Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, September 10, 2011 1:00 - 8 քննարկում

Հարութ Սասունյանը խաբել է Քոչարյանին….

Նախ ասենք, որ Լեւոնը ազգադավաճան մարդ է եւ այս սրիկան արտասահամանյան ղեկավարների տիկնիկն է, իսկ ինչ վերաբերում է Քոչարյանին, նա էլ սուրբ չէ, նրա օրով էլ բավականին  շատ անօրենություններ ու սպանություններ եղան: Քոչարյանը նաեւ, ինտերնետում կարդացի, որ մորմոնական աղանդի ներկայացուցիչ է եւ Քաջարանի կոմբինատի 70Ձ բաժնետերն է: Այսինքն` աղանդավոր-բաժնետեր, իսկ մենք գիտենք, որ լինել անհավատ, դավաճան աղանդավոր, ով դավաճանում է իր պապերի հավատը նույնպես դավաճան է: Վազգեն Սարգսյանի սպանությունը անգամ չբացահայտեց, գուցե նրա մատը մեջն էր, ո՞վ իմանա: Մի խոսքով…

ԳԱՐԻԿ

Հարգելի Գարիկ: Երևում է երիտասարդ տղա ես ու շատ բան չգիտես;
1998-ին, նախագահ դառնալուց էիչ անց Քոչարյանը ժամանեց Լոս Անջելես` հանդիպելու համայնքի հետ: Հիմնական նպատակը սփյուռքահայ հարուստներին ներգրավելու Հայաստանում ներդումներ և նաև նվիրատվություններ անելու համար էր, ինչպես նաև Քըրք Քըրքորյանից ստանալ 200 միլիոն դոլար, որ նա խոստացել էր: Քըրքի “ԼԻՆՍԻ” ֆոնդի փողերը վերահսկվում և բաշխվում էին Հայաստանում արդեն շատերին ծանոթ Հարութ Սասունյանի կողմից: Հիմա նա այլ պաշտոնի է, “Հայկական Միացյալ Հիմնադրամի” տնօրենն է, քանի որ Քըրքը նրան հանեց իր մոտից: Գլխի ես ընկնում, որ Քոչարյանի քթից բռնած նա էր ամենուրեք ուղեկցում, կողքից անպակաս էր: Այդ Սասունյանը հիմա շաբաթը մեկ անգամ ՅՈՒԵՍԱՐՄԵՆԻԱ հեռուստատեսությամբ ելույթ է ունենում Արմինե Ամիրյանի հետ, տարբեր հարցերի վերաբերյալ: Իմանալով Քոչարյանից իր գալու նպատակը, Սասունյանը առաջարկեց միասին գնալ Յուտա նահանգ, իր ծանոթ ամերիկացի միլիոնատերերից փող հայթայթելու: Սասունյանի ծնողները և ինքը մորմոնական աղանդի ներկայացուցիչներ են, իսկ Յուտա նահանգը պատկանում է մորմոններին: Նրա մորմոն լինելու հանգամանքը հեռուստացույցով հայտարարեց Ջորջ Աբելյանը և Սասունյանը չհերքեց այդ փաստը: Թե ինչ քաղաքական նպատակ էր հետապնդում Սասունյանը հայտնի չէ, բայց Քոչարյանը հայտնվեց Յուտայում` Սալթ Լեյքում, և ամբողջ թերթերը գրեցին “ՀՀ նախագահը այցելեց մորմոնների նահանգ”: Դա անդրադարձ ունեցավ նրա հեղինակության վրա բացասական առումով և մինչև այսօր դա շահարկվում է, թե նա գնաց մորմոն դարձավ: Իհարկե Սասունյանը նրան խաբեց, ոչ ոք Հայաստանին փող չտվեց, բայց “մորմոն” անունը կպավ Քոչարյանի անվանը և որի մասին դու խոսում ես, անտեղյակ իրական դեպքերից:

ՎԱՀԱՆ



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

markarish
Sep 10, 2011 4:03


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('15410') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\xB0\xD5\xA5\xD5\xBF\xD5\xA1\xD6\x84\xD6\x80...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\xB0\xD5\xA5\xD5\xBF\xD5\xA1\xD6\x84\xD6\x80...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\xB0\xD5\xA5\xD5\xBF\xD5\xA1\xD6\x84\xD6\x80\xD6\x84\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219