ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, December 7, 2011 1:10 - 3 քննարկում

Մահացու բանկային համակարգ Հայաստանում…

Հայաստանի բանկային համակարգը՝ որպես ստրկատիրության վերածննդի աղբյուր
Հայաստանի իշխանությունն ակնհայտորեն անտարբեր է «Սարսափելի վերջաբանը գերադասելի է անվերջ սարսափներից» ասացվածքի նկատմամբ, այլապես միանգամից կվերցներ եւ գազային խցեր կուղարկեր հայ չարքաշ գյուղացիությանը, նրան չմատնելով դանդաղ եւ թշվառ մահվան: Գազային խցիկներ ուղարկելու համար պետք է տարրական խիղճ ունենալ, որն ակնհայտորեն Հայաստանում բացակայում է, իշխանությունը կարծես հաճույք է ստանում՝ մարդկանց անվերջ տառապանքների տեսարանների ականատեսը լինելով:

Այս տարի կառավարական մակարդակով հայտարարվեց, որ գյուղատնտեսությունում արձանագրվել է 15 տոկոսանոց տնտեսական աճ, կարող էին հայտարարել 20 կամ նույնիսկ 25 տոկոսի մասին, քանի որ գյուղատնտեսական արտադրության իրական ծավալները հնարավոր չէ հաշվարկել:

Բայց խնդիրն այն է, որ եթե հայ գյուղացիությունը 15 տոկոսով ավելի շատ ապրանք է արտադրել, իսկ գներն էլ նախորդ տարվա մակարդակի են, ապա պետք է այս տարի գյուղացիությունը 15 տոկոսով ավելի լավ ապրեր, քան նախորդ տարի: Մինչդեռ իրականությունն այն է, որ տարեցտարի հայ գյուղացիությունը խրվում է պարտքային եւ վարկային այնպիսի հսկայական բեռի տակ, որից դուրս չեն գա ոչ իրենք, ոչ իրենց սերունդները, քանի որ Հայաստանում կա մի այնպիսի «կայացած» համակարգ, ինչպիսին բանկայինն է:

Հայաստանի հազարավոր գյուղացիներ իրենց կանանց եւ երեխաների, ընտանի կենդանիների, անշարժ ու շարժական գույքի հետ հայտնվել են բանկային համակարգի գերության մեջ, ուղղակի Հայաստանում ստեղծել է այնպիսի խորամանկ համակարգ, որ այդ վիճակը քողարկվում է:

Մի քանի տարի առաջ «ԱԳԲԱ կրեդիտ ագրիկոլ» կոչվող բանկը Հայաստանի գյուղացիությանը վարկեր բաժանեց՝ իբր միասին բարեկեցության հասնելու կարգախոսի ներքո: Դժվար է իմանալ՝ բանկը բարեկեցության հասել է, թե ոչ, բայց որ այս բանկի հազարավոր վարկառուներ հայտնվել են ամենաչարքաշ վիճակում՝ անհերքելի իրողություն է: Դրա պատճառը գյուղացիներին տրվող վարկերի տոկոսադրույքներն են. դրանք այնպիսին են, որ դրանով հնարավոր չէ շահույթ ստանալ: Հայտարարվում է 24 տոկոս, սակայն իրականում այն անցնում է 40 տոկոսը, քանի որ գյուղացին պետք է նոտարով ու կադաստրով իր գույքը գրավադրի բանկում, պարտադրված է դառնալ բանկի անդամ եւ դրա համար լրացուցիչ վճարումներ կատարել, նախապես վճարել առաջիկա մի քանի ամիսների տոկոսները:

Մի խոսքով, պայմաններն այնպիսին են, որ ով ստիպված մեկ անգամ վարկ վերցրեց, այլեւս պետք է իր գոյությունը նվիրի այս բանկին եւ նրա բարեկեցությանը, քանի ուղղակի անհնար է առանց կողմնակի միջամտության վճարել 40 տոկոսանոց վարկը:

Իհարկե, բանկերը կարող են դիմել դատարան, սնանկ ճանաչել գյուղացուն եւ ԴԱՀԿ միջոցով վաճառել անվճարունակ գյուղացու գույքը: Բայց անվճարունակությունն այնքան մասսայական բնույթ է կրում, որ անիմաստ է նման քայլի դիմել. ի՞նչ պետք է անի բանկը գյուղացու կիսախարխուլ տունը, ո՞ւմ պետք է վաճառի, եթե գյուղեր կան, որտեղ գյուղացիների 30-40 տոկոսն անվճարունակ է:

Չեն կարող, չէ՞, վերցնել ու ամբողջ գյուղեր աճուրդի հանել: Այդ դեպքում կստացվի, որ Հայաստանի կեսը կամ գուցե ավելին սնանկ է, ու այդ հողերը վաճառվում են: Գնորդներ հաստատ կգտնվեն, բայց ոչ Հայաստանից:

Դրա համար բանկերն ու նրանց տեղական ղեկավարները դիմում են մանր խորամանկությունների. նրանք ամեն տարի վերաձեւակերպում են վարկերը: Օրինակ, գյուղացին վերցրել է 1000 դոլար վարկ, մի տարի հետո պետք է վճարի 1400 դոլար, բայց չի կարողանում:

Բանկի աշխատակիցներն իրենց գյուղական ներկայացուցիչների հետ վճարում են այդ գումարը, մեկ ամիս հետո վարկը վերաձեւակերպվում է 1650 դոլարի սահմաններում, դրանից 100 դոլարն ուղղվում է կադաստրի ու նոտարի ծառայություններին, քանի որ Հայաստանում հատուկ այնպիսի պայմաններ են ստեղծված, որ պետք է յուրաքանչյուր անգամ մուծվել այդ հաստատություններին, անգամ եթե նույն գործարքն ես կրկնում, իսկ մյուս 150 դոլարը համարվում է 1400 դոլարի տոկոսը. ի վերջո այդ մարդիկ իրենց գրպանից փող են դրել եւ մարել են գյուղացու վարկը:

Պարզ է, չէ՞, որ բարեգործ չեն, գոնե ամսական 10 տոկոս եկամուտ չունենա՞ն: Հաջորդ տարի արդեն գյուղացու վարկային պարտավորությունը տոկոսներով դառնում է 2 հազար դոլարից մի փոքր ավելի, ու այսպես տարեցտարի ավելանում է, կրկնապատկվում ու եռապատկվում: Արդյունքում ստացվում է, որ գյուղացին մի երեք կամ չորս տարի առաջ 1000 դոլար վարկ է վերցրել, բայց հիմա մի 6-7 հազար դոլարի վարկային պարտավորություն ունի:

Հիմա էլ նոր բան են մտածել. եթե վարկ ունես, քեզ նույնիսկ ինքնաթիռի տոմս չեն վաճառի, որ առնես ու փախնես երկրից: Հիմա ասեք. ստրկությունը պոզով-պոչո՞վ է լինում: Նման համատարած ստրկության պայմաններում թրաֆիքինգի դեմ պայքարի մասին հավաստիացումներն ուղղակի ծիծաղ են առաջացնում:

Ավետիս Բաբաջանյան

Hraparak



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ArMen S. (Glendale)
Dec 7, 2011 10:59


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16806') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8F\xD5\xA1\xD6\x80\xD5\xA5\xD6\x81 \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8F\xD5\xA1\xD6\x80\xD5\xA5\xD6\x81 \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8F\xD5\xA1\xD6\x80\xD5\xA5\xD6\x81 \xD5\xBF\xD5\xA1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219