ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, October 30, 2011 0:09 - 5 քննարկում

Պատմությունը հերթական վերջնագիրը մատուցեց…

26-10-2011 15:13

 

 

 

Հարցազրույց  Աշխարհասփյուռ  Ռամկավար  Ազատական  Կուսակցության փոխատենապետ,  ՀՌԱԿ  ատենապետ  Հարություն  Առաքելյանի հետ:

 

-Պարոն Առաքելյան, ի՞նչ գնահատական կտաք Ադրբեջանի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի  կազմում ընտրվելու կապացությամբ:


Մեկ բան հաստատ կարելի է փաստել, որ պատմությունը հերթական վերջնագիրը ներկայացրեց աշխարհասփյուռ հայությանը` հանցագործ Ադրբեջանին 2012 թվականից ներառելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կազմի մեջ` թեկուզ ոչ մշտական կարգավիճակով, բայց երկու երկար ու ձիգ տարի ժամկետով:

 

Միանգամից նշեմ, որ Հայաստանի Հանրապետության կողմից ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի  կազմում ընտրվելու կապակցությամբ անդամության հայտ չներկայացնելն և Ադրբեջանին միայնակ թողնելը այս հարցում, նպաստեց հենց մեր թշնամի հարևանի ցանկության իրականացմանը: Ալիև կրտսերը իր պաշտոնավարման առաջին օրերից Արցախի հարցը իր օգտին լուծման կապակցությամբ միշտ ցանկացել է «փախչել» ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունից և բազմիցս է հայտարարել, որ Ադրբեջանը միակողմանի գործընթաց է սկսում Արցախի հարցը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ տեղափոխելու ուղղությամբ: Ճիշտ է, Հայաստանը մինչ այժմ կարողացել է Արցախի հարցի լուծումը պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության շրջանակներում, բայց անկեղծ լինենք, դա առավելաբար ցանկանում էին Ռուսաստանը, Միացյալ Եվրոպան և Միացյալ Նահանգները, քանի որ նրանք էլ իրենց պետական շահերը ունեն մեր տարածաշրջանում և, բնական է, չեն ցանկանա «կիսվել» երրորդ կարգի երկրների հետ:

 

-Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպեսզի գալիք երկու տարվա ընթացքում կարողանա չեզոքացնել ադրբեջանական ագրեսիան, որն արդեն հագել է ՄԱԿ-ի «շապիկ» և մեր հետ խոսելու է միջազգային իրավունքի տեսանկյունից:


-Համոզված եմ, որ խուճապային տրամադրության որևէ առիթ չկա, հարկավոր է զգացմունքային դրսևորումները թողնել մի կողմ և ուղղակի ինչպես ընդունված է միջազգային քաղաքական հարաբերություններում, անհրաժեշտ է մեր պետության քայլերը հարմարեցնել առկա իրողություններին: Ծրագրեր կազմել հենց միջազգային իրավունքի տառին և ոգուն համապատասխան, այսինքն` Ադրբեջանի հետ խոսել ՄԱԿ-ի ընդունված փաստաթղթերով, որոցից են 1948թ.-ին ընդունած «Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու եւ այն պատժելու մասին», ինչպես նաեւ 1968 թ.-ին ընդունված «Մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիաները: Այս կոնվեցիաները Թուրքիայից հետո Ադրբեջանի համար հենց տիպիկ գրված լինեն կարծես, քանի որ
1988-1994 թվականներին ադրբեջանական կառավարության կողմից Ադրբեջանի քաղաքացիներ հանդիսացող էթնիկ հայերի բնաջնջումը կազմակերպված խուժանի, այնուհետեւ մասսայական ոչնչացման զենքերի կիրառման միջոցով և 1992 թվականին Խոջալուի սպանդի դեպքերը ապացուցում են, որ Ադրբեջանը միջազգային իրավունքի տեսանկյունից հանցագործ պետություն է, հետևաբար մեր անցնելիք ճանապարհը կարելի է ասել նախագծված է, իսկ Ադրբեջանը ուղղակի արագացրեց հարցի լուծումը: Դրա համար հարկավոր է ճկուն և իսկական նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարել Հայաստանի արտաքին գերատեսչության պատասխանատուների կողմից և հերթական անգամ չանտեսել սփյուռքի հնարավորությունները:

 

-Պարոն Առաքելյան, հիշում եմ, որ ՀՌԱԿ-ը միջազգային իրավունքի հիման վրա ուներ հստակ առաջարկներ ԼՂՀ հարցի կարգավորման ուղղությամբ, կպարզաբանե՞ք:


-Դուք միանգամայն ճիշտ եք, մենք այօրվա վտանգի  մասին բարձրաձայնում էինք դեռ 2003 թվականից, երբ ՀՌԱԿ-ի ղեկավարումը ստանձնեց առավել երիտասարդ թիմ: Մոտ օրերս ՀՌԱԿ ղեկավարությունը հանդես է գալու Հայաստանի կառավարությանն ուղղված առաջակության հայտարարությամբ, հետեւբար հայության անելիքների մասին մեր պատկերացումներըին առավել մանրամասն կծանոթանաք մոտ ժամանակներս:

 

 

Հարցազրույցը վարեց

Անի Շաբոյանը



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Suren
Oct 30, 2011 7:12


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16143') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\x84\xD5\x86 \xD5\xB0\xD5\xAB\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\x84\xD5\x86 \xD5\xB0\xD5\xAB\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\x84\xD5\x86 \xD5\xB0\xD5\xAB\xD5\xBE\xD5\xA1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219