ԼՐԱՀՈՍ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, November 21, 2011 22:09 - 4 քննարկում

ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ` ՀԻՄՆՎԱԾ ԻՏԱԼԱՑԻ ՀՈԳԵԲԱՆ ՌՈԲԵՐՏՈ ԱՍՈՋՈԼՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ

Հանրահայտ հոգեբան Ռոբերտո Ասաջոլու կողմից առաջադրված հոգեսինթեզի տեսության հիմնական նպատակն է բացահայտել ամբողջական և ներդաշնակ անձի ձևավորման ու զարգացման համար անհրաժեշտ նախապայմանները: Նրա կողմից ներկայացված անձի կառուցվածքում կարևոր դեր ու նշանակություն է հատկացվում բազմաթիվ ենթաեսերի ու ենթաանձերի առկայությանը:

Ենթաանձերն, Ասաջոլու սահմանմամբ, մարդուն բնորոշ տարատեսակ բնութագրերի, դիրքորոշումների կամ դրդապատճառների կրողներն են: Ինքնադիտարկման և ակտիվ ինքնագիտակցման արդյունքում յուրաքանչյուրն կարող է բացահայտել իր մեջ «Հաշտվողին», «Միամտին», «Պայքարողին», «Համբերատարին» և այլն: Այդ ենթաեսերն, հեղինակի համոզմամբ, բանական էակներ են, որոնք ապրում են իրենց ինքնուրույն կյանքով:

Հոգեսինթեզի կողմնակիցներն համարում են, որ հոգեբանական խնդիրներից ձերբազատվելու և դրանք արդյունավետորեն լուծելու համար անհրաժեշտ է ենթաեսերի, ենթաանձերի բացահայտումը: Վերոնշյալ տարրերի բացահայտմանը պետք է հաջորդի դրանց վերահսկման և ղեկավարման հաստատումը:

Ենթաեսերի բացասական արտահայտումները կայանում են նրանում, որ երբեմբ վերջիններս օգտագործում են իրենց միջև առկա տարբերությունները, որպես հակադրման, իրարամերժման հիմք, ինչն էլ իր հերթին սպառնում է Ես-ի ամբողջականության աղճատմանը:

Ի՞նչ կապ ունի այս ամենն ազգի և մասնավորապես հայ ազգի հետ: Զուգահեռներ անց կացնելով երկու համակարգերի` ազգի /դրա կրողի` ժողովրդի/ և անձի /անհատի/ միջև, առաջնորդվենք հերմեսյան համապատասխանության սկզբունքով` ինչպես վերևում է այնպես է ներքևում է: Այս դեպքում ներքևում անձն է վերևում` ազգը: Համապատասխանորեն, այն ամենն ինչ բնորոշ է մեկ անձին, կարող է նպաստել նաև հասկանալու համար ազգը: Այսպիսով, եթե դիտարկենք անձը որպես ամբողջական միավոր, միասնական ընթանրացված «Ես», ապա համապատասխանորեն ազգի ենթաեսեր կհամարվեն բոլոր այն միավորները, որոնք այսպես թե այնպես ենթադրում են մասնատում, տրոհում ազգի ներսում: Այսպես, կրոնական ոլորտում դրանք կարող են լինել տարբեր կոնֆեսիաների, խմբերի, կրոնական կազմակերպությունների, աղանդների և այլ միավորումների առկայությունը, քաղաքականության դեպքում` կուսակցություններն, ընդիմադիր կամ իշխանամետ ուժերն և այլն:

Որոշ տարրեր, կարող են միավորվել և պայքարել ինպես մյուսների այպես էլ նույնիսկ միջուկի հետ: Ահա թե ինչումն է իրական վտանգը: Առաջացող միավորները իրենց ողջ ներուժն ու կարողությունները ներդնում են վեհ նպատակների իրականացման համար: Այսպես օրինակ յուրաքանչյուր կրոնական միավորում համոզված է, որ իրական արժեքներ ու անվիճելի կարևորության գաղափարներ է սերմանում, յուրաքանչյուր հայրենասիրական միավորում վստահ է, որ կանգնած է ազգային նպատակների իրականացման, ազգային ավանդույթների, արժեքների ու արժանիքների պահպանման միակ ճիշտ ու իրատեսական ուղուն, յուրաքանչյուր կուսակցություն համոզված է և ձգտում է համոզել բոլորին, որ իշխանության լծակներին հասու դառնալով կհասցնի հասարակությանն իր սոցիալ-տնտեսական բարգավաճմանը: Սակայն հաճախ այդ պայքարում միավորումներն այն աստիճան են խճճվում ու մոլորվում, որ, մոռանալով սկզբնական գերխնդիրը, դառնում են սեփական գոյության պահպանման ինքնանպատակի կրողներ միայն: Մասնավոր շահերն ու նպատակները վեր են դասվում հիմնականներից, կենտրոնականից ու միասնականներից: Այսպես, այն ինչ ընդհանուրի մասն էր, վերածվում է բացառիկի և մոռանում է իրեն ծնող ուժի, իր ելակետի և սկզբնական նպատակակետի մասին:

Ասվածն առավել ակնհայտ է դառնում քաղաքական կուսակցությունների և կրոնական միավորումների օրինակով: Այսպես, եթե որևէ ուժ, հայտարարում է իրեն ազգային նպատակների միակ ջատագովը և ստանձնում է ազգը դավաճաններից, կամ ` կրոնականի դեպքում, համարում է իրեն միակ «Ճշմարիտ հավատքի» կրողը և ստանձնում է հասարակությունը դավաճաններից, անհավատներից և այլնից մաքրելու առաքելություն, նա կարող է իր գործողություններում այնքան հեռու գնալ, որ ի վերջո սպառնալիք դառնա բոլոր նրանց, ովքեր պարզապես իր կողքին չեն. «Ով մեզ հետ չէ, նա դեմ է մեզ»:

Սակայն սա միայն խնդրի սահմանումն է: Իսկ կա արդյոք լուծում: Ասաջոլին այս կապակցությամբ ասում է հետևյալը. «Մեզ վրա իշխում է այն ամենը, ինչի հետ ինքնանույնացվում ենք, մենք իշխում ենք և վերահսկում այն ամենը, ինչի հետ ապանույնացվել ենք»: Անհրաժեշտ է նախ բացահայտել և ճանաչել ամբողջական միավորի տարրերը /լինի դա անձի կամ ազգի պարագայում/, պարզել թե երբ, ինչ հանգամանքների ներգործությամբ, ինչպիսի առաքելություն կատարելու կոչմամբ առաջացան դրանք: Միայն դրանց գոյությունն ընդունելով և այդ գոյության հետ հաշվի նստելով հնարավոր է դառնում համակարգի ամբողջականության պահպանումն և առկա բոլոր ուժերի ծառայեցնումը ի նպաստ հիմնական նպատակի իրականացմանը:

Խնդիրները լուծելու և կործանիչ հակադրություններից, հակամարտություններից ազատվելու երկրորդ, բայց ոչ ըստ կարևորության, քայլն է միավորող կենտրոնի բացահայտումը կամ ստեղծումը:

Եթե ընդունելի համար ենք այս տեսության գործադրումը ներազգային խնդիրների լուծման համար, ապա կարելի է ասել հետևյալը. Ազգի, հասարակության առողջ կերպարը վերականգնելու համար անհրաժեշտ է բացահայտել, թե երբ և ինչու առաջացան տարբեր հակամարտող ուժերը, որոնք իրենց գործունեությամբ կործանիչ են նույն ազգի, հասարակության համար: Արդյոք նրանց առաջացմանը նպաստել են ներքին որոշակի գործոններ,ծածուկ գործընթացներ, թե, այնուամենայնիվ դրանց ծնող ուժը պետք է դրսում որոնել:

Նարինե Աբրահամյան –Թովմասյան / հոգեբան/



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Karen
Nov 22, 2011 0:42


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16546') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8D\xD5\xA1 \xD5\xA1\xD5\xA6\xD5\xA3 ...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8D\xD5\xA1 \xD5\xA1\xD5\xA6\xD5\xA3 ...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8D\xD5\xA1 \xD5\xA1\xD5\xA6\xD5\xA3 \xD6\x85\xD6...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219