Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, October 21, 2011 16:11 - 2 քննարկում

Հուշարձան-Համագումար “պերերիվի ժամին”: Այն հովանավորում էր քաքի մեջ ընկած Հուշարձանների պահպանության վարչության նախագահ Վլ. Պողոսյանը, հրող՝ Էդվարդ Անտինյան: Ո՞վ կլինի հաջորդ զոհը…

Շփոթված հուշարձան-ռամկավարներ. -Այ քուր ջան, մենք էլ չգիտենք թե ուր ենք եկել ու ինչի համար…

18:09, Հոկտեմբերի 21, 2011

Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Էդվարդ Անտինյանի գլխավորած ՀՌԱԿ արտահերթ համագումարի 2-րդ նիստը (1-ը տեղի էր ունեցել հունվարի 20-ին): Հիշեցնենք, որ ավելի վաղ` հոկտեմբերի 15-ին արտահերթ համագումար էր հրավիրել նաև Հարություն Առաքելյանի գլխավորած ՀՌԱԿ-ը:
Արտահերթ այս համագումարը նշանակալի էր նրանով, որ ներկաներից շատերը, ինչպես իրենք նշեցին, ոչ միայն կուսակցական չէին, այլև տեղյակ չէին թե ուր են եկել և ինչի համար: Բացի այդ, նրանք խուսափում էին շփվել լրագրողների հետ: Նրանցից մեկն eMedia.am-ի հարցին ի պատասխան ասել է. «Այ քուր ջան, մենք էլ չգիտենք թե ուր ենք եկել ու ինչի համար»: Մյուսին էլ խնդրեցինք նշել կուսակցության անունն ամբողջությամբ, ինչին ի պատասխան լսեցինք. «Մի րոպե հարցնեմ ասեմ»: Այսպիսին էր ՀՌԱԿ համագումարի այսօրվա կոնտինգենտը:
Բացի այդ, շատ ավելի հետաքրքիր էր մանդատների հետ կապված պատմությունը: Ներկաներից շատերը չէին ցանկանում ցույց տալ մանդատները, քանի որ դրանց վրայից բացակայում էր կուսակցության կնիքը: Եվ, չնայած, ներկաներից շատերը քվերակելիս մանդատները հակառակ կողմով էին պահում, մեզ հաջողվեց լուսանկարել դրանք:
Առավել զավեշտալին այն էր, որ ներկաների մեծ մասը Մշակույթի նախարարությանը կից Հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն էին, վարչության նախագահ Վլադիմիր Պողոսյանի գլխավորությամբ: Վերջինս, eMedia.am-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցական չէ, համագումարին էլ մասնակցում է, որովհետև հրավիրել են: Իսկ թե ինչո՞ւ էին դահլիճում գտնվում նաև վարչության բազմաթիվ աշխատակիցներ, Վլ.Պողոսյանը չպարզաբանեց, նշելով, որ նախկինում, երբ 2005թ. 3-4 կուսակցություններ միավորվել են ՀՌԱԿ-ին, հնարավոր է նրանք այդ կուսակցության անդամներ են: Ինքն էլ, իր խոսքերով, համագումարում է հանդիպել ու բարևել նրանց:
Ի դեպ, նշենք, որ համագումարը սկսվել էր ժամը 13:00-ին, ավարտվել` 14:10-ին: Ինչո՞ւ են Վլ.Պողոսյանն ու իր աշխատակիցները աշխատանքային ժամին գտնվում համագումարին հարցին ի պատասխան, նա նշեց, որ դա ընդմիջման ժամ է:
Այսպիսիով, համագումարը 1 ժամում ընտրեց նոր վարչության կազմը, վերստուգիչ հանձնաժողովի կազմը և այլն ու ավարտեց իր ախատանքները:


2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

դավիթ
Oct 22, 2011 2:03


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('16011') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBB\xD6\x80\xD5\xA1\xD5\xAF\xD5\xA1\xD5\xB6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBB\xD6\x80\xD5\xA1\xD5\xAF\xD5\xA1\xD5\xB6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBB\xD6\x80\xD5\xA1\xD5\xAF\xD5\xA1\xD5\xB6\xD5\xB8\xD6...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219