ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, September 1, 2011 22:13 - չքննարկված

Քոչարյանի խոսքերը Սերժ Սարգսյանի շուրթերից: Տարբերություն չկա, այդպես էլ ընդունելի է:

Ս.Սարգսյան. «Արցախի ժողովրդի կյանքն ու ազատությունը չի կարող հանձնվել ինչ-որ մեկի տնօրինությանը կամ քմահաճույքին»:
2011-09-02 11:17:44

Ս.Սարգսյան. «Արցախի ժողովրդի կյանքն ու ազատությունը չի կարող հանձնվել ինչ-որ մեկի տնօրինությանը կամ քմահաճույքին»:

Այս օրերին ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները հաջորդում են միմյանց: Դրանց մասնակցելու նպատակով Ստեփանակերտում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Սեպտեմբերի 1-ին երկրի ղեկավարը ներկա է գտնվել հոբելյանի կապակցությամբ ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Այս միջոցառման շրջանակում էլ ՀՀ նախագահը հնչեցրել է իր շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի առթիվ: Նա մասնավորապես ասել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս ԼՂՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
Վաղը ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության տոնն է: Տոնն է մարդու և ազգի ազատության, տոնն է մարդու և ազգի արժանապատվության, տոնն է ոտնահարված իրավունքների վերականգնման, տոնն է պատմական արդարության հաղթանակի:
Սեփական տանն ազատ ու ապահով ապրելու, իր երեխաներին հարազատ մշակույթի ու եկեղեցու ծոցում մեծացնելու իրավունքը յուրաքանչյուրին տրված է ի վերուստ: Ո՛չ պայքարով ու տառապանքներով լի դարերը, ո՛չ հայահալած բռնապետության տասնամյակները չկարողացան և չէին կարող կոտրել մեր վճռականությունը, չկարողացան և չէին կարող նաև խլել մեր իրավունքը:
Այն դաժան, տևական ու հրեշավոր պատերազմը, որ մեզ պարտադրվեց, կարող էր հուսահատության հասցնել ում ասես, բայց ո՛չ արցախցուն: Արցախի ինքնապաշտպանական ջոկատներն իրե՛նք հուսահատության հասցրին և խուճապահար փախուստի մատնեցին նրանց, ովքեր մեր գեղատեսիլ ու հարուստ երկրամասը վերածել էին դժոխքի: Սպանդ, ավեր ու թալան, էթնիկ զտումներ, խաղաղ բնակչության բնաջնջում` ահա աշխարհի աչքի առաջ ինչով էր զբաղված այն ուժը, որ պաշտոնապես կոչվում էր Ադրբեջանի հանրապետության զինված ուժեր: Իսկ մեզ համար ելուզակների ու վարձկանների այդ հեղեղը պատմական փորձություն էր, որ մեզ այլընտրանք չէր թողել. կա՛մ մենք փորձության կրակների միջից պետք է դուրս գայինք թրծված, ավելի ամրացած, կա՛մ պետք է դադարեինք լինել: Մենք ընտրեցինք կյանքը, և այսօր մենք տոնում ենք կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ:
Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան` մեզ կտակելով այս պայծառ տոնը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դառնում է 20 տարեկան: Դա նշանակում է, որ Արցախի սահմանները պաշտպանելու են զորակոչվում արդեն անկախության սերունդ մեր որդիները: Նրանց մանկությունը մթագնվեց պատերազմի ահավոր տեսարաններով ու ձայներով, նրանք չտեսան անհոգ մանկություն: Փոխարենը` նրանք վկան եղան իրենց եղբայրների ու հայրերի սխրանքին, իրենց մայրերի ու քույրերի, իրենց տատերի ու պապերի, մի խոսքով` համաժողովրդական սխրանքին: Արցախի ինքնապաշտպանական պատերազմը, որպես վավերագիր, արդեն դասագրքերի մեջ է, բայց առաջին հերթին այն մեր սրտերում է` իր ողջ դրամատիզմով ու հերոսականությամբ:
Եթե նախկինում Արցախը հայության ցավն էր, ապա այսօր հայության հպարտությունն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր բոլոր կառույցներով: Նույնիսկ պատերազմի սպառնալիքի պայմաններում նա անհամեմատ ավելի ժողովրդավարական է, քան նրանք, ովքեր ժողովրդավարության ու ազգային հանդուրժողականության մասին խոսում են հայության դեմ հերթական պատերազմի սպառնալիքներ հնչեցնելուց ազատ ժամանակ:
Հայաստանը, Արցախը ու Սփյուռքը մեկ ամբողջականություն են: Մենք բոլորս` հայության բոլոր հատվածներս, միմյանց շարունակությունն ենք: Մենք ամեն ինչ անելու ենք ոչ միայն Արցախի խաղաղության, անվտանգության ամրապնդման, այլև սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման համար: Կան ծրագրեր, որոնք այսօր են կյանքի կոչվում, կան նաև բազում նորերը, որ մշակման փուլում են: Մենք քայլ առ քայլ շարժվում ենք մեր նպատակների իրականացման ճանապարհով:
Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շարունակվում է: Մենք, ի տարբերություն ոմանց, ճշմարտությունը չենք թաքցնում մեր ժողովրդից եւ ցանկալին չենք ներկայացնում իրականության փոխարեն: Մեր դիրքորոշումը հստակ է. Լեռնային Ղարաբաղը չի կարող հետագայում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի:
Արցախի ժողովրդի կյանքն ու ազատությունը չի կարող հանձնվել ինչ-որ մեկի տնօրինությանը կամ քմահաճույքին: Այն ինչ հնարավոր եղավ 1923 թվականին, անհնար է 21-րդ դարում, մանավանդ որ մենք չափազանց մեծ գին ենք վճարել դրա համար:
Կրկին շնորհավորում եմ այս մեծ տոնի առթիվ: Ինձ համար Արցախն աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է, եթե ոչ ամենագեղեցիկը: Լինել այս հող ու ջրի զավակը, արդեն բախտավորություն է, իսկ այստեղ ապրել ազատ ու ապահով` կրկնակի երջանկություն է: Ես համոզված եմ, որ տեսանելի ապագայում լուծված են լինելու բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ, և Արցախ աշխարհն ավելի մեծ շուքով տոնելու է ավելի մեծ հոբելյաններ:
Կեցցե՛ ազատ Արցախը»:


Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ