ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, April 12, 2014 9:54 - 18 քննարկում

Փախի՜ր վարչապետ, փախի՜ր, Հարություն Առաքելյանն է գալի՜ս…Փախի՝ր Վանոյի պես, գլուխդ ազատի’ր:

Հարություն Առաքելյանը վարչապետին մեղադրում է պետական միջոցների հափշտակության մեջ

14:21 • 21.11.11

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը բաց նամակով դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին և լրատվամիջոցներին, որտեղ անդրադառնում է «Նաիրիտ» գործարանում «պետական միջոցների խոշոր չափերի` 31 միլիոն դոլարի հափշտակության ուսումնասիրությանը»:

Նամակում ասվում է.

«Ես` Հարություն Առաքելյանս սեփական նախաձեռնությամբ իրականացնելով ուսումնասիրություններ լրատվամիջոցներում հրապարակված հոդվածները, տեսաերիզները և վերլուծական նյութերը, հանգել եմ այն եզրակացության, որ 2006 թվականին «Նաիրիտ» գործարանի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի իրականացված առքուվաճառքի փոխարեն իրականում տեղի է ունեցել «Նաիրիտ» գործարանի` պետական գույք հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսի նվիրատվություն օֆշորային գոտում գրանցված, քիմիայի ոլորտում պատմություն չունեցող, անհայտ «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության, 20.000 ֆուտ ստեռլիգ հիմնադիր կապիտալ ունեցող «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերությանը, որի սեփականատերերի անունները մինչ օրս անհայտ են հանրությանը:

«Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությունը «Մեժգոսբանկում» գրավ դնելով ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից նվեր ստացված «Նաիրիտ» գործարանի բաժնեթղթերի 90 տոկոս փաթեթը, ստացել է 70 միլիոն ԱՄՆ դոլար վարկ, որից միայն 39 միլիոն ԱՄՆ դոլարն է մուտք արել ՀՀ պետական բյուջե, մնացած 31 միլիոն ԱՄՆ դոլարի ճակատագիրը անհայտ է:

Իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ 2006 թվականին «գործարքին» իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել հիմնականում հետևյալ պատասխանատու անձինք, որոնց հարցաքննությունը կպարզի իրողությունը.

-Տիգրան Սարգսյան` որպես ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ, որը միաժամանակ հանդես է եկել որպես «Մեժգոսբանկի» խորհրդի նախագահ, քանի որ ԱՊՀ Կենտրոնական Բանկերի նախագահները ռոտացիոն կարգով ստանձնում էին այդ պաշտոնը 6 ամսվա կտրվածքով,

-Վահան Մելքոնյան` միաժամանակ «Մեժգոսբանկի» ներկայացուցիչ և «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրեն, ինչպես նաև հանդիսանում է օֆշորային «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության սեփականատեր, որի կազմի մեջ է մտնում «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» դուստր կազմակերպությունը (ժողովրդական լեզվով ասած` այս գործարքի Թուլաթը, քանի որ նա ամեն տեղ է հանդես գալսի որպես կողմ),

-Անդրե Նարսիսյան` «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության երևացող սեփականատեր, Ֆրանսայի քաղաքացի, ըստ լուրերի մահացել է 2006 թվականի տարեվերջին,

-Անատոլի Տուրկաձե` «Մեժգոսբանկի» նախագահ, պաշտոնական դիրքի չարաշահման համար հեռացված է աշխատանքից,
-Սերգեյ Կուլիկով` «Մեժգոսբանկի» փոխնախագահ, հարուցվել է քրեական գործ նրա և ընտանիքի անդամների հանդեպ, քանի որ «Մեժգոսբանկի» վարկավորած կազմակերպությունները հիմնականում պատկանում էին Կուլիկովի ընտանիքի անդամներին,
-Նատալյա Բլագովա` Կուլիկովի եղբոյր կինը, Անդրե Նարսիսյանի տված լիազորագրով որպես «Ռայնովիլի» ներկայացուցիչ, «Մեժգոսբանկի» վարկային պայմանագրում ստորագրել է «Նաիրիտի» 70 միլիոն ԱՄՆ դոլար ծավալի վարկային ծրագիրը ստանլու համար,

-Տատյանա Սերբկովա` 2001-2007թթ ժամանակահատվածում աշխատել է «Մեժգոսբանկում»` ղեկավարելով միջպետական ծրագրեր, ստեղծել է «Ինտերկաուչուկ» ընկերությունը և ղեկավարել «Նաիրիտ» գործարանի զարգացման և վերազինման ծրագիրը: Նրա հանդեպ իրականացվել են ահաբեկումներ և սպառնալիքներ, կատարվել է կարևոր փաստատղթերի գողություն նրա կաբինետից:
-Արմեն Մովսիսյան` ՀՀ էներգետիկայի նախարար, 2007 թվականին «Նաիրիտ» գործարանի բաժնետերերի խորհրդի նախագահ, որի որոշման համաձայան վաղաժամկետ դադարեցվել են Տնօրենների խորհրդի անդամներ հանդիսացող Տ.Սերբկովայի,

.Պիոտրովսկայաի, Ա.Մարկովսկիի և Մ.Պերելմանի լիազորությունները և նրանց փոխարեն Տնօրենների խորհուրդը ձևավորվել է բացառապես Սերգեյ Կուլիկով և Վահան Մելքոնյան զույգի միջև (հիշեցում. Ս.Կուլիկովը ԱՊՀ միջպետական բանկի փոխնախագահն էր, իսկ Վ.Մելքոնյանը` նույն բանկի հայաստանյան ներկայացուցիչը):

-Եգելսկի Ալեքսանդր Եվգենևիչ` Կուլիկովի հանձնարարությամբ Տատյանա Սերբկովային սպառնալիքներ ներկայացրած անձ ` վերջինիս «Նաիրիտ» գործարանի «առքուվաճառքի» անհամաձայնության կապակցությամբ

-Աշոտ Սարգսյան` «Նաիրիտ» գործարանի փոխտնօրեն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը, ըստ մամուլի հրապարակումների իրականացնում է գործարանի ֆինանսական շարժի վերահսկողություն:

Եզրակացություն

Համաշխարհային շուկայում մենաշնորհային դիրք գրավող, Հայաստանի Հանրապետության արտադրական հզորություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի հանդեպ կանխամտածված իրականացվել է արտադրական հզորությունների փոշիացման` սննկացման կանխամտածված գործառույթ, որի արդյունքում շահել են «Նաիրիտ» գործարանի մրցակիցները:

Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Եվրամիությունը հայտարարել է մինչև 2012թ. Եվրոպայի տարածքում քլորի արտադրության փակման ծրագրի մասին ու անգամ ֆինանսական տեսանկյունից պաշտպանված այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են «Բայերը» և «Դյուպոնը», անընդհատ դաժան քննադատության են ենթարկվում վերահսկող մարմինների և բնապահպան հասարակական կազմակերպությունների կողմից, հետևաբար «Նաիրիտի» գոյությունը ընդհանրապես նոր դժվարություններ էր ստեղծում քիմիայի ոլորտի համաշխարհային «շնաձկերի» համար:

2006-2011 թթ ընկած ժամանակահատվածում մի խումբ մարդկանց կողմից «Նաիրիտ» գործարանի հանդեպ իրականցավեց կանխամտածված «անգրագետ» ղեկավարում, կանխամտածված վնասարարություն, որի արդյունքում կուտակվեցին 100 միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր, եղան հրդեհներ ու պայթյուններ, եղան զոհեր:Այսօր էլ շարունակվում է ՀՀ սեփականություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի կանխամտածված սննկացումը և որպես նշվածի ապացույց` արտադրության համար պիտանի սարքավորումների հազարավոր տոննաների հասնող ծավալների վաճառքի փաստն է վերջին օրերին` մետաղի ջարդոնի տեսքով (առաջին խմբաքանակը արդեն վաճառվել է):

«Նաիրիտի» գործարքի ռուսաստանցի մասնակիցների նկատմամբ ՌԴ Դատախազության կողմից հարուցվել է քրեական գործեր, պետականացվել են նրանց գույքը, սակայն նույն գործարքի հայաստանյան պատասխանատուները մինչ օրս խուսափել են քրեական պատասխանատվությունից, քանի որ զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ»:

Հիշեցնենք, որ օրերս կառավարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Կառավարությունն ու Արդարատադության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել են մի գրություն, որում փորձ է կատարվում սպառնալ և շանտաժի ենթարկել ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին:

Հաղորդագրությունում ասվում է, որ հաղորդագրությունն ուղարկվել է քաղաքացի Հարություն Առաքելյանի կողմից, և դրանում պարունակում են ակնհայտ սուտ տեղեկություններ:

Հաղորդագրությանը կից ներկայացվել էր Հարություն Առաքելյանի նամակը, որով նա սպառնում էր ինչ-որ փաստաթղթեր հրապարակել, եթե իրեն չվերականգնեն ՀՌԱԿ ատենապետի պաշտոնում:

Tert.am



18 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

NAREK
Nov 21, 2011 3:00


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16518') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8E\xD5\xA1\xD6\x80\xD5\xB9\xD5\xA1\xD5\xBA...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8E\xD5\xA1\xD6\x80\xD5\xB9\xD5\xA1\xD5\xBA...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8E\xD5\xA1\xD6\x80\xD5\xB9\xD5\xA1\xD5\xBA\xD5\xA5\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219