ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, October 8, 2011 2:30 - չքննարկված

Պուտինի վերադարձը` սառը ցնցուղ ամերիկա-եվրոպական քաղաքականության վրա:

Նախագահական պաշտոնից 2008-ին հեռացող Պուտինը նախօրոք պատրաստել  և առաջադրել էր իր  տեղը զբաղեցնողին՝ Դիմիտրի Մեդվեդևին, ով ընդունեց բարձրագույն իշխանությունը և պատշաճորեն մի քանի տարի անցկացրեց մի կողմ քաշված՝ ստվերում, գործող իշխանությունը թողնելով վարչապետին՝ Պուտինին: Հավանաբար նրանց միջև կար պաշտոնների բաշխման փոխադարձ համաձայնություն: 2011 թվականին Մեդվեդևի մոտ նկատվեց ինքնուրույն կոշտ պաշտոնավարման նշաններ, որը շատերին դրդեց մտածելու, թե Մեդվեդևը իշխանությունը չի զիճի որևէ մեկին և երկրորդ անգամ կդնի իր թեկնածությունը: Ռուսական ԶԼԻ-մները ջանադրաբար զարգացնում էին Մեդվեդև-Պուտին հակադրությունը, բայց…
“Եդինայա Ռուիյա”  կուսակցության համագումարում գործող նախագահ Մեդվեդևը պաշտոնապես  հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ Վլադիմիր Պուտին: Հօդս ցնդեցին արհեստածին հակասություններն ու կարծիքները, արևմուտքը խոժոռեց «քաղաքական դեմքը», ստեղծվեց նոր իրադրություն , նոր խնդիրներ առաջ եկան:
Նույն պայմաններով , նույն թվականին՝ 2008-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջադրեց իր փոխանորդին, իր կողմից վարչապետ  նշանակած Սերժ Սարգսյանին: Քոչարյանը Սարգսյանին 2007-ին հանձնեց նաև անղեկավար մնացած ՀՀ Կուակցությունը, ինքը մնալով որպես անկուսակցական նախագահ: Քոչարյանը մինչև վերջ պաշտպանեց նախագահական ընտրություններում հաղթանակած Ս. Սարգսյանին, վերջին պահին արձակելուվ կոշտ հրամաններ, Լևոն Տեր Պետրոսյանի խմբին միացած, դիվանագետներին, բարձրաստիճան զինվորականներին չթողնելով իրագործել իրենից հետո նախագահ դարձած Սերժ Սարգսյանի ձեռքից իշխանության հափշտակումը: Քոչարյանը կասեցրեց նաև Սամանադրական Դատարանում ընտրություննեի արդյունքները բողոքարկած լեվոնյան հեղափոխականների բոլոր սադրանքները: Փաստորեն, եթե Ռուսաստանում Պուտինը Մեդվեդևին հանձնեց իշխանությունը առանց բարդությունների, ապա Հայաստանում այդ գործում Քոչարյանի համար անբարենպաստ պայմաններ ստեղծվեցին Լևոն Տեր Պետրոսյաի կողմից: Ճիշտ է, իշխանության զավթում տեղի չունեցավ, բայց դեպքերի պարտադրված զարգացումները ցավալի հետևանքներ ունեցան:
Թվում էր Ս.Սարգսյանը ըմբռնումով կհասկանա Քոչարյանի կատարած ծանր աշխատանքը իր նախագահ դառնալու խնդրում, կառաջարկի նրան որևէ աշխատանք կառավարման համակարգերում, բայց այդպես չեղավ: Սարգսյանի իշխանությունը անցավ «Քոչարյանին մոռանալու» աշխատանքներին: Դա արվեց մարդկային, ընկերային հարաբերությունները չհարգելու մակարդակով, տղայական, անշնորհակալ արտահայտություններով, Քոչարյանին քաղաքականությունից դուրս վանելու կոնոներով:
Պուտինի վերադարձը պատճառ դարձավ լուրջ անհանգստությունների Հայաստանի իշխանական վերնախավում: 2.5 միլիոն հայերի առկայությունը Ռոսաստանում՝ իրենց ընտրաձայներով, որոշիչ կարող են դառնալ Հայաստանի նախագահական ընտրություններում: Քոչարյանը հայտարարեց իր քաղաքականություն վերադառնալու մասին, չնայած պատշաճ կլիներ այդ մասին առաջարկեր Ս.Սարգսյանը: Սարգսյանի անխոհեմ պահվածքը նրան կստիպի դաշնակից դարձնել ՀԱԿ–ին՝ ընդդեմ Քոչարյանի, որը առայժմ մեն-մենակ առանց կուսակցության ահ ու սարսափի մեջ է գցել առաջին և վերջին նախագահներին:
Ս.Սարգսյաի և Լևոնի միակ փրկություն դեպի արևմուտք շրջադարձն է, բայց Ռուսաստանը կթողնի՞ դա, հազիվ թե:
Դեռ ժամանակ կա մինչև 2013 թվականը և Ս.Սարգսյանը անտարակույս ծանր ու թեթև կանի իրականությունը և հոգեփոխման կգնա հանուն Հայաստանի առաջընթացի, բայց Քոչարյանի հետ ձեռք-ձեռքի, ինչպես դա արեց Մեդվեդևը:
Հայ ժողովուրդը հավատում է այդ խաթարված ընկերության վերականգմանը:
Քոչարյանի անխուսափելի վերադարձը մեկնաբանում է նաև քաղաքական վերլուծաբան, Կարնեգիի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալին՝ «Վլադիմիր Պուտինը և Հարավային Կովկասը» հոդվածով գրված The National Interest ամերիկյան ամսագրում: Հոդվածագիրը  նշում է, որ Պուտինի վերադարձը Հայաստանում կոգևորի Ռոբերտ Քոչարյանին` ևս մեկ նախկին նախագահի, որն այս ընթացքում ստվերում էր: Ակնհայտորեն որոշակի զուգահեռներ կարելի է տանել նախկին նախագահների միջև: Մասնավորապես, երկուսն էլ լքել են իրենց պաշտոնը 2008թ.` նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո, և երկուսն էլ իշխանությունը փոխանցել են իրենց կողմից վստահված անձի: Քոչարյանը, ինչպես Պուտինը, կոշտ գործողությունների կողմնակից է, և դժվարությամբ է գնում փոխզիջումների: Եվ նա իր նախկին դաշնակցի վերադարձը դիտում է որպես Հայաստանը վերականգնելու հնարավորություն:
ՍՈԿՐԱՏ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ