ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, December 13, 2011 14:06 - 15 քննարկում

Ազնաուրը վերջապես փշրեց իր վրա նետած նախագահական շղթաները… և անկասելի նոկաուտի ենթարկեց Սերժ Սարգսյանին: Հայաստանում Շառլի հայտարարությունից հետո թացն ու չորը իրար են խառնվել…

Ազնավուրի խոսքերն առնվազն անհասկանալի են. Ն. Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ ռուսական լրատվամիջոցները խեղաթյուրած լինեն աշխարհահռչակ հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի խոսքերը, համաձայն որոնց՝ «ներկայումս Հայաստանում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն», և որ «Հայաստանին շնչելու հնարավորություն չտալով` այդ պետության կառավարությունը զրկում է երկիրը երիտասարդությունից, որը հեռանում է»: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Ի վերջո, նա ևս դե յուրե հայաստանյան կառավարության մաս է, ներկայացուցիչ՝ լինելով Շվեյցարիայում Հայաստանի դեսպան: Ինձ համար առնվազն անհասկանալի է նման ձևակերպումը: Այդուհանդերձ, այս պահին ձեռնպահ կմնամ որևէ բան ասելուց: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մեկնաբանությամբ հանդես գա ԱԳՆ-ն: Իհարկե, մենք արտագաղթի հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք, մենք ունենք երիտասարդ կադրերի միգրացիայի հետ կապված խնդիրներ, բայց Ազնավուրի խոսքերը ձեռնպահ կմնամ մեկնաբանել»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ Ազնավուրը Մոսկվայում հայտարարել է, որ ներկայումս Հայաստանում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն, և որ ինքը դա քաղաքականապես անընդունելի է համարում:

«Հայաստանին շնչելու հնարավորություն չտալով` այդ պետության կառավարությունը զրկում է երկիրը երիտասարդությունից, որը հեռանում է: Այս իմաստով խնդիրն արդեն ոչ միայն քաղաքական է, այլ համամարդկային: Այն պետք է շտապ լուծել»,- ասել է հայազգի շանսոնյեն:



15 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Lusakir2011
Dec 13, 2011 18:24


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16926') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>Aznavurn her...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>Aznavurn her...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'Aznavurn herkum...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219