Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, October 10, 2011 20:03 - 4 քննարկում

Ազնաուրը իբրև թե անհանգստացած է, իսկ իրականում ջուր է լցնում թուրքական ջրաղացին: Հայերը լռում են վախկոտաբար…

Շառլ Ազնավուր. Ես հարցնում եմ թուրքերին, եթե դա ցեղասպանություն չէ, ապա ինչպե՞ս կոչել ժողովրդի ոչնչացումը

Հոկտեմբեր 06, 2011 | 17:12

Տարբերություն չկա, թե ով կդառնա Հայաստանի հաջորդ նախագահ: Այդ բառերը Nouvelles d`Arménie ամսագրին տված բացառիկ հարցազրույցում ասել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:

Նա նշել է, որ իր միակ ցանկությունն է բաց տեսնել հայ-թուրքական սահմանը, որը հնարավորություն կտա Հայաստանին մի քիչ շնչել:  «Հայաստանը տառապում է, եւ ամեն օր Հայաստանը դատարկվում է: Կարճ ժամանակ անց այն ուղղակի կդառնա խխունջ. ո՞ւմ է դա դուր գալու: Մաֆիոզիների՞ն: Ու հարյուր հազարավոր աղքատներ կսփռվեն ողջ աշխարհով մեկ: Այդ իրողություններն ինձ անհանգստացնում են», –  խոստովանել է Ազնավուրը, հավելելով, որ այդ իրավիճակում հայերը շարունակում են կենտրոնանալ «ցեղասպանություն» բառի վրա, որը թուրքերը վիճարկում են:

«Եվ այսպես, ես հարցնում եմ թուրքերին, եթե դա ցեղասպանություն չէ, ապա ինչպե՞ս կոչել ժողովրդի ոչնչացումը: Ինչպե՞ս եք դուք դա ժամանակին անվանել: Ինպե՞ս էր Աթաթյուրքը որակավորել այդ իրավիճակը: Ինչպե՞ս դա կկոչվեր մինչեւ  «ցեղասպանություն» բառը գտնելը: Կոտորա՞ծ: Հայերի կոտորա՞ծ: Եթե դուք չեք ուզում օգտագործել «ցեղասպանություն» բառը, գոնե խոստովանեք, որ դա կոտորած է եղել: Եթե մենք դրան հասնենք, մենք մեծ հաջողություն կունենանք», – ասել է Ազնավուրը:

Մինչդեռ, նրա կարծիքով, քանի դեռ հայերը խոսում եւ խոսում են Ցեղասպանության մասին, նույն թուրքերը հարստանում են եւ զբաղեցնում են էլ ավելի մեծ տեղ արեւի տակ:  «Նրանք արդեն «Մեծ քսանյակի» անդամ են: Նրանք արդեն չեն անհանգստանում Եվրամիություն ընդունվելու մասին: Իսկ ո՞ւր ենք գնում մենք: Հայաստանը լուրջ վտանգի մեջ է, եւ բոլորը հապաղում են «ցեղասպանություն» բառի վրա: Ես չեմ տեսնում, թե ինչում դա կարող է օգնել երկրին առաջ գնալու: Ո՞ւր է տանում մեզ այդ տրամաբանությունը», – հարցադրում է հնչեցրել Ազնավուրը:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

markarish
Oct 11, 2011 0:06


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('15809') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xA6\xD5\xB6\xD5\xA1\xD5\xBE\xD5\xB8...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xA6\xD5\xB6\xD5\xA1\xD5\xBE\xD5\xB8...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xA6\xD5\xB6\xD5\xA1\xD5\xBE\xD5\xB8\xD6\x82\xD6...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219