ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, October 25, 2011 2:01 - 3 քննարկում

Իրոք, դա այդպես է:

Հեղուկապատ գլխով ՀՌԱԿ-ին անհնար է արատավորել

10-25-2011 12:16:31

Հարցազրույց Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցության փոխատենապետ Բաբկեն Հարությունյանի հետ:

Ի՞նչ փուլում է գտնվում ԱնտինյանԱռաքելյան պայքարը, միթե՞ այդքան դժվար է պարզել, թե ո՞վ է ՀՌԱԿ ատենապետը:

Գիտեք, պայքարը Անտինյանի և Առաքելյանի միջև չէ, այլ ոմանք Անտինյանի միջոցով պայքարում են ՀՌԱԿ-ի դեմ: Իսկ թե ով  է ատենապետը, որոշում է կուսակցության համագումարը: Իսկ Արդարադատության նախարարությունը ընդամենը պետք է արձանագրի համագումնարի որոշումները, ոչ թե պատվերներ կատարի:

Այդ դեպքում, ինչպես Դուք եք ասում, ինչու՞ են պայքարում կուսակցության դեմ:

Միշտ էլ ավելի հեշտ է աշխատել կամակատարների հետ, որոնք պատրաստ են կատարել ցանկացած հրաման, իսկ որ ՀՌԱԿ-ը Հարություն Առաքելյանի ատենապետությամբ տուրք  չի տվել ճնշումներին և չի գայթակղվել իշխանական  և ֆինանսական միջոցներով, դա փաստ է: Երկրորդ կարծիք լինել չի կարող:

Հարություն Առաքելյանը նշել է, թե ՀՌԱԿի դեմ պայքարողներից է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը

Այո, Վիկտոր Դալլաքյանը մեծ «ներդրում»  ունի կուսակցության դեմ պայքարում: Բայց նա ընդամենը միջնորդ զինվորի կարգավիճակում է: Այս ամենը կատարվում է ազդեցիկ պաշտոնյաներից մեկի ի գիտությամբ: Եվ եթե վերջինս կարծում է, թե իր ճղճիմ և նողկանք առաջացնող քայլերով կարող է խոչընդոտել ավանդական կուսակցության գործունեությանը, ապա չարաչար սխալվում է: Խորհուրդ կտամ, որպեսզի նա ևս մեկ անգամ շարժի իր հեղուկապատ գլխում գտնվող ապազգային զանգվածը` ուղեղը, հասկանալու համար, որ աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցությանն արատավորելը իր ուժերից վեր է:

-Եթե այս անգամ էլ Պետռեգիստրը չգրանցի  համագումարի որոշումը, ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը:

Հավատացած եղեք, մենք հանձնվողներից չենք: եվ ունենք գործիքներ, որոնք մինչ այս չենք կիրառել: Հուսով եմ բանը դրան չի էլ հասնի, բայց եթե դրա կարիքը լինի,  վստահաբար մենք կկիրառենք և այդ ժամանակ ոմանց իրական դեմքը կբացահայտվի:

Հարցազրույցը վարեց

Քնար Մանուկյանը



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ervand
Oct 25, 2011 3:17


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16047') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBB\xD5\xB6\xD5\xB1 \xD5\xB0\xD5\xA1\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBB\xD5\xB6\xD5\xB1 \xD5\xB0\xD5\xA1\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBB\xD5\xB6\xD5\xB1 \xD5\xB0\xD5\xA1\xD5\xB4\xD5\xA1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219