ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, November 4, 2011 2:56 - չքննարկված

Ավանդական բարոյականության գաղտնիքները…

Ավանդական բարոյականության գաղտնիքները. գիտությունը հիմնավորում է “կարմիր խնձորի” ադաթը

Հարսնացուի` կույս լինելու պարտադիր պայմանը, որ հազարամյակներ շարունակ ավանդաբար պահպանվել է մեր երկրում ինչպես հեթանոսական, այնպես էլ քրիստոնեական շրջանում, միշտ էլ ունեցել է իր հոգեւոր բացատրությունը` մայրության եւ ընտանիքի սրբության պահպանումը: Ե՛վ Միհր-Արտավազդի սրբազան օրենքով այդ նորմերն ամրագրած քրմերը, ե՛ւ Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերը, ե՛ւ Մխիթար Գոշն իր Դատաստանագրքով, ե՛ւ հայոց տոհմերի նահապետները ամրագրում էին եւ են այն, ինչը պիտի նպաստեր հայոց տոհմերի, հետեւաբար` նաեւ համայն հայության հարատեւմանը:

Ու պարզվում է, որ այդ ամենն ունի ոչ միայն հոգեւոր, այլեւ միանգամայն կենսաբանական հիմնավորում. մեր նախնիներին հայտնի էր այն, ինչը գիտությունը հայտնաբերեց 19-20-րդ դարերում: Այն է` որ բավականին մեծ հավանականությամբ կնոջ բոլոր զավակները նմանվում են նրա առաջին սեռական զուգընկերոջը: 19-րդ դարում դա հայտնաբերվեց սկզբում կենդանական աշխարհում, այնուհետ հաստատվեց, որ նույն երեւույթը գործում է եւ մարդկանց պարագայում: Երեւույթը կոչվեց «տելեգոնիա»` ի պատիվ Ոդիսեւսի ապօրինածին զավակ Տելեգոնի, որը չճանաչելով հորը՝ սպանել էր նրան:

1815 թվականին հայտնի բնագետ, էվոլյուցիայի տեսության հիմնադիր Չարլզ Դարվինի ընկերը` լորդ Մորտոնը, փորձեց իր զտարյուն էգ ձիուն խաչասերել զեբրի հետ: Դրանից ոչինչ չստացվեց, ձին սերունդ չտվեց: Սակայն երկու տարի անց արդեն զտարյուն որձ ձիուց այն լույս աշխարհ բերեց գունավորումով զեբրին նման քուռակ: Անգամ 8 տարի անց էին ծնվում այդպիսի քուռակներ: Այդ երեւույթը լորդ Մորտոնը անվանեց տելեգոնիա` նկատի ունենալով ե՛ւ Ոդիսեւսի ապօրինածին հայրասպան զավակի առասպելը, ե՛ւ գենետիկ հատկությունները տարածության մեջ փոխանցելու իմաստը հունարեն լեզվում:

Ի դեպ, հետաքրքրական է, որ դեռեւս մինչեւ լորդ Մորտոնի հայտնագործությունը ցեղական շների կամ աղավնիների բազմացմամբ զբաղվողները, որոնց այդ հայտնագործությունը չէր կարող հայտնի լինել, գերադասում էին խոտանել այն էգին, որը պատահմամբ մերձեցել է ոչ ցեղական որձի հետ. համարվում էր, որ այդ էգի տված սերունդը այլեւս «փչացած» էր: Սակայն վերադառնանք գիտական հետազոտություններին: 19-րդ դարի երկրորդ կեսին հետազոտությունները շարունակեցին Ֆլինտը եւ ԼեԴանտեկը, ու պարզ դարձավ, որ տելեգոնիայի երեւույթը մարդկանց պարագայում նույնպես գործում է: Եվ ոչ պակաս ուժգնությամբ, քան կենդանական աշխարհում:

ԱՄՆ-ում քիչ չեն պատահել դեպքեր, որ սպիտակամորթ ամուսինների մոտ սեւամորթ երեխա ծնվի: Սակայն Ռոբերտ եւ Դորոթի Լեսթերների դեպքը դարձել էր իսկական սենսացիա եւ հայտնվել մամուլի առաջին էջերում, քանի որ դատարան էին ներկայացրել հանդիպակաց հայցեր: Ռոբերտը պահանջում էր ապահարզան` կնոջ դավաճանության համար, իսկ Դորոթին պահանջում էր բարոյական վնասի գումարային մեծ փոխհատուցում` անհիմն եւ վիրավորական մեղադրանքների համար: Դատարանը որպես փորձագետ ներգրավելով լավագույն մասնագետների, այդ թվում եւ` տելեգոնիայի տեսության գիտակների, ի վերջո դատաքննությամբ պարզեց, որ մինչեւ ամուսնությունը նա ունեցել է նեգր սիրեկան, սակայն ամուսնանալուց հետո հավատարիմ էր ամուսնուն, եւ երեխան հենց իր ամուսնու գեների կրողն է:

Տելեգոնիա երեւույթը հետազոտվել է ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ Եվրոպայում, սակայն 1960-ականների կեսերին հատկապես Արեւմուտքում դադարեցվում է արդյունքների հրապարակումը, դրանք դարձան գաղտնի: Գաղտնիության ռեժիմը թերեւս կարելի է մասամբ բացատրել արհեստականորեն ծավալված սեքսուալ հեղափոխություններով եւ պոռնոարդյունաբերության հաղթարշավով, որոնց բուն նպատակն էր ավանդական հասարակություններում քայքայել տոհմի եւ ընտանիքի ինստիտուտները: Պարզ է, որ այդ գործընթացների համար տելեգոնիայի տեսությունը խոչընդոտող հանգամանք էր, աչքի գրող, ուստի չպետք է զարմանալ, որ բազմամիլիարդանոց շրջանառություն ունեցող պոռնոարդյունաբերությունը ֆինանսավորել է այն «գիտականորեն հերքելու» պատվերները: Եթե ստալինյան բռնապետությունը բանտերի ու գնդակահարությունների միջոցով էր «հերքում» «կոմունիզմի հաղթանակին» խանգարող գենետիկան ու կիբեռնետիկան, ապա տարատեսակ «Բիլդերբերգյան ակումբները» հանրությունների անբարոյականացմանը եւ գլոբալիզացիային խոչընդոտող տելեգոնիան «հերքում» են թղթադրամների դեզերի օգնությամբ… Կան նաեւ այլ գիտություններ, որոնք արգելվել են գլոբալիզատորների կողմից եւ նույնիսկ քրեորեն հետապնդելի են դարձել, զորօրինակ` ռասոլոգիան եւ եվգենիկան:

Ինչեւէ, ներկայացնենք այդ հետազոտություններից 1-2 դրվագ: Այսպես, Եվրոպայում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ կանանց 11 տոկոսը ունեն զավակներ, որոնք բացարձակապես նման չեն այդ կանանց ամուսիններին, սակայն դրանց միայն մեկ քառորդն է ամուսնական դավաճանության արդյունք: Ու այդ բոլոր կանայք աչքի էին ընկնում նախաամուսնական սեռական կապերով: Այսինքն` նրանց զավակները կրում էին մոր նախաամուսնական կապերի դրոշմը, եւ մայր էին դառնում ոչ թե ամուսնու, այլ փաստացի ուրիշների տոհմերի երեխաների համար:

Ֆունդամենտալ հայտնագործություն, սակայն, արել էր ռուս գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր Պյոտր Գարյաեւը 1985 թվականին: Նա զբաղվում էր ժառանգականությունը կրող նյութի` ԴՆԹ-ի հետազոտություններով լազերային սպեկտրոսկոպի միջոցով, եւ պատահականորեն մի օր ԴՆԹ-ի պատրաստուկով սրվակը սպեկտրոսկոպից հանելուց հետո այդտեղ դրել էր դատարկ սրվակ: Ու հայտնաբերել էր, որ սարքը ցուցադրում է նույն ԴՆԹ-ի սպեկտրը, բայց ավելի թույլ: Չհավատալով իր աչքերին՝ նա բծախնդրորեն մաքրեց ե՛ւ սրվակը, ե՛ւ սպեկտրոսկոպը, սակայն նույն սպեկտրը պահպանվեց, ու աստիճանաբար մարելով` սպեկտրը երեւում էր 40 օր շարունակ: Այսինքն` ԴՆԹ-ն նյութապես չկար, սակայն դրա աննյութ, ալիքային կամ կենսադաշտային «ֆանտոմը» մնացել էր… 1993-ին Գարյաեւը, կրկնելով հետազոտությունները, ստացել էր նույն արդյունքը:

Աթեիստական, զուտ նյութապաշտական տեսանկյունից այդպիսի բան չի կարող լինել երբեք, սակայն ստացվում է, որ ԴՆԹ-ն կրում է մարդու ոչ միայն նյութական, այլեւ հոգու «մատրիցան»: Ու, ըստ տելեգոնիայի տեսության, կնոջ մարմինը կրում է իր ԲՈԼՈՐ տղամարդկանց հոգեւոր մատրիցաները, որոնք հետո մասնակցում են նրա զավակների նյութեղեն եւ հոգեւոր կերպարի ձեւավորմանը: Տղամարդու սերմնաբջիջը կնոջ օրգանիզմում ապրում է առավելագույնս մի քանի օր, սակայն հոգեւոր կենսաէներգետիկ պատկերը կարող է պահպանվել մինչեւ մահ եւ ձեւավորել զավակների կերպարը նախորդ տղամարդկանց նմանությամբ: Իսկ եթե զուգընկերները շատ են եղել, ապա ամեն մի բեղմնավորման ժամանակ սկսվում է այդ «մատրիցաների» պայքարը, եւ հաղթում է ուժեղագույնը: Այսինքն` եթե կինը մինչեւ ամուսնությունն ունեցել է սեռական հարաբերություններ (այդ թվում` այնպիսի տեսակների, որոնք չեն հանգեցնում կուսաթաղանթի պատռմանը), նրա ամուսինը կարող է խաչ քաշել մաքուր, տոհմիկ, զտարյուն զավակներ ունենալու հույսի վրա: Ըստ մեր դիցաբանության, հայրը արարող սկիզբն է, մայրը` ծնող սկիզբը, ու ստացվում է, որ անսուրբ աղջկան կնության վերցնելով՝ տղամարդը արարում է ոչ թե իր զավակներին, այլ անտոհմիկ ապօրինածինների, որոնք ժառանգում են նաեւ օտար տղամարդկանց արատները: Եվ իզուր չէ, որ ըստ դիցաբանության, ընտանիքից դուրս կուսությունը կորցրած կինը պղծում էր իր ե՛ւ մարմինը, ե՛ւ հոգին: Ուստի, արժանին մատուցենք մեր իմաստուն նախնիներին եւ «կարմիր խնձորի» սրբազան ավանդույթին:

Սակայն ավելորդ չէ դիտարկել հետեւյալ հարցը. իսկ բնության մեջ ի՞նչ դեր է խաղում տելեգոնիան: Ինչպես հայտնի է, տեսակների փոփոխության հիմնական մեխանիզմը բնությունում ԴՆԹ-ում առկա գենետիկ կոդի փոփոխություններն են` մուտացիաները տարբեր վնասող գործոնների ազդեցության տակ: Մուտանտների մեծ մասը չեն ապրում, եւ միայն չնչին մասն է պատահականորեն ստանում նոր, օգտակար որակներ: Իսկ տելեգոնիան կենդանիների համար ստեղծում է փոփոխման լրացուցիչ, ավելի արագագործ մեխանիզմ: Կենդանու էգը, զուգավորվելով բազում որձերի հետ, փաստորեն ստանում է հնարավորություն լույս աշխարհ բերելու այնպիսի սերունդ, որը նմանվում է ուժեղագույն կենսադաշտային մատրիցա ունեցող որձին: Կենդանական աշխարհում բազմազան զուգավորումները գոյապայքարի լրացուցիչ միջոց են, որ օգնում են հարմարվել փոփոխվող միջավայրին:

Բայց մարդը կենդանուց տարբերվում է ոչ միայն բանականության առկայությամբ, այլեւ նրանով, որ կարիք չունի լույս աշխարհ բերել ինչպես մարմնական, այնպես էլ հոգեւոր մուտանտների: Դա առավել եւս վերաբերում է հայերի պես հնագույն ազգին: Եվ մեր ավանդական բարոյականությունը մեր արյան եւ ոգու անարատության, մեր մարմնի ու հոգու առողջության եւ զորության լավագույն պահապանն է:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ