ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, August 27, 2011 12:03 - 4 քննարկում

Արտակ Նազարյանին դիտավորյալ սպանել են

24.08.11 23:14

Արտակ Նազարյանին դիտավորյալ սպանել ենԱյսօր Հելսինկյան ասոցիացիան իր կայքում հոդված է հրապարակել 2010 թվականի հուլիսի 27-ին զոհված զինծառայող, ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանի գործի մասին:

Հոդվածում նախ ներկայացվում է գործի պաշտոնական վարկածը, համաձայն որի «27.07.2010թ-ի ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ՊՆ թիվ 21127 Զ/Մ-ի հսկողությանը հանձնված թիվ 12 «Ղոզլու» կոչվող մարտական հենակետում որպես հենակետի ավագ ծառայության նշանակված լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանն իր հաստիքային «ԱԿ-74» տեսակի 1093977 համարի ինքնաձիգով բերանի խոռոչի շրջանում իրեն հրազենային վնասվածք է հասցրել և տեղում մահացել»:

Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչները նշում են, որ, ծանոթանալով գործի նյութերին, իրենք պարզել են, որ կատարվել է միակողմանի, կեղծ նախաքննություն, որն ուղեկցվել է Քրեական դատական օրենսգրքի բազմաթիվ ու բազմապիսի խախտումներով:

Հելսինկյան ասոցիացիայի փաստարկները և բացատրությունները ներկայացնում ենք առանց կրճատումների

«Դրանք պայմանավորված են այն հանգամանքով, որ գործով քննիչ Ս.Է.Մադաթյանը, իսկ այնուհետև Լ.Պետրոսյանն ամեն կերպ ձգտել են դիտավորյալ սպանությունը ներկայացնել որպես ինքնասպանություն և գործից դուրս թողնել 3-4 սպաներից բաղկացած հանցավոր խումբը:

Այսպես.

1. Դեպքից մոտ 1 ժամ 25 րոպե անց զորամասից Գլխավոր Շտաբ և ՊՆ է ուղարկվել օպերատիվ տեղեկագիր, համաձայն որի Ա.Նազարյանը ինքնասպանություն է գործել մարտական հենակետի խրամատում: Այնուհետև սակայն ինչ-ինչ պատճառներով քննիչի դուրը չի եկել խրամատը և ընտրվել է դեպքի նոր վայր’ հենակետի տարածքում, բարձունքի վրա գտնվող ժայռաբեկորը, որին, նստած վիճակով հենվելով, իբր Ա.Նազարյանը ձեռքին եղած ինքնաձիգի փողը ուղղել է դեպի բերանը և ինքնասպան եղել: Զավեշտալին այն է, որ քննիչի կողմից նշված հանգամանքներում’ գլուխը ժայռաբեկորին հենած վիճակում ինքնասպան լինելու դեպքում, այդ նույն ժայռաբեկորի վրա պարտադիր պետք է մնային արյան, ոսկրաբեկորների և ուղեղանյութի մասնիկներ, քանի որ հրազենային վնասվածքը միջանցիկ էր, գնդակը դուրս էր եկել սպայի գլխի ծոծրակի մասից: Սակայն դեպքի վայրի զննությամբ ժայռաբեկորի վրա ոչ մի հետք չի հայտնաբերվել:

2. Դեպքի վայրի զննության արձանագրության մեջ նշվում է, որ այն կազմվել է 28.07.2010թ.-ին: Զննությանը զուգահեռ “Canon” Ֆոտոխցիկով լուսանկարվել է դեպքի վայրը և դիակը դեպքի վայրում: Սա բացահայտ կեղծիք է, քանի որ սպանության օրը’ հուլիսի 27-ին, ժամը 15:00-ի սահմաններում Բերդ քաղաքի հիվանդանոցում կատարվել է Նազարյանի դիակի արտաքին զննություն և նույն օրը նրան տեղափոխել են Երևան: Ավելին, նույն օրը’ հուլիսի 27-ին, դիակը տեղափոխելու ճանապարհին նրանց դիմավորել են սպանվածի հարազատները, և սպաներից մեկը ցույց է տվել իր բջջայինի մեջ պահպանված դեպքի վայրում դիակի լուսանկարը: Հետևություն, քննիչի կամ այլ իրավապահ մարմնի թույլտվությամբ զորամասի սպաները կատարել են ապօրինի լուսանկարում: Մինչ օրս մերժվել և մերժվում են տուժողի իրավահաջորդի կողմից դեպքի վայրում և գործով կատարված այլ լուսանկարների կրկնօրինակներն իրեն տրամադրելու միջնորդությունները’ պատճառաբանություն’ նախաքննության գաղտնիությունը: Ստացվում է, որ այդ գաղտնիությունը միայն տուժող կողմի համար է, այլ ոչ մարդասպանների:

3. Տեղազննության արձանագրության մեջ քննիչը նշում է, թե իբր սպանության գործիք հանդիսացած ինքնաձիգը գտնվում է մահացածի ոտքերի արանքում’ հողը բերանի մեջ: Քննիչը պարտավոր էր զենքը զգուշությամբ փաթեթավորել, առգրավել և ուղարկել դատաձգաբանական-դատամատնահետքաբանական փորձաքննության: Դրա փոխարեն նա, զենքը ձեռքը վերցնելով, կատարում է մի շարք գործողություններ’լիցքավորում, լիցքաթափում, փորձարարական կրակոց, ինքնաձիգից պահունակի անջատում և այլն: Այս կերպ նա ոչնչացնում է սկզբնական մատնահետքերը: Զավեշտալին այն է, որ ըստ փորձագետի թիվ 25101003 եզրակացության, ինքնաձիգի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել: Իսկ սա նշանակում է, որ քննիչը ոչնչացրել է բոլոր’ այդ թվում և իր մատնահետքերը:

4. Դատաբժշկական փորձաքննությամբ (եզրակացություն N704-34) Ա. Նազարյանի մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել է մի քանի տասնյակի հասնող վնասվածքներ’ արյունազեղումներ, կապտուկներ, քերծվածքներ, որոնք, ըստ դատաբժշկի, ժամանակային առումով բաժանվում են 3 խմբի’

ա. սպանությունից 3-5 օր առաջ

բ. սպանությունից 6 ժամ առաջ

գ. սպանությունից անմիջապես առաջ

Քննիչը բոլոր մանրամասներով քննել է 3-5 օր առաջ Ա.Նազարյանի հանդեպ կատարված բռնության միջադեպը, սակայն սպանությունից 6 ժամ առաջ և սպանությունից անմիջապես առաջ հանգուցյալի ստացած մարմնական վնասվածքների մասին (որոնք անհամեմատ ավելի շատ են և ծանր, քան 5 օրվա վաղեմության վնասվածքները) լռում է:

Սույն գործով կատարված բոլոր անօրինականությունները թվարկելն անհնարին է: Նշենք միայն, որ ներկայումս գործը գտնվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում», – տեղեկացնում է Հելսինկյան ասոցիացիան:

Slaq.am – Լրատվական աղբյուր
Վերադառնալ

Թողնել մեկնաբանություն



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ARORDUHI
Aug 27, 2011 12:31


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('14475') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://tert.am/...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219