Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, November 1, 2011 20:41 - 3 քննարկում

Արձագանք 28.10.11. «ԱՐԱՄ կաթողիկոսը փոխե՞լ է իր ռազմավարությունը» հոդվածին:

Արձագանք 28.10.11. «ԱՐԱՄ կաթողիկոսը փոխե՞լ է իր
ռազմավարությունը» հոդվածին:
Posted by norkhosq.net on Oktober 31st, 2011
Հարգելի «ՆՈՐԽՈՍՔ».
Հոդվածի մեջբերումը՝ բնօրինակը «Ազգ»ից է: «Ազգ»ը Ռամկավար է, եւ անշուշտ մեծ
սեր չի տածում դեպ դաշնակցությունը, հետեւաբար եւ այն (հոդվածը) կարող է թվալ
տենդենցիոզ: Ես կուսակցական չեմ, ազատ եմ, եւ զանազան առիթ պատրվակներով
անվախ արտահայտվում եմ այն բացիլ երեւույթների դեմ, որոնք «խայտառակում են
ռեսպուբլի կան», ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ: Իսկ դրանք շատ շատ են…Ուստի առաջին
հայտարարությունը, որ պիտի անեմ այս հոդվածի առթիվ՝ Դաշնակցություն, դու
պարապ տակառ ես:
Հարգելի «Նորխոսք», մի շտապիր ջնջել կարծիքս, թող այն կարդան դաշնակները եւ
թող ինձ դատի տան: Իսկ մինչ այդ, բացատրեմ՝
Այն բանից հետո, երբ ՀՊՖՆ-ի օլիգարխ, միահեծան դիրիժոր Էդվարդ Թոփչյանը իր
քմահաճույքով, այն էլ առանց հեղինակին (ինձ) եւ մենակատարին (որդուս) լուր
տալու «ֆուկ» արեց պաշտոնապես 15.06.07-ին նշանակված (ունեմ պաշտոնական
համերգի ժամկետի հաստատման եւ ՀՊՖՆ-ի հրավերքի նամակը) Ցեղասպանության
90 ամյակին նվիրված «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ» հեղինակածս ստեղծագործությունը, ես
բողոքի նամակ գրեցի եւ իրեն եւ թե մշակույթի կենսաբան նախարար Հասմիկ
Պողոսյանին (ՀՊ), որը իր նենգ լռությամբ (չպատասխանեց նամակիս, իսկ հետո եւս
տասնյակ նամակների՝ մինչ այսօր՝ պարզապես Եկատերինա Երկրորդ) յուր թեւերի
տակ առավ հանցագործին, որը անշուշտ քաղաքակիրթ երկրում, որտեղ անխափան
գործում են օրենքները, չէր համարձակվի նման լկտիության: ՀՊ-ի լռությունից հետո
ՏԱՍՆՅԱԿ նամակներ եմ հղել՝ ԱԳՆ (համաձայն ՀՊՖՆ-ի տնօրեն Ռ. Սիրունյանի,
«Առավոտ» թերթի 15.04.06-ի համարում զետեղված հայտարարության, «Սիփանա
քաջերի» կատարման հարցով իրենց էր դիմել նաեւ ԱԳՆ՝ գումարած ՄՆ (մշակ.
նախարարություն) եւ Կոմպ. միություն): Շարունակեմ ցուցակը՝ նամակներ հղել՝
Սփյուռքի նախարարություն,սփյուռքի հայ մամուլ, Ցեղասպանության թանգարան, ՀՀ
վարչապետին եւ Նախագահին իրենց բոլոր ատյաններով: Չստանալով պատասխան,
հղածս նամակների մասին Նախագահին տեղյակ պահելու խնդրանքով դիմել եմ՝
Կաթողիկոսին, Րաֆֆի Հովհաննիսյանին, հեռախոսոսվ խոսել եմ Զորի Բալայանի
հետ: «Շրջկոմը փակ էր, բոլորը գնացել էին ռազմաճակատ»…փող աշխատելու:
Հիմա պտույտ մը դաշնակցության թաղերուն մեջ:
Հիասթափված հայաստանյան այրերից, որոշեցի ստեղծագործությանս պարտիտուրը
ուղարկել Տորոնտո, սիմֆ. նվագախումբ, որի գեղ. ղեկավարն ու դիրիժորը հայ էր՝
Պետեր Ունջիան: Սրա հետ մեկտեղ, խնդրանքս ավելի ծանրակշիռ լինելու,
աջակցության համար որոշեցի դիմել տեղի դաշնակցությանը, Հայ Դատին (նրանցից
շատ ո՞վ է խոսում ցեղասպանության մասին ու մատ թափ տալիս Թուրքիայի վրա):
Նամակիս չպատասխանեցին: Գտա հեռախոսի համարը, զանգահարեցի,
բացատրեցի, որ Ցեղասպանության առթիվ քաղաքական ճառերից բացի «երբեմն» եւ
իրենց ազդեցությունն են ունենում նույն թեմային նվիրված արվեստի գործերը: Կարճ՝
խնդրեցի, որ կուսակցությունը (դաշնակ) միջամտի եւ բարեխոսի
ստեղծագործությանս կատարման առթիվ: Խոստացան պատասխանել եւ
գրեցին…«սառույցի վրա»…
Ամեն տարի ապրիլ 24-ին դաշնակցության եւ Հայ դատի իսրայելյան գործիչների
ղեկավարությամբ հայ համայնքը Թել Ավիվում եւ Երուսաղեմում՝ Թուրքիո
դեսպանության եւ հյուպատոսարանի առջեւ գոռում գոչումներով եւ
հայրենասիրական երգեր երգելով Թուրքիայից պահանջում ենք մեղքի ընդունումը:
Հետո վերադառնում Երուսաղեմի հայ գերեզմանատուն, եւ հրավիրված հյուրերի
(Քնեսետից) ներկայությամբ, դաշնակ գործիչների ցայտուն ու բոցավառ ճառերի
ներքո շարունակում բողոքի ակցիան:
Չմանրանամ.
Հայաստանյան պետական այրերից, հատկապես Նախագահից (իսկ նրան ո՞վ պիտի
զեկուցեր իմ կապոցներով նամակների մասին) մերժված, որոշեցի դիմել
երուսաղեմյան վերոհիշյալ պարոններին, որպեսզի կուսակցության, Հայ դատի
կողմից պաշտոնական նամակ հղեր ՀՀ Նախագահին՝ տեղյակ պահելու համար
ստեղծագործությանս շուրջ կատարվածի մասին: «Սանգ է, նանգ է», «քիդես, ասանք
պիդի ըլլա, անանք պիդի ըլլա» եւ նմանատիպ գունավոր խոսքերի մի փունջ, իսկ
վերջում էլ թե՝ «պիտի կապվինք Կենտրոնական վարչության հետ»: Կամ «կապը»թույլ
էր՝ կտրվեց, կամ էլ շատ ամուր էր՝ մինչեւ այսօր կապված են մնացել: Եւ գրեցին
«ավազի վրա» (Իսրայելում սառույց չկա)…
…Ստացվեց այնպես, որ այս տարվա Ապրիլի 24-ի հանդիսավոր երեկոյի
կապակցությամբ Գլենդեյլ քաղաքի քաղաքապետարանի կողմից տեղի սիմֆոնիկ
նվագախմբին հանձնվեց հեղինակածս «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» Պոեմի պարտիտուրը
(չնայած խնդրել էի կատարել «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ը, քանզի թեմատիկ էր, նվիրված էր
Ցեղասպանությանը: Ինչեւէ: Դիրիժոր Մ. Ավետիսյանը արդարացի ձեւով ինձ տեղյակ
պահեց, որ ստեղծագործությունը կատարելու համար անհրաժեշտ են լրացուցիչ
երաժիշտներ, որոնք պիտի հրավիրվեն եւ նշել էր գումարը: Այս անգամ օգնության
հարցով դիմեցի Գլենդեյլի դաշնակցության մասնաճյուղին: Առաջին
պատասխանը՝«ասիկա ձեր խնդիրն է», այսինքն՝ Ցեղասպանությունը կամ Արցախը
ՄԻԱՅՆ իմ խնդիրն են: Ես հիշեցրեցի նրանց, որ «ձեր կուսակցությունն ու Հայ Դատը
Թուրքիո հանդեպ ամենամեծ պահանջատերն է…»: Հետո նորից մի քանի անգամ
հեռախոսազանգեր, ընդորում միշտ խոսում էի նոր անձի հետ՝ սկզբից մինչեւ վերջ
պատմելով բազմիցս պատմած ու բացատրածս խնդրո առարկան: Կարճ՝ սրանք էլ
ուղարկեցին ինձ …(«հասցեն էլ չիմացա»):
…Ես շնորհակալ եմ մի շարք հայաստանյան թերթ կայքերին (նաեւ «Նորխոսք»ին), որ
ան վախ իրենց էջերում տեղադրում են հայաստանյան իշխանավորներին
խարազանող իմ հոդվածները՝գործիս առթիվ (էդ վախկոտներից որեւէ մեկը ինձ
դատի չտվեց): Վերջին հոդվածս՝ «Բաց նամակ Հայաստանի նախկին եւ ներկա
Նախագահներին» էր, որ լույս տեսավ նշածս թերթ կայքերում 28.09.11-ին: Հոդվածը
իր իսկ բնօրինակով՝ իմ ստորագրութ յամբ, ուղարկված են ՀՀ նախագահական բոլոր
ատյանները: ՈՉ ՄԻ ՊԱՏԱՍԽԱՆ:
Նախապես կռահելով «գլխիս գալիքը», 30.09.11.-ին «մի դիմում էլ» գրեցի ՀՅԴ
պատգամավորական խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանին՝
ներկայացնելով խնդրանքիս հարցով բոլոր փաստերը եւ վերջին նամակ հոդվածը՝
հղած ՀՀ նախկին եւ ներկա Նախգահներին, եւ ԸՆԴԱՄԵՆԸ խնդրել էի ՄԵԿ բան՝
Տեղյակ պահել Նախագահին, որ կա այսպիսի հարց: Վերջ, ուրիշ ոչ մի բան, չնայած
կարող էի խնդրել պատգամավորական հարցումով դիմել տիկին Հասմիկ
Պողոսյանին, թե «ինչն է ձեր անտարբերության պատ ճառը»: Չխնդրեցի, թող ինքը
«ֆայմեր», գիշեր ցերեկ Թուրքիայի վրա մատ է թափ տալիս:
Ես ստուգել եմ: Էլ. նամակս, հղած, գիշեր ցերեկ Ցեղասպանության ընդունում
պահանջող, Բուշից, «մուշից, նուշից ու թուշից» հետն էլ Օ՜բամայից նեղացած Վահան
Հովհաննիսյանին՝ «բարեհաջող» հասել էր տեղ: Անգամ զանգահարել եմ, որ իմանամ
«խնդրաքս» ինչ եղավ: Իր լռությամբ պրն. ՎՀ -ը ինձ նույնպես ուղարկեց…հասցեն թող
կռահի ընթերցողը: Իսկ ՎՀ-ից առաջ զիս «հասցրել էր» ուղարկել նաեւ մյուս
դաշնակցական քաղաքական կառկառուն կործանիչ, չէ, գործիչ Կիրո Մանոյանը
(խոսել եմ հետը հեռախոսով, ուղարկել փաստերը…): Ձուկը նրանից ավելի խոսքան
էր…
Առակս ինչ կցուցանե. թող ընթերցողը տա գնահատական՝ դաշնակցության իրական
եւ կեղծ դեմքի առթիվ Հայոց Ցեղասպանության պարագայում: Մի բան հաստատ է՝
Աշխարհի ՀՅԴ բոլոր մասնաճյուղերի նպատակը միանշանակ է՝ ԳԱԼ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽ:
Հիրավի,կատվի վազքը մինչեւ մառանն է…
ՎԵՐՋԱԲԱՆ.
Երեւի թե այս հոդվածիս կարիքը չլիներ, եթե ժամանակին, երբեմն, երբեմն
համարձակ, իսկ հիմնականում պահպանողական «Ազգ» ռամկավարական թերթը
տպագրեր իմ «Բաց նամակը» հղած դիրժոր Թոփչյանին ու նրա կնքամայր Հասմիկ
Պողոսյանին, քանզի, դեռ մի քանի տարի առաջ հայաստանյան իշխանավորներն ու
տիրող, կոռումպացված օլիգարխիան դեռ այս քան չէր «հաբռգել»…(կարծում
եմ)…Չտպագրեց, վախեցավ:
Աստված բոլորիդ հետ…
Նուբար Ասլանյան,Հայֆա,Իսրայել:31.10.11.

Հարգելի Նուբար Ասլանյան: Ձեր նշած «Ազգ» թերթը  ոչ մի կապ չունի Հայաստաի Ռամկավար Ազատական կուսակցության (ՀՌԱԿ) և աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ) հետ: «Ազգ»-ի ներկայիս խմբագիր Ավետիքյանը օրվա վարչապետի հետ հիմնեցին և գրանցեցին 6 հոգանոց կուսակցություն, նոր անվանումով Արմենական Ռամկավար Ազատական Կուսակցություն, որի կարճ անվանումը դարձավ ԱՌԱԿ, և այս առակը ուսուցանեց, որ այնտեղ ծվարել հնարավոր չէ, վարչապետ  Տիգրան Սարգսյանը լքեց ապօրինի «առակ»-ը  մտավ ՀՀԿ, ԱՌԱԿ-ը թողնելով անտեր: Հիմա դա ընդամենը «Ազգ» թերթն է իր բոլոր «հմայքներով»: ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

MsBARYAN
Nov 2, 2011 0:58


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16176') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>1965-i april...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>1965-i april...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '1965-i aprili 2...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219