ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, November 13, 2011 13:31 - չքննարկված

Օտարալիզության մրցանակի մասին:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը հիմնում է յուրօրինակ «հակամրցանակ»՝ հայերեն լեզվին, դպրությանը և ազգային անկախ պետականությանն առավել վնաս հասցրած գործիչներին և կազմակերպություններին առանձնացնելու և հանրությանն ու գալիք սերունդներին նրանց գործունեությունը ներկայացնելու նպատակով:

«Ցավով գիտակցում ենք, որ այդօրինակ գործիչներն անպակաս են եղել հայ ազգի ողջ հարուստ և իրադարձություններով լի պատմության ընթացքում: Սակայն 2010թ.-ին վերոհիշյալ տեսակի արտառոց ակտիվացումը ստիպում է մեզ դիմել այս քայլին: Միաժամանակ մեզ չի լքում հույսը, որ այս տարվա պարգևատրումը կլինի վերջինը և մրցանակաբաշխությունը առարկայական պատճառներով երկար կյանք չի ունենա»,- ասվում է նախաձեռնության տարածած հայտարարությունում։

Մրցանակը կոչվելու է «Օտարալիզության ասպարեզում Դելյանով-Աշոտյանի անվան մրցանակ» կամ կարճ «Օտարալիզության մրցանակ» և ունենալու է հետևյալ անվանակարգերը՝ առաջին կարգի օտարալեզ, երկրորդ կարգի օտարալեզ, երրորդ կարգի օտարալեզ և կրտսեր օտարալեզ պատվավոր խրախուսական կոչում:

Մրցանակը ներառում է համապատասխան հարգի (ոսկի, արծաթ, բրոնզ) մեդալ, պատվոգիր և դրամական պարգև 30 դրամի չափով:

«Որպեսզի պարզ դառնա, թե ինչու է մրցանակը անվանվել Իվան Դավիդովիչ Դելյանովի և Արմեն Գևորգովիչ Աշոտյանի պատվին ներկայացնում ենք մի փոքր տեղեկատվական ակնարկ այդ գործիչների անցած ուղու վերաբերյալ:
Դելյանով (Դիլաքյան) Իվան Դավիդովիչ (1818-1897)` հայկական ծագմամբ ռուսական պետական գործիչ, կոմս (1888-ից): 1882-1897 եղել է Ռուսական Կայսրության ժողովրդրական լուսավորության մինիստր: Նրա օրոք մտցվեց (1884) համալսարանական նոր կանոնադրություն, որը համալսարանները զրկում էր նախկին ինքնավարությունից, փակվեցին (1886) կանանց բարձրագույն դասընթացները: 1887թ.-ի հունիսի 18-ին նրա հրապարակած շրջաբերականով սահմանափակվում էր ազնվական ծագում չունեցող երեխաների մուտքը գիմնազիաներ, իսկ «կառապանների, լվացարարուհիների, մանր խանութպանների երեխաները» չէին կարող ընդունվել միջնակարգ ուսումնական հաստատություններ: Նրա օրոք (1885) փակվեցին հայկական բազմաթիվ դպրոցներ։ Ժամանակակիցների շրջանում նա հայտնի է եղել որպես «արմյանսկիյ նոլ»,- ասվում է հայտարարությունում։

Անդրադառնակով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ նախաձեռնությունը նշում է. «Աշոտյան Արմեն Գևորգովիչը Գ. Սահակյանի դարաշրջանի հայաստանցի պետական գործիչ է, բանաստեղծ, երգահան, քաղաքական հումորի վարպետ, հեռուստաշոումեն։ Կրթությունը՝ կլինիկական դիվանագիտություն: Բժշկական գիտությունների թեկնածու: 2009 -2010 թթ. ՀՀ Գիտության և կրթության նախարար: Վարել է ծայրահեղ ուրախ և հնարամիտ քաղաքականություն՝ հատկապես կադրային, ընդունելության քննությունների կազմակերպման, օտարալեզու և էլիտար կրթության տարածման ոլորտում: Ուսուցիչների երդման արարողության հեղինակ: Հայկական դպրոցների զանգվածային փակման, ռուսական շանսոնի դասերի անցկացման և սպիտակ խալաթն ու ֆոնենդոսկոպը ուսուցիչների պարտադիր համազգեստ դարձնելու ծրագրերը խափանվեցին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Հետագա ճակատագիրն անհայտ է։ Ըստ որոշ աղբյուրների Ա. Աշոտյանը բիլինգվալ է»։



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ