ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, December 26, 2011 10:35 - 2 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 13)

Մաս 12

Մեր մեքենան դարձյալ շարժվում է կենտրոնական մայրուղով դեպի Վան:Մենք լի ենք օրվա տպավորություններով,թե՝ լավ,թե՝ վատ:Մտնում ենք Արտամետ և ցանկություն հայտնում ինչ որ սառը ըմպելիք գնել:Վարորդը դուրս է բերում մեքենան ճանապարհից և ուղղություն վերցնում դեպի  ճամփեզրին գտնվող մրգի և ըմպելիքների փոքրիկ խանութը:Խանութի հարևանությամբ դեղատուն կա,որի դիմաց կանգնած են  սև գույնի երեք ՋԻՊ մեքենաներ:Մենք կանգնում ենք նրանց հարևանությամբ և իջնում:Դեռ խանութ չմտած,հանկարծ մեզ շրջապատում են քաղաքացիական հագուստով մի քանի երիտասարդներ և պահանջում հետևել իրենց:Չհասկանալով թե ովքեր են,ի՞նչ են ուզում,ի՞նչ է պատահել,սկսում ենք բարկանալ:Երեքից մեկը,որ միջահասակից էլ ցածր է,գրպանից հանում և մեզ է մեկնում փաստաթուղթն ու հայտնելով,որ ոստիկանության գործակալ է,պահանջում է հետևել իրեն:Մենք անհանգստացած և լուռ, նրա ետևից մտնում ենք դեղետուն:Նա մեզ բոլորիս ուղեկցում է դեղատան ետնամասում գտնվող մի սենյակ,որը ավելի շատ աշխատանքային առանձնասենյակ է հիշեցնում:Ոստիկաններից երկուսը սպասում են դրսում:
-Ովքե՞ր եք,ո՞րտեղից եք գալիս-դիմում է նա բոլորիս թուրքերենով:
Վարդգեսը շարժում է անում պատասխանելու:Ինչ որ անբացատրելի վտանգ զգալով և իմանալով Վարդգեսի միամտության չափը,կտրուկ դիմում եմ նրան հայերենով՝.
-Սպասի´ր,չխոսե´ս-ու դառնում եմ կասկածամտորեն մեզ զննող ոստիկանին՝.
-Դուք խոսու՞մ եք գերմաներեն:
-Ո´չ-կտրուկ,գլուխը տարուբերելով պատասխանում է ոստիկանը:
-Անգլերե՞ն-նորից եմ հարցնում ես:
-Մի՜ փոքր-ձգում է ոստիկանը անգլերենով:
-Ես էլ լավ չեմ խոսում անգլերեն-ասում եմ նրան-բայց կարծում եմ կհասկանանք իրար:Ի՞նչ է եղել-հարցնում եմ:
-Ովքե՞ր եք,ու՞ր եք գնում-հարցը կրկնում է նա վատ անգլերենով:
-Հայեր ենք:Սա հայրս է,սա հորեղբայրս է,սա էլ մեր վարորդն է:Հայաստանից ենք եկել Վան,շրջագայելու-վատ անգլերենով բացատրում եմ նրան-գնացել էինք Ախթամարը տեսնելու,հիմի էլ ետ ենք գնում Վան:
-Իսկ այս մա՞րդը-Հաջիի կողմն է դառնում ոստիկանը:
-Ես թուրք եմ,էֆենդի-առաջ է գալիս Հաջին և պատասխանում թուրքերենով:
Ոստիկանը կասկածամիտ ու մի փոքր երկա՜ր նայում է Հաջիի աչքերին:
-Տվեք ձեր անձնագրերը-պահանջում է ոստիկանը չոր տոնով:
Մենք բոլորս հանում և նրան ենք մեկնում մեր անձնագրերը:Նա մե՜կ-մեկ ու մի փոքր երկար ստուգում է մեր անձնագրերը ու նորից դառնում է մեզ անգլերենով՝.
-Ինչու՞  եք եկել Վան:
-Ես ապրում եմ Բելգիայում-բացատրում եմ նրան,-բայց իրենք Հայաստանից են:Իմ պապն ու տատը վանեցիներ են եղել,այստեղ են ծնվել ու ապրել:1918 թվին գաղթել են Վանից,գնացել Հայաստան:Հիմի չկան,թաղված են Հայաստանում:Ես Բելգիայից եկել եմ Հայաստան,որ հորս ու հորեղբորս բերեմ Վանը տեսնեն,որ էստեղից հող ու ջուր տանենք պապիս ու տատիս գերեզմաններին:Վաղը ետ ենք վերադառնալու նորից Հայաստան:
-Էս մարդուն ո՞րտեղից եք ճանաչում-ցույց տալով Հաջիի կողմը հարցնում է ոստիկանը:
Միանգամից հասկանում եմ այս ամբողջի իմաստը:Թուրք ոստիկանին հետաքրքրողը մեր՝ հայերիս և այս քրդի՝ Հաջիի ծանոթության հանգամանքն է:Հասկանում եմ և փորձում խորամանկության դիմել:
-Մենք այս մարդուն չենք ճանաչում-ասում եմ ես:-Գնացել էինք Ախթամար,էնտեղ հանդիպեցինք ու խնդրեցինք,որ մեզ ցույց տա, թե ինչպես պիտի գնանք Վանա Բերդ:ՈՒզում ենք Վանա Բերդը տեսնել:Նա էլ ընկերացավ մեզ,որ Բերդի տեղը ցույց տա:Սա է ամբողջը-հորինում եմ ես,հետո ուղեղումս եկած մտքից սկսում լարվել,վախենալ՝.«իսկ եթե հանկարծ հիմի Հաջիին նույն հարցը տա՞,ի՞նչ կպատասխանի Հաջին»:
-Կներեք,մենք ուշանում ենք:Մենք վտանգավոր մարդիկ չենք,խաղա՜ղ մարդիկ ենք,ընդհամենը շրջագայության ենք եկել Վան ու վաղը նորից գնալու ենք:Խնդրում եմ,տվեք մեր անձնագրերը մենք գնանք,թե չէ կուշանանք ու չենք կարող մտնել Վանա Բերդի տարածք-մի շնչով,ճիշտ ու սխալ հաշվի չառնելով, անգլերեն արագախոսում եմ ես:
Թուրքը մի րոպե մտածում է,հետո ոչինչ չասելով, կողքը դրված  մեքենայով հատ-հատ պատճենահանում է բոլոր անձնագրերը ու տալիս մեզ,իր մոտ պահելով միայն Հաջիի անձնագիրը:
-Երկուշաբթի դու կգաս կներկայանաս ոստիկանության բաժին-դառնում է նա Հաջիին թուրքերենով:
-Կգամ-հավաստիացնում է Հաջին և մենք դուրս ենք գալիս դեղատուն եղող այս «բանտից» ու նստում մենքենա:Հաջին լուռ է,մտազբաղ,իսկ մենք՝ լարված:Ո՞րտեղից հայտնվեցին սրանք,ո՞րտեղից իմացան մեր մասին…հարցնում ենք մեկս-մյուսին ու պատասխան չենք գտնում:
-Բան չկա,Ափոն եղբորը կասի ու ամեն բան տեղը կնկնի,անձնագիրս ետ կտան-հանգստացնում է մեզ Հաջին,-իրենք որ իմացել են հայ ու քուրդ միասին են,դրա համար են կասկածել-բացատրում է նա:
Օրվա դեպքերից հոգնած ու լարված,մենք վերադառնում ենք մեզ հյուրընկալած թուրքի տուն:Երեկոյան,մի փոքր ուշ, գալիս է Ափոն:Նա մեզ հավաստիացնում է,որ Մխկների հարցում այլևս վտանգ չկա:
-Ես անմիջապես ինձ մոտ կանչեցի Մխկների այդ գյուղապետին,խոսեցի:Նա ասաց,թե վախից է էտպես վարվել:Ասում է,գյուղում միշտ մարդ լինում է,ով ամեն բանի մասին լուր է հասցնում ոստիկանությանը:Իսկ ոստիկանները միայն թուրք են ազգությամբ:Եթե ես նման կերպ չվարվեի,թուրքերը կկասկածեին, թե ի՞նչ գործ ունեն հայերը գյուղում և ինչքան կուզես բացատրիր,մեկ է հասկացող ու հավատացողը չէին ու ինձ համար մեծ խնդիրներ կստեղծեին:Հենց դրա համար էլ ես էտքան կոպիտ եղա,որ լուրը տեղ հասցնելու դեպքում արդարացում ունենամ:-պատմում է Ափոն գյուղապետի ասածն ու նորից դիմում մեզ-հա,գյուղապետն ասաց,թող գիշերն ուշ ժամին գան գյուղ,երբ բոլորը քնած կլինեն:Թող գան ջուր տանեն,հող տանեն,եթե կուզեն իրենց տունը տեսնեն:
-Չէ,շնորհակալ ենք-նեղացած,կոտրված տոնով պատասխանում է հայրս,-մենք առավոտ շուտ դուրս կգանք,մի փոքր ման կգանք քաղաքում ու կմեկնենք:Թող մնա հաջորդ անգամ:
-Հա,եկեք:Եթե կուզեք երկու,երեք ամիս հետո եկեք,նորից կգնանք Մխկներ,այս անգամ միասին-ժպտում է Ափոն:
Ցավն ու վիրավորանքը խառնվել են իրար ու խանգարում են քնել:Երկա՜ր զրուցելուց,մտքեր փոխանակելուց հետո միայն ծանրանում են մեր կոպերը:
Բացվում է երրորդ լուսաբացը Վանում:Մի փոքր ալարկոտ ու անտրամադիր վեր ենք կենում ու պատրաստվում մեկնել:Այլևս չկա նախկին ոգևորությունը:Երբ պատրաստվում ենք տեղավորվել բակում կանգնած մեքենայում,հանկարծ տանն է մոտենում մի ծեր թրքուհի:
-Մայրս է,-տեղեկացնում է մեզ հյուրընկալած թուրքն ու մի տեսակ խուճապի մատնվում:
Մենք չհասկանալով թե բանն ինչումն է,փորձում ենք անպայման բարևել թրքուհուն և մեր շնորհակալությունը հայտնել:Նա արդեն իմացել է,որ իր տանը հայեր են հյուրընկալվել և մոռանալով ամեն պատշաճություն,ձայնը գլուխն է գցում ու սկսում հայհոյանքների ու անեծքների տարափ տեղալ մեր գլխին,թքում է դեպի մեր կողմ ու գոռում,թե հարամեցինք իր տունը:Մոր վարմունքից ամոթահար թուրք տղամարդն ու նրա կինը կաս-կարմիր կտրած ներողություն են հայցում մեզնից,հորդորելով ուշադրություն չդարձնել պառավի խոսքերին:Սա արդեն չափազանց է մեզ համար:Մենք շնորհակալություն ենք հայտնում թուրք ամուսիններին ու նստում մեքենա:Հաջին մեզ հետ է և նա մեր վարորդին հասկացնում է, թե որ կողմ պիտի գնա:Մի փոքր անց հայտնվում ենք Վանի շուկայի կայանատեղում:Իջնում ենք և սկսում իմիջայլոց շրջել շուկայում:Հայկական շուկաների նման է,ամեն տեսակի բարիքներով լի:Հանկարծ վազելով դեպի մեզ է գալիս 20-ին մոտ մի երիտասարդ քուրդ:
-Դուք հա՞յ եք-հարցնում է:
-Հայ ենք-պատասխանում է հայրս:
-Մի՜ փոքր,հինգ րոպե սպասեք-ձեռքի հինգ մատներն է վեր տնկում  քուրդը,-ես հիմի ձեզ համար մի բան կբերեմ:
Երբ խոստացած հինգ րոպեն անցնում է,տեսնում ենք մեզ է մոտենում քուրդ տղան՝ ուսին գցած մի հնամաշ գորգ:
-Սա հայկական գորգ է,-ասում է և ուսից իջեցնելով մեր դեմ է փռում վառ կարմիր նախշերով  հայկական գորգը:Հանկարծ նկատում ենք գլխամասում գործված հայոց այբուբենի տառերը:
-Քեզ ո՞րտեղից այս գորգը-հարցս թուրքերեն է թարգմանում Վարդգեսը:
-Շա՜տ վաղուց ունենք մեր տանը:Հայերը որ գնացել են,իրենցից է մնացել-պատմում է տղան և գործնական տոնով ավելացնում-500 դոլլար եմ վաճառում,չե՞ք ուզում:
-Չէ´-կտրուկ նետում եմ ես ու մի տեսակ նեղացած գլուխս շրջում:
-Լավ, ավելի էժան կտամ,250 դոլլար-սկսում է սակարկել տղան:Հետո ավելի է իջեցնում արժեքը,ավելի ու ավելի,հասցնելով գինը մինչև 35դոլլարի:
-Չենք ուզում-վերջնական տոնով ասում եմ նրան ու մինչ նա կանգնած հնամաշ մեր այս մասունքի մոտ, զարմացած նայում է մեզ,ես դառնում եմ մերոնց՝.
-Գնացինք:
Նստում եմ մեքենան ու սկսում մտածել կարմրավուն այդ հայկական գորգի մասին:Ի՜նչ մատներ են հպվել քո հինվածքին ու մեկի՜կ-մեկի՜կ շարել  հանգույցներդ,ու՞մ տունն ես զարդարել դու,ի՞նչ եղան երբեմնի տերերդ…Անցել է մեկ դար մոտավորապես և հիմի,գործածելու համար այլևս անպիտան այս ԱՆԳԻՆ մասունքը,հափշտակողները փորձում են վաճառել  երբեմնի տերերին:Ա՜յ քեզ ճակատագրի ծաղր…
-Պետք է վերցնեինք գորգը-ինձ է դառնում Վարդգեսը մի տոնով,ասես որբացած մի հայ մանչուկ ենք ետևում թողել ու գնում:
-Այո,ափսոս էր,մեր մասունքն էր ու նորից գերի մնաց-տխուր պատասխանում  եմ ես -բայց չտեսա՞ք,թե ինչ մանրակրկտությամբ էին խուզարկում մեքենան թուրքերը  սահմանի վրա:Նույնիսկ այս գիրքը տարան ներս ուսումնասիրության,հիմի էլ եթե այս գորգը տեսնեին,ո՞վ գիտի թե ինչեր մոգոնեին-ասում եմ ես ու գլուխս շուռ տալիս դեպի մեքենայի պատուհանը:
Տիրում է մի խո՜րը  լռություն,մինչ Հաջիի ձայնը զգուշացնում է կանգնեցնել մեքենան:
-Դե ձեզ ցտեսություն-ձեռքով մեկ-մեկ բոլորիս հրաժեշտ է տալիս Հաջին-երբ էլ գաք,մեր գլխի վրա տեղ ունեք-ավելացնում է նա և մեր մեքենան շարժվում է,դուրս գալիս մայրուղի,իր ետևում թողնելով Վանը ու վանեցի Հաջիի՜ն… .

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ  ՄԱՐԳԱՐՅԱՆ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Կարեն Բալոյան
Dec 28, 2011 5:19


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('17154') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://www.yout...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219