ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, December 29, 2011 6:03 - 10 քննարկում

Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

Տխուր պատմություն այն մասին, թե ինչպես երկու նեգր «քցեցին» հայրենական օլիգարխներին

Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

Վերջերս երկրում տեղի ունեցավ իրադարձություն, որը խիստ կզվարճացներ հասարակությանը, եթե վերջինս տեղեկացվեր այդ մասին։ Սակայն բարքերն այնպիսին են, որ թույլ չեն տալիս խոսել ամենազոր հայկական օլիգարխիայի խայտառակ ախմախացման մասին։ Բայց կոտրենք թաբուն և ընթերցողներին տեղեկացնենք, թե ինչպես երկու նեգր վերջին ախմախի նման տասնյակ միլիոնավոր դոլարների չափով «քցեցին» մի քանի տասնյակ նորահայերի։ Բանն այսպես է եղել։
Մինչև վերջերս մայրաքաղաքի ռեստորանա-հյուրանոցային համալիրներից մեկում երկու աֆրիկացի էին աշխատում (որպես երգիչ)։ Անգամ հայերեն խոսել էին սովորել, բարեկամացել մշտական շատ հաճախորդների և, բնականաբար, հաստատության տերերի հետ։ Եվ ահա, մի անգամ, նրանց ֆանտաստիկ գործարք են առաջարկում, որը հարյուր միլիոնավոր դոլարներ էր երաշխավորում։ Գործարքի էությունն այն էր, որ ինչ-որ հեղուկի միջոցով թուղթը ԱՄՆ դոլարի էր վերածվում։ Ավելի կոնկրետ՝ նեգրերն այս ախմախներին համոզում են, թե իրենք դոլարային շատ թղթադրամ ունեն, որոնք ինչ-ինչ պատճառներով ծածկված են մի ինչ-որ նյութով, որը կարելի է հեռացնել մի ինչ-որ խորհրդավոր ու թանկարժեք հեղուկով։ Հաստատության տիրոջ աշխատասենյակ են բերում թղթի այդ զանգվածի հսկայական քանակություն, ախմախների աչքի առաջ խորհրդավոր այդ հեղուկով մաքրում մի քանի հարյուր թղթադրամ, որոնք իրոք վերածվում են իսկական ամերիկյան դոլարների։ Իսկ հետո մեր ախմախներին առաջարկում են մի քանի տասնյակ միլիոն դոլար ներդնել այդ խորհրդավոր ու գերթանկ հեղուկը ձեռք բերելու և Հայաստան հասցնելու համար, մի քանի հարյուր միլիոն դոլար մաքրելու և մի լա՜վ վաստակելու նպատակով։ Տխմարները համաձայնում են։ Իսկ երբ նեգրերը չեն վերադառնում, կոնֆիդենցիալ տագնապ են բարձրացնում։ Նույնիսկ ԱԱԾ են դիմում, որտեղ պարզում են, որ ռեստորանա-հյուրանոցային համալիրի տիրոջ աշխատասենյակ նեգրերն ընդամենը սովորական թուղթ են տարել, որը ոչ մի պայմանով ամերիկյան արժույթի չի վերածվի (10-15 հազար դոլարը, որոնք նեգրերը մաքրել էին և մեր ապուշներին համոզել, թե իրենք ճիշտ են, իրոք իսկական թղթադրամներ էին, թղթի մնացած զանգվածն ընդամենը ինչ-որ նյութով պատված սովորական թուղթ էր)։
Այսօր նեգրերին փնտրում են և՛ «քցված» ախմախների «հատուկ ծառայությունները», և՛ ԱԱԾ-ն։ Փնտրում են և հասկանում, որ չեն գտնելու։ Մնում է միայն հուսալ, որ նեգրերը կբռնվեն մեկ այլ երկրում։ Օպերատիվ տվյալներով՝ այսօր նրանք կարող են իրենց գործունեությունը ծավալած լինել Վրաստանում։ Ասում են՝ այս հարցով սերտ համագործակցություն կա Հայաստանի և Վրաստանի հատուկ ծառայությունների միջև։ Ահա այսպիսի բաներ…
Ավելացնենք, որ առաջին դեպքը չէ հետխորհրդային երկրներում, երբ Աֆրիկայից սերվածները հիմարացնում են նորահարուստներին, ընդ որում՝ ամենախայտառակ ձևով։ Մնում է միայն հուսալ, որ այսուհետ հայերը զգոն կլինեն սևամորթ աֆերիստների հետ շփվելիս և չեն համաձայնի նրանց հետ նույնիսկ ամենաֆանտասիկ ու շահութաբեր գործարքների մեջ մտնել։
Հետգրություն
Աֆրիկացիների զոհերի անունները հրապարակել չենք կարող, ասենք միայն, որ նրանց թվում երկրի հայտնի մարդիկ են (դատախազներ, օլիգարխ-պատգամավորներ և այլք։)

 



10 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Նուբար Ասլանյան
Dec 29, 2011 7:50


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('17171') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8E\xD5\xA1\xD5\x9C\xD5\xB5,\xD5\xA2\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8E\xD5\xA1\xD5\x9C\xD5\xB5,\xD5\xA2\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8E\xD5\xA1\xD5\x9C\xD5\xB5,\xD5\xA2\xD5\xA1 \xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php( in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219