Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, November 1, 2011 18:52 - 9 քննարկում

Խոսե´ք ՏՂԱՆԵՐ, ժամանակը չԷ՞ արդյոք, որ ամեն բան իր անունն ստանա և իր տեղն ընկնի…

Ընթերցում եմ,և նորից սկսում Է տնքալ հոգիս…Նայում եմ ետ մտովի,հիçում ամեն բան մեկ առ մեկ ու այս անգամ արդեն հաստատակամ ձեռքս մեկնում աçխատասենյակիս անկյունում դրված փոքրիկ ճամպրուկին,այն ճամպրուկին,որի մեջ դրված են քսանամյա հնաություն ունեցող բազմաթիվ փաստաթղթեր,նամակներ,թերթեր և լուսանկարներ…Քսանամյա մի պատմություն,մի ցավ,որի կազմակերպումը հղացավ ԼՏՊ կոչվող ազգադավ Հրեçի ու նրա ոհմակի անդամների գլխում ու իրագործվեց քսան տարի առաջ,իրագործվեց մեր և մեզ նման հարյուրավոր նվիրյալների հանդեպ…
Բացում եմ քսան տարի լուռ ննջած ճամպրուկս,հանում այնտեղից մի նամակ,որը գրել եմ 1990թ.-ի Դեկտեմբերի 4-ին,երբ գտնվում Էի ՊԱԿ-ի բանտում…Նամակս,որն հասցեագրված Էր Վազգեն Սարգսյանին,այն ժամանակ ՀՀ Գլխավոր Դատախազության հատկապես կարևոր գործերի քննիչ եղող Վովա Գասպարյանի վկայությամբ, զարմացրել Էր ամբողջ դատախազության աçխատողներին,որոնք Էլ պատճենահանել ու վերցրել Էին դրա մեկական օրինակ:Իսկ ԵՐԲԵՔ ԵՎ ՈՉ ՄԻ ՃԱԿԱՏՈՒՄ ԳՈՆԵ ՄԵԿ ԳՆԴԱԿ ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ ՉԱՐՁԱԿԱԾ «ՀԵՐՈՍ ՍՊԱՐԱՊԵՏ»-ի ոսկորներն,իր իսկ ասելով իրարից անջատվում Էին,երբ բացում Էր իր չհրկիզվող պահարանն ու ամեն անգամ տեսնում այդ նամակս…
Այսօր գուցե՞ իրոք պահն Է,ի վերջո հանրությանը ծանոթացնելու և´այդ նամակին,և´մեր հուçերին,և´կատարված իրականությանը…Թող խոսեն ՏՂԱՆԵՐԸ,այն քչերն այլևս,որ իրոք հրաçքով կենդանի մնացին ԼՏՊ մարդակուլ գազանի ղեկավարած ոհմակի ճանկերից…
Խոսե´ք ՏՂԱՆԵՐ,ժամանակը չԷ՞ արդյոք,որ ամեն բան իր անունն ստանա և իր տեղն ընկնի:Դավաճանություն չԷ՞ արդյոք մեր լռությունը մեր կորցրած ընկերների հանդեպ,այսօր նորի´ց այդ Հրեçի կողմից խաբվող մեր ժողովրդի հանդեպ…

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Նախ ասեմ,որ այս նամակը գրում եմ ձեզ Երևանի ՊԱԿ-ի բանտից,ուր գտնվում եմ ճիçտ մեկ ամիս:Հավատացած եմ,որ տեղյակ եք և դեռ ավելին…
Միայն կցանկանայի՝ նամակս ընթերցեյիք մինչև վերջ,որը ձեզ գուցե խորհելու առիթ տար:
Մեր ծանոթությունը կայացավ 1989թ.-ի II-րդ կեսին:Ինչպես ինձ թվաց,դուք ուրախությամբ իմացաք,որ ես Սամվելի քույրն եմ:ԵՎ ընդհամենը 2-3 ամիս հետո,դուք մեր հանդեպ դրսևորում Էիք ոչ հարգալից վերաբերմունք:Պատճառն այն Էր,որ մենք՝ լինելով ԱԻՄ-ի անդամ,«հանդգնել » Էինք միտինգում պատմել Արտաçատի ՀՀՇ-ի անդամների կողմից կատարված խայտառակությունների մասին:Խոսքս՝ Գորիսում գտնվող մեր ջոկատին կրկնակի գներով զինվորական կոçիկ,տափաçիç և նույնիսկ փամփուçտներ վաճառելու մեսին Է:Այդ մասին ես հայտնեցի ձեր վարչությանը:Եվ դուք,անձամբ ինքներդ,սկսեցիք իմ դեմ ձեռնարկել մի գործողություն,որը վայել Էր միայն ստախոս,բամբասկոտ ու խառնակիչ կնոջ,(խոսքս Լաերթին ձեր հաղորդածների մասին Է ):Հետո ես տեսա,որ «Անկախության Բանակ»-ի անվան տակ անձնուրացաբար կռվող տղաների փառքն ու պատիվը ձեզ այնքան Էլ դուր չեն գալիս:Բազմաթիվ անգամներ,ի սկզբանե,առաջարկվել Էր մեր ջոկատին մտնել ՀՀՇ-ի ենթակայության տակ և միçտ Էլ մերժվել Էր տղաների կողմից…Իսկ ովքե՞ր Էին նրանք,սկսած Սամվելից,վերջացրած ամենավերջին մարտիկով:Դրանք այն տղաներն Էին,որ եռագույն փոքրիկ դրոçները գլխարկնարին ամրացրած,իրենց կյանքն Էին նվիրաբերում ազգին Կոռնիձորում,մինչդեռ դու´ք,այդ ժամանակ Անկախության Հրապարակում ոտքերի տակ գցած պատառոտում Էիք Մովսեսի բարձրացրած այդ նույն եռագույնը:Նրանք մարտիկներ Էին,որոնք հենց անձամբ ձե´ր օգնության կանչին առաջինը նետվեցին թçնամու դեմ Երասխավանում:Ես Էլ՝ թողած տանը յոթնամիա դստերս,մահացու գնդակների տակ զինամթերք Էի հասցնում նրանց մինչև լուսաբաց:Մինչդեռ դու ինքդ և քո ընկերները անցել Էիք «կաբինետային» հրամանատարության:Այո,հպարտությամբ եմ գրում այդ բոլորը,որովհետև մենք ոչինչ չխնայեցինք ազգի պաçտպանության համար:Մեր ընտանիքից մասնակցում Էինք չորսս,որովհետև այդ ոգով Էր մեզ դաստիարակել ու մեծացրել վանեցի պապս,որի հոր՝Օսմանյան Բանկի գրավման մասնակից դաçնակցական խաչատուր Մարգարյանի և Վանի ինքնապաçտպանական կռիվների մարտիկ պապիս արյունն Էր հոսում մեր երակներում:
Վերջապես,Վայքի կռվից հետո,սկսվեցին Արտաçատում մինչև օրս çարունակվող դեպքերը:ՈՒ՞ր Էիք դուք այդ ժամանակ,ինչու՞ չեկաք հաçտեցնելու «թçնամացած երկու խմբավորումներին» ՝ինչպես դուք եք հիմա որակում,հավասարում դնելով մե´ր,և նրանց միջև,մանավանդ որ ինչպես լսել եմ,բավականին մտերիմ Էիք Լանջազատցի Ռուբիկ Հակոբջանյանի հետ:Թե՞ այդ ժամանակ ձեզ ձեռնտու Էր այդ վիճակը:Մեր զենքը,որ միçտ գործել Էր թçնամու դեմ,այժմ ուղղվել Էր հայի դեմ,և ոչ թե սպանելու դիմացինին,այլ՝ դիմացինից պաçտպանվելու համար:Եվ այդ բոլորը հրաçալի առիթ Էր տապալելու ու վարքաբեկելու մեզ,որովհետև մենք չԷինք ընդունում պաçտոնների ձգտող ձեր մոլուցքը:
Անվիճելի ճçմարտություն Է.՝ երբ մի կառավարություն իր գործունեության սկիզբը դնում Է բանտերում նորանոր մարդիկ ավելացնելով,դա իսկական բռնակալություն Է:Իսկ դուք սկսեցիք այդպե´ս:Այսօր բանտերում են բազմաթիվ մարտիկներ և կավելանան դեռ çատերը:Խեղկատակություն Է թվում Ամնիստիայի անցկացումը,որովհետև ազատվածների փոխարեն լի ու լի կհամալրվեն բանտարկիալների çարքերը:Եթե դատելու լինենք մե´ր,կամ ՀԱԲ-ի ու մյուսների կատարած «հանցագործություններով»,ուրեմն հանցագործների այդ çարքը պետք Է գլխավորեն հենց ձե´ր կազմակերպության անդամները,որոնք 1988-ից սկսած,մեծ ջանասիրությամբ հավաքեցին ու վատնեցին ժողովրդի գումարները,որոնք հավատալով ձեր կոչերին,կոպեկ-կոպեկ հավաքել ու նվիրաբերել Էին Ադրբեջանից փախած իրենց հայ եղբայրներն ու քույրերին,հենց քո´ ղեկավարած Արարատի ՀՀՇ-ի տղաները ,քո´իսկ գլխավորությամբ յուրացրեցին Խալիսայի ադրբեջանցիներից թալանած մեծ քանակությամբ ոսկեղենն ու փողերը,մինչև այսօր Էլ «Երկրապահ» կոչվող քո ջոկատները մորթում և վաճառում են հակառակորդից ու նաև սեփական ժողովրդից խլած անասունները և´մեզ մոտ,և´Արցախում,ավտոմեքենաների մեծ մասը գողացվել,վաճառվել և օրինականացվել Է ձեր կազմակերպության անդամների կողմից,օդանավակայանի զենքերը,որոնք մի քանի օր çարունակ հեռուստացույցով խնդրում Էին վերադարձնել,գտնվեցին Արտաçատի ՀՀՇ-ի տղաների մոտից,Գորիսի գյուղերում մի քանի ամիս առաջ վաճառված պարկերով ալյուրը,կատարվել Էր նորի´ց ձեր դրոçի տակ կռվող տղաների կողմից …և այսպես կարելի Է երկար թվարկել սեփական ազգին թալանելու ձեր պատմությունները,իսկ ամենամեծ ու սարսափելի պատմության մասին գերեդասում եմ առայժմ լռել,անսալով անձամբ քո բազմաթիվ խնդրանքներին ու հորդորներին…Հիçեցնու´մ եմ՝ԱՌԱՅԺՄ…
Իսկ այդ բոլորի առաջ այսօր աչք եք փակում՝հարվածն ուղղելով միայն մի կողմ,«ով մեզ հետ չԷ՝մեր դեմ Է» սկզբունքով:Դուք որդեգրել եք բոլçևիկների 1921թ.-ի գործը և «բանդա» եք համարում նրանց,ովքեր ունեն ուրիç համոզմունքներ,ճիçտ այնպե´ս,ինչպես կարմիրները՝ սպիտակներին:Ձեր çարքերում կան խելացի մարդիկ,որոնք առաջնորդվում են իրոք ազգային մտածելակերպով:Սակայն դու´ և քո նման մի քանիսը պատահականություն եք ձեր գրաված դիրքերում:Ամբողջ իրավաբանների հսկա «բանակը»,թեկուզ նրանցից çատերը կոմունիստական տոմս ունեն գրպաններում,այսօր հաçվետու են ձեզ:Սա çատ զավեçտական Է ու միաժամանակ ողբերգական,և հենց այստեղից Է բխում չարիքը:
Դուք չունեք հոգու մեծություն և ծանրակçիռ մարդ չե´ք:Այս իրողությանը հանգեցի վերջնականապես,երբ լսեցի,որ Գերագույն Խորհրդի վրա կատարված կրակոցները դու բարդում ես ինձ վրա և կապում Սամվելի ձերբակալելու հետ:Կարող եմ տեղեկացնել ձեզ,եթե չգիտեք մինչև այժմ,որ դու´ք բռնություններով ու սխալներով ձեր դեմ եք հանել բավականին մարդկանց:Սակայն նման մի քայլ կատարողը,ով Էլ որ լինի նա և ինչի համար Էլ որ կատարած լինի,արժանի Է ծանր պատժի,քանզի կույր գնդակը չի տարբերում çենքում գտնվող ազնիվ կամ անազնիվ մարդկանց…Դուք çատ լավ գիտեք,որ Սամվելից հետո տղաները կլսեյին ինձ,ուրեմն պետք Է քաջ գիտենայիք,որ ես համենայնդեպս թույլ չԷի տա,որ նույն օրը առավոտյան Մոսկվայից «120 րոպե» հաղորդման ժամանակ մեզ «բանդա» որակելը հաստատվեր այդպիսի անմիտ քայլով:Եթե տրամաբանորեն դատելու լինենք,այդ կրակոցները ավելի çուտ պետք Է լինեյին այն տան ու մարդկանց վրա,որոնք Հոկտեմբերի 16 -ին առևանգել Էին հորս:Սակայն ես դեմ Էի նույնիսկկ դրան,Էլ ուր մնաց ԳԽ çենքի պատերին կրակելու անմիտ քայլին:Այդ օրերին մեզ մոտ նույնիսկ ատրճանակ չի եղել,բոլոր զենքերը վաղուց հավաքված Էին:Ես այդ մասին ասել եմ Դատախազությանը:Իսկ ձեզ կասեմ հետևյալը՝ դեպքը, պարզապես վատ կազմակերպված կեղտոտ պրովոկացիա Է:Կազմակերպողները չեն մտածել,որ այդ նույն ժամանակ ես Արտաçատում միտինգ Էի անցկացնում,քանի որ միտինգի հայտարարությունը ես գրել և փակցնել Էի տվել նույն օրը ժամը 13-ին:Ես կասեյի,որ դա նույն ձեռքի գործն Է,որը Երասխում գնդակահարեց Մովսեսին,հետո Կիրովի Սովխոզցի Պարգևին,ՀԱԲ-ի çտաբի դեմ եղած դեպուտատներին և Նոյեմբերյանում կռվող Գդլյանին ու նրա նմաններին:Կարծեմ հասկացար…Ներիր,բայց ինչ որ մե՜ծ ջանքեր եմ տեսնում քո կողմից,հա´տկապես այդ դեպքը մեզ վերագրելու համար…Ինձ թվում Է,որ դու çա՜տ կցանկանայիր,որ դա իրոք մե´ր կողմից կատարված լիներ:Հատուկ միտում եմ տեսնում նաև այն բանում,որ ձերբակալվում են միայն մե´ր ջոկատի անդամները,անկախ կատարած,կամ ՝ չկատարած հանցանքից,որովհետև ձերբակալվածների մեջ կան մարդիկ,որոնք ոչ մի հանցանք չեն կատարել:Եթե Ադրբեջանական այդ վագոնի «թալանման», վաճառքի և գումարը ծախսելու հետ ես և çատերը ոչ մի կապ չունենք,չնայած մեղադրվում ենք նաև դրա համար,ապա ինչու՞ մեր կողքին չեն ՀՀՇ-ի այն անդամներն ու ջոկատի տղաները,որոնք գործարաններ ու գյուղեր են տարել վաճառելու ապրանքը:Նրանք երևի հանդես կգան որպես վկաներ,քանի որ Սամվելի ջոկատից չեն:Չմտածեք,որ ես ցանկանում եմ նրանց ևս տեսնել մեղադրյալի աթոռին:ՈՉ:Պարզապես դիտավորությունն Է հարցը…
Հորս մեկ ու կես ամիս պահելուց ու տանջելուց հետո,բաց են թողել,այնքան մեծ չարիքների,սպանությունների պատճառ հանդիսացող մարդիկ՝Լանջազատցի սրիկաները,որոնք այս դժվարին օրերին թիկունքից հարվածեցին çարժմանը ու նրա նվիրյալ մարտիկներին,ներքաçելով նրանց այս սարսափելի պատմության մեջ:
«ՈՒժն Է ծնում իրավուն»-ասել Է Նժդեհը և ես չեմ ցանկանում մտածել,որ այս սկզբունքով եք դուք մոտենում նրանց:Սակայն առ այսօր,դա´Է իրականությունը,քանզի çրջանում ամիսներ çարունակ տիրող վիճակի,նաև հորս հարցով ձեզ ուղղված բոլոր դիմումները մնացին որպես՝«ձայն բառբառո հանապատի»:
Եվ հենց այս բոլորն Է,Վազգե´ն,որ վաղ թե ուç,մի մեծ հարցական դարձած դրվելու Է հա´տկապես քո,քո զավակների և թոռների առջև:Մի օր,եթե ո´չ ես՝ քե´զ,ապա իմ դուստրը գուցե քո զավակներին հարց կտա,թե ի՞նչն Էր պատճառը,որ ինքը զրկվեց մայրական խնամքից ու գուրգուրանքից:Եվ ինչ Էլ լինի պատասխանը,արդարացում չի գտնի,քանի որ նա ևս կիմանա վերը թվարկած դեպքերի մասին և կիմանա դեռ ավելին…
Այսօր դուք կգնաք տուն,կվայելեք ձեր զավակների սերն ու քնքçանքը:Իսկ մեր զավակները,իմ դուստրը ,գուցե çա՜տ երկար սպասեն այդ օրվան:Եվ այստեղ լավ կլիներ ձեզ մեկ անգամ ևս հիçելու Անդրանիկի խոսքերը՝.«Երբ գիçերը գլուխդ կդնես բարձին քնանալու,մի փոքր հիçիր ու մտածիր հարևանիդ մասին,ով Էլ որ լինի նա՝թուրք,քուրդ,թե՝հայ…»:
Ես կյանքում եղա çա՜տ,չափազանց ազնիվ,պայքարեցի անազնվության յուրաքանչյուր դրսևորման դեմ և ինձ ճանաչող յուրաքանչյուր ոք,ինձ տեսավ հենց այդպիսին:Այսօրվա կատարած մեր յուրաքանչյուր քայլը,ճակատագիր ու պատմություն Է մեր սերունդների համար:Ա´յս առումով,ես çատ հպա´րտ եմ ու հանգի´ստ,մինչդեռ դու´ք,ձեզ դատապարտում եք գլխիկոր կանգնելու պատմության դատաստանի առաջ:Դուք մեզ դարձրեցիք ձե´ր իսկ կողմից ստեղծված իրավիճակի քավության նոխազ:
Մե´նք,ազգային ողբերգության հերթական զոհերն ենք,ձե´ր ստեղծած ողբերգության և ապագայի համար ես խղճում եմ ձեզ ու ձեր սերունդներին,որովհետև դու´ք,մեր ժամանակի ավիսներն ու աթարբեկյաններն եք…

Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ
Սվետլանա Մարգարյան
04/12/1990թ. ՊԱԿ-ի բանտախուց



9 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ara
Nov 1, 2011 19:48


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16173') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>Svetlana jan...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>Svetlana jan...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'Svetlana jan, S...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219