ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, October 22, 2011 22:59 - 5 քննարկում

Լիբիայի դրամատիկ անկումը, դավաճանությունն ու օտարների կողմից թալանի սկիզբը և Արմեն Դուլյանի հրճվանքը , ոգեվորությունն ու ուրախությունը:

Պետության ցանկացած ղեկավար, որն իր երկրի տնտեսությունը և բնակչության կենսամակարդակը կարողանում է բարձրացնել այնպես, որ վերանում է աղքատությունը, երկրում գործազուրկի նպաստն ու նվազագույն աշխատավարձն այնքան են, որ մարդը քաղցած և մերկ չի կարող ման գալ: Նոր կազմավորվող ընտանիքներն անմիջապես 65000 դոլար օգնություն ստանան իրենց բնակարանային հարցերը լուծելու համար, երբ երկրի ցանկացած բնակչի ավտոմեքենա գնելիս վճարում էր միայն գնի 50 տոկոսը, իսկ ազգային գվարդիայի մարտիկը ընդամենը 35 տոկոսը: Երբ Աֆրիկայի նման անջուր մայրցամաքում Սահարա անապատի ընդերքից մաքուր ջրի գետեր են հոսում դեպի երկրի բնակավայրերն ու շատ եվրոպական մայրաքաղաքներ կնախանձեին այդ երկրի քաղաքներից ցանկացածին:Դրսի համալսարաններում ուսանելու է ուղարկում իր քաղաքացիներին՝ բոլոր ծախսերը հոգալով: Անվճար բշկություն և կրթություն ապահովում բնակչության համար, ապա այդ երկրի ղեկավարին ժողովուրդը պետք է աստվածածցներ ու պաշտպաներ: Նրան բռնապետ կկոչեն, թե բռնակալ` միևնույնն է, այդպիսի ղեկավարը օրինակ Պինոչետն ավելի ցանկալի է իր ժողովրդի համար, քան սոցիալիստ Ալիենդեն: Ես չեմ ասում թե Քադաֆին, կամ Պինոչետն ինչպես են եկել իշխանության, չեմ էլ ուզում անդրադառնալ այդ հարցին, միայն կասեմ, որ ո՛չ Չիլին, ո՛չ Լիբիան այն չէին լինի, ինչ էին մինչև վերջերս և այն մակարդակը, որին հասել էին այդ երկրները` նրանց շնորհիվ է եղել միայն: Եվրոպայում շատերի դուրը չէր գալիս, որ Լիբիան իր ընդերքի հարստություններին ու նաֆթի պաշարներին միայնակ էր տիրապետում ու ամենահաս «Բրիթիշ Փետրոլիումի» համար անհասանելի էին դրանք: Ձեռքի հետ էլ մի քանի ուրիշ արաբական երկրներ խառնեցին իրար, որ իբրև թե այդ երկրների ժողովուրդներն բռնապկալների դեմ են դուրս եկել , իրականում այդ ամենը դրսի գործակալների կողմից հրահրված «հեղաշրջումներ» էին, որոնց արդյունքում քարուքանդ արվեց այն ամենը, ինչի հասել էին այդ երկրները: Այս ամենի մեջ ամենազարհուրելին այն է, որ մեր երկրում էլ կան մարդիկ, ովքեր հրճվանքով են խոսում «ապստամբների» և նրանց «հաջողությունների» մասին: Ահավասիկ «Շանթի» Արմեն Դուլյանը: Երեկ նա այնպիսի հրճվանքով էր խոսում Կաթաֆիի մահվան մասին, կարծես խոսքը գնում էր Թալեաթի մասին: Ենթադրությունը մեկն է, այդ մարդը նույն այն գործակալների թիմից է, որոնք հրահրում էին արաբական աշխարհի քայքայման գործընթացը: Ամո’թ է, ամո’թ: Մարդ Աստծո, չի կարելի այդքան ցինիկ լինել ու հրճվանք ապերել մի ուրիշ երկրի գլխին եկած այդ աղետալի դեպքերի կապակցությամբ: Մի հարցնող լինի դու ի՞նչ գիտես Լիբիայի մասին, կամ քեզ Քադաֆին ի՞նչ էր արել, որ այդպես ատում ես նրան ու հրճվում նրա մահվան լուրն ավետելիս: Մի՞թե մեզ դաս չեղավ 2008 թ մարտի 1-ը, որ նույն «Բրիթիշ Փետրոլիումի» մեղքով 10 անմեղ մարդ կորցրինք, թե՞ կասեք այդ խժդժությունները չէին ֆինանսավորվում նույն կերպ, ինչպես արաբական երկրներում էր կատարվում: Ե՞րբ պիտի խելքի գանք վերջապես: Այստեղ Ռուսաստանում, ոչ մեկն իրեն այդպիսի բան թույլ չի տալիս, սկսած նախագահից, վերջացրած հասարակ քաղաքացիները; Չե՞ք կարծում, որ մեր վրա փորձարկեցին, իսկ արաբների վրա իրականացրին իրենց մշակած հեղաշրջման ծրագրերը:
David09:48 | 21.10.2011



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Suren
Oct 23, 2011 3:21


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16027') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x84\xD5\xA5\xD5\xB6\xD6\x84 \xD5\xA4\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x84\xD5\xA5\xD5\xB6\xD6\x84 \xD5\xA4\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x84\xD5\xA5\xD5\xB6\xD6\x84 \xD5\xA4\xD5\xA5\xD5\xBC...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219