Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, January 4, 2012 3:48 - 6 քննարկում

Հրահանգ Արցախի ՀՕՊ-ի մարտիկներին. «Եթե Աստված չանի, պատերազմ սկսի, ադրբեջանի խփնված ինքնաթիռի օդաչուն քո դարավոր թշնամին է:Որ բռնեցիր, ոտը ոռից պոկի, գցի գելերին, մնացած մասն էլ դեմ տուր որձ էշին: Էդ կողմերում էլ չեն երևա»:

Օդում՝ ինչպես ցամաքում

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Վերջին շրջանում տարօրինակ դեպքեր են կատարվում Ադրբեջանում: Ընդամենը օրեր առաջ էր, որ Բաքվի մոտ գտնվող Մասազըր լիճն ընկավ մի ինքնաթիռ։ Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Զաբրատի օդանավակայանում, բայց հայտնվեց ջրի մեջ: Հետո ադրբեջանցիներն այս մասին խորը լռություն պահպանեցին: Իսկ չար լեզուներն ասացին, թե ինքնաթիռը ռազմական էր, այդ պատճառով էլ պատկան մարմինները հարկ համարեցին չշատախոսել դեպքի առթիվ:

Իսկ ահա երեկ մեկ այլ դժբախտ դեպք կատարվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմական օդանավակայանում: Թաղիև ավանի տարածքում գտնվող թռիչքահրապարակում ռազմաօդային ուժերի  «SU-25» ինքնաթիռը ուսումնական թռիչքին նախապատրաստող Յուրի Կուլաչկովն ընկավ ինքնաթիռի ռեակտիվ շարժիչի տուրբինի մեջ  ու զոհվեց: Հետաքրքրական էր հատկապես այն, որ Յուրի Կուլաչկովը Վրաստանի քաղաքացի էր և իր երկրից հատուկ գործուղվել էր Ադրբեջան:

Առաջին հայացքից այս երկու պատահարները կարծես թե քիչ ընդհանուր բաներ ունեն՝ բացառությամբ նրա, որ երկու դեպքում էլ խոսքը ինքնաթիռների մասին է: Սակայն սա՝ միայն առաջին հայացքից: Իսկ իրականում այդ պատահարները բավականին հետաքրքրական շերտեր են բացահայտում: Հավանաբար այսօր էլ դեռ շատերն են հիշում, որ ամիսներ առաջ Բաքվում կայացած շքերթ- ուժի ցուցադրության ժամանակ ադրբեջանցիները օդ հանեցին նաև իրենց մարտական ինքնաթիռները, սակայն դրանց հաղթական սավառնումից շատ չանցած հայտնի դարձավ, որ ինքնաթիռները կառավարվում էին օտարերկրացի օդաչուների կողմից, քանի որ տեղում որակյալ կադրերի խիստ պակաս կա: Եվ հիմա, վերհիշելով դա, միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչու են թռչող սարքերը լիճն ընկնում և ի՞նչ գործ ուներ վրացին ադրբեջանական ռազմական օբյեկտում:

Մեկ անգամ չէ, որ ռազմական փորձագետները նշել են հարևան երկրի օդուժի ավելորդ շքեղությունների և այն մասին, որ Բաքուն շատ դեպքերում հսկայական միջոցներ է վատնում ընդամենը PR  նպատակների համար: Եվ այժմ այդ պնդումներն իրենց անուղղակի հաստատումն են գտնում: Մշտապես վարձկանների ծառայություններից օգտվող Ադրբեջանը ըստ էության այդպես էլ չի սովորել շահագործել սեփական ինքնաթիռները և, ինչպես մարտական գործողությունների ժամանակ, խաղաղ պայմաններում նույնպես կողմնակի օգնության կարիք է զգում: Ասվածին կարող ենք հավելել նաև ժամանակին շրջանառված տեղեկություններն այն մասին, որ մասնավորապես ՄիԳ-29 կործանիչների շահագործումն այնտեղ իրականացնում են ուկրաինացի մասնագետները և հրեա օդաչուները:

Շատ տեղին է հիշեցնել նաև այն մասին, որ բոլորովին վերջերս Ռուսաստանը Ադրբեջանի հետ համաձայնության եկավ վերջինիս ՄԻ-35Մ տիպի  հարվածային 24 ուղղաթիռներ վաճառելու խնդրի շուրջ: Ուղղաթիռների մեծ մասը Ադրբեջանին է տրամադրվելու 2012 թ.: Ներկա պահին վերջնական փորձարկումներ  են կատարվում նրանցից երկուսի հետ: Պատվերի ընդհանուր գումարը կազմում է 360 մլն դոլար: Նշենք նաև, որ այժմ ադրբեջանական ուղղաթիռային խմբավորումը բաղկացած է սովետական արտադրության  ՄԻ-24 «Хинд» տիպի 20 ուղղաթիռներից, և նորերը կարող են  զգալիորեն ուժեղացնել ադրբեջանական օդուժը:

Ընդունված է ասել, որ hամաձայն դասական ռազմավարության կանոնների, հաջողության հասնելու համար հարձակվող կողմը պետք է պաշտպանվողին առնվազն երեք անգամ գերազանցի ռազմական տեխնիկայով և զինուժով: Մի կողմ թողնելով ցամաքային ուժերի առկա հարաբերակցությունը, երկնքում Ադրբեջանը ճնշող գերակշռություն ունի: Օրինա, Հայաստանի ընդամենը մեկ МиГ-25-ի դիմաց Ադրբեջանն ունի 32-ը: Երկու կողմն էլ ունեն մեկուկես տասնյակ Су-25 ինքնաթիռ: Վերջին տարիներին Ադրբեջանը Ուկրաինայից գնեց 14 միավոր МиГ-29 ինքնաթիռներ (որոնցից մեկը հետագայում կործանվեց): Սակայն օդում նրանց գերկաշռությունը զգալիորեն չեզոքացվում է հայկական կողմի բավականին հզոր հակաօդային պաշտպանության համակարգի առկայությամբ: Եվ այնուամենայնիվ, որքան էլ մենք զուգորդենք թվաքանակները, արդյունքում վերստին հանգելու ենք այն նույն հետևությանը, որ ցանկացած պատերազմում կարևորագույն դեր է խաղում մարդկային գործոնը: Այսինքն հաղթանակ կարող է ակնկալել միայն նա, ում բանակը համալրված է բարձրորակ մասնագետներով և սպայական կազմով: Այս իմաստով Ադրբեջանը վստահապար հպարտանալու կամ պարծենալու ոչ մի հիմք առայժմ չունի: Եվ քանի դեռ հարևաններ կաղում են այդ խնդրում, նրանց հոխորտանքները հնարավոր պատերազմի մասին արժեզրկվում են ճիշտ այնքան, որքան նրանց գնած տեխնիկան, որը օդ բարձրանալ դեռ չի կարող, սակայն մեծ հաջողությամբ լող է տալիս ջրերում:



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ
Jan 4, 2012 6:07


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('17300') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>,,\xD5\x8D\xD4\xB1 ,,\xD4\xBB\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>,,\xD5\x8D\xD4\xB1 ,,\xD4\xBB\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', ',,\xD5\x8D\xD4\xB1 ,,\xD4\xBB\xD5\x84,,...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219