Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, October 13, 2011 1:36 - 3 քննարկում

Բոմժ. «Հոկտեմբերի 28-ին զուգարան լինի թե չլինի, միզելու ենք այնպես, որ քշի տանի ներկայիս իշխանությանը…»

Հաջորդ նստացույցն անժամկետ է լինելու

ՀԵՂԻՆԱԿ՝ ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
11/10/2011 | ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի մեկշաբաթյա նստացույց-հանրահավաքներն ավարտվեցին: Ինչ տվեց այդ նստացույցը, եւ ինչ է սպասվում մինչ հաջորդ հանրահավաքը: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Կոնգրեսի քաղխորհրդի անդամ, «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ:

– Ի՞նչ է պատրաստվում անել ՀԱԿ-ը մինչեւ հաջորդ հանրահավաքը՝ հոկտեմբերի 28-ը, եւ դրանից հետո: Որո՞նք են լինելու ձեր հաջորդ քայլերը:

– ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքների արդյունքում արձանագրվեց, որ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հարցի շուրջ իշխանությունների հետ երկխոսությունը կորցրել է ակտուալությունը, եւ մենք հիմա, որպես խնդիր, դնում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եվ դրան հասնելու համար մենք պատկերացնում ենք այսպես. Ազատության հրապարակում ժողովուրդը քաղաքացիական ճնշում կգործադրի Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության վրա, որպեսզի մենք հասնենք նրա հրաժարականին: Բնականաբար, մենք այսօր մի խնդիր ունենք՝ ամեն ինչ անենք, որ մեր ասելիքը, մեր անելիքը, մեր գաղափարը մարդկանց հնարավորինս հասկանալի եւ մատչելի լինեն, որպեսզի կարողանանք այդ խնդրի շուրջ հնարավորինս շատ մարդ համախմբել: Այդ համատեքստում կլինեն ակցիաներ, գործողություններ, հանդիպումներ, այցելություններ, զրույցներ… ամեն ինչ: Բոլոր հնարավոր միջոցները, որ հնարավոր է արձանագրել:

– Այսինքն իշխանությունների հետ երկխոսության թեման վերջնականապես փակվա՞ծ է: Հնարավո՞ր է նորից քննարկվի երկխոսության տարբերակը:  �

– Կոնգրեսի բանաձեւում հստակ ասված է, որ եթե իշխանությունը խնդրի Կոնգրեսին վերսկսել երկխոսությունը, այդ հարցը մենք կքննարկենք, բայց, բնականաբար, այդ երկխոսությունը կարող է վերաբերել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականին: Հասկանալի է, որ իրադարձությունները նման ձեւով կզարգանան այն պարագայում, երբ որ մաքսիմում ճնշում գործադրվի Ազատության հրապարակում իշխանության վրա:

– Իսկ կհավաքվի՞ այն կրիտիկական զանգվածն Ազատության հրապարակում, որն անհրաժեշտ է Ձեր ասած մաքսիմում ճնշումն ապահովելու համար:   �

– Գիտեք ինչ, քաղաքական ուժի ներկայացուցիչը չպետք է կանխատեսում անի՝ կհավաքվի, թե չի հավաքվի այդ մասսան, այլ պետք է ամեն ինչ անի, որ հավաքվի: Կողքից մարդիկ՝ դիտորդները, լրագրողները, կարող են կանխատեսում անել, բայց ես դա իմ գործը չեմ համարում: Ես իմ գործն եմ համարում մաքսիմում տրվել այդ գործին, անել առավելագույնը, հնարավորն ու անհնարը, որպեսզի այդ փաստը տեղի ունենա: Եթե մենք մի խնդիր ենք դնում մեր առաջ, ուրեմն դա համարում ենք լուծելի: Եվ որպեսզի այդ խնդիրը հնարավորինս արագ լուծվի, ես, որպես քաղաքական գործիչ եւ քաղաքական ուժի ներկայացուցիչ, կանխատեսում չեմ անի, այլ կանեմ ամեն ինչ, որ օր առաջ դա հնարավոր դառնա: Եթե հնարավոր է, որ դա լինի ամսի 28-ին, թող լինի, իսկ եթե ամսի 28-ին էլի ինչ-որ բան կպակասի, ուրեմն անընդհատ պետք է աշխատել այդ ուղղությամբ: Ես ամեն օր մտածում եմ, թե ինչ կարելի է անել, որ այդ խնդիրն օր առաջ լուծվի:

 – Վերջին հանրահավաքի ժամանակ, երբ հայտարարվեց, որ պետք է տուն գնալ, ժողովրդի մի մասը դժգոհ հեռացավ Ազատության հրապարակից: Չե՞ք կարծում, որ դա կազդի հանրահավաքների հետագա թվաքանակի վրա:

– Գիտեք, երբ հանրահավաքն ավարտվեց, եւ նախագահը հայտարարեց այդ մասին, ես շատ ուշադիր էի: Ոչ մեկը տեղից չշարժվեց: Չգիտեմ ինչ նկատի ունեք դժգոհություն ասելով, բայց այն մարդիկ, ովքեր 7 օր մնացել են Ազատության հրապարակում, դժգոհության որեւէ դրսեւորում ցույց չտվեցին: ՀԱԿ-ի այս կամ այն գործողությունից դժգոհություն չի կարող լինել: Դժգոհություն կարող է լինել Հայաստանում ապօրինի իշխանության գոյությունից, եւ մենք մեր գործունեության ընթացքում պետք է ամեն ինչ անենք, որ այդ ապօրինի  իշխանության գոյությանն օր առաջ վերջ տանք: Ես ձեզ հավաստիացնում եմ, եւ մենք մաքսիմումը կանենք, որ առաջիկա հանրահավաքներն առավել մարդաշատ լինեն, քան երբեւէ: Մեր խնդիրը հանրահավաքային այդ պիկին հասնելն ու արագ իշխանափոխությունն է:

– Եթե հոկտեմբերի 28-ից հետո Ձեր մատնանշած օրակարգային խնդիրը չլուծվի, հնարավո՞ր է նորից նստացույց կամ այլ ակցիաներ լինեն:

– Իհարկե հնարավոր է: Հանրահավաքը փակելուց մեր վերջին խոսքն այն էր, որ մենք դեռ կվերադառնանք: Այս ակցիան շատ կարեւոր նշանակություն ունեցավ հոգեբանական առումով, վախի մթնոլորտը կոտրելու առումով: Եվ բնականաբար, մենք քաղաքական բոլոր միջոցները կօգտագործենք: Հաջորդ շուրջօրյա ակցիան շատ հավանական է, որ արդեն կլինի անժամկետ: Կսկսվի եւ կավարտվի այն ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տվել:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Թամար Գրիգորյան1968 ՆՅ.
Oct 13, 2011 5:33


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('15844') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB7\xD5\xBD\xD5\x9B \xD5\xA1\xD5\xAD\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB7\xD5\xBD\xD5\x9B \xD5\xA1\xD5\xAD\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB7\xD5\xBD\xD5\x9B \xD5\xA1\xD5\xAD\xD5\xB4\xD5\xA1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219