ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, October 12, 2011 12:23 - 3 քննարկում

Երբ հորիզոնում երևաց Առյուծը, ՀԱԿ-ի բարձրաթռիչ բազեները ծղրտացին ու ծրտեցին բարձրությունից վախեցող ղեկավարի թաքցրած ճաղատին… ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ

Ինչու՞ դադարեցվեցին ՀԱԿ-ի ակցիաները
2011-10-10 16:20:41

 

Եվ այսպես, անցած շաբաթ Տեր – Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի ակցիաներին «ժամանակավոր դադար է տրվում»:

«Փողոցի» արձագանքը, բնականաբար, բացասական էր, սակայն Տեր – Պետրոսյանն, այնուամենայնիվ, համոզեց ՀԱԿ-ի բազեական թեւին` դադարեցնել շուրջօրյա հանրահավաքն ու նստացույցը:

Պետք է նշել, որ դեռ սեպտեմբերի 30-ին ընդունած որոշումը այնքան էլ Տեր – Պետրոսյանի սրտով չէր, քանզի նա քաջ գիտակցում էր, որ դա «ֆալցստարտ է» լինելու գալիք «մեծ պայքարից» առաջ: ՀԱԿ-ի բազեականները պնդում էին ճիշտ հակառակը, ըստ նրանց, ՀԱԿ-ը նույնիսկ ուշացել է իր «վճռական գործողություններով»:

Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը իշխանությունները չփոխեցին, Տեր – Պետրոսյանին դժվար էր դիմադրել ՀԱԿ-ի բազեների պահանջներին: Այս ամենի մեջ նաեւ իր դերը խաղաց Քոչարյանի հարցազրույցը:

Տեր – Պետրոսյանը շատ լավ էր գիտակցում, որ շուրջօրյա այս հանրահավաքները որեւէ լուրջ ազդեցություն չէին կարող ունենալ իշխանություների վրա, սակայն ՀԱԿ-ի բազեական ճնշման տակ նա գնաց շուրջօրյա հանրահավաքների անցկացմանը, որն ի դեպ ցույց տվեց, որ ՀԱԿ-ի ազդեցությունը հասարակության մեջ այլեւսնախկինը չէ:

Թեեւ մարզերից ճանապարհները փակ էին, սակայն ամենագլխավորը այն էր, որ Երեւանը չարձագանքեց ՀԱԿ-ի ակցիային, որը անակնկալ էր ՀԱԿ-ի բազեական թեւի համար:

Ճիշտ է, Տեր – Պետրոսյանն իր ելույթում մեղքը գցեց իր նախկին կողմնակիցների վրա` Ժիրայր Սեֆիլյանի եւ Կարապետ Ռուբինյանի, սակայն պարզ էր, որ պրոբլեմը գտնվում էր այլ տիրույթում:

Այսպիսով, ՀԱԿ-ի ակցիաները ցույց տվեցին, որ այդ կառույցի ազդեցությունը երկրում զգալիորեն նվազել է: Շուրջօրյա հանրահավաքների շարունակումը էլ ավելի կարժեզրկեր ՀԱԿ-ին, եւ դա արդեն քաջ գիտակցեցին ոչ միայն Տեր – Պետրոսյանը, այլ նաեւ ՀԱԿ-ի բազեական թեւի մեծ մասը:

Այսպիսով, ճիշտ է, Տեր – Պետրոսյանին հաջողվեց ցույց տալ իր կողմնակիցների «բազեական» թեւին, որ «ամեն մի ռադիկալ քայլը» նպատակին չի ծառայում, սակայն դա կատարվեց ՀԱԿ-ի վարկանիշային ռեսուրսի հաշվին:

Այսինքն, իշխանությունները էլ ավելի կարող են կոշտացնել իրենց դիրքերը` ՀԱԿ-ի հետ հարաբերվելիս եւ ՀԱԿ-ին այս պարագայում ընտրության շատ տարբերակներ չի մնում:

Կամ գնալ ծայրահեղ քայլերի եւ էլ ավելի մարգինանալ, կամ էլ հույսը դնել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի վրա, որտեղ կարող է ուրվագծվել իշխանությունների հետ համագործակցության «նոր ճակատ»:

Արտակ Հակոբյան



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

sofia
Oct 12, 2011 12:33


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('15828') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB2\xD4\xB1\xD5\x91 \xD5\x86\xD4\xB1\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB2\xD4\xB1\xD5\x91 \xD5\x86\xD4\xB1\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB2\xD4\xB1\xD5\x91 \xD5\x86\xD4\xB1\xD5\x84\xD4\xB1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219