ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, November 7, 2011 18:10 - 5 քննարկում
ԴԱՎԱՃԱ՞Ն, ԹԵ՞ ՀԵՐՈՍ
« Թող ձեր վճիռն ավլե՛ , սրբե՛ այս տարաբախտ , բազմաչարչար Սյունյաց իշխանին ճակատեն անիրավ , անարդար և գեհենային ամբաստանությունը , որ դարերով , այո՛ , դարերով , երկու ատելավառ վկաներուն մոլեռանդությունը խարանեց … »:
Հրանդ Արմեն
Հայոց պատմության մեջ քիչ չեն դեպքերը , երբ ազգանվեր շատ հայորդիներ մոռացության են մատնվել , կամ նսեմացվել է նրանց կատարած գործի նշանակությունը : Բայց հազվադեպ է , երբ դարերով ուրանան մի գործչի՝ Ազգին ու Պետականությանը մատուցած հսկայական ծառայությունները և , որ ամենաահավորն է ՝ խարանեն նրան դասալիքի դժոխային պիտակով , իսկ նրա անունը գալիք սերունդների շուրթերին հոմանիշ դարձնեն «դավաճան» բառին: Այդպիսին եղավ Հայոց մարզպան Վասակ Սյունու ճակատագիրը : Վասակ Սյունու գործունեության մասին մենք հիմնականում տեղեկանում ենք Մամիկոնյան տան երկու պատմիչների՝ Եղիշեի և Ղազար Փարպեցու աշխատություններից , որոնք շարադրել են եկեղեցու և Մամիկոնյանների տեսակետը : Երկուսի մոտ էլ Վասակի նկատմամբ ատելությունն ակնհայտ է: Եղիշեի մոտ այն գերազանցում է չափ ու սահման՝ ստիպելով կրոնամոլ պատմիչին անողոք ձևով խեղաթյուրելու իրականությունը: Ն . Ադոնցը հիմնավորապես ապացուցում է , որ Եղիշեն միտումնավոր կերպով Վասակին է վերագրել նրա փեսա Վարազվաղանի անօրինություններն ու ապիկար վարքը ( Ն . Ադոնց . Մարզպան Վասակը պատմաբանների դատաստանի առաջ): Եղիշեն հենց սկզբից էլ խոստովանում է , որ իր երկի նպատակը Վասակին հավիտենական նզովքի արժանացնելն է : Փարպեցու մոտ ավելի քիչ է խեղաթյուրված պատմական փաստը : Նրա նկարագրությունները երբեմն լույս են սփռում մի շարք հարցերի վրա , որոնք շատ կարևոր են՝ Վասակի գործունեությունը ճիշտ գնահատելու համար : ՈՒշադիր ընթերցման դեպքում , ակնհայտ է դառնում Վասակի՝ որպես ազգային – պետական գործչի կերպարը : Միաժամանակ , հարկ է նշել , որ Եղիշեն և Փարպեցին ավելորդ կրոնականացրել են նաև սպարապետ Վարդանի կերպարը՝ նրան ներկայացնելով , իբրև կրոնամոլ՝ գրեթե զերծ ազգային զգացումներից : Վասակը Սյունյաց Անդոկ իշխանի թոռն էր : Ծնվել է 381 թվականին : Հայրը՝ Բակուր իշխանը, հարկադրված է լինում մանուկ Վասակին պատանդ ուղարկել Տիզբոն : Պատանի Վասակի համարձակության և ինքնասիրության մասին է վկայում հետևյալը . երբ մահանում է Սյունյաց իշխան Բակուրը , նրա սենեկապետը ՝ գալով Տիզբոն , այդ մասին տեղեկացնում է պարսից արքային: Վերջինս որոշում է Սյունիքի իշխան նշանակել Վասակին : Իրեն շնորհավորելու եկած սենեկապետին Վասակը պատասխանում է , թե ինքը ժառանգական կարգով Սյունիքի օրինական տերն է և արքայի ողորմության կարիքը չունի : Դեպքերին ժամանակակից Կորյունը վկայում է , որ Վասակը մեծ օգնություն է ցույց տվել Մաշտոցին՝ Սյունիքում դպրոցներ բացելու և հայոց գրերը տարածելու գործում : Երիտասարդ իշխանի մեծ համբավը պարսից արքային մղում է ՝ նրան նշանակելու Վրաստանի մարզպան: Այստեղ Վասակը , մտահոգված իր երկրի ճակատագրով , գաղտնի բանակցությունների մեջ է մտնում կովկասյան լեռնաբնակների հետ՝ ծրագրելով Պարսկաստանի դեմ ապստամբության միջոցով ստեղծել Սյունիքի անկախ թագավորություն : Ծրագիրը թեև տապալվում է , սակայն Վասակը , զերծ մնալով որևէ կասկածանքից՝ նշանակվում է Հայաստանի մարզպան : 440 – ական թվականների վերջերին Հայաստան է ուղարկվում մի պարսիկ պաշտոնյա , որն աշխարհագիր անցկացնելով՝ ծանրացնում է հարկերը : Հարկեր են դրվում նաև եկեղեցու վրա , որը մինչ այդ երբեք հարկ չէր մուծել: Կաթողիկոսի ձեռքից խլվում է Մեծ Դատավորի պաշտոնը: Դրան հետևում է Միհրներսեհի կրոնափոխության հրովարտակը: Հավաքվելով Արտաշատում՝ հայ իշխաններն ու հոգևորականները մերժում են պարսկական արքունիքի պահանջը : Գազազած Հազկերտի կողմից Տիզբոն կանչված հայ իշխանների թվումն էին նաև մարզպան Վասակ Սյունին ու սպարապետ Վարդան Մամիկոնյանը : Այստեղ հայերն ընկնում են ծանր կացության մեջ : Հազկերտը պահանջում էր հանձն առնել կրոնափոխությունը՝ հակառակ դեպքում սպառնալով մահապատժով ու Հայաստանի ավերումով: Մարզպանը ՝ մտահոգված երկրին սպառնացող մեծ վտանգով , նախարարներին համոզում է , որ միակ ելքն առերես զրադաշտականություն ընդունելն է, որի շնորհիվ իրենք կարող են ետ վերադառնալ և անցնել գործի: Համառում է միայն Վարդանը : Նա ոչ մի բացատրություն չի ընդունում՝ հրաժարվելով առերես կրոնափոխության մտքից : Հայոց զորքերի սպարապետին կարողանում են համոզել միայն բիբլիայից քաղված մեջբերումներով ու սրբերի օրինակներով: Հազկերտն իհարկե , կասկածանքով է վերաբերվում հայերի կրոնափոխ լինելուն և պատանդ է պահում մարզպան Վասակի երկու որդիներին (Եղիշեն միտումնավոր կերպով լռում է այս փաստի մասին): Լավ իմանալով Վասակի անձն ու տոհմը՝ նա դրանով ձգտում էր կապել հայրենանվեր իշխանի թևերը : Վերադառնալով Հայաստան՝ Վարդան Մամիկոնյանը հավաքեց իր տոհմն ու ողջ ունեցվածքը և շարժվեց դեպի Հայքի բյուզանդական մաս՝ ուր քրիստոնեությունը հալածանքների չէր ենթարկվում : Վարդանի այս քայլը կարող էր նմանատիպ արարքի մղել նաև շատ այլ իշխանների ու ժողովրդի մի ստվար զանգվածի , ինչը կզրկեր երկիրն ինքնապաշտպանության հնարավորությունից: Իսկ կղերականներն արդեն սկսել էին հաշվեհարդարը պարսիկ մոգերի նկատմամբ : Վասակն, այս պայմաններում Հայաստան եկած մոգպետին վստահեցնելով , թե իրեն ընդամենը մի որոշ ժամանակ է պետք արքայի հրամանն իրագործելու համար , համոզում է նրան՝ Հայաստանում տեղի ունեցող դեպքերի մասին լուր չտանել Տիզբոն : Այնուհետև, պատգամավորություն ուղարկելով Վարդանի մոտ ՝ կոչ է անում նրան ետ վերադառնալ ու հոգալ երկրի պաշտպանության մասին : Նա ծրագրել էր բյուզանդացիների դաշնակցությամբ ապստամբել պարսիկների դեմ և վերականգնել Հայաստանի անկախությունը : Անձնազոհ իշխանին չէին սարսափեցնում անգամ այն փորձությունները , որ սպասվում էին իր պատանդ որդիներին : Վասա՛կն էր ապստամբության ոգին ու կազմակերպիչը , նրա՛ն էր ենթարկվում երկիրը , և եթե ամեն ինչ ընթանար նրա ծրագրով ՝ գուցե և այլ ելք ունենար շարժումը : Հայկական գնդերը գրավեցին երկրի բոլոր կարևոր կետերը , վերացվեցին պարսից կայազորները , սպանվեցին Հայաստան ուղարկված զրադաշտական մոգերն ու պարսիկ հարկահավաքները : Այս ամենը կատարվում էր խիստ գաղտնի: Միաժամանակ , Վասակը դեսպաններ է ուղարկում Բյուզանդիա՝ օգնություն խնդրելու : 450 թ . աշնանը մարզպան Վասակը Վարդանի գլխավորությամբ մի զորագունդ է ուղարկում Աղվանք՝ այնտեղ ներխուժած պարսկական զորքին դիմագրավելու և Հայաստանի թիկունքն ապահովելու համար : Միաժամանակ , խնդիր էր դրված գրավելով Ալանաց դուռը՝ բացել հոների ճանապարհը դեպի Պարսկաստան : Սակայն , շուտով լուր է ստացվում , որ բյուզանդացիները , մերժելով մարզպանի խնդիրքը՝ հայերի ապստամբության մասին տեղյակ են պահել Հազկերտին : Դա արդեն ծանր հարված էր , քանի որ հայոց աննշան ուժերն ի զորու չէին միայնակ դիմագրավելու պարսից անհամար բանակներին : Քանի դեռ ուշ չէր , հարկավոր էր կոծկել ապստամբության հետքերը և լեզու գտնելով Պարսկաստանի հետ՝ սպասել ավելի հարմար առիթի : Սակայն , Վասակն այս հարցում չկարողացավ համոզել եկեղեցականներին ու նախարարների մի մասին : Հատկապես կոշտ դիրք բռնեց եկեղեցին , որն էլ դարձավ հետագա դեպքերի գլխավոր շարժիչ ուժը : Արտաշատի ժողովին մասնակցած նախարարական 18 տներից 10 – ն անցան Վասակի կողմը : Ավելի ուշ , Վասակին միացավ նաև Տիրոց Բագրատունին՝ ապահովելով ոչ միայն Բագրատունյաց , այլև՝ նրան ենթակա մի շարք նախարարական տների աջակցությունը : Այսպիսով, երկրի տերերի մեծամասնությունը Վասակի կողմն էր : Միայն այսքանը բավարար է՝ համոզվելու համար , որ Սյունյաց իշխանը դավաճան չէր : Դրվում էր Հայաստանի լինել -չլինելու հարցը : Եվ Վասակը դիմեց կոշտ ու համարձակ միջոցների: Խստորեն պատժվում էին անկարգություններ հրահրող եկեղեցականները : Լավ հասկանալով , որ Վարդանը կենթարկվի եկեղեցու հրահանգներին՝ նրան խոչնդոտելու նպատակով , Վասակը պատանդներ վերցրեց նրա կողմնակիցներից և տարավ Սյունիք : Ինքն էլ ձմռանը գնաց այնտեղ : Կատարելով իրեն առաջադրված խնդիրները՝ Վարդանը վերադարձավ Աղվանքից : Դաստիարակված լինելով Սահակ պարթևի ձեռքի տակ (նա Սահակի թոռն էր և Լուսավորչի տոհմի ժառանգորդը) ՝ նա անառարկելիորեն ենթարկվեց կղերականների ծավալած շարժմանը: Դեմ գնալով Վասակին՝ եկեղեցին որոշեց շարունակել ապստամբությունը : Ձմռանը Վարդանի գնդերը արշավանքներ կազմակերպեցին դեպի Սյունիք : Զարհուրանք է առաջացնում մոլեռանդ Եղիշեի հորթային հրճվանքը , երբ նա պատմում է սպարապետի ՝ Սյունիքի հայությանն հասցրած արհավիրհքների մասին : Ինչևէ , ապստամբության ծավալումից խուսափելու համար , երկարատև ջանքերի գնով , Վասակին վերջապես հաջողվեց պարսից արքունիքին համոզել՝ դադարեցնելու կրոնական հալածանքները : Սակայն , Հազկերտի նոր հրովարտակը չազդեց ապստամբների վրա : ՈՒ թեև Եղիշեն պնդում է , թե նրանք չէին հավատում արքայի հրովարտակի անկեղծությանն ու Վասակի ելույթներին , սակայն խնդիրն այլ էր . եկեղեցու վրայից չէին վերացվել հարկերը , նրան չէր վերադարձվել Մեծ Դատավորության գործակալությունը: Եվ հոգևորականները որոշեցին շարունակել պայքարը: Վասակի բոլոր ջանքերն ի դերև անցան : Պարսիկները փակեցին նաև հոների ճանապարհը: Միայնակ Հայաստանը, եկեղեցու անհեռատես ու արկածախնդիր քաղաքականության պատճառով, կանգնեց մեծ վտանգի առջև: 451 թ . պարսկական զորաբանակը մտավ Հայաստան : Ապստամբները շտապ շարժվեցին նրան ընդառաջ (հարկ է նշել , որ երկու կողմերի զորքերի՝ պատմիչների կողմից նշված թիվը խիստ չափազանցված է ) : Վարդանի զորքի մեջ մեծ թիվ էին կազմում հոգևորականներն ու երբևէ զենք չտեսած շինականները: Փարպեցու վկայությամբ, վերջիններիս մեծ մասինբռնի ուժով էին կռվի դուրս բերել: Ավարայրի բախումից առաջ Վասակը , որ գտնվում էր պարսից բանակում , հուսալով փրկել դրությունը , կոչ արեց ապստամբներին՝ բավարարվել ներման հրովարտակով : Բայց ապարդյուն …..
Կարճատև բախման հենց սկզբում՝ սպարապետի մահից հետո , ապստամբները փախուստի են դիմում և ամրանում լեռներում : Ավարայրի դաշտում ճակատամարտ , որպես այդպիսին, տեղի չի ունեցել : Այս մասին են խոսում մի շարք հանգամանքներ , այսպես. Մամիկոնյան տաղանդավոր ու փորձառու սպարապետների հետնորդ Վարդանը , որ մինչ այդ բազմիցս ապացուցել էր պատերազմական գործին իր գիտակ լինելն ու հնարամտությունը , զորավարին անհարիր անփութությամբ՝ երես առ երես հայտնվում է իրեն բազմիցս գերազանցող հակառակորդին դեմ – դիմաց, ռազմավարական տեսակետից հայերի համար խիստ աննպաստ բաց տեղանքում: Եվս մեկ հանգամանք . Վասակը կարողացել էր համոզել պարսկական կողմին, որ շարժումն ուղղված է ոչ թե արքայի, այլ իր դեմ, և պարսից պատժիչ զորքն , ինչպես նկատում է Ադոնցը , ի դեմս հայերի տեսնում էր ոչ թե թշնամիների՝ որոնց պետք է կոտորել , այլ խռովարարների՝ որոնց հարկավոր էր ցրել : ՈՒստի , մեր պատմիչների կողմից ուռճացված են նաև երկու կողմերից սպանվածների թվերը :
Պարսից զորքն սկսում է իր ավերիչ , պատժիչ գործողությունները : Թեպետ Եղիշեն շեշտում է Վասակի՝ նրանց հետ լինելու հանգամանքը, սակայն իրականում, Վասակը ծածուկ խանգարում էր պարսիկներին: Այս է պատճառը, որ պարսից զորավարն իր անհաջողությունների պատասխանատվությունը բարդեց Վասակի վրա: Վասակի ողջ գործն ու կյանքը կարծես ի մի է բերվում այն դատում, որը նկարագրված է Եղիշեի ու Փարպեցու մոտ: Հազկերտի մեղադրական խոսքից հետո , ձայն խնդրելով՝ առաջ է գալիս Արշավիր Կամսարականը և արքային ցույց տալով ժամանակին Վասակի կողմից գրված նամակները՝ ամեն ինչում մեղադրում է մարզպանին: Վասակը մեղադրվում է արքունի հարկերը չվճարելու, Պարսկաստանի դեմ բազմիցս դավելու, ապստամբություն կազմակերպելու, մոգերի սպանության, պարսից զորքին ծանր վիճակի մեջ գցելու համար: Վասակի վրա Հազկերտը ծանր հարկեր դրեց՝ գցելով նրան ծայր աղքատության մեջ: Տարաբախտ իշխանը մահացավ մոտ 455 թվականին, հայրենիքից հեռու՝ գերության մեջ …
Եկեղեցին սրբացրեց Տղմուտի ափին ընկած Վարդանին ու իր զինակիցներին, իսկ Վասակին դատապարտեց հավիտենական անեծքի: Նա գամվեց անարգանքի սյունին՝ սերունդների համար մնալով , որպես ազգի ու հայրենիքի դավաճան , որովհետև խաչը ջերմեռանդորեն համբուրելու և հանուն եկեղեցու՝ երկիրը կորստյան տանելու փոխարեն , ամեն գնով ձգտեց հասնել Հայաստանի ինքնիշխանության վերականգնմանը, որն իր նվիրական երազանքն էր : Եղիշեի ճոխ ու գեղեցիկ լեզվով հիանալով հանդերձ՝ հիշենք նաև հպարտ Անդոկի ու վսեմ Բակուրի հայրենանվեր հետնորդին ժամանակակից Կորյունի խոսքերը .
« Աստված տվեց , որ Սյունիքի իշխանության գլուխն անցավ քաջ սիսական Վասակը՝ խելացի ու հանճարեղ և կանխագետ, աստվածային իմաստության շնորհքով օժտված մի մարդ … » :
Գևորգ Հովհաննիսյան
5 քննարկումներ
Մերուժան
ԵՍ
Ես միշտ էլ իմացել եմ, որ Վասակ Սյունին դավաճան չէր, այլ Հերոս: Ինձ համար նա միշտ էլ հերոս է եղել և կլինի: Մեր “եկեղեցական” կոչվածները երկու կոպեկի համար իրենց մորն էլ կվաճառեն ում ասես: Նրանք սրբություն չունեն և երբեք էլ չեն ունեցել: Նրանց միայն իրենց փողերն ու հողերն են հետաքրքրում: Շատ “լավ” տեղավորվել են, հարկեր չեն վճարում, եկամուտը միշտ կա, ի՞նչ վատ “գործ” է: Ինչ է թե եկեղեցին հարկ պիտի վճարեր (էլ ո՞նց կլիներ, բա իրանց սազումա՞), որոշեց ինչի՞ վճարենք, երկիրը սպանդի կտանենք ,հետո էլ կասենք “բարոյական” հաղթանակ տարանք: Մինչ օրս էլ դպրոցներում այդ խայտառակությունը ներկայացնում են իբրև բարոյական հաղթանակ: Նրանք միշտ էլ այդպես են վարվել, պարզապես հայերը շատ պարզամիտ են և չեն տեսնում կամ էլ չեն ուզում տեսնել դառը իրականությունը:
Կարդացողի Հավանություն՝
21
2
sofia
Միայն ազգասե՛րը կարող է սիրել և՛ մարդկությունը. ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Կարդացողի Հավանություն՝
2
0
Arthur Armin
Ապրես Գեւորգ: Վասակ Սյունիին միայն թղթի վրա են քրիստոնեա-բոլշեւիկները սարքել դավաճան, բայց նա խելամիտ ազգային հերոս էր, եւ նաեւ` բացառիկ դիվանագետ:
Կարդացողի Հավանություն՝
2
0
Arthur Armin
Միայն այն փաստը, որ Հազկերտը պատանդ է վերցնում Վասակի երկու որդիներին եւ ոչ թե սպարապետ Վասակի հարազատներից որեւէ մեկին` արդեն շատ խոսուն է; Մյուս համգամանքը. քրիստոնեական նոր կրոնը դեռ շատ ջահել էր, եւ Հայաստանի բնակչությունը տակավին չէր ընդունել նոր կրոնը: Նրաց համար դեռեւս հոգեհարազատ էր իրենց հայրերի, իրենց նախնիների հնագույն հավատամքը: Լեոն անրադարձել ու փայլուն վերլուծել է հայոց պատմության այս դրվագը, եւ նրա եզրակացությունը ճշմարտացիորեն մեկն է` Մամաիկոնյանները կաթողիկոսական տոհմի հետ խնամիական հարաբերություններ ունենալով իրենց տոհմական շահերից ելնելով են ապստամբություն բարձրացրել, այլ ոչ թե ազգային շահերից ելնելով:
Կարդացողի Հավանություն՝
1
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
- People about Kocharyan – 15-19.05.2012
- Հիտլերը վառեց Ռայխստագը՝ մեղքը գցելով կոմունիստների վրա, ՀՀկ-ն՝ իր կռիշը, տեսնես ո՞ւմ է շառի քաշելու…
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-8)
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-7)
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- Անքննելի մեկ այլ գործ
- -Շվեյկ, այնոյինը կապի…
- Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-6)
- Հարգելի Գևորգ, մի՛ փորձեք երևույթը հայկական բառապաշարի մեջ խցկել: Իրերը կոչեք հեղինակած օտար լեզվով՝ «գյոթեր» և «ղզօղլաններ»: Եթե ուզում եք հասկանալ օտար այս բառերի արմատական իմաստը, ապա դրանք այսպիսին են՝ «ոռեր» և «աղջիկտղաներ»:
- Հայաստանի կառավարությունը քիչ էր մնացել կորցներ երկրին մեծ եկամուտներ ապահովող, Թուրքիայում արտադրական փորձաշրջան անցած, հայ հաճախորդներին այս էլ քանիերորդ անգամ «քցել» փորձող ահեստավարժ մարմնավաճառից:
- http://www.jewishracism.com/JewishGenocide.htm
- « KRAV MAGA »-ՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՍՔՈՂՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-5)
- ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՄԻՑ ԿՈՐԶՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
- Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:
- «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-4)
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 22, 2012 16:05 - չքննարկված
ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- -Շվեյկ, այնոյինը կապի…
ՀԱՅԱՍՏԱՆ - May 22, 2012 15:25 - չքննարկված
People about Kocharyan – 15-19.05.2012
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Անքննելի մեկ այլ գործ
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - May 9, 2012 9:28 - 2 քննարկում
Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Обращение к христианам
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
- За xолокост-геноцидом Армян стоят сионисты.
- Священный Арарат: Обиталище Богов

Շատ համառոտ և հստակ վերլուծություն։ եկեղեցին այն աստիճան խեղաթյուրեց իսկությունը ՛ որ մինչև օրս հայերի անվանացանկից հանված մնաց Վասակ Հերոսական անունը, թեև Վասակ անունով այլ հերոսական կերպարներ ևս կան։ Իսկ օրինակ Մերուժան անունը շատ ուշ վերադարձավ անվանացանկ, երբ եկեղեցին հեղինակություն չուներ այս հարցում։ Հիմա էլ Ավարայրի քննարկման պարագայում ընդգծված երջում է Եկեղեցականների խիստ դոգմատիկ մոտեցումը; Հիշենք, թեկուզ, հեռուստատեսային մեկ– երկու քննարկում։
Անունս նույնպես վատահամբավ էր, փրկvեց,բայց շատ էի ուզում մի տղա ունենալ ու Վասակ կոչել։ Տղաներ չծնվեցին։ ։) Մնաց թոռների սպասել ։)
Կարդացողի Հավանություն՝
27
2