ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, November 26, 2011 12:35 - 3 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 6)

Մաս  5 

       Ափոն,մե՜ղմ ու բարի ժպիտն աչքերի մեջ,դառնում է մեզ ու ասում՝.
-Դուք քանի օր էլ որ մնաք Վանում,հյուրանոց չեք գնա,ես ձեզ համար տեղ եմ պատրաստել,մի ծանոթ թուրք ունեմ,նրա մոր տունն ազատ է,մայրը մի քանի օրով տեղ է գնացել,տանը չի,կմնաք էնտեղ,ման կգաք ու կգնաք:Որ հյուրանոց գնաք,թուրքերն իմանան ,որ հայ եք,ձեր գլուխները կտանեն,առավոտից իրիկուն կշողոքորթեն,պատիվներ կտան,ձեռից բաց չեն թողնի,ինչ է թե՝ ձեր մեծերի պահած ոսկիների տեղն ասեք:Թուրքերը գիտեն,որ էստեղ ապրող հայերը հարուստ են եղել,պահած ոսկիներ ունեն, -վերջացնում է Ափոն ու թուրքերենով դիմում Հաջիին,բացատրում,թե նա ինչ պիտի անի:
Ափոյի փոքրիկ հյուրասիրությունից հետո,մենք դուրս ենք գալիս,Հաջին էլ մեզ հետ,նստում ենք մեքենան և Հաջին թուրքերենով դիմելով հորս հորաքրոջ որդուն՝ Վարդգեսին,ասում է ,թե դեպի ուր պիտի գնանք:Վարդգեսն սկսում է թարգմանիչի իր դերը: Մտնում ենք Վանի կենտոնական փողոցներից՝ մեկը,որը կարծես Եվրոպական մայրուղի լինի:Հանկարծ, աջ և ձախ երթուղիները բաժանող գազոնների մեջ նկատում ենք մոտ 3-4 մետր բարձրությամբ ճերմակ կատուների արձանը:2 կատուներ են,մեկը կանգնած,մյուսը՝ նստած նրա ոտքերի մոտ:
-Վանա կատունե՜րը-համարյա միաժամանակ դուրս է թռնում բոլորիս բերանից:Վանա կատու՜ն,Վանի խորհրդանիշը,կարճ,ճեփ ճերմակ մազերով և ա´նպայման մեկ աչքը վառ կապույտ,մյուսը՝ վառ դեղին:Այնքա՜ն գեղեցիկ է Վանա կատուների այդ արձանը,որ ես ցանկություն եմ հայտնում ա´նպայման գնել 2 այդպիսի կատու ու ինձ հետ բերել:Հաջին իմանալով իմ ցանկության մասին,ժպտում է ու ասում՝.
– Հայերի ջարդից հետո,թուրքերը սպանեցին  էս տեսակի համարյա բոլոր կատուներին:Ասում էին,դրանք նորմալ կատուներ չեն,դրանք հայերի հոգիներն են,ու սպանեցին:Հետո,էս վերջին տարիներին հասկացան,որ սխալ են արել:Մի հատուկ ինստիտուտի շենք սարքեցին Վանում,հավաքեցին հատուկենտ մնացած կատուներին,տարան էտ ինստիտուտ,էնտեղ համ բուծում են,համ էլ ուսումնասիրում:Մեկ հատն արժի 50-100 դոլլար-խոսքն  ավարտում է Հաջին:
Մեր մեքենան դուրս է գալիս կենտրոնական ճանապարհից և մտնում ոլորապտույտ,նեղ,կարծես գյուղական մի փողոց:Փողոցի երկու կողմերում կիսավեր,երբեմն էլ ամբողջովին կանգուն կավաշեն հին տներ են,դռների վրա ժանգոտված փակ կողպեքներ:Հաջին որսում է մեր հետախույզ հայացքներն ու բացատրում մե՜ղմ,ոգևորությունը կորցրած մարդու ձայնով՝.
-Հայերի տներ են բոլորը,ոնց փակել ու գնացել են ,էտպես էլ մնացել է,ձեռք տվող համարյա չի եղել:Մերոնք ու թուրքերը վախենում էին բացել ներս մտնել:Մեր մեծերից շատերն ասում էին,որ տան տերերի՝ հայերի հոգիներն էտ տների մեջ են:Մինչև հիմի էլ շատերն հավատում են դրան-ասում է,ու հայացքը գցում մեքենայի պատուհանից դուրս:
Հայերի հոգինե՜րը…Ինչքա՞ն են վախեցել հոգի չունեցող այս մարդիկ հայերի հոգիներից,որ հայերից մնացած ամեն բան այս տարածքում, կապել են նրանց հոգիների ներկայության հետ:Երևի ներքուստ զգացե՞լ են իրենց կատարած սարսափելի ոճրագործության չափն ու ահավորությունը,ո՞վ գիտե…
Մեր մեքենան անվերջ թեքվելով մեկ աջ,մեկ՝ ձախ,գնում է առաջ, նեղլիկ,ծառաշատ ճանապարհով և երբ ուղղվում է ճամփան,մեր դիմաց, իր ողջ վեհությամբ բացվում է Վարագա սարի պատկերը և մեզ մի պահ թվում է,թե՝ Վարագ ենք գնում:Վերջապես կանգնում ենք մի կիսակառույց տան մոտ:Մեքենային է մոտենում 40-45 ամիա մի թուրք տղամարդ:Նա ժպիտով առաջարկում է մեզ իջնել մեքենայից և հետևել իրեն:Մենք ուղղություն ենք վերցնում կիսակառույցի հենց հարևանությամբ գտնվող բավականին հին,բայց մաքուր ու կոկիկ տունը:Թուրք մարդու մոր տունն է,ուր պիտի գիշերենք:Ներս մտած գեղեցիկ թրքուհին ծանոթանում է մեզ հատ և խնդրում ամուսնուն ասել մեզ,որ մի քանի րոպեյից կերակուրը պատրաստ կլինի:Կնոջ հեռանալուց հետո,թուրքը հարցնում է,թե՝ի՞նչ ծրագիր ունենք,ու՞ր ենք ուզում գնալ:Վարդգեսը թուրքերենով թվարկում  է՝ Ախթամար,Արտամետ,Վանա Այգեստան,Վանա Բերդ և պապիս գյուղը՝ Մխկներ:Թուրքը հանգիստ գլխով է անում ու հետաքրքրվում,թե ի՞նչ ունենք Մխկներում:Հայրս կոտրված,վատ թուրքերենով անմիջապես բացատրում է,որ իր հայրը՝ Հակոբ պապս, Մխկնցի է եղել:Թուրքը գլուխը վեր է ձգում,որպես հասկանալու նշան ու ասում՝.
-Մխկները Վանից 7 կմ հեռավորության վրա է գտնվում,անունն էլ էդպես մնացել է՝ Մխկներ:Հիմի էնտեղ բոլորը քրդեր են ապրում,վաղը կգնաք,դժվար չի-հետո,ինչ որ բան հիշելով դառնում է մեզ-պապս ու հայրս շատ էին պատմում Մխկնցի մի հայի մասին:Մինչև իրենց մահը հիշում էին էտ Մխկնցուն ու միշտ ափսոսում ու օրհնում էին:Չգիտեյին,կենդանի էր մնացել,թե՝ չէ, հայերի գաղթից հետո:Նրանք ասում էին,որ էտ Մխկնցի հայը մեծահարուստ էր ու մեծ էլ հոգու տեր,ինչքա՜ն էր օգնել մեր ընտանիքի՜ն,ու մենակ մերոնց չէ:Ասում էին,որ էտ հայը շատ խղճով մարդ էր,հավասար օգնում էր և´հայերին,և´ թուրքերին, և´ քրդերին:Վանում ուներ կտորեղենի ու նավթի խանութներ,գաղթի ժամանակ գնաց ու մերոնք  էդպես էլ լուր չունեցան նրանից,թե ինչ եղավ:
Պատմում է թուրքը և հանկարծ հայրս ավելի է լարվում ու շուտասելուկի նման վրա է տալիս.
– Անունն ի՞նչ էր էտ հայի,չէին ասու՞մ:
-Հա՜,-աչքերը առաստաղին է գցում թուրքն ու փորձում հիշել-անունն ասում էին Բաղդո էր,հա,հաստատ,Բաղդո էին ասում,կնոջ անունն էլ՝ Անթառամ…
Աթոռը,որի վրա նստած է հայրս,դղրդոցով տապալվում է գետին և մեկ վարկյանում թուրքն հայտնվում է միաժամանակ հորս ու Վարդգեսի գրկում:Այդ պինդ գրկախառնումներից հանկարծակիի եկած թուրքը ,հորս ու Վարդգեսի՝ իրեն փաթաթված ձեռքերի արանքից, ապշահար նայում է երեխայի նման հոնգուր-հոնգուր արտասվող ու իրեն համբուրող  70-ին մոտ երկու հայ տղամարդկանց ու ոչինչ չի հասկանում:
Կրքերն հանդարտվում են և հայրս,սրբելով արցունքներն ասում է իր վատ թուրքերենով՝.
-Բաղդոն իմ հորեղբայրն է ու Վարդգեսի քեռին,նա հիմա  Հայաստանում,մեր ընտանեկան գերեզմանոցում է թաղված,կինն էլ՝ Անթառամը, իր կողքին:
Թուրքը հասկանում է,նա էլ է հուզվում,ուրախություն կա դեմքին,զարմանք:Ո՞րտեղի՜ց՝ ո՞րտեղ…
ՈՒնե՞ն ուրիշ ժողովուրդներ այսպիսի պատմություններ,այսպիսի հանդիպումներ ու հույզեր,դժվար թե…Այս ցավը,այս կսկիծն ու այս հույզերը «նվիրեցին» մեզ թուրքերն ու քրդերն, իրենց անօրինակ բարբարոսությամբ,որ մեկ դար ու Աստված գիտե թե էլ ինչքան երկար, տանում ենք ու դեռ պիտի տանենք մեզ հետ սերնդե սերունդ:
Ես,չկարողանալով զսպել արցունքներս,նկարահանում եմ պահը ու նորից մտածում՝  հայերի հոգինե՜րը…Ահա´,սրանք են հայերի հոգիները,որոնք մեկ դար արդեն վախեցնում են ձեզ:Վախեցնու՜մ են,ինչպես խաչը՝ սատանային,ինչպես լույսը՝ մթությանը…Հայերի հոգինե՜րը,որոնք ժառանգած նույն կոտորածի ահն ու սարսափը,երկրի կարոտն ու վրեժի ծարավը,դարձյալ այսպես հալվե՜լ գիտեն ,այսպես փարվե՜լ գիտեն անգա´մ թշնամուն,որի ձեռքով մորթվել են…
Հայրս սրբում է արցունքներն ու շարունակում.
-Բաղդոն հորս հորեղբայրն էր,բայց մենք նրան պապ չէինք համարում,այլ՝ հորեղբայր,Վարդգեսենք էլ՝ քեռի:Մենք շատ փոքր էինք,ավելի լավ հիշում ենք Անթառամին,որը Վանեցի մեծահարուստի աղջիկ էր:Նա հագնվում էր շատ կոկիկ,անպայման աչքերին սուրմա պիտի դներ,նոր տանից դուրս գար, -իր հուշերն է թուրքին շարադրում հայրս-Բաղդոն ու Անթառամը երեխաներ չունեին,ու էնքա՜ն էին սիրում մեզ,ոնց որ իրենց հարազատ երեխաները լինեյինք:Միասին ապրում էինք Արտաշատում,նույն տան մեջ ու մինչև վերջ,մինչև իրենց մահը, Բաղդոյի և Անթառամի ասածն օրենք էր հորս ու մորս համար:Հայրս ասում էր,որ Բաղդոն դարդից մահացավ,Վանի կարոտից ու կորցրած երկրի դարդից:Ասում էր՝ մահից առաջ  շատ էր ծխում ու անվերջ կրկնում էր՝.չ՜էէէ՜,Հակոբ,չէէէ՜ տղա,մեր էրգիր մեր ծեռքեն գնա՜ց,էլ չենք կարա Վան դառնանք,վա՜խ մեր անուշ հող ու ջուր…Ասում էր,մի օր էլ քնից վեր կացանք ու տեսանք՝ Բաղդոն տեղերի մեջ մահացած:
Հայրս վերջացնում է պատմությունը,իսկ թուրքը լու՜ռ գլուխն է տմբտմբացնում:Ի՞նչ է մտածում՝ չգիտենք,հասկանու՞մ է Բաղդո-հայի կարոտի ու ցավի մեծությունը,որը ուղիղ համեմատական է թուրքի կատարած անօրինությանը…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ  ՄԱՐԳԱՐՅԱՆ



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Թամար Գրիգորյան1968 ՆՅ.
Nov 26, 2011 17:50


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16621') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xBC\xD5\xA1\xD5\xB6\xD6\x81 \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xBC\xD5\xA1\xD5\xB6\xD6\x81 \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xBC\xD5\xA1\xD5\xB6\xD6\x81 \xD5\xB4\xD5\xA5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219