Սվետլանա Մարգարյան - Հեղինակ՝ . Wednesday, November 16, 2011 10:47 - 4 քննարկում

ՊՌՈՖԵՍՈՐԸ ՍՊԱՆԵՑ ՊՌՈՖԵՍՈՐԻՆ

Հայաստանի պահպանողական կուսանկցության նախագահ Միքայել Հայրապետյանն իր բլոգում գրում է.

Եթե Հայաստանում 10 ընտանիք կա, որ իրավամբ մտավորական է և ազնվական, ապա դրանցից մեկը գրաբարի ու միջին հայերենի մոնումենտալ բառարանների, բուսանունների և կենդանիների անվանումների բազմալեզվյա բառարանների, բուհական դասագրքերի հեղինակ պրոֆեսոր Ռուբեն Ղազարյանի ընտանիքն է: Նա որդին էր ականավոր լեզվաբան Սերոբ Ղազարյանի:

Այսօր Թոխմախի պանթեոնում՝ հոր կողքին հուղարկավորելու են համալսարանականների ամբողջական սերունդների Ուսուցիչ Ռուբեն Ղազարյանին: Իսկ վախճանվեց մեծ լեզվաբանն այն պատճառով, որ Քանաքեռ-Զեյթունի թիվ 8 հիվանդանոցի ուռուցքաբան պրոֆեսորն «անհավես» տգետ էր ու աններելիորեն անտարբեր գտնվեց մարդկային կյանքի հանդեպ, վարվեց այնպես, ինչպես «ղասաբը»:

Այլ երկրում, այլ միջավայրում ապրեինք, ես դատի կտայի լավագույններից համարվող այդ պրոֆեսորին. բայց նա հարազատ ծնունդն է մեր երկրի ու մեր երկրի միջավայրի, իսկ մեզանում երկրին ու միջավայրին դատի չեն տալիս. գլխիվայր շրջված այս 29000 քկմում երկիրն ու միջավայրն իրենք են դատի տալիս ազնիվներին, անպաշտպաններին, հայրենասերներին, ազատ խոսքը…՝ և դա լավագույն դեպքում, իսկ ավելի հաճախ՝ պարզապես սպանում են:

Ուստի սա կարդացողներին խնդրում եմ տարածել այն ձեզ հասու բոլոր հասցեներով, որպեսզի մարդիկ հեռու մնան Քանաքեռ-Զեյթունի թիվ 8 հիվանդանոցից ընդհանրապես: Այս հակագովազդն անում եմ գիտակցված, գիտակցված եմ Ռուբեն Ղազարյանին վիրահատած պրոֆեսորին տգետ ու անհոգի անվանում: Թող ինքը դատի տա ինձ, վստահաբար կշահի, քանի որ իր նմանակ երկիրն իրեն կպաշտպանի, որովհետև իր պես անհոգի է ու տգետ:

Հնարավորինս տեղյակ եմ այս դեպքի մանրամասներին և, խոստանում եմ, առաջիկայում հայտնել նաև այդ պրոֆեսորի անունը, որն ատելի լինելով՝ այս պահին ջնջվել է մտքիցս. տեղյակ կպահեմ, որ ձեր որևէ ազգականի չգցեք նրա կացնի տակ, հեռու մնաք նրանից-պրոֆեսորի սպանողը ցանկացածիս կարող է սպանել:

Լույս դառնա հոգիդ, սիրելի ու մեծ Ուսուցիչ Ռուբեն Ղազարյան, դու արժանի չէիր, որ անհուն ցավերի մեջ քո վերջին խոսքերը լինեին. «Թողեիք գոնե տանն արժանապատիվ մեռնեի»:

Svetlana Margaryan



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

sofia
Nov 16, 2011 13:10

ՈՎՔԵ՞Ր ԵՆ Ի ՎԵՐՋՈՅ ԱՐԻԱՑԻՆԵՐԸ

ՆԵՐԱԾԱԿԱՆ

Ուսումնասիրել ողջ հայ իրականութիւնը սկսելով այն քրիստոնեացումից կամ նոյնիսկ Ուրարտուից, համանման է մի խրթին մաթեմատիկական խնդրի լուծման… 7-ից սկսուող թուային մի թերի համակարգի հիման վրայ: Երեւակայեցէք այդ գործողութեան եւ նրա արդիւնքների ճշգրտութիւնը…
Մօտաւորապէս նման մի «ճշգրտութեան» է համապատասխանում ոչ միայն հայոց պատմութիւնը՝ այլեւ ազգագրութիւնն ու դիցաբանութիւնը: Եւ այս առանց չնչին չափազանցութեան: Եթէ այդպէս չլինէր, հայ ժոդովըրդի ծագման պաշտօնական տեսութիւնները, հայ-ուրարտական աոն չութիւնները եւ այլ նման արմատական խնդրականներ չէին լինի այսքան եղծ ու աղօտ, եւ արդէն վերծանուած կլինէին հայկական ժայռապատկերները :
Մեր «ԱՐՓԻԱԿԱՆ» քնարերգութեան արարման ընթացքում. սարսափով յայտնաբերեցինք, որ անորոշ են մնում ոչ միայն հայ հին աստուածութիւնների էութիւնները, այլեւ տարրական խորհրդանիշերը՝ մինչեւ իսկ խաչքարային զարդաքանդակների մեկնութիւնները: «ԱՐՓԻԱԿԱն»ի առիթով ստիպուած եղանք էլ աւելի խորը քջջել հարեւան հին մշակոյթները եւ կազմել հայկական խորհրդանիշերի մօտաւոր մի «այբուբեն»՝ հայոց ճակատագրին նուիրուած մեր քնարերգութիւնը ազգային այլաբանութիւններով արտայայտելու համար: Աւա՜ղ, ընթերցողների մեծամասնության համար այն մնաց դժուարամատչելի: Մինչդեռ գործը խօսում էր նախնեաց լեզուով, նրանց հոգեբանութեամբ ու իմաստասիրութեամբ:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 10 Thumb down 0

Smerch
Nov 17, 2011 1:57

1987 թվականի ապրիլին,Ախլցխայում ապրող կնոջս հորաքրոջ վիճակն օրհասական էր դարձել և քանի որ բոլորը գիտեյին, որ ես նրանից հանգուցյալ մորս համն էի առնում, լուր տվին, որ շտապ հասնեմ՝ քանի դեռ ողջ է, նամանավանդ որ ինքն էլ է ցանկանում ինձ վերջին անգամ տեսնել: Իմացա, որ սրտի ուզածը ձմերուկ է՝ մեծ դժվարությամբ ճարեցի ու մեկնեցի:
Երբ տեղ հասա հիվանդն անգիտակից պառկած էր: Ասացին, որ կույր աղիքի նոպայով տարել են հիվանդանոց, այնտեղ որովայնը բացել ու տեսնելով, որ քաղցկեղ ունի, առանց միջամտության փակել են: Անունս լսելուն պես մի պահ ուշքի եկավ.
– Դեղդ բերել եմ հորաքույր ջան,- ասացի ու ձմերուկի պատառը մեկնեցի նրան, նա կերավ ու էլի ուզեց, էլի տվեցի ու կարծես հրաշք տեղի ունեցավ, մի 5 րոպե անց նրա ինքնազգացողությունը կտրուկ լավացավ:
Ես շտապ վերադարձա Երևան, որպեսզի կազմակերպեմ հորաքրոջը վերը նշված հիվանդանոցում տեղավորելու հարցը, իսկ նրա տղան պետք է մորը տեղափոխեր Երևան, հենց որ թույլատրությունն ստանայի: Շատերը կհիշեն, որ այլ հանրապետությունների բնակիչներին միայն առողջապահության նախարարության հատուկ թույլտվությամբ էին վերցնում բուժման: Հայտնի նևրովիրաբույժ ժամկոչյանն օգնեց ու հիվանդին ընդունեցին Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտ: ժամկոչյանին խնդրեցի, որ կազմակերպի այնպես, որ վիրահատումն իրականացնի բաժանմունքի պրոֆեսորը, իսկ նա ինձ խորհուրդ տվեց չխառնվել այդ գործին:
-Թող պալատի բժիշկը, որի անունը ցավոք չեմ հիշում, վիրահատի Ձեր հիվանդին, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս,- ասաց նա:
Այդպես էլ եղավ վիրահատությունը կատարեց հենց պալատի՝ 35-40 տարեկան, կոպիտ դիմագծերով մեծ քթով ախալքալակցի բժիշկը: Վիրահատությունից հետո ես և հիվանդի որդին մտանք նրա մոտ և այսօրվա նման հիշում եմ նրա խոսքերը:
-Անկախ լաբորատորիայի պատասխանից, որը մենք կունենանք 10 օրից հետո՝ Ձեր մորը վիրահատելիս այնպես եմ մաքրել, որ նա կապրի այնքան, ինչքան աստված է կամեցել ու կվախճանվի ուրիշ հիվանդության պատճառով, բայց ոչ այս վիրահատությամբ պայմանավորված պատճառներով: Լաբորատորիայի պատասխանը հաստատեց հիվանդի մոտ քաղցկեղի առկայությունը…
Հորաքույրը մահցավ 17 տարի անց, սրտային անբավարարության պատճառով, 2004 թվականի նոյեմբերի 14-ին՝ 74 տարեկան հասակում:
Ես այս ամենը պատմեցի այն պատճառով, որ դեռևս խորհրդային ժամանակներում ամեն ինչ փողով կարելի էր գնել, թե ՛ գիտական թեզերը, այդ թվում բժշկական, թե՛ գիտական կոչումներն ու պաշտոնները:
Այնպես, որ հավանաբար հիշատակված «պրոֆեսորը» հավանաբար, ժամանակին խասաբի վկայականի փոխարեն պրոֆեսորի կոչում է գնել ու մարդիք թյուրիմացաբար նրան են դիմել օգնություն ստանալու…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 14 Thumb down 0

david
Nov 21, 2011 22:08

Երևանի «Մալաթիա» հիվանդանոցում մի վիրաբույժ կար «Շկոլ» մականունով: Հարգարժան Սվետլանայի նշած «պրոֆեսորի» նման մի ղասաբ էլ նա էր: Մարդիկ, երբ այդ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքն էին ընկնում՝ վիրահատության համար «հասանելիք» գումարը նախօրոք տալիս էին նրան, որպեսզի նա հանկարծ չվիրահատի իրենց, իսկ ով այդ գումարը չէր ունենում, կամ բանից անտեղյակ էր՝ ընկնում էր նրա «դանակի» տակ, դառնում նրա հերթական զոհը:

Մի հետաքրքիր դեպք հիշեցի: Հայաստանի շրջանային հիվանդանոցներից մեկում հերթապահում էր շրջանի առողջապահության բաժնի վարիչը, որին հատուկ նպատակով այդ պաշտոնինցվ էին դրել, որպեսզի հիվանդներից հնարավորինս հեռու լինի: Սա էլ իր պաշտոնն օգտագործելով լրացուցիչ գումար ստանալու նպատակով հերթապահություններ էր վերցրել…
Շտապ օգնության մեքենայով գյուղերից մեկից մի հիվանդ են բերում, որի մոտ կույր աղիքի նոպայի նշաններ են հայտնաբերում(իրականում «երևանյան» կոչվող հիվանդությունն է լինում հիվանդի մոտ) և անմիջապես ուղարկում վիրահատության: Մեր պատմության հերոս հերթապահ «վիրաբույժը» բացում է հիվանդի որովայնը, «փնտրում» կույր աղիքը, սակայն այն չգտնելով՝ որովայնը կրկին փակում ու հիվանդի հիվանդության թերթիկում գրում, որ ինքը հեռացրել է հիվանդի կույր աղիքը: Մեկ ամիս անց, նույն հիվանդին, այս անգամ արդեն կույր աղիքի նոպայի իրական ախտանշաններով բերում են շրջանային հիվանդանոց:
Այս անգամ հիվանդանոցում հերթապահողը միանգամայն նորմալ վիրաբույժ էր: Սա համոզվելով, որ հիվանդին անհապաղ պետք է վիրահատել՝ սակայն հիվանդի հիվանդության պատմությունը կարդալուց հետո խնդրում է կանչել վայ վիրաբույժին ու պատրաստվում վիրահատության… Վերջինս վիրահատարան է մտնում այն պահին, երբ բժիշկը հեռացնում է հիվանդի կույր աղիք: Բժիշկը «կոլեգային» մեկնելով հենց նոր հիվանդի որովայնից հեռացված օրգանը հարցնում է.
- Սա ի՞նչ է
- Յա՜, էս շան որդին երկու կույր աղիք է ունեցե՞լ…

Դեպքն իսկապես տեղի է ունեցել և դա հորինված պատմություն չէ, պարզապես նրա մասնակիցներն այլևս կենդանի չեն ու նրանց անուններն հիշատակելը Ճիշտ չէր լինի.
Առո՛ղջ եղե՜ք…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 2 Thumb down 0

Artush
Feb 10, 2012 5:26

http://www.doctors.am/am/doctor/Ծատուրյան-Աշոտ-Արտավազդի/2493?page=1

AYS SUTI ******************************************** PROFESORNA ETE IHARKE PROFESORA SHAT XIST KASKACUMEM VERJ DREL HARGARJAN U SHAT SIRELU U HARGVAC BOLORI KOXMICC MARDU RUBEN XAZARYANI KYANQIN!
MALATIA HIVANDANOCI SUTI PROFESOR CHASEM EL OV EL ICNH! HISHEQ ES MARDU DEMQ@@ U HERU MNACEQ SRANIC U SRA NMANNERIC!

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*