ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, January 27, 2009 19:08 - 10 քննարկում

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ–ԿԱՅՔԻ ՀԱՅԱԼԵԶՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Մեզ ուղղված բազմաքանակ գանգատներից, ըստ որի՝ ստորագրահավաքը, որը կազմավորված է անգլերեն լեզվով, եւ որն էլ  անհասկանալի է անգլերեն չտիրապետողների համար, մենք կազմակերպեցինք մի հանրային աշխատանք՝ ստեղծելով ստորագրահավաք–կայքի հայալեզու ուղեցուցյը։

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ–ԿԱՅՔԻ ՀԱՅԱԼԵԶՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ–ԿԱՅՔԻ ՀԱՅԱԼԵԶՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ



10 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Liana
Jan 28, 2009 1:19

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ. ԲՈԼՈՐ ԱՆԳԼԵՐԵՆ ՉԻՄԱՑՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

SVETLANA
Jan 28, 2009 6:35

Հարգելի Լիանա,քավ լիցի,ինչու՞ պետք է ես նիարդայնանամ Ձեր մտքերից,եթե դրանք անգամ չհամընկնեն իմ մտքերի հետ:Ես մի մարեդ եմ,որ ունեմ բավականին մեծ համբերություն,հավատացեք,և սիրում եմ առողջ բանավեճը:Տարբեր Մտքերի բախումներից է,որ ծնվում է ճշմարտությունը:Չգիտեմ,թե ինչի՞ց է,որ Դուք նման եզրակացության եք հանգել:Երևի ինքնե՞րդ եք նիարդայնանում իմ մանրամասն ու երկար բացատրություններից,բայց ես՝ երբեք:
Լիանա ջան,ես հիմի հասկացա,թե «տարբեր հայրենասիրական կազմակերպություններ »ասելով,ի՞նչ նկատի ունեք:Ըստ ինձ,բավականին բարդ է միանգամից որոշել իսկապես հայրենասիրական մեծ քայլ,զոհողություն կատարած մարդու ինչպիսին լինելը հետագայում:Ոչ մեկս զերծ չենք սխալներից,բայց այդ սխալները երբ գալիս են հարվածելու,թուլացնելու սեփական երկրի հիմքերը,այն երկրի՝ որի համար պատրաստ ես եղել կյանքդ տալու,դա արդեն ինձ համար անհասկանալի,նորմալ վիճակից դուրս մի բան է հոգեբանական վերլուծության տեսանկյունից,բայց ուղիղ նայելու և կարճ ու չոր մտածելու ժամանակ,դա միանշանակ դավաճանություն է,որը կարող է ավելի կործանարար լինել երկրի համար,քան ասենք՝ ինքնապաշտպանական կռիվներում ունեցած քո քաջությունը այդ նույն երկրի բարօրության համար:Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել մեր պատմությունից ասածս ավելի հասկանալի դարձնելու համար:
Զորավար Անդրանիկը երկրին անմնացորդ նվիրված անհատ է եղել,բայց ունեցել է այնպիսի մեծ սխալներ,որոնց մասին մենք այսօր նպատակահարմար ենք համարում լռել:1918թվականի Մայիսի 25-28-ին Սարդարապատում տեղի ունեցած մարտերին ,որտեղ որոշվում էր իրոք Հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը,մեծ Զորավարը իր խմբով գտնվելով Դսեղում՝ Թումանյանի տանը,հրաժարվեց որևիցէ մասնակցություն ունենալ այդ հերոսամարտին,միայն նրա համար,որ իր երբեմնի պատկանած,բայց հետո իրեն ատելի դարձած կուսակցությունը՝ Դաշնակցությունն էր կազմակերպել ու ղեկավարում մարտը:Թումանյանը նրան զգուշացնում է,մարտին չմասնակցելով,նա ստվեր կգցի իր բարի համբավի վրա,համոզում է Անդրանիկին,բայց՝ ապարդյուն:Բարեբախտաբար այդ կենաց-մահու կռվին հաղթեց մեր ժողովուրդը:Իսկ եթե չհաղթե՞ր:Իսկ եթե կոտորվեին այլևս սերմացու մնացած հայերը և մենք այսօր չունենայինք Հայրենիք,արդյո՞ք Հերոսի նույն պատվանդանի վրա մանցած կլիներ Անդրանիկը,արդյո՞ք կներվեին նրան այդ և նմանատիպ ուրիշ անբացատրելի կամակորությունները:Կարծում եմ,որ ո´չ:Սա նրա չեզոքության մասին ամենակարևոր պահերին:Իսկ ինչպե՞ս կնդուներ հայ ժողովուրդը Անդրանիկ Զորավարի այն քայլը,երբ նա իր զորքն ու թնդանոթները մոտեցրած Երևանին,պատրաստվում էր գնդակոծել դեռ նոր-նոր պետություն դարձած Հայաստանի մայրաքաղաք Երևանը միայն այն բանի համար,որ որպես նորաստեղծ Հանրապետության կառավարողներ,երկրի ղեկին նստած էին Դաշնակցականները և միայն Զորավար Դրոյի միջամտությունը կանխեց սարսափելի հետևանքներով լեցուն Անդրանիկի այդ քայլը ու նա թողնելով Երևանի պաշարումը,հեռացավ նրա մատույցներից:Այսօր կատարվում է ճիշտ նույն բանը:Այո,Սեֆիլյանը կատարել է հերոսական գործ իր երկրի համար,բայց նա շատ հեռու է Անդրանիկ լինելուց:Եթե ժամանակին մեր ազգը աչք փակեց,ներեց Անդրանիկի չեզոքությունը Սարդարապատի մարտերի ժամանակ,եթե ներեց նրա կողմից Երևանի ընդհամենը շրջափակումը և այն գնդակոծելու հոխորտանքը,ապա ինչպե՞ս պետք է ների Սեֆիլյանի «սխալը»՝ Հայրենիքի հանդեպ բացահայտ դավաճանություն իրականացնող,Երևանը արյունոտ,եղբայրասպան մարտերի թատերաբեմ դարձրած Լևոնական բանդային միանալու,նրանց սատարելու քայլը:Ըստ ինձ՝ լինել հայրենասեր,նշանակում է նաև լինել վերին աստիճանի աչալուրջ և մի կողմ թողնել սեփական ամբիցիաները:Երկրի համար կռված,արյուն ու կյանք տալու պատրաստ ազատամարտիկին,ոչ ոք իրավունք չի տվել իրեն վեր դասելու մյուսներից,իրեն վերապահելու իրավունքներ՝ «ինչ ուզեմ,ինչպես ուզեմ,կանեմ» սկզբունքով:Երկրի համար կռված ազատամարտիկը չէ որոշողը,թե քաղաքական դաշտում ո՞վ պետք է լինի առաջնային:Լինել լավ զինվոր կամ՝ զորավար,բոլորովին էլ չի նշանակում՝ լինել նաև լավ քաղաքական գործիչ:Երբ սովորական քաղաքացին է կատարում սխալ,նրան կարելի է ներել այդ սխալը,բայց երբ ազատամարտիկը,այն էլ հերոս ազատամարտիկն է կատարում սխալ,որն ուղղակի ուղղված է լինում սեփական երկրի,նրա պետականության հիմքերի խարխլմանը,դա ,ըստ իս՝ կրկնակի հանցանք է և աններելի:Այո,գաղտնիք չէ,որ մեր երկրում դեռևս կան բազմաթիվ անօրինականություններ,բայց դրանք վերացնելու համար պետք է աշխատենք ազգովին,թե ներսից,թե՝ դրսից:Մեր դժգոհությունը խթան պետք է հանդիսանա մեր ուժերի համախմբմանը ոչ թե երկիրը խառնակելու,ջարդելու,փշրելու,թուլացնելու համար,այլ՝ ուղղակի ստիպելու կառավարողներին աշխատել,օգնելու նրանց երկիրը դուրս բերել այդ վիճակից և ոչ թե՝ դրոշակ դարձնելով նախկինում հայրենիքին տված քո պարտքը ,օգտագործելով քո ունեցած երբեմնի բարի համբավը,սրտիդ մեջ ամբարած սեփական վիրավորվածությունդ,գնալ ու սատար կանգնել մի Հրեշի՝ ԼՏՊ կոչվածին,որը ժամանակին,երբ դու արյուն էիր տալիս մարտի դաշտում այս երկրի համար,նա թևքերը քշտած քո թիկունքում անխնա թալանում էր այդ նույն երկիրն ու ժողովրդին,հասցնելով նրանց ճիշտ կործանման շեմին,թիկունքից գնդակահարման հրաման էր տալիս իր բորենիների հետ միասին ամենաքաջ ու աչքի ընկնող քեզ պես ու քո ընկեր ազատամարտիկներին,բանտերն էր լցնում ու վարքաբեկում,սարսափելի տանջանքների ենթարկում ՀԱԲ-ի և մյուս խմբերի կռված մարտիկներին:Սա Լևոնի վարչախմբի ամենամեծ դավաճանությունն էր երկրի ու ժողովրդի հանդեպ,որի համար նա անպատիժ մնաց:Այսօր Սեֆիլյանը ելել ու կանգնել է այս Հայրենիքի դավաճանի կողքին:Ի?նչ անուն տալ սրան:Ներե՞լ:Ասել թե՝ ոչի՞նչ,Սեֆիլյանը մեծ բա՞ն է արել Երկրի համար:Այ հենց այսպիսի դատողությունն է քանդում մեր երկիրը:Այսպիսի տրամաբանության արդյունք է նաև «գեներալ» Մանվելի,Լեդի Հակոբի,Մյասնիկի,մյուս շատերի մինչ այսօր ունեցած գուրցնեությունը,որն ուղղակի ջարդում է մեր ազգի ողնաշարը և սթափ նայելու դեպքում տեսնում ենք,որ սրանց կատարած հակաազգային քայլեն ավելի շատ են,քան ազգի համար կատարացեները:Շնորհակալ ենք ուրեմն նմաններից,ավելի լավ է,որ նստեին իրենց տներում,ու ոչոինչ արած չլինեյին ժամանակին,քան թե հետագայում չարիք ու պատուհաս դառնային երկրի ու ժողովրդի գլխին:Սեֆիլյանն,այն ,ինչ անում է այսօր,եղածի շարունակությունն է,գալիս է լրացնելու «գեներալ» մանվելների շարքը:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

admin
Jan 28, 2009 7:52

SVETLANA

Սա զգուշացում է։

Կրճատեք Ձեր գրառումների ծավալը։

Շնորհակալություն,
Հակոբ

Liana
Jan 28, 2009 10:21

Սիրելի Հակոբ, ներեցեք խնդրում եմ , իմ հարցին դժվար թե հնարավոր լիներ կարճ պատասխանել:
Որպեսզի Ձեր համբերությունը չչարաշահեմ՝ հարգարժան Սվետլանային եմ փոխանցում իմ հասցեն ու ասում , որ նրա հետ չհամաձայնվել չեմ կարող:
arlianeha@gmail.com

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Սիլվա
Jan 28, 2009 12:16

Հարգելի Սվետլանա, երևում է որ բավականին պատրաստված անձնավորությոն եք՝ դատելով ձեր կողմից արված դատողություներից, սակայն ձեր դատողություները Զորավար Անդրանիկի Սարդարապատի ճակարտամարտին չմասնակցելու և ՀԱՅՐԵՆԻՔԻ համար այդ վճռական պահին Դսեղում գտնվելու վերաբերյալ կամ ինչպես դուք եք նշել( … որ նա իր զորքն ու թնդանոթները մոտեցրած Երևանին, պատրաստվում էր գնդակոծել դեռ նոր-նոր պետություն դարձած Հայաստանի մայրաքաղաք Երևանը միայն այն բանի համար,որ որպես նորաստեղծ Հանրապետության կառավարողներ,երկրի ղեկին նստած էին Դաշնակցականները), կարծում եմ որ տվյալ ժամանակահատվածի մեր պատմության վերաբերյալ ձեր իմացության (ինչպես և շատերի ), պակասն է և այն ճշգրտման անհրաժեշտություն ունի: Քանզի դժբախտաբար, մինչև այժմ էլ հայ ժողովուրդը անտեղյակ է դեպքերի իրական ընթացքից և ձեր վերլուծություները բխում են մեզ հրամցված պատմությունից: Թույլ տվեք Ձեզ խորհուրդ տալ կրկին հետևելու հարգարժան պարոն Քիրեմիջյամի մի շարք հաղորդումները (կամ գուցե բաց եք թողել) Հայաստանի Առաջին Անկախ Հարապետության նախորդող և հաջորդող տարիների վերաբերյալ խելացի և առողջ վերլուծումները: Համոզված եմ, որպես խելացի անձնավորություն, դուք դրանցում կգտնեք շատ պատասխաններ և վերջիվերջո կազատվեք կեղծ պատմությունից: Անշուշտ, դուք մեղավոր չեք, մեղավորը տասնամյակներ շարունակ մեզ ներկայացված «ճշմարտությոնն» է:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 1 Thumb down 0

SVETLANA
Jan 28, 2009 13:43

Կնեռեք ,Հակոբ ջան,կաçխատեմ այդ ուղղությամբ…Այլևս չի կրկնվի:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

SVETLANA
Jan 28, 2009 13:51

Հարգելի Սիլվա,Անդրանիկի կատարած այդ քայլերի մասին մենք տեղեկանւմ ենք նրա ամենամերձավոր զինակից ընկերներից՝ Սմբատ Զորավարի,Անդրանիկի խմբի բժçկի ,հենց Թումանյանի հուçերից,որոնք ոչ ոք «մատուցել» չԷր կարող ու նաև միտք Էլ չուներ այդպիսի բաների մատուցումը,քանի որ կոմունիստական çրջանում այն կդիտվեր Անդրանիկի անձի նսեմացում և Կոմունիստների կողմից երբեք չնդունված Դաçնակցության փառաբանում…

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ - Պատմության կեղծարարնե՞ր, թե արհեստավարժ սրիկաներ (հայերեն թարգմանություն)
Jan 28, 2009 21:39

[...] Դժվարանում ե՞ք … ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ կամ ԱՅՍՏԵՂ [...]

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Սիլվա
Jan 29, 2009 7:04

Հարգելի Սվետլանա հավատացած եղեք, ռր նշված բոլոր աղբյուրները ինձ քաջածանոթ են և խնդիրը ամենևին էլ միայն կոմունիստական ժամանակաշրջանինը չէ: Կամ ի՞նչ եք կարծում, կոմունիստները փառաբանու՞մ էին Անդրանիկին( մեջբերում եմ ինչպես նշել եք « որ կոմունիստական çրջանում այն կդիտվեր Անդրանիկի անձի նսեմացում »:

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Arthur Armin
Jan 29, 2009 16:06

Կա միայն մեկ Հայոց պատմություն: Մենք պահանջում ենք, որ հայ ուսանողությունը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ունենա հայոց պատմության նույն դասագիրքը, որը ճշմարիտ և գիտական ազնվությամբ կներկայացնի մեր պատմությունը: Հայաստա՛նն է հայագիտության կենտրոնը, եւ մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ում հայագիտական որևէ դասագիրք նախապես քննություն անցնի և հաստատվի Հայաստանի գիտություննեռի ակադեմիայի կողմից: Մենք՝ ներքո ստորագրյալներս, ԱՄՆ-ի համալսարանների գիտական խորհուրդներից պահանջում ենք շրջանառությունից հանել՝ «Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հակագիտական եւ հակահայկական դասագիրքը:

Дорогие соотечественники. Сегодня в мире пытаются изменить историю Армении и армянского народа. Студенты американского университета Лос Анджелеса сняли фильм протест против этого позорного явления. Прошу вас всех, зайдите сюда: http://www.gopetition.com/online/24480
и дайте ваш голос-протест против искажения нашей истории.

There is only ONE Armenian History!
We are convinced that the Armenian students in Armenia and the Diaspora must have a singular historical framework that represents genuine Armenian History and Culture.
The center of Armenology can only BE and IS our Homeland – Armenia. Therefore, we demand that all Armenian Studies textbooks in the US must be approved by the Armenian National Academy of Sciences.
We, the undersigned, call on the academic councils of the universities in the US to remove from circulation the book – “The Armenian People: From Ancient to Modern Times.”

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*