Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, December 5, 2011 4:05 - 4 քննարկում

Մարդիկ Քոչարյանի մասին 04.11.2011

Այս օրերին տոնում ենք Անկախության 20-րդ տարեդարձը, եւ անհնար է չնկատել, որ երեք նախագահներից երկրի վրա ամենամեծ ամագն ունեցողը Ռոբերտ Քոչարյանն է: Բացի այդ երկրորդ նախագահի 10-ամյա նախագահության ռեկորդը դեռ ոչ ոք չի սահմանել: Ռոբերտ Քոչարյանը անվիճելի ռեկորդակիր է նաեւ այն առումով, որ եղել է հայկական երկու պետությունների վարչապետ, երկու պետության նախագահ, եւ նաեւ գլխավորելով ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն ապահովեց մեր հաղթանակը Արցախյան պատերազմում:
Անկախության 20-րդ տարեդարձը կարեւոր առիթ է վերաիմաստավորելու երեք նախագահների գործունեությունը: Եվ վստահաբար կարող ենք ասել, որ քոչարյանական տասնամյանը ամենալավագույնն է մեր նորանկախ երկրի պատմության մեջ, եւ հուսով ենք, որ այն կկրկնվի: Եթե իրապես ցանկանում ենք, որ երկիրը զարգանա եւ ժողովրդի կենսամակարդակը բարելավվի, ինչը չի կարող չցանկանալ նորմալ մարդը, ուրեմն այդ լավագույն տասնամյակի կրկնությունը դառնում է հրամայական:
Մեդիամաքսինե տված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը հրաշալի էր: Երկրորդ նախագահը հստակ ներկայացնում է այն ծրագիրը, որով պետք է 21-րդ դարում առաջ շարժվի մեր պետությունը: Նախագահ Քոչարյանը լավատեսորեն արձանագրում է Հայաստանի ներուժը, որը ճիշտ օգտագործելու դեպքում, կարող ենք դառնալ Հարավային Կովկասի ամենաարդյունավետ երկիրը: Մինչդեռ քաղաքական զառամյալները, ինչպիսին ԼՏՊ-ն է, օտար լրատվամիջոցներին շարունակ գուժում են, թե Հայաստանը սպառվում է, Հայաստանը ավարտվում է, կործանվում է…
Ռոբերտ Քոչարյանի գաղափարներն ու ծրագրերը միշտ ապրեցնող են եղել, եւ դրանք կյանքի են կոչվել ի բարօրություն հայոց պետականության եւ հայ ժողովրդի: Ուրեմն, հենց երկրորդ նախագահի առաջնորդությամբ պետք է շարունակենք մեր կենսահաստատ երթը, ու իսկապես կդառնանք տարածաշրջանի ամենամրցունակ ու առաջատար երկիրը: Քոչարյանի տասնամյա նախագահության շրջանը արդեն ապացուցել է, որ Հայաստանը կարող է դառնալ այդպիսի երկիր:
————————————————————————————–
22.09.2011 17:15 Գոհար, 45, Ստեփանավան
Համաձայն եմ Լիլիթի հետ. Անկախության հոբելյանական տարեդարձի առիթով Ռոբերտ Քոչարյանը հատուկ մեծարանքի էր արժանի, քանզի դժվար է ասել, թե ինչ կլիներ անկախության հետ, եթե երկրի ղեկին չլիներ Ռոբերտ Քոչարյանը: Հենց նրա նախագահության շրջանում էր, որ բոլոր ոլորտներում բեկում արձանագրվեց, ինչի շնորհիվ էլ երերացող անկախությունը դարձավ հաստատուն: Անկախության ամրապնդումը Ռոբերտ Քոչարյանի փայլուն գործունեության արգասիքն է: Ցավոք, մեզանում մանրախնդրությունն ու գծուծ վարքագիծը այնքան գերիշխող են դարձել, որ թույլ չեն տալիս գիտակցել վերագնահատման-վերարժեւորման կարեւորությունը: Մանավանդ, այնպիսի անհատականության հանդեպ,ինչպիսին Ռոբերտ Քոչարյանն է, որը 10 տարի պահել-պահպանել ու շենացրել է երկիրը, եւ նրա փառահեղ գործունեությունը դեռեւս մնում է չգերազանցված: Ամեն դեպքում, իսկապես ժամանակը ցույց կտա, թե իրականում` ով` ով է: Մյուս կողմից էլ` երկրորդ նախագահի դեպքում գուցե չարժե վերագնահատում ակնկալել, քանզի նա դեռ սպառել է իր ներուժի 10 տոկոսը ընդամենը,իսկ նրանից ժողովրդի սպասելիքները շատ մեծ են: Այնպես, որ թող սպառված գործիչները գնահատման ակնկալիք ունենան, իսկ Քոչարյանը դեռ շատ անելիքներ ունի մեր երկրում, բնականաբար, նախագահի պաշտոնում:
————————————————21.09.2011 17:41 Lilit, 50, Yerevan
Հարգարժան նախագահ տիար Ռոբերտ Քոչարյան
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ։ 20 տարի որի ուղիղ կեսը Ձեր գլխավորությամբ Ձեր հաստատակամության եւ հետեւողականության շնորհիվ ապրել ենք շատ թե քիչ արժանապատիվ գլուխը բարձր վստահ վաղվա օրվա նկատմամբ։ Այդ ընթացքում քաղաքական ամեն տեսակ վայրիվերումների պակաս իհարկե չի զգացվել. խանգարողները խանգարել են բայց երբեք չեք երերացել գլուխ չեք խոնարհել մարտնչող տգիտության անպատասխանատվության արկածախնդրության տրուբադուրների առջեւ- հաղթահարել եք բոլոր խոչնդոտները եւ երկիրը ոտքի է կանգնել ու շտկել իր ողնաշարը։ Ցավոք այսօր նորից կանգնած ենք հետ բերածը նորից կորցնելու վտանգի առջեւ։ Այս իրավիճակում կարծում եմ չպետք է մի կողմ քաշվեք եւ դիտորդի կեցվածք ընդունեք։ Սպասում ենք ակտիվ քաղաքականություն վերադառնալու Ձեր որոշմանը։ Դրա անհրաժեշտությունը հաստատ կա։
Զարմացած եմ մի քիչ էլ՝ վրդովված որ 20-ամյակի առթիվ պարգեւներ մեդալներ կոչումներ ստացածների ցանկում ձեր անունը այդպես էլ չհնչեց։ Սա համարում եմ առնվազն ապերախտություն՝ ամենեւին ոչ հարիր լայնախոհության մեծահոգության նախորդների վաստակը գնահատելու մասին գեղեցիկ ելույթներ ունեցող հայրենի կառավարիչներին։ Վստահ եմ՝ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի։

Լիլիթ ————-
————–17.09.2011 13:21 Նարինե Ռուշանյան, 35, Yerevan
Բարև Ձեզ,
Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի բախտ եմ ունեցել աշխատել Մեծարգո Ռ. Քոչարյանի օրոք իր աշխատակազմում:
Ես խնդրում եմ Ձեզ պարոն Քոչարյան վերադարձեք, համոզված եմ ինձ պես մարդիկ շատ շատ են, մենք Ձեր կարիքը շատ ունենք, այլապես մենք կկորցնենք մեր ինքնությունը վերջնականապես:
Մենք Ձեր կողքին ենք:
Շնորհակալ եմ
Խորին հարգանքներով`
Նարինե Ռուշանյան

19.09.2011 10:56 Արամ Կիրակոսյան, 31, Երևան
Ես ողջունում եմ պարոն Քոչարյանի կայքի գաղափարը. Մեկ բան որ հաստատ կարող եմ ասել դա այն է, որ եթե մարդը (ղեկավարը) ֆիզիկապես առողջ կյանքով չի ապրում, դժվար թե կարողանա առողջ դատողությամբ ղեկավարել պետությունը, որի կարիքը մենք բոլորս ունենք: Մարդու միտքը և մարմինը հաստատակամորեն փոխկապված են միմյանց հետ: Պարոն Քոչարյանի կառավարման ժամանակահատվածը մեր երկրի համար եղել է առաջընթացի ժամանակահատված: Չի կարելի դրական ձեռքբերումները դիտավորյալ չտեսնել:Ասեմ, որ հարգում եմ պարոն Քոչարյանին և որպես երկրի 2-րդ նախագահ, ղեկավար, և որպես մարդ, որը ունի դրական սկզբունքներ:
05.10.2011 15:29 Davit Grigoryan, 42, Yerevan
Այն որ բոլոր նախկին եւ գործող լեւոնականները տառապում են Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման շատ վախենալու հեռանկարով՝ բնական է եւ միանգամայն օրինաչափ։ Բայց երբ իշխող կուսակցության փոքր ու միջին տրամաչափի գործիչներն են համարձակվում որակումներ տալ երկրորդ նախագահին գնահատել նրա վերադառնալու հնարավորությունները եւ թափանցիկ ակնարկներ անում՝ թե Քոչարյանը թիմ չունի ուրեմն շանս էլ չունի գործոն դառնալու 2013թ. նախագահական ընտրություններում՝ առնվազն ծիծաղելի է. երեւի մոռացել են՝ որտեղ կամ ինչացու կլինեին՝ եթե 98-ին բախտի բերմամբ չհայտնվեին Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերի ավանգարդում։
Նմանների մասին է ասված՝ քաղաքականությունը անբարոյականություն չէ. անբարո գործիչներն են այն դարձնում այդպիսին։
06.10.2011 12:42 Арман, 36, Ереван
Роберт Седракович, каждое слово , каждый поступок, каждое действие Ваших недругов и оппонентов, только расчищает Вам путь к возвращению на пост президента нашей республики. Народ понимает что все это они делают от безысходности, а их единственным аргументом и доводом против Вас являются исключительно сплетни, слухи и кривотолки. Время настало Вам вернуться господин Кочарян!
27.10.2011 15:37 Մարտին Ս., 44, Վանաձոր
Երկիրը բառիս բուն իմաստով ձեռից գնում ա, ախր մենք 1998-2008թթ. տասը տարի տեսել ենք կազմակերպված պետություն, որտեղ յուրաքանչյուրը գիտեր իր տեղը, որտեղ սոցիալական վիճակը հնարավորինս կարգավորված էր, որտեղ գնաճը զսպվում էր, որտեղ տնտեսությունը զարգանում էր, որտեղ մարդիկ չէին կորցնում հույսը ապագայի հանդեպ, որտեղ…
Ժամանակն է վերադարձնելու այդ ժամանակը, ինչը հնարավոր կդառնա միայն Ռոբերտ Քոչարյանի վերադարձով:
03.11.2011 14:12 Anna, 32, Hrazdan
Ես մի պահ անգամ չեմ կասկածում, որ Ռոբերտ Քոչարյանը, իշխանության գալով, կանի իրենից կախված հնարավոր ամեն ինչ, որպեսզի բարելավվի մեր երկրի վիճակը: Մի անգամ նա դա արդեն արել է բավականին հաջող կերպով, և համոզված եմ, որ երկրորդ անգամ, ունենալով ավելի մեծ փորձ, լինելով գրագետ, խելացի, մեծ կամքի ուժի տեր և նպատակասլաց մարդ ու քաղաքական գործիչ, դուրս կբերի երկիրը բարդ իրավիճակից և հնարավորինս չափ կլավացնի ժողովրդի սոցիալական վիճակը:
01.11.2011 17:33 Karen, 28, Yerevan
Shat chisht harcumner en!!! Mianum em bolori kartsiqin ))
30.10.2011 00:02 Նաիրա, 19, Երևան
Պարոն Քոչարյան ուզում էի ասել, որ շատ կցանկանաի մյուս տարի ընտրություններին տեսնել Ձեր անունը և ոչ միայն ես ուզում եմ տեսնել Ձեզ որպես ՀՀ նախագահ: Հույսով եմ, որ խնդրանքս չեք մերժի և գալող տարի առաջին անգամ ընտրության հնարավորություն ունենալով ես կարող եմ ընտրել Ձեզ: Հարգանքներով՝ Նաիրա Հակոբյան:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

sofia
Dec 5, 2011 5:29


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16757') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD6\x85\xD6\x80\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD6\x85\xD6\x80\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD6\x85\xD6\x80\xD5\xA5\xD6\x80...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219