ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, October 26, 2011 1:32 - չքննարկված

ՌՈՒՍԱՀԱՅԵՐԸ ՌՈՒՍԱՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՈՒՅՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ՏԵՂԻ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՄԵՋ ԵՆ՝ԹՔԵԼՈՎ ԻՐԵՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Մոսկվայի «հայ հասարակայնության» որոշ ներկայացուցիչներ մտադիր են նշել Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակը: Որքանո՞վ է դա իրավաչափ, պատմության եւ տրամաբանության տեսակետից:

Գյուլիստանի պայմանագիրը հայկական պատմության փաստ չէ, եւ հետեւելով քաղաքական տրամաբանությանը, այդ հոբելյանը պետք է նշի Ռուսաստանը, կամ էլ համապատասխան միջոցառումները պետք է անցկացվեն նախաձեռնությամբ:

Նման կերպ, Հայաստանը կարող էր նշել Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը, այսինքն՝ Հայաստանի բաժանման օրը:

Ռուսաստանում հայկական սփյուռքի կազմակերպված խմբերի մոտիվացիան հասկանալի է, խոսքը ռուսական իշխանությանը քաղաքական ծառայություն մատուցելն է եւ ըստ այդմ՝ բիզնես անելու իրավունք ստանալը: Դա հայկական միջավայրում լայնորեն տարածված ու ընդունված ձեւ է: Պատմական հայրենիքի համար խայտառակությունից բացի, այս նախաձեռնությունները ոչինչ չարժեն:

Ռուսները Երեւանում իրենց որպես տեր են զգում: Վերջերս Երեւանում տեղի է ունեցել ռուսական «տուսովկա», Ռուսաստանի ու Հայաստանի տարբեր փորձագետների մասնակցությամբ: Ռուսները բառացիորեն թքում էին հայերի երեսին, իսկ հայերն անգամ չէին համարձակվում սրբել թուքն իրենց երեսից: Ահա այս է Հայաստանի կառավարության եւ սփյուռքի կազմակերպված խմբերի գործունեության արդյունքը:

Նոր մարդ է մեջտեղ ընկել, ով փորձում է ծառայություն մատուցել ռուսական իշխանություններին, իր համար թեմա եւ գործունեության ուղղություն որոշել, ընդ որում արդեն ընտրվել է նաեւ մարտավարությունը, այսինքն ենթադրվում է այս թեման ձգել երեք տարի: Տվյալ միջոցառումը, երեւում է, նշվելու է Հայաստանում, իշխանությունների մասնակցությամբ, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանով զբաղվելու են ԱԳՆ, Գիտությունների ակադեմիան, հնարավոր է այլ պաշտոնական կազմակերպություններ: Մասնավոր անձի մասնակցությունն այս նախաձեռնությանը նույնպես կլինի, սակայն տարբեր միջոցառումների հովանավորության տեսքով: «Ինքնագլուխ» միջոցառումներ ձեռնարկելը, դրանց ներգրավելով փորձագետների եւ տարբեր գործիչների, կլիներ կասկածելի, թեեւ՝ հնարավոր:

Պետք է նշել, որ ներկայում տեղի է ունենում ռուս-իրանական հարաբերությունների վատթարացում, ինչն արդեն արտահայտվել է պատմական վաղեմության միջոցառումների կառուցվածքում: 2010 թ. Թեհրանում տեղի է ունեցել Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերի եւ Ռուսաստանի կողմից Արեւելյան Անդրկովկասը գրավելու վերաբերյալ խոշոր եւ լավ կազմակերպված միջոցառում: Իրանցի դիվանագետները բավական ուշադիր էին ընտրել կոնֆերանսի մասնակիցներին Հայաստանից ու Ադրբեջանից: Այնուհետեւ, Թեհրանում, Բաքվում եւ Երեւանում անցկացվեցին տարբեր սեմինարներ Անդրկովկասում «ռուսների կողմից իրանական մշակույթի ու լեզվի ոչնչացման» կապակցությամբ: Իրանցիները փորձում են ժամանակ առ ժամանակ հիշեցնել Հարավային Կովկասում հողի իրենց իրավունքը, այդ թվում Ռուսաստանի «նվաճողական քաղաքականության» հանդեպ պահանջների մասով:

Այդ պատճառով, Գյուլիստանի պայմանագրի հոբելյանի վերաբերյալ նախաձեռնությունը կարող է դիտարկվել որպես ռուսական իշխանությունների հատուկ մշակում, որպես հակակշիռ իրանական պահանջների: Սա ընդամենը վարկած է, թեեւ ինքը նախաձեռնությունն անմիջականորեն, հնարավոր է, հայկական խմբերից է գալիս: Տվյալ միջոցառումները կարող են սուր քննադատության ենթարկվել Հայաստանի փորձագիտական ու գիտական շրջանակների, մշակույթի գործիչների եւ նույնիսկ կառավարության կողմից:

Հնարավոր է, որ կգտնվեն ինչ որ մարդիկ, որոնք հաճախ ունեն անսկզբունքային դիրքորոշում, եւ միշտ պատրաստ են կատարել տվյալ «պատվերը», հանուն ինչ որ հոնորարների: Որոշ գործիչներ միշտ պատրաստ են դրանով փող աշխատել, եւ փողի «գոտուց» դուրս մղել մրցակիցներին ու գլխավորել միջոցառումները: Միաժամանակ, ԶԼՄ-ներում կհայտնվեն հրապարակումներ նախաձեռնողի նպատակների ու խնդիրների մասին, կփորփրեն նրա բիզնեսի ոլորտներն ու բնույթը: Գիտական շրջանակները մանրամասն կշարադրեն Գյուլիստանի պայմանագրի հանգամանքները եւ հետեւանքները, այդ թվում «հողային ռեֆորմը», որն անցկացրին ռուսական իշխանությունները հօգուտ մուսուլմանների: Ամենախայտառակը այն կլինի, եթե ղարաբաղյան իշխանությունը ընդառաջի նախաձեռնողներին:

Այսինքն, պնդումը, որ Գյուլիստանի պայմանագիրը հայերի համար ազատագրական նշանակություն է ունեցել, կարող է կասկածի ենթարկվել ոչ միայն ադրբեջանցիների, այլեւ հայերի կողմից: Ամենատհաճն այն կլինի, որ ներկայում Գյուլիստան գյուղը գտնվում է ազերիների վերահսկողության ներքո, ընդ որում, դա տեղի ունեցավ 1992 թ. հունիսին, ռուսական զորքի ակտիվ մասնակցությամբ: Ղարաբաղը չի մոռացել ռուսների կողմից սպանված 1000 հայերին, եւ նախեւառաջ Շահումյանում ոչնչացված 40 հայկական գյուղերը, այդ թվում Գյուլիստանը:

Պետք է ուշադրության առնել նաեւ ներկայիս իրավիճակը, երբ հայ հասարակությունը խոր հակակրանք եւ անվստահություն է տածում Ռուսաստանի քաղաքականության հանդեպ, որը փորձում է պարիտետային քաղաքականություն վարել Հարավային Կովկասում, ինչը գործնականում նշանակում է ադրբեջանամետ դիրքորոշում:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ժամանակակից զինատեսակներ մատակարարելը դարձավ երկարատեւ մտորումների, հիասթափության վերջակետը: Ռուսամետ բնույթի ցանկացած հրապարակային, էպատաժային ակցիա առավել հայրենասեր մարդկանց, այդ թվում՝ հայրենիքի պաշտպանների կասկածը, հեգնանքն ու թշնամական վերաբերմունքն է առաջացնում:

Առայժմ հասկանալի չէ, թե նման միջացառմանն ինչ առնչություն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Շատ կարեւոր հանգամանք է այս միջոցառման հետեւողականությունը: Կազմկոմիտեի որոշ անդամներ շատ չեն տուժի բարոյապես, եթե այս գործը տապալվի, կամ նախաձեռնողները կորցնեն հետաքրքրությունը, կամ փողը չբավականացնի: Այդ պատճառով, քչերը կհամաձայնեն մասնակցել այդ նախաձեռնությանը, եւ որոշ արժեքավոր մարդիկ կարող են կասկածներ ունենալ այդ կապակցությամբ:

Պետք է հասկանալ, որ ցանկացած հրապարակային գործիչ, ով առնչվում է նման բնույթի միջոցառմանը, համարձակվում է հայտնվել անգաժավորված, ծախված մարդկանց շարքում: Ցանկալի է, որ այս հարցի բոլոր կողմերը բացատրվեր այդ միջոցառման գլխավոր նախաձեռնողին:

Տվյալ միջոցառումը, այսպես թե այնպես, կարող է կարեւոր քաղաքական նշանակություն ունենալ, եթե լինի կարծիքների, գնահատականների բազմազանության եւ հրապարակային ելույթների ռեժիմով: Կարելի է հետեւյալն առաջարկել՝ միջոցառումը կարող է դառնալ հայ-ռուսական հարաբերության, Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության խնդիրների լայն քննարկման ասպարեզ, կարելի է ներգրավել Ռուսաստանի մի շարք շահագրգիռ քաղաքագետների ու քաղաքական գործիչների, ստեղծել կենսունակ ու սկզբունքորեն նոր բանավեճ:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ