Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, December 2, 2011 17:04 - 4 քննարկում

ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ Տ. ԱԲԵԼ ԱԲԵՂԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Աբել աբեղա Աբրահամյանը (Իրաքի Հայոց թեմ)` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին իր դիմումի հիման վրա: Այսուհետ նա կդասվի աշխարհականների շարքը` Էդգար Աբրահամյան ավազանի անունով:
Դե, խեղճ պարզ հայ մարդ, այս ևս մեկ անգամ ոչինչ չասող կցկտուր տեղեկությունից արի ու պարզիր, թե ով ում բարեկամն Է։ Արդյոք ո՞վ կարող է վստահ լինել, որ մեր ապագա արժանավոր Կաթողիկոսը հոգևոր ասպարեզից անօրինական չի հերացվել: Եվ հետո եթե մինչև երրորդ կուրսը սովորած  ու հեռացված ճեմարանականներին Էլ կարգալույծ հոգևորականների հետ հաշվենք, ապա թիվը նվազագույնը հինգ հարյուրից ավելի կլինի: Սա արդյո՞ք համազգային ավեր  չէ,  պատասխանը կտա ապագա սերունդը։    Հայ իմաստուն առածն ասում է .<<Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է .<>։  Պատճառը նույն է, այսօրվա Հայ Եկեղեցին նույնպես մեծավմասամբ համալրված է կիսգրագետ ու միջակ անձերով։ Վերջին  10 – 12 տարիների իրադարձություններն ապացուցում են այդ փաստը։ Թե այդ ու՞մն է ձեռնտու, կամ ով է հովանավորում ու խրախուսում, դժվարանում եմ ասել, քանզի փաստեր չունեմ։ Միայն այն գիտեմ, որ տուժողը մեր խեղճ ու տանջված Հայ Ժողովուրդն է Մայր Հայաստանում և մասսամբ էլ արտասահմանում։
Իմ շատ սիրելի հայրենակիցներ,  այսօր Հայ Եկեղեցու այս խնդիրները լուծելը մեր բոլորի ուժերից վեր է,  ուստի  Ձեզ մի իմաստուն խորհուրդ տամ, եթե լսեք և կատարեք, ապա միայն կօգտվեք: Խնայեք Ձեր ներվերն ու առողջությունը և Ձեր թանկարժեք ժամանակը տրամադրեք միայն այն խնդիրների լուծմանը, որոնք առաջնային են և Ձեր ուժերի սահմաններում են։  Բոլորիդ հոգևոր և մտավոր իմաստություն եմ մաղթում։ Լավ եղեք։

Parz mard



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

sofia
Dec 3, 2011 11:28


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16733') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x91\xD4\xB1\xD5\x8E\xD5\x88\xD5\x94\xC2\xA0...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x91\xD4\xB1\xD5\x8E\xD5\x88\xD5\x94\xC2\xA0...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x91\xD4\xB1\xD5\x8E\xD5\x88\xD5\x94\xC2\xA0\xD5\x8D\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219