. Դավրիժեցին։
Խորապես մտահոգված՝ պարզ հայ մարդ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 50 Thumb down 48

Մերուժան
Jan 13, 2012 1:57

Համամիտ եմ Հրանտ Մարգարյանի խիստ ոճով քննադատությանը։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 43 Thumb down 28

Արմեն .Բ
Jan 13, 2012 2:27

հետաքրքիր է,իսկ ընդհանրապես ո՞վ է տեսել Քրիստոսի նկարը,ո՞վ գիտի թե նա ինչպիսին է եղել,կամ ընդհանրապես եղել է թե ոչ,և արդեն որերորդ անգամ նման անգրագետ ու անհիմն (ամբողջ աշխարհում ) «հրաշք» են ցուցադրում:Այս քայլը աղանդնեիրց ոչ մի բանով չի տարբերվում:Անկեղծորեն, ցանկություն չունեմ վիրավորելու ոչ ոքու,բայց նման անհեթեթ ու անկապ նյութեր հանրությանը մի մատուցեք,մա՜՜արդ ենք էլի:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 60 Thumb down 38

ԵՍ
Jan 13, 2012 7:56

Մարդը տեսնում է այն, ինչ ուզում է: Կոնկրետ ես Հիսուսի նկարը չեմ տեսնում այդ պատի վրա, ինչ-որ տղամարդու պատկեր միգուցե, բայց ոչ ավելին: Ո՞վ ասաց, որ դա Հիսուսի պատկերն է, դուք Հիսուսին ձեր աչքով տեսե՞լ եք, որ իմանաք ինքն է, թե ոչ: Այդքան դյուրահավատ չի կարելի լինել:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 56 Thumb down 22

SONA ARSHUNECI
Jan 13, 2012 8:13

Մարդկանց վրա ցեխ շպրտելուց առաջ բարեհաջեիք նախ իմ գրածը մինչև վերջ կարդայիք ու նոր ոգևորված ձեր մաղձը թափեիք: Նախ այդ վերանորոգումը եղել է մայիս ամսին, իսկ որտե՞ղ կարդացիք բաղնիք բառը, թե իբր բաղնիքի պատին է
երևացել Քրիստոսը, երբ իմ գրածի մեջ նման բան չկա գրված, իսկ պատկերը հյուրասենյակում է ու տասնյակ Բելգիահայեր գալիս տեսնում են ու զարմացած են, քանզի նկարելու ժամանակ ավելի պատկերավոր է երևում Քրիստոսի դեմքն ու
անգամ մաշկի բաց վարդագույն գույնը, երբ հյուրասենյակը ներկված է բաց
լիմոնագույն: Հետո, ինչու՞ է ձեզ թվում, որ Քրիստոսի ծնունդի օրը
հանկարծ հայտնվեց : Մեր ազգի անհավատությունը մեզ դեպի խորտակում է տանում,
դրա համար էլ աղանդավորների թիվը գնալով ծաղկուն է ապրում:
Այսքան հռետորական ճառ գրելու փոխարեն, կարելի էր համեստորեն լռել, երբ
խոսքը ոչ սովորական երևույթի մասին է, այլ Քրիստոսի: ՈՒ ձեր սեփական կարծիքով մի ստիպեք, որ մարդիկ չհավատան այս հրաշքին: Եթե այստեղ ընդամենը մի քանի հոգի են , որ փորձում են հակառակը ապացուցել, բայց
այս օրերին հարյուրավոր մարդիկ են գալիս ու սառսռած հեռանում…
Տարիներ առաջ հենց նույն Բրյուսելի Մայր Աստվածածին եկեղեցու վրա օրեր շարունակ ամպի տեսքով կանգնած է եղել Մարիամը երեխան գիրկը: Ես դա դիտել եմ, երբ դեռ Հայաստանում էի, թե ինչպես հազարավոր մարդիկ կանգնած դիտում էին այդ հրաշքը:
Մի բան էլ ասեմ. մեր ընտանիքը շահ չի հետապնդում, ուղղակի փորձեցի կատարվածը ներկայացնել մեր ազգին, որ անհավատները հավատքի գան, բայց բանից պարզվում է, անհավատների թիվը բավականին մեծ է, անգամ ծաղրում են .դրանում համոզվեցի կարդալով թողած մեկնաբանությունները…
Իսկ Հրանտիկ չի կարող հարյուրավոր հայության անունից խոսել, ես նրա
հեգնանքն իմ անձի շուրջ լռությամբ կպատասխանեմ, քանզի նրան ոչինչ ապացուցելու չունեմ, քանզի մարդ, որին չես ճանաչում տգետ կոչելու իրավունքը չունես: Մի մարդ, որ իմ գրածն անգամ չի կարդացել ու ըմբռնել,
նրա այդքան երկար ժխտողականությունը միֆ է, քանզի խոսքը բաղնիքի պատի մասին չէ, այլ, չոր ու մաքուր հյուրասենյակի պատի, իսկ պատի վրա երևացող նախշերը ջահի ստվերներն են ու քանի որ գիշեր ժամանակ է նկարված, բնական է, որ այդ նախշերը պիտի երևային: Կարծում եմ Հրանտը պիտի որ ներողություն խնդրի ինձ վիրավորելու համար, իրեն սխալ մեկնաբանության համար, որն Լույս Աշխարը այդքան մեծ պատվի է արժանացրել …

ՈՒում էմ մի հարցիս գոնե պատասխաներ, թե որտե՞ղից Հրանտիը գուշակեց,
որ մեր լողարանը էժանագին ներկերով է ներկված:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 31 Thumb down 42

Աննա
Jan 13, 2012 10:10

Հրանտ Մարգարյան, կարծում եմ Սոնա Արշունեցու որդու տանը հայտված պատկերի մասին Հայյ ժողովրդին տեղեկացնելու նրա բարի ցակությունը և աղանդավորության դեմ պայքարելու նրա կամքը պետք է որ յուրաքանչյուր քրիստոնյա հայի համար դառնար մի փարոս և յուրաքանչյուր ոք իր հնարավորույան սահմաններում փորձեր ըմբռնել երևույթը:
Ամեն մարդ իրավուք ունի կարծիք հայտնելու, բայց քաղաքակիրթ ձևով’ ոչ մարդուն վիրավորելով և «Տգիդության» պիտակով որակավորելով, այն բանի համար որ ինքներդ չեք տեսել և հոդվածն ընթերցելուց հետո բովանդակությունը չեք ընկալել. Ես կարդացի հոդվածը, բայց ձեր գրած լոգարանի պատի մասին ոչ մի տողում չհանդիպեսի: Դուք ոչ թէ ճարտարապետ – շինարար եք այլ լավ ՄԱԼՅԱՌ եք, քանզի տարածությամ մեջ կարողանում եք որոշել ներկի որակն ու նաև կարողանում եք ԳՈՒՇԱԿԵԼ ներկի տակ թաքնված Սրբապատկերի գոյության մասին: Մեր պատկերասրահները ու թանգարանները ձեր նման ռեստավրատր են կորցրել.
Դուք կամ աթեիստ եք, կամ աղանդավոր , կամ էլ նախանձում եք Բելգիայում բնակարաններ գնող հայերին ու ձեր արտահայտած կարծիքր խոսում է ձեր հոգու ճղճիմության և տգիտության մասին: Ձեր մոտ բացակայում է նաև կնոջ մասին արտահայտվելու կուլտուրան:
Կարծում եմ արդարացի կլինի, որ դուք ներողություն խնդրեք Սոնա Արշունեցուց ձեր ոչ կոռեկտ արտահայտության համար:
Հազարավոր նմանատիպ հրաշքներ են տեղի ունենում և հրապարակվում: Նման երևույթները սովորական մահկանացուների մեկնաբանության կարիքը չունեն: Եթե չեք ընդունում Աստծո գոյությունը դա ձեր խնդիրն է: Եղեք քաղաքակիրթ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 34 Thumb down 37

ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ
Jan 13, 2012 12:30

Հարգելի Սոնա, չնայած` ես մասնագետի կարծիք էի ուզում իմանալ, բայց Ձեր մեկնաբանությունն ընթերցելուց հետո հավատացի, որ ես երկմտելու իրավունք չունեմ: Դա հրաշք է, և ինչպես մեկնաբանողներից մեկն է շատ դիպուկ գրել` ,,հավատացողի համար մեկ հրաշքը շատ է, անհավատի համար` հազարն էլ է քիչ,,: Շնորհակալություն պարզաբանման համար: Փա~ռք Տիրոջը. ՍԻՐԵԼԻ ՀԻՍՈՒՍ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՆԵՐԻՐ ՄԵՐ ԱԶԳԻ ԲՈԼՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ, ՏՈՒՐ ՄԵԶ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՂՂՎԵԼՈՒ ԵՎ ԴԱՐՁԻ ԳԱԼՈՒ: ԲՈԼՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԻՄ ԱՂՈԹՔՆ ԵՄ ՀՂՈՒՄ, ՏԵՐ ԻՄ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ: ԹՈՂ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՄԵՂՔԵՐԸ ՆԵՐՎԵՆ ՔՈ ԿՈՂՄԻՑ, ՏԵՐ ՀԻՍՈՒՍ: ԴՈՒ ԵՍ ՄԵՐ ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՎԱԾՆ ՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԹԱԳԱՎՈՐԸ: ՀԱՆՈՒՆ ՀՈՐ, ՈՐԴՈՒ, ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ: ԱՄԵՆ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 25 Thumb down 49

Վարդան
Jan 13, 2012 13:27

Զարմանալի: Հիսուսն ու Մարիամը ընդհանրապես Մարքեթինգից գաղափար չունեն: Ուշադրություն դարձրեք, նրանք միշտ հայտնվում են հավատացողներին որոնք էսպես թե էնպես հավատում են: Այ ձեր ցավը տանեմ էսպես չեք կարողանալու նոր Հաճախորդներ ձեռք բերել…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 48 Thumb down 24

SONA ARSHUNECI
Jan 13, 2012 14:15

Վարդան ցավում եմ, որ ձեզ համար աշխարհում շահից բացի ուրիշ սրբություն գոյություն չունի: Ձեր արշինով մեզ մի չափեք: Մենք այս հրաշքը որպես հրաշք ենք ընդունում, ոչ փող աշխատելու միջոց: Այս օրերին տղայիս տան սեղանը լիքն է եկողներին հյուրասիրելու, ոչ ողորմություն հայցելու:
Մենք արժանապատիվ ընտանիք ենք ու ձեր պես մտածողները, որ ապրում են միայն մարդկանցից թալանելու, փող շորթելու ակնկալիքով, դժվար թե սրբություն ունենան ու մեզ հասկանան: Ցավում եմ, որ ձեր մեջ մարդն է մեռած:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 33 Thumb down 44

david
Jan 13, 2012 14:36

Սիրելի Սոնա Արշունեցի, նախ ընդունեք իմ ջերմ բարեմաղթանքներն անձամբ Ձեզ և Ձեր ընտանիքին:
Կփորձեմ մի փոքր լուս սփռել կատարվածի վրա: Պիտի ասեմ, որ Հրանտ Մարգարյանն իրեն դրսեվորել է որպես մի անտաշ ու գռեհիկ անձնավորություն, քանզի իր սրտի մաղձը սխալ ուղղությամբ է թափելով անիմաստ կերպով վիրավորանք է պատճառել Ձեր նման արժանավոր մարդուն:
Շատերը Հայաստանում գիտեն, որ մի շարք լրատվամիջոցներ, որոնցից է նաև «Հայկական ժամանակը», սնվելով օտար երկրների քայքայիչ կենտրոնների ֆինանսներով՝ տարիներ շարունակ ապականում են երկրի մթնոլորտն ու առհասարակ այն ամենը ինչին դիպչում են:
Հիշյալ Հրանտ Մարգարյանին իմ կարծիքով այդպես է տրամադրել այն իրողությունը, որ Ձեր հաղորդումը հրապարակվել է այդ չափ վարկաբեկված լրատվամիջոցում: Անկեղծ եմ ասում, եթե Ձեր անունը այնտեղ հիշատակված չլիներ՝,գուցե ես ավելի դաժան ձևով կարձագանքեյի՝ քան Հրանտը, բայց ոչ այդքան մերկապարանոց ձևով (ի միջի այլոց, ես նմանատիպ թերթերը կարդում եմ միայն նրա համար, որպեսզի իմանամ, թե թշնամին ի՞նչ է մտածում մեր մասին): Հաստատ համոզված եմ, որ նա Ձեզ չի ճանաչում և այդ է պատճառը, որ իրեն այդպես անպատկառ է դրսեվորել Ձեր հանդեպ:
Հավանաբար Հրանտ Մարգարյանը դրանով ոչնչացնում է ոչ թե Ձեզ, այլ «Հայկական ժամանակին», ուստի գտնում եմ, որ նա շատ շուտով Ձեզնից ներողություն կխնդրի, իսկ ինձ մնում է Ձեզ բարեկամական մի խորհուրդ տալ.
Հեռու մնացեք օտար ծագում ունեցող ֆինանսներով գոյատեվող բոլոր լրատվամիջոցներից, ինչպիսիք են «Հայկական ժամանակը», «Լրագիրը», «4-րդ իշխանությունը» և այլն:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 44 Thumb down 22

ԵՍ
Jan 13, 2012 15:01

Հետաքրքիր է, Ալլահը ինչու՞ Մուհամեդի հետ չի հայտնվում մուսուլմաններին: Կա՞մ Բուդդան չինացիներին: Մենակ Հիսուսն ու Մարիամն են հայտնվում, այն էլ քրիստոնյաներին: Հիսուսը ինքն էր աղոթում և երկրպագում Արարչին: Եվ ասում էր, որ միայն քո տեր աստծուն պիտի պաշտես: Աստվածը Աստծուն ինչի պետք է պաշտեր: Հիսուսը ինչ է ասել հրաշքների մասին:

Мф.24:23 Тогда, если кто скажет вам: вот, здесь Христос, или там, — не верьте.
Мф.24:24 Ибо восстанут лжехристы и лжепророки, и дадут великие знамения и чудеса, чтобы прельстить, если возможно, и избранных.
Мф.24:25 Вот, Я наперед сказал вам.
Мф.24:26 Итак, если скажут вам: “вот, [Он] в пустыне”, — не выходите; “вот, [Он] в потаенных комнатах”, — не верьте;

Մարիամը չէր կարող հղիանար սուրբ հոգուց, որը ի դեպ ոգի է թարգմանվում, ոչ թե Հոգի, святой дух (ոչ թե святая душа), holy spirit (ոչ թե holy soul)… Հավատացյալները նույնիսկ իրենց գիրքը ճիշտ չեն թարգմանել… Հա Մարիամը չէր կարող հղիանար սուրբ ոգուց, որովհետև սուրբ ոգին ԻԳԱԿԱՆ սեռի էր:

Ко времени написания евангелия Филиппа (առաքյալ) уже появилась версия о непорочном зачатии. Филипп критикуя его говорит: “Некоторые говорили, что Мария зачала от духа святого. Они заблуждаються… Когда бывало чтобы женщина зачала он женщины?”, потому что слово ДУх женского рода в иврите и арамейском.
Ясно отсюда, что версия непорочного зачатия от духа возникла в грекоязычной среде на более позднем этапе.
Разумееться Иерусалимской общине эта версия не знакома.

Пророчества о Святом Духе
http://www.mestanet.ru/book/hristianstvo/prorochestva_o_svyatom_duhe.html
http://ru.wikipedia.org/wiki/Святой_Дух

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 38 Thumb down 19

SONA ARSHUNECI
Jan 13, 2012 15:03

Հարգելի “ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ” հաճախ է պատահել, որ մի թթու, կամ կծու խոսք է գրվել ձեր հասցեին, դուք անմիջապես ջնջել եք, բայց ձեր կողմից
հարգված Հրանտ Մարգարյանի անձս վիրավորող այսպես կոչված, ամեն մի բացատրությունը անձնական վիրավորանք պարունակող նյութը ձեր կողմից այնքան է հարգվել, որ անգամ դրել եք պատվավոր վերևի մասում’ բուն քննարկվելիք նյութից առաջ, որ անմիջապես թույն պարունակող վերնագիրը աչքի զարնվի: Դա նշանակում է, որ դուք էլ կողմնակից եք այդ վիրավորանքին. ուրիշ բան մտածել չեմ կարող… Կարծում եմ ձեզ ոչ ոք իրավունք չի վերապահել ուրիշ տեղից վերցրած նյութն արտատպեք ու մինչև ուղն ու ծուծը մարդուն մրոտեք. Ինչպես եք թույլ տալիս, որ ձեր էջում հարգված մարդուն իրենց սխալ փաստարկները, իրենց երևակայական պատկերացումները դոգմայի տեղ հրամցնեն ու ինձ տգիտության պիտակով պիտակեն: Ես բացատրություն եմ պահանջում. միթե՞ դուք էլ համամիտ եք Հրանտ Մարգարյանի անձիս որակումների հետ: Ես պատիվ եմ պահանջում…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 31 Thumb down 45

SONA ARSHUNECI
Jan 13, 2012 15:21

Դավիթ ջան ոչ թե ես եմ օգտվել Հայկական ժամանակից, այլ Հայկական ժամանակն է օգտվել Ֆեյսբուքի իմ էջի գրանցումից: Այս նյութը ես գրանցել էի Ֆեյսբուքում: Ես այդքան մյուս մեկնաբանություններից չվիրավորվեցի, քանզի իմ անձնականին չէին կպնում, իսկ Հրանտ Մարգարյանը վարվեց ճիշտ մատնիչ
Նարի Զարյանի պես, որ իր փառը արժևորվելու համար Չարենցին մատնեց:
Չգիտեմ Հրանտին ինչու էր նեղություն տվել իմ հրապարակախոս լինելու փաստը, որ նախանձախնդիր այդ իրողությունն էր ասես մերժել փորձում ավելի շատ, քան բուն նյութին վերաբերվող մանրամասները իր երևակայությանը զոռ
տալը: Եթե ազնիվ մարդ է, նա պետք է մեղանչի, որ արժանավոր մարդու վրա է ցեխ շպրտել, իսկ Լույս Աշխարհին էլ իրեն համախոհ է դարձրել:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 29 Thumb down 36

Անտառամեջ
Jan 13, 2012 17:29

Հրանտ Մարգարյան իսկ որտե՞ղ էր Հիսուսը, երբ այդ բելգիահայերի ինչպես նաև քո պապերին թուրքեը մորթում էին:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 41 Thumb down 28

ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ
Jan 13, 2012 21:22

,,ՀԱՍԿԱՑՈՂԻՆ` ՄԵԿ, ՉՀԱՍԿԱՑՈՂԻՆ` ՀԱԶԱՐ ՈՒ ՄԵԿ…,,
Հարգելի Սոնա, Աստված Ձեր տղայի ընտանիքի միջոցով ցանկացել է Ձեր ընտանիքին ու Աստծո հրաշագործությանը հավատացող մյուսներին իր պատկերը տեսնելու կամ այդ հրաշքի մասին իմանալու միջոցով Իրեն ճանաչողներին ու Իրեն անվերապահորեն ՈՐՊԵՍ ԱՍՏՎԱԾ ընդունողներին ԴԱՐՁԻ ԲԵՐԵԼ: Ոմանք հասկացել են, իսկ ոմանք էլ` ոչ: Դու մի փորձիր հրանտներից ներողություն կամ պարզաբանում պահանջել: Առանց երկմտելու հավատա Աստծուն, և Աստված իր գործը կանի. Ասծոն հավատացողը կպաշտպանվի և կօրհնվի, չհավատացողը` կպատժվի: Թող ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ Աստծոն չհավատացողներն իրենց ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻՑ ,,իմանան,, / սա շատ տարակուսելի է, քանի որ սատանան թույլ չի տալիս Ճշմարտությունն իմանալ/, որ ՀԱՅԵՐԻՍ ԱՍՏՎԱԾՆ իրենց հետ գործ չունի, նա արդեն շանս է տվել, ու ամեն ակնթարթ այդ շանսը տրվում է, ՆՐԱՆՔ ԽԱՂԱԼԻՔ ԵՆ ՄԱՄՈՆԱՅԻ ՁԵՌՔԻՆ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 18 Thumb down 42

Մերուժան
Jan 13, 2012 22:34

Հարգելիներս, կամ դադարեցնենք քննարկումը , կամ մնանք ողջամտության սահմաններում, այնքան , որ գոնե պր. Քիրիմիջյանին հանգիտ թողնենք իր աշխատանքի մեջ և իր պատվական դիրքում։

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 33 Thumb down 19

ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ
Jan 13, 2012 23:27

Հարգելի «ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ»: Կայքէջին նույն բովանդակությամբ հղումը 3 անգամ կրկնելով Դուք հայտնվել եք ՍՊԱՄ-ի առաջին ցանկում: WordPress համակարգը մինչ այդ մեկ անգամ Ձեզ զգուշացրել էր ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ խախտելու մասին: Հետևաբար Ձեր հետագա մասնակցությունը հղումների բաժնում ժամանակավորապես կասեցվում է: Ցավում ենք, միջամտել չենք կարող: Մեկ ամիս հետո ներկայացեք նույն անվամբ: Մի կրկնեք նույն հղումը բազմաթիվ անգամ, պահպանեք ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ: Աստված Ձեզ օգնական. ԱԴՄԻՆ
Comment by ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ moved to the trash.
Comment by ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ moved to the trash.
Comment by ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ moved to the trash.

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 32 Thumb down 16

Վարդան
Jan 13, 2012 23:47

Հարգելի Սոնա, ինչի մասին է խոսքր: Անշուշտ, ամեն ինչ շահից է բխում, բայց ինչու համար շահ ասելով միայն հասկանում եք նյութականը. Եթե Հիսուսի գերագույն նպատակը կարելի եղածին չափ շատ մարդիկ փրկելն է (Դա է լինելու իր ՇԱՀը ) իր որդեգրած ուղղին անհաջող է:

Ձեզ երեւաց Հիսուսը, շատ բարի: Հավատում եք, շատ բարի: Ինչու դուք ուզում եք բոլոր աշխարհին տեղեկացնել այդ մասին: Եթե Հիսուսը ուզում է, օրինակի համար, ինձ փրկի, թող գա ինձ հայտնվի, դու կարծում ես որ Հիսուսը ինձ չի կարողանում հայտնվի եւ քո
միջնորդության կարիքն է զգացել:

Հետաքրքիր է ինչից ենթադրեցիք որ ես մարդկանց թալանելով, եւ փող շորթելով եմ զբաղված: Հո ես մոմավաճառ չեմ…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 53 Thumb down 17

ԳԱՐԵԳԻՆ
Jan 14, 2012 0:20

Կարգին հարց…Իմիջիաիլոց ի՞նչ բանի է՞ր որ:…Արթուր Մեսչյանին էլ ա էտ հարցը շատ հետաքրքրում

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 24 Thumb down 13

Nvard
Jan 14, 2012 0:31

ՀԱՐԳԵԼԻ Հրանտ Մարգարյան կարդալով ձեր մեկնաբանությունը այնպիսի տպավորություն ստացա որ դուք մեկնաբանում եք ձեր իսկ ստեղծած պատմությունը ոչ թե այն ինչ ներկայացրել է Սոնան: Մի՞թե չէր կարելի ավելի բարեկիրթ ձևով արտահայտվել և այդ դեպքում ձեր կարծիքի հետ միգուցե հաշվի նստեին մարդիկ, ոչ թե քարկոծեին: Հետաքրքիր է դուք ձեր ոճով ի՞նչ եք քարոզում գռեհկությու՞ն, բռիությու՞ն, կարծում եմ ճարտարապետ դառնալու համար կրթություն եք ստացել բայց կներեք ձեր գրածից կարելի է ենթադրել որ շատ անկիրթ ու աննրբանկատ մարդ եք: Այստեղ քննարկում են Հիսուսի գոյության և այլ բարձրարժեք հարցեր բաըց պետք է հիասթափությունս հայտնեմ ասելով, որ մինչ բարձր գաղափարներից խոսելը պետք է նախ պարզ հարցեր յուրացնենք, որ ուրիշների վրա անարդարացիորեն ցեխ շպրտելով չեն արժեվորվում մարդիկ, որ ոչ մի գիտելիք չի կարող ՄԱՐԴԿԱՅԻՆ գործոնը երկրորդական դարցնել: Ուրեմն նախ եկեք սկսենք պարզ բարեկրթությունից ու երբ դադարենք միմյանց նկատմամբ թույն շնչել այդ դեպքում ավելի հեշտ կլինի քննարկել և հասկանալ այնպիսի հարցեր ինչիսիք են Աստծո գոյության փաստը, հավատի գործոնը և այլն: Ուրեմն արաջարկում եմ նախ ներողություն հայտնել վիրավորանքների համար, ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ ներկայացված նյութը և հետո միգուցե ձեր մասնագիտական կարծիքը օգնի հասկանալ երևույթը:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 39 Thumb down 30

zhanna
Jan 14, 2012 0:32

Սոնա Արշունեցու հոդվածները հաճախ եմ կարդում: Նա մի հայրենասեր հայուհի է, որ մտահոգված է մեր հայրենիքի համար: Հետևաբար անհարիր է նմանատիպ հոդված գրելը, տպագրելն ու տարածելը անկախ նրանից թե ինչքանով են «ապացուցված» երևույթի ճշտությունը և ոչ ճշտությունը:
Նաև պիտի նկատեմ, որ Լույս աշխարհի «դեմոկրատական» մոտեցումը խեղաթյուրված է՝ վերջին ժամանակներս այստեղ ականատես ենք լինում խիստ անձնական վիրավորանքների, որն ուղղում են միմյանց կայքէջի քննարկումների մասնակիցները: Ընդ որում, Հայ տղամարդիկ վիրավորում են Հայ կանանց: Խնդրում եմ կայքէջի կազմակերպիչներին մշակել բարոյական չափանիշներ և այդ չափանիշներից դուրս թույլ չտալ ոչ մի մեկնաբանություն:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 28 Thumb down 31

SONA ARSHUNECI
Jan 14, 2012 4:31

ՓՈՒՇԸ
Բուրումնալից վարդերի մեջ
Վարդերի հետ կյանք առար.
Դու էլ որպես չքնաղ մի վարդ
Վարդերի մեջ զարդ դառար,
Իսկ երբ տեսար գույնը նրանց,
Բույրն անանց, հոտավետ,
Քո մեջ իշխեց մի չար նախանձ
ՈՒ բախվեցիր նրանց հետ:
Նորից ես քո խայթն եմ օրհնում.
Այն, որ իրեն բույժն ունի.
Օ՜հ, բյուր նզովք լեզվի խայթին,
Որը երբե´ք բույժ չունի:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 34 Thumb down 35

Narek(fr)
Jan 14, 2012 5:43

Հարգարժան Սոնա, կներեք իհարկե, բայց ահավոր տափակ բանաստեղծություն է,անհամեմատելի Սվետլանա Մարգարյանի գրած բոցաշունչ գրածներին:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 35 Thumb down 34

Mareta
Jan 14, 2012 5:49

Համաձայն եմ նարեկի հետ: նման ճաշակ ունեցողի աչքին պատի աբոյին քրիստոս կերեվա: ՃՈՒԱՆՇԻ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 37 Thumb down 31

Mareta
Jan 14, 2012 5:56

ժանա ջան հայրենասիրությունը ի՞նչ կապ ունի սուտ բաներ և սարսափներ տարածելու հետ, էս ո՞ր դարում ենք, որ հավատանք թե բելգիայում ապրող հայի պատին Քրիստոս է իջել աստվածածնի հետ: Սա մի տգիտության հրավառություն է, որ եռման ջուր է լցնոմ մեր տանջված ժողովրդի ցավոտ վերքերին: խելքի եկեք խավարի ասպետներ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 44 Thumb down 30

SONA ARSHUNECI
Jan 14, 2012 6:00

Թեև բանաստեղծության հեղինակը ես չեմ, բայց այնտեղ կա մեծ իմաստ, նամանավանդ վերջին քառյակը, որը շատ համահունչ է Հրանտի թափած թույնին: Բանաստեղծությունը գնահատելու համար հարկավոր է պոեզիայից գլուխ հանել կարողանալ: Այստեղ են ասել,-
Աղվեսի դնչին չհասավ խաղողը’ ասաց,- Թու´, թթու է…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 28 Thumb down 40

Լուսարփի
Jan 14, 2012 8:30

Ճիշտ է աստված հոտը կարող է թողնել և մոլորված գառի հետևից ընկնել,որովհետև նրա համար թանկ է յուրաքանչյուր հոգին:Բայց աստված երբեք ցած չի եկել,անգամ Հիսուսը նրան չի տեսել,որովհետև նա ասել է ում է պետք այն հավատը,որ տեսնելուց հետո պետք է հավատա:Նա ասել է նաև ով որ տեսնի նրան կկուրանա,այնքան որ նա հրեղեն է,:ԵՎ բավ է աստծո անունը անմեղ տեղը մի հոլովեք,դա պատվիրանի խախտում է,:Քննարկողներից ,,Ես,,ը ճիշտ տեղերը նշել է,թե ով կարող է դա լինել:,Այնպես որ ժողովրդին ավանտյուրաների մեջ մի քաշեք,:,,Զգուշացիր ավտոմեքենայից,,ֆիլմի մեջ հարցնում էր,թե ինչու նա ուզում էր հատկապես ձեր մեքենան գողանալ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 25 Thumb down 20

HAKOB M.
Jan 14, 2012 13:13

Հիմնվելով նրան , որ մեր բազմակարծիքությամբ, բացախոսությամբ է ապահովվելու մեր առաջընթացը ու այն , որ մենք պետք է հակադրվենք միմյանց միայն համոզեցուցիչ, հիմնավորված կարծիքներով, չվիրավորելով մեկս մյուսին, ինձ թվում է, որ բոլորն էլ համամիտ են սրան…
Այսօրվա համարիա բոլորին հիանալի հասանելի, “ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ – ԴՊՐՈՑ” տեղեկատվության այս տիրույթում, մենք լսում ենք բազմապիսի, հետաքրքիր նորություններ, հրաշքներ, առեղծվածային երեվույթներ, տալիս ենք մեր գնահատականները, սովորում մեկս մյուսից…
Լսելով մեր բոլորի կողմից հարգված SONA ARSHUNECI հաղորդագրությունը , որդու նոր գնված բնակարանի պատին Քրիստոսի նկարի հայտնվելու կապակցությամբ, ես էլ տարակուսանք ապրեցի…
Վերջերս “ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ” նույնպես դրվել էր մի տեսահոլովակ, որտեղ պատի վրա նկարած Քրիստոսի նկարը արտասվում էր, որը շատերի կողմից այն դիտվեց, որպես մի հերթական ՇԱՌԼԱՏԱՆՈՒԹՅՈՒՆ…
Ես հարգանքով եմ վերաբերվում հավատացիալ մարդկանց , նրանց համարելով, ազնիվ,օրինապահ անհատներ, որոնք ընդունակ չեն մարդկանց նեղություն պատճառելու, բացի աստվածահաճո արարքներից…
Պատկերացնում եմ թե, որքան ավելի շատ կլինեին աշխարհում հանցագործություններն, մարդկանց իրար նկատմամբ կատարվող դաժանությունները, թե չլինեին քրիստոնիական ուսմունքի մարդասիրական դրույթները, սակայն չմոռանալով նաեվ մեր հոգեվորականների դերը ժողովրդի մեջ ներդնելու ըմբոստության, դաժանության ու անհանդուժողականության դրսեվորումները մեր թշնամիների նկատմամբ, օգտագործելով ” ԽՈՏՈՐՆԱԿԻՆ` ԽՈՏՈՐՆԱԿ” սկզբունքը…
Սակայն իմ մեջ ձեվավորվել է մի աշխարահայացք, որ ցանկացած կրոն, իրականում ոչ մի կապ չունեն աստծու – բնության – արարչի հետ ու սրանք արհեստական շինված ու կոչված են հասարակության մեծամասնությանն հնազանդեցնելու, նրան ուղղորդելու իրենց դոգմատիկ դրույթներով…
Օրինակ մուսուլմանական երկրներում մոլաները առավելությունները տալիս են ՇԱՐՅԱԹԻՆ( ավանդականությանը), այլ ոչ թե հասարակության զարգացման մարդկային ինտելեկտին…
Սակայն հայտնի է ,որ մարդկությունը, եթե բռներ ու ընթանար միայն այդ ճանապարհով, ապա մինչեվ հիմա մենք կապրեինք քարանձավներում…
Հավանական է բոլոր կրոններն էլ քարոզում են մարդասիրություն, բացի հրեաներից, որոնք իրենց ուսմունքներով քարոզում են իրենց առավելությունները այլ ժողովրդների նկատմամբ ու հորդորում իրենց համայնքին, որ – ” Ուրիշ ազգերի հարստությունը պիտի ուտես , օտարների որդիք պիտի շինեն քո պաիսպները, նրանց թագավորները պիտի ծառայեն քեզ եւ պիտի ազգերի կաթը ծծես”…
Հարգելի SONA ինչ վերաբերվում է այդ “ՀՐԱՇՔԻՆ”, ապա ես կարծում եմ, որ այդտեղ անպայման առկա է մարդու գործոնը, ցանկալի է, որ ինտելեկտուալ դետեկտիվի օգնությամբ մանրակրկիտ վերլուծվի այդ իրողությունը…
Ես գտնում եմ, որ

ՏԱՐԲԵՐ ԲՆՈՒՅԹԻ ՀՐԱՇՔՆԵՐՆ ՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԽԵԼՔԻ ՈՒ
ԳԻՏԱԿԱՆ ՀՆԱՐՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 46 Thumb down 15

Larisa Meliqyan
Jan 14, 2012 14:46

Աստված սեր է: Այն ոչ շոշափելի է, ոչ էլ տեսանելի: Զգացական երեվույթ է: Աստված հոգի է, ձեր մեջ փնտռեք:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 41 Thumb down 18

SONA ARSHUNECI
Jan 16, 2012 1:00

Հրանտ Մարգարյան Ի՞նչ բարոյական իրավունքով քեզ թույլ տվեցիր նման անպարկեշտ վերնագրով հոդված գրել իմ հասցեին ու թաքնվել… եթե ազնիվ
մարդ ես պատասխան տուր քո ստոր քայլի համար ու ներողություն խնդրիր… մեղանչիր, որ Աստված քո զրպարտությունները ների…
Այս կատարվածի համար քեզ հետ հավասարաչափ իր մեղքի բաժինն ունի նաև “ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԸ”, որին շատ է դուր եկել քո պիտակավորված հոդվածը և դրել է բուն քննարկվելիք նյութից առաջ: Կատարվածը ուրիշ բացատրություն չունի, քանզի, եթե թյուրիմացաբար է եղել, ուրեմն, այսքան
մեկնաբանություններից ու բացահայտումներից հետո, անկասկած, երբ համոզվեցին, որ իրոք հոդվածի նյութը հերյուրանք ու պռովոկացիա է, ու կապ չունի իմ գրածի հետ, պարտավոր էին էջից
ջնջել “Սոնա Արշունեցին տգիտություն (հակագիտություն) է տարածում” վերնագրով հոդվածը, ( որը շատ է դուր եկել “Լույս Աշխարհին”) այլապես դատարանով պատասխան կտաք: Այնպես որ ես կարող եմ պաշտպանել իմ պատիվը, որ ամեն թափթպուկ չփորձի ոտնձգություն
կատարի ու արատավորի այն անբիծ անունը, որ վաստակել եմ իմ
գործունեությամբ:
Հուսով եմ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԸ խոհեմ կգտնվի ու կջնջի իր իսկ կողմից թույլատրած զրպարտությունն ու վիրավորանքը իմ հասցեին…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 26 Thumb down 43

Varuzh
Jan 17, 2012 3:21

Հարգելի հայրենակիցներ, ուշադիր դիտեցի տեսահոլովակը :
Ես պրոֆեսիոնալ գեղանկարիչ եմ, ունենալով մոտ 40 տարվա պրոֆեսիոնալ
փորձ, ասեմ հետևյալը:
Պատի ներքին շերտի վրա ացետոնային կամ մեկ այլ քիմիական լուծույթով
նկարված նկար է ու դրա վրա մեկ այլ լուծույթի ներկով են ներկել, այդ իսկ
պատճառով էլ ներքին շերտը թափանցում է: Նման դեպքերից խուսափելու
համար ներկարարները ացետոնային կամ մեկ այլ քիմիական լուծույթով ներկը
այրում են նոր վրայից ներկում մեկ այլ ներկով:
Վիճաբանելու կարիք չկա, պարզապես պատը ճիշտ չեն ներկել
Վարուժ Կարապետյան

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 39 Thumb down 15

SONA ARSHUNECI
Jan 17, 2012 7:44

Գնալով կենացները քաղցրանում են:
Հարգելի Վարուժ ուրախ եմ, որ 40 տարվա նկարիչ եք ու փորձում եք ձեր պարզաբանումների տալ կատարվածի մասին, որը հայտնված նկարի հետ բնավ կապ չունի:
Ձեզ ինչու՞ է թվում, որ այդ նկարը դիտողների մեջ չկա մեկը, որ տրամաբանի, ուսումնասիրի ու հետո կատարած հրաշքի մասին բարձրաձայնի:
Եթե ներկերից էր պետք է որ պատի ուրիշ տեղերում էլ պատկերներ երևային, բայց նկարը Իկոնայի հենց վերևում է հայտնվել ու ացետոնային ներկեր ընդհանրապես չի օհտագործվել վերանորոգման ընթացքում: Ձեր գուշակություններն տեսնու՞մ եք, որ անհիմն է: Հետո
ամենակարևորը’ եթե այդ պատկերը հայտնվել էր, պետք է որ ամիսներ շարունակ մնար, բայց պատկերը 8-րդ օրն անահայտացել է, ոչ մի հետք չմնալով պատի վրա:
Սրան ի՞նչ բացատրություն կտաք դուք և ոմն շինարար Հրանտը:
Սպասում եմ ձեր նոր մասնագիտական պայծառատեսություններին:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 16 Thumb down 33

sofia
Jan 17, 2012 17:52

ես զարմանում եմ որ քսանմեկերորդ դարում դեռ այսպիսի թեմաներ են
շոշափվում, եւ առավել եւս զարմանում եմ որ մարդիքել կան հավատում
են եւ քնարկում այս նութը, 10 տարի արաջ իմ ծանոթ մի որմնանկարիչ
մեր պատշգամի պատի վրա մի գեղեցիկ կնոջ պատկեր նկարեց մի
տարի հետո այդ պատը ներկեցինք քանի որ պատշգամը կիսաբաց
լինելով հաճախ եր կեխտոտվում, եւ այսպես ներկելուց հետո նկարի
պատկերը մնաց աննշան տեսանելի, ես նորից երկու շերտ ներկեցի
որ նկարը վերջականապես ծածկվի եւ դա ինձ հաջողվեց, «ամեն
դեպքում այդպես թվում էր ինձ», մի վեց ամիս հետո նկարի
ուրվագծերը նորից սկսեց երեվալ եւ միայն ուշադիր նայող
մարդը կարող էր այն նկատել, նկարիչ բարեկամս դա մեկնաբանում
էր նրանով, որ ներկերի յուրահատուկ ռակցիաից այդպես բան հաճախ
էւ երեվում, եւ միակ խնդրի լուծումը կլիներ այդ հատվածը թեթեվակ
քերել եւ նոր ներկել, եւ հետաքրքիրն այն էր, որ նկարիչ բարեկամս որ
Իտալիաում էր կրթություն ստացել պատմում էր Իտալիաում
հաճախ են այսպիսի դեպքերի ընթարվել, երբ մադոնաի նկարը
շատ ընդունված է եղել իտալիաում նկարել ննջասենյակի պատին:
եւ երփ տունը վաճառել են փորձել են նորից ներկով ծածկել , սակայն որոշ ժամանակ անց այն նորից
տակից սկսել է երեվալ մադոնայի նկարը եւ բնական է ,
որ նոր տան տերերը տեղյակ չլինելուվ այդ մասին տիկին Սոնաի
նման կարծել են թէ սա հրաշք է, այնպես որ սիրելինրս մի բան
որ տարածում եք խնդրում եմ մտածեք որ ձեր դիմաց ոչ միշտ
է որ անգրագետներ են եւ ամեն ցնդաբանության պետք է
հավատան:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 35 Thumb down 12

Վարդան
Jan 18, 2012 1:37

Ամեն օր 20000-ից ավել անչափահաս երեխաներ են մահանում հիվանդության եւ թերսնման պատճառով, միլիոնավոր մարդիկ անօթեվան են ու սոված : Մարդկային քաղաքակրթության օրրան Հայաստանը հայտնվել է անդունդի եզրին, մարդիկ թողնում են ու հեռանում որ ազգային անվտանգության հարց է առաջացնելու եւ ըստ երեվույթին այդ հեռացողներից է Սոնան ու իր որդին: Բայց հիսուսին մալատեց որ կարողացել է այդ բոլոր հարցերը մի կողմ թողնել , ժամանակ գտնել եւ հայտնվել Սոնայի որդու նոր գնած տանը Բելգիայում որպեսզի այդ ձեվով Սոնան կարողանա պայքարել եւ կասեցնել աղանդների ծաղկումը Հայաստանում…

Մի հատ էլ հրաշք տեղի է ունենում մի այլ երկրում: Պատմում են որ մի հատ եկեղեցի որ հայտնվել էր սնանկացման եզրին որոշում է, եկեղեցում գտնվող մարիամի արձանիկից ձեթ կաթեցնել եւ իրոք հազարավոր հավատացյալներ տարբեր երկրներից շտապում են հասնել եկեղեցի մի կաթիլ ձեթի արժանանալու համար: Որոշ ժամանակ անց քաոսային վիճակ է ստեղծվում որը դառնում է անվերահսկելի: Այդ ժամանակ տվյալ երկրի ազգային անվտանգությունից 2 հոգի են գնում վարդապետի մոտ եւ ասում ” Վարդապետ Ջան էդ ձեթը դադարեցրու” եւ իրոք հրաշք է տեղի ունենում եւ ձեթի հոսքը կանգնում է: Բա … դուք էլ ասում էք հրաշքներ չեն լինում…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 41 Thumb down 14

Varuzh
Jan 18, 2012 6:39

Հարգելի Սոնա, ես Ձեր հավատքը հարգում եմ և կասկածի տակ չեմ դնում , բայց 
կան դեպքեր որ հավատքի հետ կապ չունեն: Նորից պարզաբանեմ իմ վերը 
գրածը ու մի փոքր մանրամասնեմ կատարվածը ձեր պատին: Պատի առաջին 
շերտը նկարված է ացետոնային կամ մեկ այլ քիմիական բաղադրություն ունեցող ներկով, իսկ այդ առաջին շերտը առանց քերելու կամ այրելու, այդ շերտի վրա 
ներկել են ջրային, յուղային կամ ակրիլային բաղադրության ներկով, այդ 
իսկ պատճառով արտաքին շերտը չորանանալու պռոցեսում որոշ 
ժամանակահատված ներքին շերտը սկսել է թափանցել ու հետո իսկ առանց որևե միջամտության ներքին պատկերը չորացել ու անհետացել է: Շատ հնարավոր է որ հետագայում ել կարող է նման բան տեղի ունենա կամ չունենա: 
Եթե նկարիչների կամ ներկարարների հետ խորհրդակցեք, ուստի կհամոզվեք որ
 նման երևույթներըը սովորական բան է եթե ներկերի բաղադրությունը սխալ  
օգտագործված:
գեղանկարիչ՝
Վարուժ Կարապետյան

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 33 Thumb down 13

Narek (fr)
Jan 18, 2012 8:42

Հարգելի Վարուժան: Ընդունեք մեծագույն հարգանքներս, երկու բացատրություն տվիք, հանգիստ ու համոզեցուցիչ:
Սիրելիս մի բան եք մոռացել, ինչպես կասեր ժողովուրդը «Սևին սապոնն ինչ կանի, խեւին խրատն ինչ կանի»: հասկացաք գոնե՞, իզուր ջանքեր եք թափում, ի-զուր: կարծում եմ երրորդ անգամ էլ նման փորձ չեք անի, քանի որ «հրաշքի» տերը հայտարարեց, թե նկարը անհետացել է, հետևաբար նյութական ապացույցներ չկան: Հիմա բացված է ստի կծիկը, նույնիսկ այս «հրաշք» տարածողը գիտի իր ստի պոչի երկարությունը: Հիմի կսկսվի խոսվել ,թե Հիսուսը եկավ ու գնաց, բայց իրականում այդ նկարը տան մեջ է և… քո ասածն է Վարուժ ախպեր: Այդ նկարը ջնջել չի լինի, միմչև չքերես կամ չայրես: Լավ մնաս բարի, հավատացյալ ընկեր:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 36 Thumb down 15

SONA ARSHUNECI
Jan 18, 2012 11:34

Հարգելի Քիրեմիդջյան շնորհակալ եմ, որ վերջապես արձագանքեցիք այսքան սուր մեկնաբանությունների առիթ տված, իմ տղայի բնակարանում հայտնված Քրիստոսի պատկերին վերաբերվող նյութին: Այն, որ դուք
Հրանտ Մարգարյանի հոդվածից վերացրել եք «լողարանի պատ» և «էժանագին ներկերով» արտահայտությունները, դա չի նշանակում չեզոքացրել եք անձս վիրավորող արտահայտությունը «Սոնա Արշունեցին տգիտություն (հակագիտություն) է տարածում…» Դուք այս արտահայտությունը անփոփոխ թողնելով ասես ծաղրի եք ենթարկել ինձ, հետո հակասում եք ձեր իսկ կողմից որդեգրած կարգախոսին. «Մի գրանցեք անձնական վիրավորանքներ», երբ դուք հենց ինքներդ եք խրախուսում ու հովանավորում անձնական վիրավորանքները. այլապես Հրանտ Մարգարյանի գրությունն այդքան չէր արժևորվի ձեր կողմից ու չէր համարվի առաջնային և որպես սենսացիա, որ կարողանում եք մրոտել մի անբիծ անուն, վերնագիրը դրեցիք
«ՕՐՎԱ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում, որ ավելի աչքի զարնվի: Փաստերն ավելի քան խոսուն են ու հակառակն ապացուցել չեք կարող:
Մի իրողություն ևս. իմ նամակագիրներն ինձ գրում են, բողոքում են, որ “Լույս աշխարհին” գրած իրենց մեկնաբանությունները չեն գրանցվում, բայց գրանցվում են այն մեկնաբանությունները, որոնք անձս վիրավորող բնույթի են. սրան ի՞նչ կասեք, ի՞նչ արդարացնող բացատրություն կտաք: Աշխատեք ձեր գործունեությամբ մարդկանց մեջ թշնամանք չսերմանեք: Բարձր գնահատելով ձեր գործունեությունը, աշխատում եմ նամակս գրել զուսպ… քանզի ըմբռնումով եմ հասկանում, որ
մարդկանց կյանքում լինում են և թերացումներ, և բացթողումներ…
Ես սա այդ համատեքստում եմ ընդունում.
Երբ սենսացոն նյութ եք հրապարակում, միշտ հաշվի առեք, թե ու՞մ հետ գործ ունեք ու չոտնահարեք մարդկանց արժանապատվությունն ու ինքնասիրությունը…
Ինչ մնում է նոր նկար ձեզ տրամադրելուն, դուք այդ հնարավորությունը ձեր բռնած դիրքով ձեռից բաց եք թողել…
Հարգանքներս’ ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 18 Thumb down 31

Viena Mtnogh
Jan 18, 2012 14:55

Լույսաշխարհի հատուկ թղթակցի ռեպորտաժը Ավստրիայից:

Անչափ հետաքրքիր էր Վարդանի նկարագրած հրաշքի պատմությունը՝ ձեթի հետ կապված: Բայց, Վարդան ջան, դա ի՜նչ է, որ… Իսկական հրաշքները տեղի են ունենում միայն մե՛զ հետ, և այն էլ՝ Լույսաշխարհ-ի տեսահորիզոնում: Ահավասիկ. Ավստրիայից մեզ հայտնեցին, որ Ստեփան Քիրեմիջյանի մերձավոր զինակից Պապին Դավթյանը, ոչ մեկ-ոչ երկուս՝ սկսել է շուրջ բոլորը հուր ու բոց ժայթքել: Հենց այդպե՛ս. քայլում է փողոցով՝ ավստրուհիների հիացական հայացքների ներքո, և ջերմանու՛մ է բոցաշունչ Բիսմարկներ ու Բարբարոսաներ ծնած հինավուրց այս ցեղի մայրերի սիրտը: Նստած է իր տանը՝ բազմոցին, և այլևս կորցնու՛մ են իրենց իմաստն՝ ամեն տեսակի էլեկտրականություն և ջեռուցիչնե՜ր. անմիջապես արևից ստացած իր հու՛րն է սփռում շուրջ բոլորը՝ զորեղ Վահագնի արի հետնորդը: Չերկարացնեմ. ինքնե՛րդ կարող եք համոզվել դրանում՝ դիտելով «Զրուցարան. 12 Աթոռ» հաղորդումը՝ Լույսաշխարհ-ում: Սակայն, ինչպես գիտենք, նման դեպքերում միշտ արթուն է Չա՛րը և երբեք առիթը բաց չի թողնում՝ նսեմացնելու հրաշքների արժեքն ու դրանց թողած տպավորությունը: Եվ ահա, Ավստրիայի իշխանությունները, պատճառաբանելով, թե այսպես շարունակվելու դեպքում, իրենց գողտրիկ երկրին սպառնում է հրո ճարակ դառնալու՝ համաձայնվենք, ո՛չ այնքան սփոփիչ հեռանկարը, ինչպես նաև այն, որ ընդարձակ երկրի բոլոր շրջաններից, Հուր-Պապինին այցելության շտապող արորդիների առաջացրած խցանումները՝ մայրաքաղաքի բանուկ փողոցներում, կարող են կաթվածահար անել երկրի տնտեսությունը, կոչ են արել Պապին Դավթյանին՝ առժամանակ դադարեցնե՛լ հրարտադրությունը. ինչպիսի՜ տգիտություն: Միայն գռեհիկ ու հարթուղեղ չինովնիկնե՛րն են ընդունակ՝ խանգարելու իսկական հրաշքների հաղթարշավին. հրաշքներ, որոնց երևակումը երբե՛ք պայմանավորված չէ ացետոնների, էժանագին կամ թանկարժեք ներկերի, լոգարանի՝ ինչե՜ր միայն չտեսած պատերի հետ: «Եվ ի բոցոյն վազէր խարտէա՛շն պատանեկիկ»- կերգեր գողթան փանդռահարը, «մետաֆի՛զիկա»- կբացականչեր Նժդեհը, «գերմա՛րդ» կշտապեր ազդարարել Նիցշեն: Բայց, մի՛ շտապեք, բարեկամներս: Գիտակցելով, որ արտասովոր այս երևույթն արդեն մի քանի օր է, ինչ իրար է խառնել երկինքն ու երկիրը, անգամ՝ ծիրանի ծովը, մեր թղթակիցը շտապեց հանդիպելու Պապին Դավթյանին:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք ձեզ հետ տեղի ունեցող այս հրաշքը,- ահաբեկված լրագրողի կերկերուն այս հարցին հետևեց՝ հրէ գնդից բխած բոցաշունչ պատասխանը.
- Ա՛յն հրաշքներն են միայն իրական, որոնցում առկա է ամենազոր Նռան կա՛մքը:
Պարզվում է, Պապին Դավթյանը տևական մի ժամանակ է, ինչ զբաղվում է նռաբուժությամբ: Նուռը նրա հետ է ամենու՛ր: Նուռը նրա ուտեստն է և ըմպելի՛քը, նրա ընկերն ու բարեկա՛մը, նրա ացետո՛նը, ներկն ու լոգարա՛նը: Այստեղ խիստ հատկանշական է թվերի հանելուկային զուգադիպությունը: Այսպես, եթե Սոնա Արշունեցու տանից՝ Հիսուսի պատկերն անհետացավ հրաշափառ հայտնության ութերորդ օրը, ապա իր կյանքը Նռան խորհուրդներին նվիրած Պապին Դավթյանը, ութ ամիսը մեկ անգամ՝ ութ օր շարունակ, շրջապատվում է հրով՝ ջերմացնելով Արիներին և մոխրացնելով Չարիներին: ՈՒշադրությու՛ն դարձրեք «ութ» թվի երիցս կրկնության վրա: Կարծում եմ, թաքնագետներն այստեղ պե՛տք է որ մտածելու առիթ ունենան: Ինչևէ, ի տարբերություն այլ՝ մանր-մունր հրաշքների ականատեսների, Պապին Դավթյանը համեստորեն բացատրում է, որ ամենազոր աստվածներն այստեղ կապ չունեն:
-Նու՛ռ գործածեք, հարազատնե՛րս,- որոտընդոստ գոչում է նա և բարեհոգաբար կկոցում աչքերը, թեև մեր թղթակցին չհաջողվեց տեսնել սույն գործողությունը՝ հրէ գնդի պատճառով:
Ինչևէ, մենք և՛ս կոչ ենք անում Լույսաշխարհ-ի բարեկամներին.
-Թողե՛ք բոլոր զբաղմունքները, որոնք ձեզ կապում են ամեն տեսակ կասկածելի վերանորոգումների, ներկերի, քիմիական լուծույթների և էժանագին կամ թանկարժեք շինանյութերի հետ: Թողե՛ք այս աշխարհում ամեն անցավոր բան, քանզի, ինչպես կասեր հանգուցյալ Սողոն՝ «ունայնություն ունայնությա՜նց»: Նու՛ռ գործածեք, սիրելի ազգակիցներ: Նու՛ռն է անմահ, լա՜վ իմացեք, որ ապրում է դարեդար: Սիրեք ու պաշտե՛ք Նուռը, և ո՜վ գիտե. ձմեռային, մառախլապատ, ցրտաշունչ ու անուսալիորեն տաղտուկ մի օր՝ գուցե արթնանաք ձեր համաքաղաքացիների ու նույնիսկ՝ գաղափարակից ընկերների բարձրացրած վայրենի ու անկիրթ աղմուկից.
- հրդե՜հ է, հրդե՜հ:
Դուք հանդարտ, մարգարեներին հատուկ վսեմ հայացքով, կնայեք շուրջ բոլորն ու կժպտա՛ք՝ մանկան անկեղծ, բարի ու կայտառ ժպիտով. հրդեհ չկա՛, այդ Նու՛ռն է, որ շիկանալով ձեր երակներում՝ բոցավառել է ձեր հոգի՛ն, դու՛րս ժայթքել ձեր պատյանից և ահաբեկե՛լ ձեզ շրջապատող խղճուկ հարկատուներին: Վկան՝ Պապին Դավթյանի հետ կատարված հրաշքը: Նու՛ռ գործածեք:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 18 Thumb down 23

ՄԻՍԱԿ
Jan 19, 2012 0:36

ԻՍԿ ԱԶԳԱՅԻՆ ԹԵՍՏ ԼԻՆԻ , ԹԵ ՈՐՔԱՆ ԽԵԼՈՔ ՈՒ ՏԳԵՏՆԵՐ ԿԱՆ ՄԵՐ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ , ԻՐՈ՛Ք ՑԱՎԱԼԻ Է, ՄՏԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ , ԱՀԱՎՈՐ ՑԱԾՐ ՈՐԱԿ ՈՒՆԻ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ , ԴԱ ԲԱՑԱՀԱՅՏ Է ՈՒ ԱՄՈԹԱԼԻ, ԻՍԿ ԱՀՎՈՐ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՀՀ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻԱՅԻՑ…… ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՎ ,ՎԵՐՋԻՆԻՍ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ՀԵՌՈՒՍՏԱ ԿԱՅԱՆՆԵՐՈՎ ՎԵՐՋԱՑՐԱԾ :
ՀԱՎԱՏՔ՛Ը ԼԱՎ ԲԱՆ Է ,ԵԹԵ ԱՅՆ ՄԱՐԴՈՒ ՍՐՏՈՒՄ ՍԻՐՈՎ Է ՄՏՆՈՒՄ , ԱՅԼ Ո՛Չ ԵՐԿՐԱՅԻՆ ՄԱՐԴՈՒ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՄԲ :
ԱՅՍՕՐ , ԿԱՆ ՄԱՐԴԻԿ՜ ՇԱՀ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ՄԻՋՈՑԻ :
ԱՅՍ ԱՄԵՆԸ ԻՆՉ ՏՒՐՈՒՄ Է, ԹԵ ՆԵՐՍՈՒՄ ԹԵ ԴՐՍՈՒՄ ՀԱՅ ԿՈՉՎԱԾ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԿԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է: ԱՅՍ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԱԴՈՒՑ Է ՄԱՀԱՑԵԼ, ՆԱ Չ՛ ԿԱՆԳՆԵՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈԻ ԻԲՐԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎՒՎ ՜ ԻՐ ՀՈՏԸ , 1988-ԻՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԴՐՍԻՑ ԽՈՒԺԵՑԻՆ ՀԱՐՅՈՒՐԻՑ ԱՎԵԼԻ ԱՂԱՆԴՆԵՐ, ԵՐԿՈՒ ՏԱՍՆՅԱԿ ԱՎԵԼ ՏԱՐԻՆԵՐ Է ԻՆ՛Չ ՀՀ ՏԱՐԱԾՔՈԻՄ ՀՈԳԵ ՎՈՐՍ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ:
ԻՇԽԱՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ , ԵԿԵՂԵՑԻՆ ԹՈՒՅԼ, ՕՏԱՐՆԵՐԸ ԽՈՒԺՈՒՄ Է ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ,ԻՍԿ ՀԱՅՔԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՕՋԱԽԸ ՊԱՊԵՐԻ ԵՐԿԻՐԸ …………

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 23 Thumb down 11

sofia
Jan 19, 2012 4:58

AY JOXOVURD XELQI EKEQ, ESTEX EN ASUM 1 XENT HOR@ KAR NETETS 10 XELATSINER MINCHORES CHEN KAROXANUM HANEL:))

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 17 Thumb down 13

Լուսարփի
Jan 19, 2012 9:56

Ինչ ամոթ,որ հայի անունն են հոլովվում:Սա էլ հակահայկական քաղաքականության մի ձև է:Սիրելի հաձրենակիցներ խնդրում եմ սադրանքների չենթարկվել,

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 17 Thumb down 11

Maretta Hovakimyan
Jan 20, 2012 3:20

Այս տիկնոջ անունը պետք է դնել «տիկին Սարսափելի»: Նրա բերանում մի ճշմարիտ խոսք չկա, ամբողջը սուտ է, հորինովի, հիվանդ ուղեղի արգասիք: Նա հրաժարվեց փաստեր բերել և հայտարարեց «նկարն էլ անհետացել է»: դու, տիկին Սարսափելի ոչ միայն ստախոս ես այլ նաև շատ վտանգավոր մարդկության համար:
Մարետա Հովակիմյան
Գրող և հրապարակախոս
Գրականության ինստիտուտի ասպիրանտ, դոցենտ, դասախոս և նաև պրոֆեսոր:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 11 Thumb down 14

Artavazd
Jan 20, 2012 4:46

Ճշմարտությունը կախված է Արշունեցու ազնվությունից:
Օգտակար եղավ հագեցած գույներով պատի վրայի նկարի ներկայացնելը կայքէջում, դա հնարավորություն տվեց մի շարք պարզաբանումների, որ կատարվեց գունա-անալիզատորի միջոցով: Ես այդ նկարը տպագրեցի և տարա ՀՕՄ ԴԵՊՕ շինարարական խանութ և խնդրեցի գույներ տեսակավորող աշխատակցի իր մասնագիտացված համակարգիչով գտնել գույների անունները, բաղադրիչները, տեսակը, որակը, նրանց կայունությունը ջրի և լույսի նկատմամբ և այլն:
Ներկայացնում եմ մանրամասնորեն
1. Գույներն են «Մաջենտա.», «Սայան», «Ելօ», և դրանց խառնուրդով պայմանավորված սևգույն: Գույների համակարգը` CMYK
2. Ներկերն ահավոր կայուն և մնայուն են, մանրահատ, մոլեկուլյար չափսերի.
վրձինով քսված չեն, տարածված են համաչափ, աերոգրաֆով:
3. Աերոգրաֆի անցքերը համապատասխանում են «Պլոտեր» տպագրիչներին.
դրանք համակարգիշի հետ աշխատող, հեղուկ ներկ-թանաքներով աշխատող տպագրական սարքեր են, որոնց վրա կարելի տպել հսկայական չափսերի պաստառներ պլաստիկե հենքի վրա:
4.Գործնականորեն այդ ներկերը հենքից չեն հեռացվում, անհնար է նկարը չորանալուց հետո, որևէ լուծիչով հեռացնել նկարը հենքի պլաստիկից:
Ես խնդրեցի նաև սպասարկող ոճաբան մասնագետի կարծիքը նկարում երևացող կնոջ մասին (նրանք ասացին, որ դա կին է):
Ոճաբանը մի պահ ներողություն խնդրեց, գնաց և վերադարձավ ձեռքին մի տարօրինակ մանր ծակերով թաղանթ և ասած որ նկարը սրանով կբերվի իրական տեսքի:
Երբ նա նկարը տեղադրեց թաղանթի տակ, նկարը ով զարմանք, դարձավ պայծառ և հստակ, իսկ կողքի սրբապատկերը, որ մինչ այդ ավելի լավ էր երևում խավարեց, կորցրեց հստակությունը: Ամբող անձնակազմը հավաքվել էին դիտելու այդ իսկական հրաշքը: Նկարից մեզ էր նայում շականակագույն մազերով, դեղին, ասեղնագործ մինչև վիզը հասնող շապիկով, գեղեցիկ և թարմ մաշկով մի գեղեցկուհի, մուգ մոխրագուն աչքերով: Մազերը ուղղված էին և կտրված մինչև ուսերը:
Ոճաբանը ասած ,« Դատելով շորերից, դեմքի վրայի ավելորդ գույների և շրթնաներկի բացակայությունից այս կինը արևելքի կին է, հավանաբար մուսուլմանուհի»: Ես իհարկե նրան չպատմեցի թե դա ինչ նկար է:
Այսքանը: Հիմա քանի որ ըստ Արշունեցու հայտարարության այդ նկարը անհետացել է, և չի նկարահանվի պատը առանց նկարի , քանի որ նա դիմելով Լույսաշխարհի մասնակիցներին և նաև փաստեր պահանջողներին ողղակի հայտարարում է «դուք այդ հնարավորությունը ձեր բռնած դիրքով ձեռից բաց եք թողել…», ուրեմն նորից պետք է դիմել Արշունեցուն և խնդրել նրան հայտնելու մեզ, ո՞վ է եղել նախկին տան տերը, արդյո՞ք նա պարսիկ է, թուրք, ալբանացի, կոսովոից, մի խոսքով մուսուլման է եղե՞լ: Եթե այո, ուրեմն Հօմ Դեպոյում կատարած հետազոտումը ճիշտ է և դա տղամարդու նկար չէ, այլ կնոջ, այն էլ մուսուլմանուհու: Հարգելի Սոնա Արշունեցի, խնդրվում է լինել աղնիվ, Ձեզնից է կախված այս թնջուկի լուծումը:
Սպասում ենք հույսով և հավատով: Աստված մեզ օգնական:
Քիմիկոս, Արտավազդ Գրիգորյան
Նորդ Հոլիվուդ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 11 Thumb down 12

SONA ARSHUNECI
Jan 20, 2012 8:52

Հարգելի Արտավազդ Գրիգորյան ուրախ եմ, որ ձեզ նույնպես հետաքրքրել է
այսքան տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տված, տղայիս տան պատին հայտնված պատկերի պատմությունը: Պարզ է, որ ձեր նպատակն է եղել ճշտել ու վերջ դնել այս տարակարծությանը: Բոլոր դեպքերում գնահատում եմ ձեր ջանքերը. շնորհակալություն, որ բավական աշխատանք եք կատարել ու պարզել, որ իրոք այդ նկարում պատկեր է, անկախ նրանից կնո՞ջ, թե՞ տղամարդու…
Բայց պետք է նաև ձեզ հիասթափեցնեմ կապված այն եզրահանգմանը, որ իբր հին ներկերի արտացոլանք է, երբ այդ պատը 10 ամիս առաջ տղաս է շարել սովորական աղյուսով, հյուրասենյակը մեծացնելու նպատակով, իսկ Լեհ վարպետն էլ գաջով սվաղել է շատ հարթ: Այստեղ բացառված են հին ներկերի առկայությունը, կամ դրա հետ կապված պատկերի արտացոլանքի վարկածը, որ այդքան պնդում են և շինարարը, և նկարիչ, հիմա էլ դուք…
Ամենակարևորը’ այսօր այդ նույն տեղում պատկերից անգամ հետք չկա:
Սրա՞ն ինչ բացատրություն կտաք. ու՞ր անհայտացավ պատկերը:
Ասեմ, որ հիմա այդ պատկերի նույն տեղը Քրիստոսի Իկոնան է տեղադրված:
Հարգելի Արդավազգ Գրիգորյան ես կարող եմ ձեզ տրամադրել նույն պատի’ պատկերի անհայտացած տեղի նկարը, բայց ոչ “Լույս աշխարհի”
շրջանակներում:
Հարգանքներս’ Սոնա Արշունեցի

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 12 Thumb down 8

SONA ARSHUNECI
Jan 20, 2012 9:18

Մարետտա Հովակիմյան ինձանից սարսափել պետք չէ, այ քեզանից է պետք սարսափել, քանզի թույն է հորդում քեզանից ու դեռ քեզ գրող-հրապարակախոսի տե՞ղ ես դրել, բայց չունես տարրական կոլտուրա մարդկանց հետ շփվելու, զուսպ կարծիք հայտնելու , այն դեպքում, երբ
մարդուն մոտիկից չես ճանաչում. ինչպե՞ս ես քեզ թույլ տալիս այդքան լպիրշ խոսելաձևով մարդկանց պիտակավորել…
Չե՞ս զգում, որ դու ավելի սարսափելի ես, այդ պիտակն քեզ ավելի է սազում:
Չեմ կարող քեզ որպես գրող հրապարակախոս ընդունել, երբ չունեք խոսելու կուլտուրա, նրբանկատություն, քաղաքավարություն…
Քո գրած այս երկտողում ավելի շատ զգացի քո էությունը. անկիրթ մարդու խոսելավոճ, ոչ’ ավելին: Կարող էի քեզ արհամարել ու չպատասխանել, բայց դրանից դու քեզ լավ կզգայիր:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 14 Thumb down 10

SONA ARSHUNECI
Jan 21, 2012 7:27

Այս անմակարդակ, մեկը մյուսին հակասող քննարկումները կարդալով,
եզրակացությունս մեկն է. մեր ազգը գնալով հոգու սով է ապրում, կորցնելով և հավատ, և մարդկային նկարագիր: Եթե մեր պապերը ապրել են Քրիստոսի գալստյան հավատքով, հիմա մեր ազգն այնքան է այլասերվել,
դարձել այնքան կռապաշտ, որ եթե այսօր Քրիստոսը Հարություն առնի, այս մարդիկ քարկոծելով նրան կմեռցնեն: Այս է ողջ ճշմարտությունը:
Եթե դասախոս մարետաների բերանից աղբ է թափվում, մնացածներից ի՞նչ քաղաքակրթություն պահանջես: Մարդիկ ինտերնետում թաքնված մոնիտորի հետևում կարողանում են հակաքրիստոնեություն Քարոզել, իսկ այս կայքը,
որը հայտնի է իր ուղղվածությամբ խրախուսում է, որ վեճերն ավելի թեժանան, Եհովականներն ավելի իրենց ազատ զգան…
Ես չեմ պատրաստվում անձս արդարացնող հակափաստարկներ ներկայացնել, քանզի այստեղ բացի մի քանիսից, շատ ցածր մակարդակի մարդիկ են. մարդիկ, որոնք ոչ Քրիստոսին են հավատում, ոչ էլ նրա
հրաշագործություններին, Էլ չեմ ասում, որ փոքր մարդուկներ են իրենց ճղճիմ արտահայտություններով հանդերձ:
Ես ոչ մեկին բացատրություն տալու չունեմ կապված նկարի հետ. սու՞տ էր, ճի՞շտ, ուղղակի ուզեցի բարձրաձայնել կատարված իրողությունը, բայց անհավատների մի մե՜ծ գազազած ոհմակի հանդիպեցի:
Ինձ համար կարևորը, որ ես ականատես եղա այդ հրաշքին ու հոգեպես վերածնունդ ապրեցի, ավելի խորացավ իմ հավատքը, այդ թվում
շատ ու շատ Բելգիահայերի:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 10 Thumb down 4

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*