Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, September 29, 2011 7:13 - 3 քննարկում

Իսկ ո՞ւր էր այդ օրերին Սերժ Սարգսյանը, ի՞նչ էր անում, ի՞նչ էր խոսում (կարդում): Կա՞ մեկը, որ դեռ հիշողությունը չի կորցրել, թող մեջտեղ գա…

Ոչ մի բան չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | Սեպտեմբերի 29, 2011 16:14


Այսօր, երբ Ազատության հրապարակի հարթակից Լևոն Տեր-Պետրոսյանը պահանջում է ազատ թափանցիկ ընտրությունների անցկացում, ինձ մոտ հարց է առաջանում. ն՞ա է խոսում ազատ ընտություններից:Ես պատահական չանդրադարձա  այս թեմային: Այսօր հատուկ օր է:15 տարի առաջ`1996թ-ի սեպտեմբերի 26-ին,  Երևան տանկեր մտցվեցին: Տանկերը Երևան մուտք գործեցին հայկական բանակի գլխավոր հրամանատարի`Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով: Հենց տանկերը դարձան այն միակ միջոցը, որի շնորհիվ Լևոն Տեր- Պետրոսյանը պահպանեց նախագահական աթոռը: Այդ տանկերի մասին այսօր Լևոն Տեր-Պետրոսյանին մնում է միայն երազել: Հենց նման հնարավորություն չունենալու պատճառով է նա այսօր “երկխոսություն”  խաղում, ժողովրդավար ձևանում: Ես ավելի քան համոզված եմ, որ եթե նա կրկին տանկեր մտցնելու հնարավորություն ունենար, ապա առանց հապաղելու կդիմեր այդ քայլին:1996թ-ի նախագահական ընտրությունները խայտառակ հետք թողեցին հայ ժողովրդի պատմության մեջ, այնքան խայատառակ ինչքան և հենց ինքը` Տեր-Պետրոսյանը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ ընտրություններին անխոս հաղթանակ էր տարել Վազգեն Մանուկանը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ 1996թ.-ին Հայաստանի ժողովուրդը գիտակցեց, որ մեծ հիմարություն է արել, եթե չասենք մեծ հանցագործություն` նախագահի պաշտոնը  հանձնելով մարդու, ով ֆունդամենտալ կերպով ոչնչացրեց պետականության հիմքերը: Լինելով պետության գլխին`Տեր-Պետրոսյանը ոչնչացրեց ամեն ինչ, ինչ-որ հնարավոր էր ոչնչացնել:

Փակվեցին գործարաններ, ֆաբրիկաներ, նույնիսկ  Մեծամորի ատոմակայանը փակվեց: Մարդիկ ամիսներով չէին ստանում թոշակներ ու աշխատավարձեր: Եվ ոչ միայն աշխատավարձ, մարդիկ էլեկտրականություն չունեին, նույնիսկ մի կտոր հաց չունեին: Իսկ այն մանուշագույն անհասկանալի սուբստանցիան, որ հաց էին կոչում, այդպսիսին չէր իրականում:

Այդ մարդը անում էր ամեն ինչ, որպեսզի թուլացնի մեր պետությունը: Եվ այդ ամեն ինչի գագաթնակետը եղան 1996թ-ի նախագահական ընտրությունները: Հազարավոր դժգոհ քաղաքացիներ մայրաքաղաքի փողոց դուրս եկան, ու նրանց պահանջը մեկն էր`հրապարակել ընտրությունների իրական արդյունքները:

Իրական արդյունքները, ոչ թե այն արդյունքները, որ հրամայվել էր հրապարակել: Եվ հենց ժողովրդի այդ օրինական պահանջին ի պատասխան Երևանի փողոցներ մտվեցին տանկեր, հատուկ տեխնիկա: Արդյունքում եղան հարյուրավոր ձերբակալվածներ, տասնյակ վիրավորներ, երկու զոհ(զոհերի մասին վկայում է Հայաստանի ընտրություններին վերաբերող Պետդեպարտամենտի զեկույցը:)

Սիրադեղյանի հայտնի խոսքերն այն մասին, որ նախագահին չհնազանդվելու համար կարելի է և նույնիսկ պետք է սպանել 50-100 մարդու : Եվ այսքանից հետո Տեր_Պետրոսյանը համարձակվում է խոսել ազատ ընտրություններից: Ազատ ընտրությունները  իհարկե լավ է, բայց Լևոնը չէ, որ այդ մասին պիտի խոսի: Այդ մարդը մինչև եղունգների ծայրը կեղտի մեջ է: Ավելի ծիծաղելի է Ջհանգիրյանի շուրթերից լսել ազատ ընտրությունների պահանջը:

Չէ՞ որ նա հայկական կեղծարարության համակարգի հիմնադիր-հայրն է: Անմիջականորեն նա է կանգնած այն ամենի հետևում, ինչ կատարավում էր ընտրական տեղամասերում: Իսկ այսօր նա գոռում է ժողովրդավարության և այլ բարձր արժեքների մասին:  Որպեսզի այսածներս չլինե մերկապարանոց հայտարարություններ,խորհուրդ կտամ Ձեզ նայել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերջերս տված հարցազրույցը: Հայրապետյանը շատ շոշափելի կերպով նկարագրեց Լևոն Տեր-Պետրոսյանի  շրջանում գործող  ընտրությունների մեխանիզմը:

Թեկուզ և Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց զոմբիացնել բնակչությանը, բայց այսօր կան մարդիկ, ովքեր հիշում են այն բոլոր վայրենությունները, որոնք նա արել է նախագահի աթոռը զբաղեցնելու ժամանակ և այդ մարդիկ մեծամասնություն են կազմում:

Կան մարդիկ, ովքեր գիտեն, որ նա հանդիսանում ոչ այլ ինչ, քան Հինգերորդ շարասյուն, որի նպատակը հայկական պետության քանդումն է:  Թող Լևոնն ու իր վկաները հիշեն, որ ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում:

Ես որպես նոր ուժի կողմնակից`գտնում եմ, որ իշխանության գալու հետո այդ ուժի առաջին քայլերից մեկը պիտի լինի Լևոն Տեր-Պետրոսյանի ռեժիմին քաղաքական գնահատական տալը:

Սևակ Դանիելյան



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ռոբերտ Գյումրեցի
Sep 29, 2011 9:58


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('15630') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x89\xD5\xA1\xD6\x80\xD5\xB6 \xD5\xA7\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x89\xD5\xA1\xD6\x80\xD5\xB6 \xD5\xA7\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x89\xD5\xA1\xD6\x80\xD5\xB6 \xD5\xA7\xD5\xAC \xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php( in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219