Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, September 6, 2011 2:11 - 1 քննարկում

Քառակուսի գլխով «սաբոտաժնիկ դեմոկրատ» Վ.Մանուկյանի սեղանաձև ուղեղին չի հասնում, որ քաղաքաշինության խորհրդի 24 անդամներից 21-ը հարցին կողմ է քվեարկել:

Հանրային խորհուրդ. «Ձեռքերդ հեռու հրապարակից»

06-09-2011 11:43

Քաղաքաշինության խորհուրդը լուծարելու առաջարկություն հնչեց Հանրային խորհրդի՝ պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման հարցերով ենթահանձնաժողովը սեպտեմբերի 5-ի իր նիստում ավելի քան 4 ժամ տևած քննարկումներից հետո քվեարկությամբ միաձայն դեմ արտահայտվեց Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարական թիվ 1 շենքի գմբեթի կառուցմանը: Ենթահանձնաժողովի որոշումն ամբողջությամբ Հանրային խորհրդի պաշտոնական կայքէջում կտեղադրվի առաջիկա օրերին: Ենթահանձնաժողովում հարցի քննարկման հիմքը ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին՝ մի խումբ քաղաքացիների անունից երիտասարդ ճարտարապետների հղած նամակն էր, որն ամռան ամիսներին քննարկվել է ՀԽ երկու այլ ենթահանձնաժողովներում ևս: Նամակագիրների ներկայացուցիչ Սևադա Պետրոսյանի հնչեցրած հիմնական հակափաստարկներից են՝

.Երևանի գլխավոր հատակագծում, որը գրեթե օրենքի ուժ ունի, նման կառույց նախատեսված չէ:

. Մասնագիտական կարծիքներից առաջ պետք է հաշվի առնել քաղաքի իրական տիրոջ՝ հանրության կարծիքը, որը դեմ է վիճարկվող շինության կառուցմանը:

. Հանրային քննարկում, որպես այդպիսին չի կազմակերպվել, իսկ ճարտարապետության թանգարանում ցուցադրությունը հանրային քննարկում չէ:

Նիստին մասնակից ճարտարապետները՝ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Սաշուր Քալաշյանը, Ռուբեն Հասրաթյանը, Անահիտ Թարխանյանը, Լևոն Ներսիսյանը մասնագիտական և քաղաքաշինական օրենսդրության ոլորտներին առնչվող տարբեր հիմնավորումներ ներկայացրին, թե ինչու են կարծում, որ շինությունը պետք չէ կառուցել:  Կառավարության թիվ 1 շենքը նախագծած և կառուցած ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանի և Գևորգ Թամանյանի իրավահաջորդ Հայկ Թամանյանի հնչեցրած գլխավոր հակափաստարկը մտավախությունն էր, որ թիվ 1 շենքը կարող է խաթարվել, եթե վատ իրականացվի նոր գլանաձև ծավալը. ՙԳոյություն ունեցող՝ կառավարության թիվ 1 շենքին դիպչել չի կարելի՚: ՀԽ անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանըշ նաև ընդհանրացրեց խնդիրը՝ խոսելով ՙԵրևանի հատկապես կենտրոնի խտացման կատաստրոֆիկ, աղետալի չափերի մասին՚: ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչության պետ Սարգիս Մկրտչյանի կարծիքով, պետք է քննարկվող խնդիրները չկապել Նարեկ Սարգսյանի անվան հետ և մեկ հարցադրման հանգեցնել՝ ՙկառավարության շենքում գմբեթն ընդունելի՞ ենք համարում, թե՞ոչ՚:

Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանի և ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի պնդումներին, որ այս հարցը հանրային քննարկման է դրվում միայն կառուցելու որոշման ընդունումից հետո, Սարգիս Մկրտչյանը պատասխանեց, որ ՙորոշումը տեղադրվել է պաշտոնական կայքէջում, մանրակերտը ցուցադրվել է, հարցը քննարկվել է քաղաքաշինական խորհրդում՚: ՙԴա իրազեկում է և ոչ թե հանրային քննարկում՚, – ասաց Սարհատ  Պետրոսյանը՝ նշելով, որ քաղաքաշինության մասին օրենքի պահանջով, հանրային քննարկումը պետք է լիներ կառավարության տվյալ որոշումից առաջ: Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի՝ հանրային կապերի գծով օգնական Անահիտ Եսայանն ասաց, թե 2008թ. սկսած այս թեման  բազմիցս արծարծվել է լրատվամիջոցներում, քննարկվել ՀԽ երկու այլ ենթահանձնաժողովներում: Նա փոխանցեց գլխավոր ճարտարապետի կարծիքը, որ քաղաքաշինական ծրագրերը ոչ թե հանրային, այլ նախ և առաջ քաղաքաշինական խորհրդի քննարկման են ենթակա: Հիշեցրեց, որ քաղաքաշինության խորհրդի 24 անդամներից 21-ը հարցին կողմ է քվեարկել: Ինչին ի պատասխան Մկրտիչ Մինասյանն ասաց, որ բոլորովին այլ ձևակերպմամբ է քաղաքապետը հարցը քվեարկության դրել քաղաքաշինության խորհրդում:

Ենթահանձնաժողովի անդամ Թադևոսյանն առաջարկեց շարժում սկսել՝ ՙՁեռքերդ հեռու՝ հրապարակից՚: Ռուբեն Հասրաթյանը՝ կիսելով ՙՁեռքերդ հեռու հրապարակից՚ կարգախոսը, զգուշացրեց ՙշատ վտանգավոր մտածելակերպի ձևավորման մասին՚՝ հրապարակում սիմետրիա ապահովելու պատճառաբանությամբ թմբուկ կկառուցվի նաև ԱԳՆ շենքի վրա, իսկ հրապարակում 3-րդ թմբուկ ունենալը ՙկդառնա ռաբիսության ապոֆեոզը՚:

Սաշուր Քալաշյանի առաջարկներից է՝

1. Հանրային խորհրդի անունից հարց բարձրացնել Հանրապետության նախագահի առջև՝ ՙուսումնասիրելու քաղաքաշինական օրինախախտումների համակարգված բնույթը, գտնել դրանց դրդապատճառը՚:

2. Պատմական հուշարձանների, այդ թվում և կառավարության թիվ 1 շենքի օգտատերերի հետ պայմանագրեր կնքել շենքը պահպանելու պարտականությունների շուրջ, ինչը նախատեսված է Հուշարձանների պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքով, ՙիսկ կառավարության թիվ 1 շենքը 20-րդ դարի թիվ 1 հուշարձանն է՚:

Maxinfo.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Անժելա Հայիրյան
Sep 6, 2011 3:13


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('15361') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8D\xD5\xA1\xD5\xB4\xD5\xBE\xD5\xA5\xD5\xAC...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8D\xD5\xA1\xD5\xB4\xD5\xBE\xD5\xA5\xD5\xAC...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8D\xD5\xA1\xD5\xB4\xD5\xBE\xD5\xA5\xD5\xAC \xD5\x86...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219