Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, September 21, 2011 22:06 - 1 քննարկում

Մի տարվեք վիրտուալ ծանոթություններով ու վերադարձեք իրական կյանք:

Ինչո՞ւ ենք համացանցում սեր փնտրում

Հինգշաբթի, 22 Սեպտեմբեր 2011 04:20
սերը  համացանցումՎիրտուալ համայնքը սուպերմարկետի պես մի բան է, որտեղ ոմանք փնտրում են կյանքի ուղեկից, ոմանք էլ` մի գիշերվա կողակից:
Սեքսուալ հեղափոխությունը, որի մասին միշտ խոսվում է, կարծես թե փոխադրվել է այլ դաշտ. համաշխարհային սարդոստայնում գիշեր-ցերեկ մշակվում են սիրային մարտավարություններ և ստրատեգիաներ: Այստեղ հանդիպում են ու բաժանվում կամ միանգամից կամ որոշ ժամանակ անց` միասին «ապրելով» վիրտուալ իրենց հարաբերությունը: Համացանցում տեղ կգտնի ցանկացած ֆանտազիա:
Սակայն շատ դեպքերում, ինչպես փաստում են ընտանեկան հոգեբանները, համացանցում ծանոթություն փնտրողների նպատակը մեկն է` «լրացնել» իրենց մենակությունը: Իհարկե հանդիպում են սեքսուալ որսորդներ, սակայն տղամարդկանց և կանանց մեծամասնությունը ձգտում է իրենց զույգ գտնել, որպեսզի հանգստյան օրերը կամ արձակուրդները միայնակ չանցկացնեն»: Ինչ-որ մեկը հույս ունի համացանցի միջոցով գտնել իր երկրորդ կեսին, քանի որ, թվում է, թե թեկնածուների անվերջ ցուցակները փորփրելիս վերջապես կգտնենք այն միակին:
Մի՞թե իրական կյանքում շփման համար ժամանակ չի մնացել: Նախկինում ծանոթության ամենահայտնիսերը  համացանցում միջոցները աշխատանքի, ուսման վայրերն, սրճարաններն ու վերջապես փողոցն էին, սակայն այսօր ամեն ինչ փոխվել է: Բացի այդ` մեծ քաղաքում ապրող մարդկանց բնորոշ` սեփական անձի օտարումը դժվարեցնում է հավանական զուգընկերոջ որոնումը: Այդ պատճառով էլ համացանցը դարձել է երիտասարդության համար ծանոթության ամենահուսալի ու հեշտ միջոցը:
Համացանցում ընկերներ և ոչ միայն փնտրելիս փորձում ենք որքան հնարավոր է շահեկան տպավորություն գործել, որպեսզի արժանանանք ուշադրության և սիրո:
Ֆեյսբուքյան պրոֆայլներում նշված հոբբիները, սովորությունները, հետաքրքրությունները, տարիքն ու նախընտրած երաժշտությունն ու գրականությունն այնպես է ընտրվում, որպեսզի դրանք միանգամից ուշադրություն գրավեն: Չէ՞ որ բոլոր օգտատերերը ձգտում են այնպես անել, որպեսզի իրենց վիրտուալ կերպարը սեր ու հարգանք վայելի, լինի վարկանիշային ու գրավիչ:
Մեր մասին համացանցում խոսելիս մենք ներկայացնում ենք այն, ինչ ցանկանում ենք, այն, ինչ շահեկան ենք համարում: Իրական կյանքում էլ ենք նույնը անում: Այսինքն` այստեղ համացանցն ու իրական կյանքը շփման եզրեր ունեն: Սակայն արդյո՞ք իրական կյանքում նույնքան հաջողությամբ կարող ենք ինքներս մեզ շահեկան դիրքից ներկայացնել: Կասկածում եմ…
Իրական կյանքում մենք ենթագիտակցորեն թաքցնում ենք սեր գտնելու մեր սպասումներն ու հույսերը: Համացանցային հարաբերություններն այլ կերպ են ընթանում. մենք հստակ գիտենք, թե ինչպիսին պետք է լինի այն մարդը, ում հետ ցանկանում ենք ծանոթանալ:
Մենք փնտրում ենք մեր նմաններին: Մենք ճաշակի, հետաքրքրությունների, տեսակետերի նմանություն ենք փնտրում, ինչը որոշ չափով կարող է լրացնել վիրտուալ հարաբերությունների անիրականությունը: Սակայն այստեղ մեր մարմինը լռում է. դիմացինի իդեալականացումն ու ընտրողական վերաբերմունքն այնքան կարևոր են դառնում, որ մենք զրկվում ենք մարմական և ոչ վերբալ ազդակներն ընկալելու հնարավորությունից: Դիմացինի մասին ցանկացած տեղեկատվություն ընդունվում է չափազանցված վիճակում, այսինքն` մենք կորցնում ենք իրականության զգացումը:
սերը  համացանցումՈրքան շատ են զարգանում վիրտուալ հարաբերությունները, այնքան ավելի շատ է դիմացինը դառնում մեր կանխատեսումների օբյեկտը. մենք վերագրում ենք նրան այն ամենը, ինչ կարևոր է մեզ համար, ինչ կուզեինք տեսնել: Բավական է մի քնքուշ կամ կրքոտ հաղորդագրություն, և մեր երևակայությունն արդեն ինքնուրույն շարունակում է ստեղծել պատկերներ ու երևույթներ, որոնք իրականում գոյություն չունեն: Մենք գրեթե համոզված ենք, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ նույնպես երազում է մեր մասին: Սակայն, ցավոք, հանդիպմանը շատ հաճախ հաջորդում է հիասթափություն:
Այդ պատճառով հոգեբանները խորհուրդ են տալիս ծանոթանալ իրական կյանքում և ընդհանրապես ապրել իրական կյանքով: Վիրտուալ կյանքը լավ բան է, եթե այն չափի մեջ է: Մի մոռացեք, որ համակարգչի էկրանից ու ստեղնաշարից այն կողմ ռեալ մարդիկ են` ռեալ զգացմունքներով: Մի տարվեք վիրտուալ ծանոթություններով ու վերադարձեք իրական կյանք:


1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Վանեցի
Sep 22, 2011 11:11


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('15540') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD6\x83\xD5\xBD\xD5\xB8\xD5\xBD,\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD6\x83\xD5\xBD\xD5\xB8\xD5\xBD,\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD6\x83\xD5\xBD\xD5\xB8\xD5\xBD,\xD5\xB8\xD6\x80...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219