ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, December 20, 2011 20:56 - 1 քննարկում

Առնետները համախմբվում են…

Սերժ Սարգսյանը նո՞ր «մարտի 1» է ուզում

Սերժ Սարգսյանը նո՞ր «մարտի 1» է ուզում

Սերժ Սարգսյանն ակնհայտորեն դասեր չի քաղել  իր իսկ գործած սխալներից և ցանկանում է շարունակել 2007ից սկսած, բայց 2008ին հանգամանքների բերումով կիսատ թողած գործը՝ գերմենաշնորհային դարձնել տնտեսաքաղաքական դաշտը։ Այդ իսկ նպատակով «երկխոսացվեց» ու դրանից հետո առանց զուգարանների թողնվեց ՀԱԿ–ը, իսկ ԲՀԿ–ին էլ հիմա փորձ է արվում ոչնչացնել՝ ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցություն պարտադրելու միջոցով։

Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է նեոբոլշևիկյան մոդելով՝ այդ ամենը դեմագոգիկ կերպով հանրությանը ներկայացնելով որպես Տիգրան Սարգսյանի նախաձեռնած «երկրորդ սերնդի բարեշրջումներ» և «օլիգարխների դեմ պայքար»։ Այնինչ ակնհայտ է, որ Հայաստանի թիվ մեկ օլիգարխը Սերժ Սարգսյան է, եթե, իհարկե, երևույթները դիտարկում ենք քաղաքագիտական սահմանումներն ու կատեգորիաները հաշվի առնելով, այլ ոչ թե իշխանության վերահսկողության տակ գտնվող «ընդդիմադիր» լրատվամիջոցների ու բացահայտված սերժատուների մատուցած «կլիշեներով»:

Իշխանական նեղ թիմի մյուս ներկայացուցիչները (վարչապետը, նախագահի փեսան, ՍԴ նախագահը և էլի մի քանիսը) օլիգարխիկ համակարգի մաս են կազմում՝ ամբողջացնելով Հայաստանում ձևավորված խմբիշխանությունը։ Մնացածները, այդ թվում՝ մականունավորները, ուժայինները, մարզպետները, ՀՀԿ–ականները, իշխանական դաշտի պատգամավորներն ընդամենն օգտագործման ու «անհանդուրժելի և անընդունելի» հոդվածով դուրս գրման ենթակա «օբյեկտներ» են։ Նրանցից ոմանք գիտակցում են այդ ամենը, բայց ուզում են օգտագործված լինել, իսկ մյուսներն էլ օգտագործվում են՝ անմեղսունակներին հատուկ կերպով կարծելով, թե իշխանական թիմի անդամ են։ Ինչևէ։

Հաշվի առնելով անցյալի փորձը՝ կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանն իր ներկայիս քայլերով, կամա թե ակամա, մի նոր «մարտի 1» է ուզում բերել Հայաստանի գլխին։ Այն, ինչ ինքն է ուզում՝ թեկուզև մի կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ առանց նավթի ու գազի պաշարների։ Մենք տնաբույծ Քադաֆի կամ Թուրքմենբաշի պահելու ռեսուրս ու ժամանակ չունենք։ Անգամ նավթով, գազով ու բնական այլ ռեսուրսներով հարուստ պետությունների ավտորիտար ռեժիմները չեն դիմանում և փլվում են, էլ ուր մնաց, թե Սերժ Սարգսյանին հաջողվի «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման «իդեա–ֆիքսով» վերարտադրվել։

«Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումը հիվանդագին, հետադիմական ու ճգնաժամաստեղծ գաղափար է, և այդ գաղափարի հեղինակները պետք է հետ կանգնեն դրանից, այլապես Չաուշեսկուի կամ լավագույն դեպքում՝ Մուբարաքի ճակատագրի կրկնությունից խուսափել չի լինի։

Մեզ մնում է միայն զգուշացնել, որ Գագիկ Ծառուկյանին ճնշելը, հին ու նորաստեղծ քաղաքական որոշ ուժերի հաճախորդացնելը կամ մի քանի մականունավորի «տարած–հետ բերածի» կարգավիճակ տալը բան չի փոխի և ընտրությունների ելքի վրա էական ազդեցություն չի գործի։  Հայաստանում միշտ էլ կգտնվեն պատվախնդիր, արժանապատվություն ունեցող և երկրի ապագայով մտահոգ ուժեր և անհատներ, որոնք լուրջ դիմադրություն ցույց կտան կեվորկովյան կառավարման մեթոդներն այստեղ տեղափոխել պլանավորողներին։ Ֆիզիկայի օրենքները գործում են նաև քաղաքականության մեջ, և Սարգսյանը պետք է գիտենա, որ ճնշումը հակազդեցություն է ծնելու։ Որքան շատ լինի ճնշումը, այնքան մեծ է լինելու հակազդեցությունը։

Նկատենք, որ միահեծան մոդելով կառավարելու սերժսարգսյանական ցանկությունը հարվածում է ՀՀ–ի ու անձամբ իր անվտանգությանը։ Քաղաքական դաշտն անապատի վերածելու հերթական փորձը կարող է ճակատագրական լինել։

Մի՞թե Սերժ Սարգսյանը գոնե սեփական սխալների վրա չի կարողանալու սովորել, ու նա կրկին «մարտի 1»–ի պատճառ է դառնալու։ Մի՞թե մարդկային ագահությունն ու իռացիոնալ աթոռապաշտությունը հաղթելու են բանականությանն ու սառը հաշվարկին։

Շատ չի մնացել։ Շուտով ամեն ինչ պարզ կդառնա։

Անդրանիկ Թևանյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

v.a=301
Dec 21, 2011 21:36


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('17075') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://www.yout...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219