Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, December 11, 2011 1:08 - 2 քննարկում

ՀԱՅԱՍՏԱՆԻ 0ՍՏԱՊ ԲԵՆԴԷՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ

 

Մենք պարտավոր ենք կրթված մարդու համար ստեղծել այնպիսի միջավայր, որ նա կարողանա իրացնել իր գիտելիքները եւ դրսեւորել դրանք: Պետք է ձեւավորվեն տնտեսական ենթակառուցվաքներ, որոնք սպասարկելու են մտագործունեությունը եւ այն մարդկանց, ովքեր ստեղծում են նոր գիտելիք»:

Տիգրան Սարգսյան

4.12.2011

Դեկտեմբերի 4-ին Երևանի «Թումո» ստեղծարար կենտրոնում կայացած տնտեսական սեմինարի ժամանակ Տիգրան Սարգսյանի կատարած այս «դարակազմիկ հայտնագործությունն» առկա է նրա վարչապետության ընթացքում հնչեցված գրեթե բոլոր ելույթներում: Այժմ փորձենք հասկանալ, թե առաջիկա տարիներին ի՞նչ է սպասվում մեր երկրին, եթե «արդյունաբերական զարգացման» մասին հերթական «ռազմավարական» փաստաթղթի հիման վրա հանրապետականները շարունակեն «թոզ փչել» մեր ժողովրդի աչքերին:

Հարկ է խոստովանել, որ Տիգրան Սարգսյանը տարբերվում է Հայաստանի նախորդ գրեթե բոլոր վարչապետներից նրանով, որ տիրապետում է արդի տնտեսագիտությանը բնորոշ նորագույն հասկացութային համակարգին, ուստի արդեն հասցրել է տարիների ընթացքում հնչեցված իր յուրաքանչյուր ելույթը վերածել տեսական սեմինարի, ընդհանուր գիտելիքների հրավառության՝ «մտավոր ներուժ», «ինտելեկտ», «ինովացիա», «բարձր տեխնոլոգիա», «մենեջմենթ», «գիտելիքահեն տնտեսություն» և այլ հասկացությունների շուրջը, որոնք նրա բերանից հորդել են ինչպես առատության եղջյուրից: Անգամ անմահ Օստապ Բենդերի «Նյու Վասյուկիի» դարակազմիկ նախագիծը գերազանցող նման ինտելեկտուալ հրավառություններին զուգահեռ անցած տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ տեղի են ունեցել ճիշտ հակառակ միտումներ՝ արտաքին պարտքի կտրուկ աճ, ինովացիոն տնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմանների վատթարացում, մտավոր ներուժի զարգացման ու գիտելիքահենք տնտեսության համար անհրաժեշտ՝ գիտության ու կրթության ոլորտների սարսափելի դեգրադացիա:

Հարց է առաջանում՝ այս դեպքում ինչո՞ւ է երկրի գործադիր իշխանության ղեկավարը զբաղվում տեսական մտավարժանքներով: Թերևս այն պատճառով, որ մեզ՝ հասարակ քաղաքացիներիս, համարում է Վասյուկիի սիրողական շախմատասերներ՝ «գեղցիներ», որոնց կարելի է օրնիբուն խաբել՝ տեսական գիտելիքների հրավառությամբ ուղեկցվող ամենապրիմիտիվ, ամենածիծաղելի թատերականացումների միջոցով: Այս կապակցությամբ հարկ է, որ մեր «տեսաբան-վարչապետը» պատասխան տա, թե ի՞նչ եղավ ՀՀ-ում ինովացիոն գործունեության վերաբերյալ տարին մեկ իր կողմից հռչակվող ու տապալվող «հայեցակարգերի» և «մեկնարկային ռազմավարությունների» հետ, երբ նրանցում հայտարարված բոլոր կոնկրետ առաջադրանքները փայլուն կերպով տապալվել են իր իսկ կողմից. վենչուրային հիմնադրամի գործունեության իրավական հիմքերը այդպես էլ չեն ստեղծվել, տեխնոլոգիաների առևտրայնացմանն աջակցող կենտրոն այդպես էլ չի հիմնվել, ինովացիոն մենեջմենթի կադրերի պատրաստման համալիր ծրագիր չի մշակվել և այլն: Այս ցուցակը կարելի է շատ երկար շարունակել՝ ապացուցելու համար, որ դատարկ խոսքերից գործի անցնելու բոլոր տարբերակներն անցած տարիներին շրջափակվել են հենց Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության կողմից՝ զուգահեռաբար անընդհատ առաջադրելով «Նյու Վասյուկիի» տիպի նորանոր դարակազմիկ նախագծեր, որոնցից վերջինը հանրապետականների «Հայաստանի արդյունաբերական զարգացման ռազմավարությունն» է:

Եվ մի՞թե հենց հանրապետականները չեն անցած տարիների ընթացքում «փայլուն կերպով» տապալել գիտության ոլորտի զարգացման բոլոր ծրագրերը, մի՞թե հենց նույն Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը չէ, որ «ինովացիոն տնտեսության» թեմայով տարիներ շարունակ բեմականացված թատերականացումներից հետո՝ 2011 թ. փետրվարի 17-ին նախկինում ընդունված որոշումները նետել է մի կողմ՝ «մեկնարկային ռազմավարության հայեցակարգի» անվան տակ քողարկվող մի նոր «գլուխգործոց» մեջտեղ բերելու ճանապարհով:

Եվ համաձայն այս հերթական աճպարարության՝ ՀՀ տնտեսությունը ինովացիոն հենքի վրա տեղափոխելու խնդիրը հետաձգվել է մինչև… 2020 թվականը՝ «համակարգի ձևավորումից», «սկսելու ռազմավարության» ընդունումից և «ռազմավարության իրականացումն ապահովող» ծրագրի ստեղծումից հետո…

Մարդկանց օրնիբուն խաբող ամենավտանգավոր տեսակը նա է, ով տիրապետելով համապատասխան ինտելեկտի՝ այն ի չարս է գործածում՝ «պետք է», «պարտավոր ենք» և այլ հասկացություններով հասարակությանն անընդհատ ապակողմնորոշելուն զուգահեռ՝ լուծելով իր նեղ անձնական խնդիրները: Ուստի՝ ավելի լավ է ունենալ լիսկաների ու շմայսների տիպի «նժդեհական» հանրապետականներ, քան առաջիկայում խորհրդարան մտնելու պատրաստություններով տարված՝ փողկապավոր, ինտելեկտուալ օստապբենդերներ, որոնց ամենավառ ներկայացուցիչը տարիներ շարունակ մեր երկրի զարգացման մասին տեսական դատողություններ անող, ներկայացումներ բեմադրող, իսկ գործնականում ՀՀ տնտեսության  «հերն անիծող»՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն է:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

պարզ հայ մարդ
Dec 11, 2011 2:07


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16877') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA1\xD5\xB5\xD6\x80\xD5\xA5\xD5\xB6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA1\xD5\xB5\xD6\x80\xD5\xA5\xD5\xB6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA1\xD5\xB5\xD6\x80\xD5\xA5\xD5\xB6\xD5\xA1\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219