ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, November 6, 2011 10:13 - 1 քննարկում

Հուդայի զղճմամբ, կոտրված սրտով ՀՀ նախագահը ներկա է Մայր Հայաստանը հերթական Փակ Բաժնետիրական Ընկերության (Ախպերության) կողմից թալանման արարողությանը…

Ստեփանավանում բացվել է «Սագամար» ՓԲԸ-ի լեռնահարստացուցիչ կոմբինատը

Նոյեմբեր 06, 2011 | 01:41
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանավանի Արմանիս թաղամասում ներկա է գտնվել «Սագամար» ՓԲԸ-ի լեռնահարստացուցիչ կոմբինատի բացման արարողությանը: Սերժ Սարգսյանը շրջել է կոմբինատում, ծանոթացել ընկերության ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքներին եւ հետագա ծրագրերին: Նախագահն այս ընկերություն էր այցելել նաեւ մեկ տարի առաջ, ծանոթացել իրականացված աշխատանքներին, կառուցվող կոմբինատի շինարարության ընթացքին:

Շինարարական աշխատանքներն իրականացվել են 2008-2011թթ. ընթացքում: Կառուցապատվել են հարստացուցիչ ֆաբրիկան, հանքի սպասարկման համալիրը եւ բաց հանքը: Կառուցապատվել է 27,263 քմ (արտադրական, սպասարկման եւ վարչական նշանակության շենք-շինություններ), ավտոճանապարհ`  Ստեփանավան (քաղաքի կենտրոն) – Արմանիս թաղամաս – 7.5կմ, ջրատար – 8.8կմ, ջրհորդանիչ և ջրակարգավորիչ ավազաններ, բարձրավոլտ էլ.գիծ – 3.5 կմ: «Սագամար» ընկերությունում արդեն գործում է 370 աշխատատեղ: Նշվել է, որ կարճ ժամանակահատվածում այն կհասցվի մինչեւ 500-ի, իսկ ստորգետնյա հանքի լիարժեք շահագործման դեպքում աշխատատեղերի թիվը կդառնա 720:

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իր երկու դուստր ձեռնարկությունների՝ «Սագամար» եւ «Մոլիբդենի աշխարհ» ընկերությունների միջոցով ներդրումային ծրագրեր իրականացնող «ՆեւաՌուս» ընկերության սեփականատերերը նշել են, որ հետեւողականորեն շարունակում են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների իրականացման իրենց ռազմավարությունը: Նրանց հավաստմամբ, մոտ ապագայում ընկերության ջանքերն ուղղված կլինեն Դաստակերտի ու Լիճքվազ-Թեյի նախագծերի զարգացմանը, կայացմանը եւ հաջող գործարկմանը: Ներկա նախագծերի իրականացման շրջանակում կանխատեսվող ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար, աշխատատեղերի թիվը՝ մոտ 2000:
Լուրեր Հայաստանից – NEWS.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Armen imastaser
Nov 9, 2011 8:07


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16321') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>mer sovac t...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>mer sovac t...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'mer sovac taqa...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219