Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, October 4, 2011 22:46 - 2 քննարկում

Տագնապալից լուրեր “Պարերի հրապարակից”…

Շարունակական  շուրջօրյա  հանրահավաքների ռազմավարություն որդեգրած ՀԱԿ-ի առաջնորդը լուրջ տեխնիկական դժվարությունների առաջ է հայտնվել: Հիմնականում հաշվի չի առնված հուսահատ մասնակիցներին պայծառ ապագայի կարկատաններով անվերջ կերակրելուց առաջացած վտանգը: Արդեն երկրորդ օրը  ստերով և ճոռոմաբանությամբ կերակրված հրապարակը փորլուծություն ունեցավ; Սեփական փորի գռմռոցները լևոնյան ճառմռոցների հետ փոխանակածները սարսափով նկատեցին, որ հեսա-հեսա … և զուգարանի կարիք ունեն: Բանուգործը թողած առաջին նախագահը ընդհատեց  “ուտելու վնասների մասին” քաղաքական վերլուծությունը և ճեղքելով ղռղռացող ամբոխը մոտեցավ “Ազատության” հրապարակի սրճարաննեից մեկին և տնօրենից պահանջեց երկխոսություն սկսել իր հետ “Ժողովրդի փորը եռ է գալիս” թեմայով: Տնօրենը մի անգամից հասկացավ սրճարանի գլխին գալիք վտանգը և միակողմանի լկտի որոշում կայացրեց. “Էդ հեքիաթներդ քեզ պահի, դուք ուզում եք քաքմեջ անել իմ բիզնեսը” կոնտր ճառով: Առաջին նախագահը այդ չսպասվող դիմադրությունից հուսահատ մի հայացք նետեց թիկունքում հավաքված իր կողմնակիցների փորատանջ կեցվածքին  և մտամոլոր վերադարձավ ելման դիրքերը; Նա իր կանգնաց տեղում մի լճակ նկատեց, բնազդաբար շոշափեց վաղուց չբացված տաբատի առաջնամասը, բայց իսկույն գլխի ընկավ. լճակը մնացել էր նախորդ ճառուկից` Նիկոլից:

Խորհրդականները և թիկնապահները տխուր աչքերով, ոտքերը իրար քսելով և ցատկոտելով արտահայտում էին բուռն միզելու անհագ ցանկություն: Դրությունը օրհասական էր դառնում, չորս տարվա մարնակրկիտ երկիրը քանդելու ծրագիրը հօդս էր ցնդում: Նա հիշեց, որ իրեն արտերկրից ղեկավարող խորհրդականն ասաց “Շարունակական ամենօրյա հանրահավաքները անպայման պետք է ուղեկցվեն հացադուլով և ջրադուլով”, կենտրոնը տեղեկացված էր զուգարանատերերի իշխանամետ տրամադրությամբ:

Նա դանդաղ հանդիսավորությամբ վեր բարձրացրեց ձախը, ամբոխի միզացանկությունը անհետացավ; Մոգական ուժով բոլորի մոտ  մեզը քար կտրեց միզապարկերում: Խնդիրը համարելով կիսով չափ լուծված, նա սպառնալից հայտարարեց. “Այս պահից սկսած ՀԱԿ-ը առաջարկում է ՀՀԿ-ին կարճատև բանակցություններ` իշխանությունը ՀՀՇ-ին հանձնելու առաջարկությամբ: Հակառակ դեպքում ՀԱԿ-ը խոստանում է համաժողովրդական ուժգնությամբ քաքել ՀՀԿ-ի կոճերին”:

Լևոն, Լևոն, նվվաց հրապարակը միզապարկի ցավերից …

ԱՐՈՐԴԻ

 



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

david
Oct 5, 2011 1:18


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('15715') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xBA\xD6\x80\xD5\xA5&#82...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xBA\xD6\x80\xD5\xA5&#82...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xBA\xD6\x80\xD5\xA5'\xD5\xBD \xD4\xB1\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/h in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219