Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, September 15, 2011 1:33 - 1 քննարկում

Ծանր են հրեական գլխարկները…

Հրեական ռեսուրսը Ռուսաստանում

Monday, 12 September 2011 14

alt Ինչու՞ գրեթե ողջ աշխարհում իսրայելական հասարակությանն ու հրեական բնակչությանը ավելի ու ավելի է գրավում Ռուսաստանը, այսինքն` մի երկիր, որտեղից ժամանակին ավելի քան 1.5 մլն հրեա է արտադաղթել: Եթե Մ. Վեբերի տիպաբանության հիման վրա տանք ցանկացած ժողովրդի սահմանումը, ապա կարելի է նշել “հոգևորականներին”, “գյուղացիներին”, “ասպետներին”, “արհեստավորներին”, որը հատկապես համապատասխանում է ժամանակակից հրեական հասարակությանը, որը, չնայած գլոբալ միտումներին, այդպես էլ չդարձավ ոչ հետինդուստրիալ, ոչ էլ առավել ևս հետտնտեսական սոցիումի տարր: Համաշխարհային գաղութային կայսրությունների` բրիտանական, ֆրանսիական, խորհրդային, անկման հետ հրեաները շատ դիրքեր են կորցրել` բնակության ընդարձակ արեալը թե իսլամական աշխարհում, թե ներքին Եվրասիայում: Չինաստանի համաշխարհային էքսպանսիան եւ Հարավարեւելյան Ասիայի ու Հեռավոր Արեւելքի, ինչպես նաեւ Հնդկաստանի արագացված զարգացումը ակնհայտորեն չի նպաստել այդ տարածաշրջաններում, որոնք զբաղեցնում են գրեթե աշխարհի կեսը, հրեաների ներկայության ամրապնդմանը: Հրեաները հիմնականում կապված չեն եղել Լատինական Ամերիկայի ու Հարավային Աֆրիկայի կոմպրադորական խմբերի հետ, սակայն, ի վերջո,, բախվել են այդ երկրներում տնտեսական ու քաղաքական նախընտրության խնդիրներին: Եվրոպայում բավական տարօրինակ տրանսֆորմացիաներ են տեղի ունեցել, երբ եվրոպական պետությունների ու հասարակությունների մեծ մասը համակվում են քսենոֆոբիայի, բացահայտ ռասիզմի ու հակասեմականության ալիքին: Սակայն, խնդիրը նույնիսկ դա չէ: Եվրոպայում «սպառողական վեկտորի» նոր ու թերեւս ավարտական փուլը հանգեցրել է ստեղծագործական խթանի անկմանը եւ շատ պետությունների քաղաքական շահերի տեղայնացմանը, քաղքենիական տրամադրությունների տարածմանը եւ նախկին քաղաքացիական հասարակության մակարդմանը: Պարզվեց, որ եվրոպական հրեականությունը դժվարությամբ է հաղթահարում ԵՄ զարգացման ու ընդարձակման հետեւանքով առաջ եկած մարտահրավերները: Մշակութային մակարդակի, քաղաքացիական պատասխանատվության անկումը եւ սոցիալական ու տնտեսական մրցակցության անհավանական ուժեղացումը նույնպես լավագույնս չանդրադարձան Եվրոպայի հրեա բնակչության վրա: Եվ վերջապես, նույնիսկ Եվրոպայում հակաիսլամական տրամադրությունները բացասաբար են անդրադարձել եվրոպական հրեաների դրության վրա: ԱՄՆ-ն, Կանադան ու Ավստրալիան դեռեւս հեռու են այդ արատներից, որոնք տարածված են Եվրոպայում, սակայն աստիճանաբար ձեռք են բերում նույն գծերն ու հատկությունները: Եվրոպայում ավելի ու ավելի է վերածնվում նացիզմը, եւ եվրոպացիները արմատապես հակաիսրայելական են տրամարդված, իսկ ԱՄՆ-ն կորցրել է Իսրայելի նկատմամբ հետաքրքրությունը որպես «ռազմավարական» գործընկերոջ, որպիսին այն երբեք չի եղել ամերիկացիների համար: ԱՄՆ-ում ուժ են հավաքում լիովին այլ էթնիկական խմբեր, ինչպես քաղաքականությունում, այնպես էլ տնտեսությունում: Ընդհանուր առմամբ, արեւմտյան հասարակայնությունում տեղի է ունենում անգլոսաքսերի եւ հրեաների երկդարյա դաշինքի արժեզրկում եւ փլուզում, քանի որ անգլոսաքսյան վերնախավը Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայում գրեթե բոլոր խնդիրները լուծելուց հետո վերանայում է աշխարհում իր գործընկերների տեղն ու դերը, իսկ այդ փոխատեղությունների դիրիժորը Լոնդոնն է (ինչպես միշտ): Հրեաները Արեւմուտքի համար «աշխարհաքաղաքական» ու «գաղափարական» գործընկեր են եղել միայն Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայում, որի համար էլ հրեա ժողովուրդը վճարել է հրեշավոր ձեւով: Այդ տարածաշրջաններում հրեաները օպերացիոն գործիքների չեն տիրապետում: Հրեաները շարունակում են գլխավոր տեղեր զբաղեցնել համշխարհային քաղաքական ու տնտեսական հիերարխիայում, Նոբելյան մրցանակներ ստանալ, հեղինակավոր երաժշտական ու կինոփառատոնների դափնեկիրներ դառնալ, սակայն եկել է սեփական ունակություններն առավել ընդունելի արեալում կիրառելու ժամանակը: Սակայն, բանը նույնիսկ համաշխարհային հրեական սփյուռքը չէ: Հարցը Իսրայելի անվտանգությունը, հաջողակությունն ու ապագան է: Թերեւս, հաշվի առնելով բոլոր հնարավոր տարբերակները, իսրայելական (հենց իսրայելական, այլ ոչ թե մնացած հրեական) քաղաքական նախագծողները որոշում են կայացրել, որ հրեական ներկայության ծավալման համար առավել ընդունելի է համարվում Եվրասիան, բնականաբար, Ռուսաստանի գլխավորությամբ: Լիովին հասկանալի է, որ Ռուսաստանը գտնվում է սոցիալական եւ ժողովրդագրական ճգնաժամում, ինտելեկտուալ գործունեությունը դարձել է հասարակությունից անջատ խմբերի արժանիքը: Ռուսաստանն ընդունակ չէ նույնիսկ քիչ թե շատ արդյունավետ կերպով օգտագործել իր հանքային արժեքները, կառուցել ժամանակակից զինված ուժեր եւ իմաստավորել ազգային մշակույթի արժեքները: Ռուսաստանին գործընկերներ են պետք, եւ ռուսների համար առավել հուսալի են դարձել հրեաները, ինչպես նաեւ մի շարք այլ էթնոսներ: Անշուշտ, Իսրայելը եւ համաշխարհային հրեականությունը, ինչպես ոչ այլ ոք, շահագրգռված են Եվրասիայի վրա Ռուսաստանի տիրապետության վերականգնմանը, որտեղ հենց ռուսական քաղաքական դոմինանտությունն ու ռուսական մշակույթը կարող են համահարթել հակասեմականությոնը: (Սակայն ռուսական կայսրության վերականգնումը կհանգեցնի Թուրքիային Արեւմուտքի հզոր աջակցությանը եւ Թուրքիայի մասնատման հաղթահարմանը, որը դարձել է ԱՄՆ ու գործընկերների արտաքին քաղաքական կուրսը): Մի՞թե կրկնվում է 20-րդ դարասկզբի պատմությունը: Հնարավոր է Էմիլ Օսիպի Մանդելշտամից ավելի լավ ոչ ոք չի ասել՝ «կրեմլյան բոյարներ բելոստոկյան պանդոկներից»: Ամեն դեպքում, այդ հանգամանքները պետք է ուշադրության արժանացնել` վերանայելով մոտակա տասնամյակում եվրասիական քաղաքականությունը: Իգոր Մուրադյան Աղբյուր`lragir.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ARORDUHY
Sep 15, 2011 18:21


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('15482') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://hovikcha...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219