ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, October 23, 2011 6:42 - չքննարկված

Այսօր Երեվանում խուճապ առաջացրած ուժեղ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվումէ արեվմտյան Հայաստանի Վան քաղաղաքում: Վանում երկրաշարժից եղել են ավերվածություններ կան հազարավոր զոհեր: ներքեվում տես` ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ:

Հոկտեմբեր 23, 2011 | 17:16
Թուրքիայի Վան նահանգում, որտեղ մի քանի ժամ առաջ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, խուճապ է տիրում: Մարդիկ դուրս են եկել փողոց եւ վախենում են տուն մտնել: Ինչպես հաղորդում է թուրքական Anatolia գործակալությունը, Վանում մի քանի շենք է փլուզվել, բազմաթիվ բնակիչներ են տուժել: Առայժմ թվեր չեն նշվում: Վանի կենտրոնում փլուզվել է յոթհարկանի շենքը, փլատակների տակ մարդիկ կան, փրկարարներն արդեն անցել են գործի: Սեյսմոլոգները նույնպես բնակիչներին կոչ են արել տուն չվերադառնալ եւ որոշ ժամանակ անցկացնել դրսում` հնարավոր համարելով ստորերկրյա ցնցումների կրկնությունը: Ինչպես ավելի վաղ հողորդել էր NEWS.am-ը, այսօր` հոկտեմբերի 23 -ին Թուրքիայում 7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Ցնցումներն առաջացրել են ավերածություններ, էկեկտրաէներգիայի եւ բջջայի կապի խափանումներ: Հայաստանի տարածքում երկրաշարժն զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ` ժամը 15:45-ին: Ցնցումներից հետո բջջային կապը գործում է նկատելի խափանումներով: Հիշեցնենք, որ վերջին ժամանակաշրջանում երկրակեղեւի շարժը տարածաշրջանում զգալիորեն ակտիվացել է: Ինչպես ավելի վաղ հայտնում էր NEWS.am-ը, վերջին օրերի ընթացքում հանրապետոթյան տարբեր շրջաններում գրանցվել են ցնցումներ 3 – 5 բալ ուժգնությամբ:

Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ:

Հիշեք, երկրաշարժը ձեզ‚ ամենայն հավանականությամբ‚ հանկարծակիի կբերի։

Ինքնատիրապետում‚ հանգստություն եւ հստակ կշռադատված գործողություններ. ահա թե ինչպիսի իրավիճակներ են անհրաժեշտ ձեզ։ Ձեր հանգստությունը վստահություն կներշնչի շրջապատին։

– Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց‚ որ 10 հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12վրկ․ հետո։ Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ կկարողանաք ձեռնարկել։

– Հիշեք‚ որ երեխաները‚ ծերերը եւ հիվանդները ձեր օգնության կարիքն ունեն։ Նրանց կարիքները հոգալով՝ դուք չեք երկյուղի ձեր կյանքի համար եւ կարող եք ավելի հավասարակշռված գործել։

– Հիշեք‚ ձեզ որոնում են եւ ձեր փրկության համար կօգտագործվեն բոլոր հնարավորությունները։

Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք

ա․ եթե բարձրահարկ շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն‚

բ․ եթե գտնվում եք 3-րդ եւ ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ աստիճաններն ու սանդղակավանդակները փլվում են։

գ․ կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների եւ հենասյուների մոտ՝ գլխավերեւում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերեւից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաեւ մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ‚

դ․ պատուհաններից եւ շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար‚

ե․ զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել եւ շրջվել‚

զ․ ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով‚

է․ շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից‚

ը․ փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվունեք փողոցում

ա․ հեռացեք շենքից‚ կամուրջներից եւ էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ
տարածություն,

բ․ երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է։
Մնացեք դրսում միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում

Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժը‚ դուք չեք կարող տիրապետել ղեկը։ Տպավորությունն այնպես է‚ կարծես թողել է մեքենայի անիվը։ Այդ ընթացքում‚ որպեսզի համոզվեք‚ որ դուք չեք հարվածել որեւէ այլ մեքենայի կամ էլ ձեզ չեն հարվածել‚ դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը եւ շարժվեք ճանապարհի աջ կողմով։ Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից եւ էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում‚ հետեւեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը եւ գործեք համաձայն դրա։

Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է‚ բացի մասնագիտացված տեխնիկայից‚ փրկարարական ջոկատներից‚ հրշեջ խմբերից եւ շտապ օգնությունից։

Եթե մետրոյում եք

Եթե մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է‚ ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան վտանգավոր է։

Այդ դեպքում՝

ա․ խուճապի մի մատնվեք եւ առաջահերթ ապահովեք ձեր անվտանգությունը,

բ․ Ցնցման ժամանակ ամուր բնռվեք որեւէ առարկայից‚ օրինակ ուղեբեռի դարակից եւ երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնեք,

գ․ 5 բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը,

դ․ դեպի ելքերը գնալը վտանգավոր է‚ եւ կարող է խուճապ առաջացնել։

Հետեւեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։

Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից

ա․ Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից‚ չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել)։
Օգտվեք միայն գրպանի լապտերից։

բ․ Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք‚ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը‚ գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ