ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, November 4, 2011 0:55 - 3 քննարկում

Սա հասարակ քաչալ չէ, սա հարթաուղեղ է նաև…

Հայկական կրթական համակարգ ստեղծել չենք կարող

Friday, 04 November 2011 10:07

Written by Արիման

Հայկական կրթական համակարգ ստեղծել չենք կարող, քանի որ մենք պիտի ընդհանուր չափորոշիչներ ունենանք աշխարհի հետ. թե Բոլոնիայի, թե այլ՝ միջազգայնորեն ընդունված ծրագրերից չենք հրաժարվելու։ Այս մասին հայտնեց ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը Հ1 հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման հյուրասրահում։

Պատասխանելով դասագրքերի հրապարակային քննադատության մասին հարցին՝ նա նշեց. «Դասագրքերը, մեթոդական ձեռնարկները գրվում են գիտնականների, պրոֆեսորների կողմից, որոնք ունեն ուղղակի շահերի բախում, և շատ դժվար է այսօր ստեղծել նոր դասագրքեր։ Անպայման չի, որ Հայաստանում ստեղծվեն ունիվերսալ առարկաների դասագրքեր՝ ֆիզիկայի, քիմիայի համար կարող են թարգմանվել աշխարհի լավագույն դասագրքերը»։

Այդ նախաձեռնությունը, սակայն, Աշոտյանի կարծիքով, կարող է առաջ բերել դժգոհություններ, «քանի որ դասագրքերի տպագրությունը շուկա է»։ «Նախարարը դասագիրք չի ընտրում, ընտրում է հատուկ գիտնականներից ու ուսուցիչներից կազմված հանձնաժողովը, նախարարությունը միայն իրավաբանորեն արձանագրում է հանձնաժողովի ընտրությունը»,- ասաց նախարարը։

«Քիմիայի, կենսաբանության դասագրքերը մենք դեռ չենք հաջողել փոխել. երբ դպրոցում ինձ մոտենում է ուսուցիչն ու ասում՝ քիմիայի դասագիրքը բարդ է, ես իր հետ լրիվ համաձայն եմ»,- նշեց Աշոտյանը։

Նա հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու են տնօրենների հավաստագրման քննություններից «կտրվում» փորձառու, տասնյակ տարիներ աշխատած տնօրեններ։ «Չեմ ուզում մեկնաբանել պատճառները, – ասաց,- բայց կարծում եմ, որ անլրջության արդյունք են»։



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ԵՍ
Nov 5, 2011 9:44


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16230') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xB4\xD5\xA5\xD5\xB6 \xD5\xB8\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xB4\xD5\xA5\xD5\xB6 \xD5\xB8\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xB4\xD5\xA5\xD5\xB6 \xD5\xB8\xD5\xB9\xD5\xAD...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219