Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, September 2, 2011 7:59 - չքննարկված

Դուբայում չծախված 3 դոլարանոց գեղացի մարմնավաճառները թանկ գնով սաղացվել են հարիֆների վրա: Նկարում դեմքը չի ցուցադրվում տգեղությամբ նայողին չվախեցնելու համար:

Հայ մեծահարուստների համար Ուզբեկստանից կանայք են բերվել. WikiLeaks

Հասարակություն || 18:01 / 02.09.2011

«Հայաստանը համարվում է ոչ միայն թրաֆիքինգի զոհեր «մատակարարող», այլ նաև թրաֆիքինգի զոհերին ընդունող երկիր»: Նման եզրակացություն է արվում երևանյան դեսպանատնից ԱՄՆ պետքարտուղարոթյոււն ուղարկված գրության մեջ, որն անդրադառնում է Հայաստանում թրաֆիքինգի խնդրին: Պաշտոնական նամակը թվագրվում է 2004 թվականին:
«Թե մինչ այս Հայաստանը համարվում էր տրաֆիքինգի սկզբնակետի և տրանզիտի երկիր, ապա հիմա արդեն այն նաև թրաֆիքինգի վերջնակետ կարելի է համարել»,-նշվում է Երևանում ԱՄՆ-ի դեսպանատանը կազմված փաստաթղթի նախաբանում: Այն թվագրվո
Այնուհետև պատմվում է թրաֆիքինգի մի դեպքի մասին, որն ամերիկացի դիվանագետներին հանդիպումներից մեկի ժամանակ պատմել են հայկական հասարարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչները:
Պատմությունն Ուզբեկստանից Հայաստան թրաֆիքինգի ենթարկված կանանց մասին է:
Ըստ այդմ, Հայաստանում ձերբակալվել է մի կին ու նրա երկու որդիները, ովքեր Ուզբեկստանի քաղաքացիություն ունեցող հայեր էին: Վերջիններս անօրինական գործունեության արդյունքում Հայաստան են բերվել առնվազն 8 ուզբեկ կանայք` սեռական շահագործման ենթարկելու համար:
Ոստիկանության կողմից մերկացված հանցավոր խմբի 6 անդամ է ձերբակալվել, իսկ նրանց 8 զոհերը դիմել են օգնության:
Վերջիններիցս 4-ն էլ զրույց են ունեցել ամերիկացի դիվանագետների հետ: Ուզբեկ կանայք պատմել են, որ իրենք գիտեին, որ գալիս են Հայաստան` զբաղվելու էլիտար մարմնավաճառությամբ: Նրանք Հայաստան էին եկել օրինական ճանապարհով, իրենց անձնագրերով (նամակում նշվում է, որ Հայաստանի ու Ուզբեկստանի միջև չկա վիզային համակարգ): Ուզբեկ կանայք Հայաստան էին եկել իրենց երկրի գյուղական շրջաններից. նրանք բոլորն աղքատ ընտանիքներից էին:
Նրանց Երևանի օդանավակայանում ոչ ոք չի դիմավորել: Տաքսի են վերցրել ու գնացել «Անժելա» անունով կավատի մոտ: Այստեղ նրանցից վերցրել են անձնագրերը` ռեգիստրացիա անելու պատրվակով, սակայն հետ չեն վերադարձրել: «Անժելան» հետո նրանց ասել է, որ իրենք պարտք են 5000 դոլար, որը պետք է վճարեն մարմնավաճառությամբ զբաղվելով:
Նրանք 4 հոգով մեկ բնակարանում էին ապրելու, ինչի համար վճարելու էին ամսական 300 դոլար և 100 դոլար էր ուտելիքի դիմաց: Այս գումարները պահվում էին նրանց ամսական «եկամուտներից»: Նրանց արգելված էր ինքնուրույն լքել բնակարանը: Հաճախորդները ուզբեկ կանանց հետ կապ էին հաստատում ուղիղ կերպով, որից հետո նրանք գնում էին թանկանոց սաունաներ և հյուրանոցներ: Նրանք օրական սպասարկում էին 1-2 հաճախորդ, իսկ ամսական եկամուտը կազմում էր 3500-4500 ամերիկյան դոլար:
Ուզբեկ կանայք նաև պատմել են, որ իրենց հաճախորդները հարուստ մարդիկ էին, ովքեր թանկարժեք մեքենաներ էին վարում: Նրանք նաև հավելել են, որ հաճախորդները պահպանակներ էին օգտագործում և իրենց հետ լավ էին վարվում: Իրենց հաճախորդներից և ոչ մեկին նրանք չէին ճանաչում, սակայն նրանց կոչում էին «VIP մարդիկ»:
Ցանցի բացահայտումից ավելի ուշ տրաֆիքինգի վերոհիշյալը զոհերը տեղափոխվել են Ուզբեկստան:
HayNews.am

Սոցիալական ցանցեր



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ