ԱԶԱՏ ԽՈՍՔ - Հեղինակ՝ . Wednesday, December 14, 2011 5:37 - 4 քննարկում

Ազնաուրը ասե՞լ է, թե չի ասե՞լ …

Առաջին կասկածողը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ ռուսական լրատվամիջոցները խեղաթյուրած լինեն աշխարհահռչակ հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի խոսքերը, համաձայն որոնց՝ «ներկայումս իմ երկրում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն», և որ «Հայաստանին շնչելու հնարավորություն չտալով` այդ պետության կառավարությունը զրկում է երկիրը երիտասարդությունից, որը հեռանում է»:
Ահա թե ինչ, նա չի բացառու՜մ…
Չբացառելը նույնպես մարդու իրավունքների և ազատությունների բաղկացուցիչ մաս է ,այնպես որ նրանք ովքեր տեսել են թե ինչպես Ծառուկյանի գազանապահները գնդակահարեցին վանդակում զույգ առյուծների հախից եկող ավանակին (պետք է հարգանքով հիշել այդ կենդանու հերոսական արարքը), ապա այդ զավեշտալի գոտեմարտը դիտողները իրավունք ունեն չբացառել, որ զոհված ավանակի հոգին (հիմա արդեն էշի, որովհետև էշ նահատակ եղավ փառքի գագաթնակետին, երբ խեղդում էր տակը գցած առյուծին) մտել է Նաիրա Զոհրաբյանի մարմնի մեջ և նա էշ-էշ դուրս է տալիս:
-Շառլը չի՛ ասել, նման բան,- հայտարարում է մեկ այլ զեբրազգի լրատվական միավոր իր վանդակից, որի վրա միշտ ճնշում կա, մեկ փողային, մեկ քաղաքական, մեկ էլ «բարեգործական»: Այդ ճնշվածի անունն էլ համհնչյուն է իր դրությանը՝ ԱՐՄԵՆՊՌԵՍ:
Այս երկու սմբակավորները կասկածում և հայտարարում են, թե բա Շառլը նման  բան չի ասի, դա սխալ թարգմանություն է կատարված ռուսաստանյան life showbiz.ru -ի կողմից:
Ասել կուզեն, թե ուզում են համ Ազնաուրին փրկեն, համ երկիրը քաքաջրի մեջ լողացնող իշխանությանը, որի բաղկացուցիչ մաս են կազմում ավանակի դիմագծերով այս տիկինը և հոգին ու տռածակը շուկայական ապրանք դարձրած ԱՌՄԵՆՏՌԵՍ-ը:
Լավ ասենք Ազնաուրը չի ասել, այլ ռուսաստանյան life showbiz.ru-ն  է հորինել «Ներկայումս իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Դա համարում եմ քաղաքականապես անընդունելի: Կառավարությունը, հնարավորություն չտալով Հայաստանին շնչել, երկիրը զրկում է երիտասարդությունից, որը հեռանում է: Այդ իմաստով, խնդիրն արդեն քաղաքական չէ, այլ համամարդկային: Այն պետք է անհապաղ լուծվի»:
Այստեղ ի՞նչն է սխալ ասված, ո՞րն է ճիշտ արտասանած օրգինալ ձայնագրությունը, բերենք լսենք, տեսնենք:
Այ սմբակավորներ, եթե այդքան վառվել է  ձեր քամակը Ազնաուրի խոսքերից, ապա շանտաժ արեք, չէ որ դրան սովոր եք:
Օրինակ պնդեք, որ.«Ներկայումս իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Դա համարում եմ քաղաքականապես անընդունելի» ասելով, Ազնաուրը նկատի ունի իր երկիր Ֆրանսիան, որտեղ ոտնահարվում է մարդու իրավունքը, երկրից դուրս են շպրտվում ֆրանսիայում հաստատված քաղաքացիներ, այլ ազգի կոչելով նրանց: Սա մեկ:
Անցնենք  Ազնաուրի հաջորդ հայտնած մտքին. «Կառավարությունը, հնարավորություն չտալով Հայաստանին շնչել, երկիրը զրկում է երիտասարդությունից, որը հեռանում է: Այդ իմաստով, խնդիրն արդեն քաղաքական չէ, այլ համամարդկային: Այն պետք է անհապաղ լուծվի»:
Երևի գլխի ընկաք, որ պիտի գոռաք-կանչեք թե խոսքը վերաբերվում է Ֆրանսիայի կառավարությանը, որը թույլ չի տալիս Հայաստանին  շնչել և այլն…
Ստի և կեղծիքի հիասքանչ ասպետնե՛ր, այսքանը  չեք բաշարել անել, խելքներդ տվել եք նախագահականից եկած հրահանգին . «Շառլին հանկարծ չկպնեք, բայց մամուլով ցրեք սուտ թարգմանության տարբերակը…»
Որ մի քիչ ավանտյուրիստ ուղեղներդ աշխատացնեիք իմ գրած տարբերակը մեջտեղ կբերեիք, բայց ձեզ ուր ա ուղեղ, սաղ կերված ա նախագահի ու վոռչապետի զոհասեղանից:
Մի տարբերակ էլ կա, որ ոչ շիշը վառվի, ոչ էլ քյաբաբը: Էդ չեմ ասի, թե չէ կգաք Ֆրանսիա, կընկնեք ոտներս, թե արի մեզ փրկի էս վիշապեղեններից: Իսկ ես կմերժեմ ձեզ՝ «Շառլի զանգին եմ սպասում Փարիզից»:
Ազնաուրն է ասե՞լ, լավ է արե՛լ, ռուսական լրատվությունն է ասե՞լ, լավ է արե՛լ: Կարևորը, որ դրանցից մեկնումեկը ասել են այն, ինչ յուրաքանչյուր հայի սրտից է բխել: Դրա մասին մտածեք, այ սմբակավորներ պատգամավոռի դիմակով , կամ առանց դիմակի:
Դիմակ ասեցի մի բան հիշեցի:
Սերժի եղբայր չոբան Սաշիկը դմակավոռ ոչխարի հատը քանի՞ս ա ասում Ֆրանսիայում մուշտարի կա…
ՆԱՐԵԿ, ՖՐԱՆՍԻԱ, ՄԱՐՍԵԼ
14 դեկտեմբեր 2011



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Էդուարդ Զորիկյան
Dec 14, 2011 6:37

Երևի պետք է ընդունել որ Ազնաուրն ասել է ” Ներկայումս իմ երկրում ներքին ոչ մի ցեղասպանություն էլ տեղի չի ունենում: Դա համարում եմ քաղաքականապես ընդունելի: Կառավարությունը, հնարավորություն տալով Հայաստանին շնչել, երկիրը չի զրկում երիտասարդությունից, որը չի հեռանում : Այդ իմաստով, խնդիրն արդեն քաղաքական չէ: Այն պետք չէ անհապաղ լուծել:” Ահա թե ինչ է ասել Ազնաուրը..

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 5 Thumb down 0

Ռոբերտ Գյումրեցի
Dec 14, 2011 7:53

Հարգելի լատինական (աթաթուրքյան) այբուբենից օգտվող հայրենակիցներ, եթե չեք հարգում «Լույս Աշխարհ» կայքի ղեկավար Ստեփան Քիրեմիդջյանին եվ նրանց ովքեր հաճախում են այդ լուսավոր կայքը, գոնե հարգեք Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հիշատակը եվ ձեր հղումները կատարեք 16 դար առաջ (1600 տարի) նրա կողմից ստեղծված այբուբենով:
Ես մի քանի անգամ հայկական կայքերում բացատրել եմ, թե ինչպես տպել Մեսրոպյան տառերով, ընդ որում մի անգամ իմ գրածը արժանացել է Իսրայելում ապրող մեր հայրենակից կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի ուշադրությանը:

Ուրեմն կարդացեք եվ կատարեք այստեղ նշված բոլոր խորհուրդները՝
Ներքեվում գտնվում է ստեղնաշարը անգլերեն տառերով, որի տակ կա մի քառակուսի 5 միլիմետր կողմերով, որի աջ կողքը տպված է՝ Միացնել հայերենը: Ցուցամատով մկան ձախ կոճակը սեղմելով քառակուսու մեջտեղը, միացնում եք հայերենը: «Միացնել հայերենը» բառերի կողքը ձեզ կառաջարկվի հայկական ստեղնաշարերի 4 տարբերակ՝ «UNICODE (UTF-8); Ֆոնետիկ 8-Ռ; Գրամեքենային; Հին Գրամեքենային: Այդ տարբերակներից, որը որ ձեզ ավելի հոգեհարազատ է, նրա վրա էլ ցուցամատով սեղմեք մկան ձախ կոճակը:
Դրանից հետո կարող եք օգտվել Սուրբ Մեսրոպյան Այբուբենով:
Հարգելի Ստեփան, հարկավոր է ուղեփակոց (шлагбаум) իջեցնել լատինական (աթաթուրքյան) տառերով, այսպես կոչված «հայերեն մտքերի» առջեվ:
Ես հասկանում եմ, որ որոշ մարդիք, որոնք ստացել են ոչ հայկական կրթություն, ամաչում են գրել հայկական այբուբենով, վախենալով սխալներից: Համենայն դեպս, ավելի լավ է գրել սխալներով, բայց Մեսրոպատառ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 11 Thumb down 11

Ռոբերտ Գյումրեցի
Dec 14, 2011 10:40

Ապրես Նարեկ ջան:
Շատ դիպուկ է.!!!

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 13 Thumb down 0

sofia
Dec 14, 2011 16:39

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԵՐՔՈՒՄ է, որ ինքն ասել է,
թե Հայաստանում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն
——————————————————————–
Շառլ Ազնավուրն հերքել է life showbiz.ru կայքի տարածած տեղեկատվությունը, որտեղ նշվում է, որ Ազնավուրն ասել է, թե Հայաստանում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն, որի պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են:

«Ես երբեք նման բան չեմ ասել, կարծում եմ դա թարգմանության սխալ է»,- «Արմենպրես» գործակալությանն ասել է Շառլ Ազնավուրը:

asekose.am-ը հաղորդել էր, որ Շառլ Ազնավուրը, ով համերգային մեծ շրջագայության շրջանակում Մոսկվայում էր, հարցազրույց է տվել Life Showbiz-ին, որի լրագրողի հետ զրույցում աշխարհահռչակ շանսոնիեն ասել է. «Հիմա իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Ինձ համար դա քաղաքականապես անընդունելի եմ համարում: Հնարավորություն չտալով երկրին շնչել` Հայաստանի կառավարությունն իր երկիրը զրկում է երիտասարդությունից: Նրանք լքում են երկիրը: Այդ իմաստով խնդիրն արդեն ունի ոչ թե քաղաքական, այլ համամարդկային բնույթ: Այն պետք է անհապաղ լուծել»:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 2 Thumb down 3

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*