ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, January 12, 2012 12:57 - 12 քննարկում

Որքա՜ն լույսեր մարեց նոր հավատքն այս օտար

ՄԵՐ ՃԱՄՓԱՆ

Որքա՜ն լույսեր մարեց նոր հավատքն այս օտար,
Որքա՜ն գանձեր թաղեց Հայ հանճարեղ մտքի,
Եվ պատմության կրծքին վերջին քսանդարյա,
Հայ արյունով կնքեց հաստատումն իր մտքի:

… Ու վիճակվեց ճամփան այսպես խաբված անցնել,
Զոհած Արևը հուր մոմի լույսին տկար,
Ու մոռացած բոլոր խորհուրդները խորին,
Անթեղեցինք Գենի թռիչքները հանճար:
Մեր հանճարեղ մտքի խորաններում լուսե,
Որքա՞ն թռիչք արդյոք խեղդամահվեց – մնաց,
Եվ անտեղյակ այսպես օտարների դավին,
Գլորվեցինք անդունդ ու կանչեցինք «Աստված»:

Այդ ո՞ր Աստվածն արդյոք պիտի խղճար ազգիս,
Այդ ո՞ր Աստվածն արդյոք փրկության դուռ բանար,
Տկար, թույլ ու մերժված այն խեղճ Եբրայեցի՞ն,
Որ պաշտպանել իրեն անգամ անզոր եղավ:
Ու՞ր էր թուրը Դավթի, որ հաներ մեզ հորից,
Ու՞ր էր Զարկը նրա հուժկու բազկի,
Մեզ ազգովին այսպես տարան կառափնարան,
Ու մորթելուց առաջ վանկարկեցին «Ա՜-մին»:
Դարձանք գերի նորեն խաբեության մի նոր,
Հավատալով ինչ որ վերերկրային կյանքի,
Ու կռացանք այսպես դարե՜ր, դարե՜ր, դարե՜ր,
Մոռանալով ուժը Հայկյան հզոր բազկի:

Թե մոռացման խորքից ձայն տա, կանչի նորեն,
Ձայն տա Գենը արյան այս հանճարեղ ազգի,
Աստվածային հրաշք կկատարվի նորեն,
Ու կթնդա հուժկու, ձայնը Հայկյան բազկի …
… Հայկյան ոգին նորեն վերընձյուղվել Քո մեջ,
Կանչում է Քեզ, Ազգ իմ, կանչով արյան,
Թե անսաս Դու ձայնին խորախորհուրդ,վսեմ,
Ոգիդ կդառնա քեզ փրկության նոր Տապան …

Բելգիա, Հոկտեմբեր 2008 թ.

Svrtlana



12 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

SVETLANA
Jan 12, 2012 19:34


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('17537') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB4\xD4\xB5\xD5\x8A\xD4\xBB \xD4\xB1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB4\xD4\xB5\xD5\x8A\xD4\xBB \xD4\xB1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB4\xD4\xB5\xD5\x8A\xD4\xBB \xD4\xB1\xD5\x90\xD4...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219