ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, December 9, 2011 20:52 - 6 քննարկում

Բելգիայում Ապաստան գտած հայ ընտանիքը փրկել է բելգիական ընտանիքին և ապաստան տվել իր տանը:

նը
Բելգիայի Արեւմտյան Ֆլանդրիա շրջան Մենեն քաղաքում հայ կինը փրկել է բելգիական ընտանիքին: Այդ մասին, դեկտեմբերի 8-ին, գրել են Բելգիայի բոլոր թերթերը:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը, երբ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել: Թերիների ընտանիքն այդ ժամանակ քնած է եղել: Բելգիացիները նկատել են հրդեհը, երբ կրակը հասցրել է տարածվել նկուղում եւ հասնել առաջին հարկ եւ երկրորդ հարկի մի հատվածին: Տանն իրարանցում է սկսվել, տանտիրուհին` Նատաշա Թերին փորձել է փրկել իր չորս անչափահաս երեխաներին: Օգնության կանչերին չեն արձագանքել հարեւաններից եւ ոչ մեկը… բացի դիմացի տանն ապրող հայ Վերժինե Հակոբյանից:

Կինը նախ զանգահարել է հրշեջ ծառայություն, այնուհետեւ արթնացրել է ամուսնուն եւ երկու երեխաներին: «Իմ երեխաները` Մարիաննան եւ Էդգարը, ինչպես նաեւ ամուսինս, մենք ողջ ընտանիքով հասանք հարեւաններին օգնության»,- պատմել է Հակոբյանը: Հայերն օթեւան են տվել Թերիների ընտանիքին այնքան ժամանակ, մինչեւ հայտնվել են ազգականները:

Արդյունքում երեխաները փրկվել են: Այս պահի դրությամբ նրանք հիվանդանոցում են: Նշվում է, որ վերջին պահին Նատաշա Թերին ստիպված է եղել թռչել այրվող տան երկրորդ հարկից: Կինը ծանր այրվածքներ եւ կոտրվածքներ է ստացել: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Տունն ամբողջությամբ այրվել է, Ճշտվում են հրդեհի բռնկման պատճառները:

Այս միջադեպին անդրադարձել են գրեթե բոլոր բելգիական թերթերը: Տեղական որոշ պարբերականներ այդ ֆոնին անդրադարձել են Բելգիական թագավորության միգրացիոն քաղաքականությանը, նշելով, որ չի կարելի համեմատել հայերին ծայրահեղական մուսուլմանների հետ: Նշենք, որ Մենենում բնակվում է մոտ 100 հայ ընտանիք:



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Պապին Դավթյան
Dec 10, 2011 3:47


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16864') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD4\xB1\xD5\x85\xD4\xB1\xD5\x8D\xD5\x8F...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD4\xB1\xD5\x85\xD4\xB1\xD5\x8D\xD5\x8F...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD4\xB1\xD5\x85\xD4\xB1\xD5\x8D\xD5\x8F\xD4\xB1\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219