Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, August 23, 2011 21:00 - 5 քննարկում

Նանսենի բարի անունը՝ անարգված….

ՆԱԽԱԲԱՆ

Հայերենի ուսուցումը հայ ժողովրդի ինչի՞ն է պետք

«Հեռուստաեթերի լեզվի վիճակի մասին տարիներ շարունակ մտավորականները խոսում են, բայց ոչինչ չի փոխվում: Եթե խորհրդային տարիներին հաղորդավարներն իրենք էլ բծախնդրորեն հետևում էին ուղղախոսական կանոններին, ապա հիմա մեծ մասը լիովին ազատ է՝ ո՛չ ուղղախոսություն, ո՛չ շեշտադրություն, իսկ բառի ընտրությունը մեծ հոգս չէ շատերի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրուցում իր մտահոգությունը հայտնեց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:

«Վիճակը ցավալի է: Ասում-ասում ենք, բայց ոչինչ չի փոխվում: Հեռուստաեթեր ոտք դրած անձնավորությունը պարտավոր է հետևել գրական լեզի կանոններին, չոտնահարել դրանք»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հաղորդավարները կարծում են, թե իրենց համար էական չէ լեզվի կանոնների խստագույնս պահպանումը:

Նրա խոսքով՝ ինքը, որպես հեռուստադիտող, երբեմն զայրանում ու անջատում է հեռուստացույցը, որպեսզի չլսի այն, ինչ արվում է հայոց լեզվի հետ:

Այն հարցին, թե որն է ստեղծված վիճակից դուրս գալու ելքը, Դ. Գյուրջինյանն ասաց, որ պետությունն այստեղ հստակ աշխատանք ունի անելու: Պետությունը պետք է հոգ տանի անհրաժեշտ մթնոլորտ ձևավորելու համար, որ հեռուստահաղորդավարը շահագրգիռ լինի և անաղարտ պահի հայերենը:

«Իսկ այդ ջանքը պետության կողմից ես չեմ զգում, որովհետև պաշտոնյաներն իրենք ազատորեն խախտում են հայոց լեզվի կանոններն ու բոլորովին չեն մտահոգվում: Նույնիսկ, գուցե, լավ են զգում, թե մենք այսպես ուժեղ ենք ու ինչ ուզենք, կարող ենք անել լեզվի հետ»,- հավելեց նա՝ ընդգծելով, թե գիրքը, ընթերցանությունը, կրթությունը երբեմն ծաղրի առարկա են դառնում նրանց համար:

«Հայերենի ուսուցումը հայ ժողովրդի ինչի՞ն է պետք: Որ գնան քննությո՞ւն հանձնեն, թե՞ կատարելապես իմանան ու գործածեն ամենուր՝ կյանքի բոլոր ոլորտներում: Մենք հայերենի ուսուցումը մղում ենք դեպի քննություն, ու բոլորի հոգսը դա է՝ թե քննությունից ի՞նչ ստացավ, թեստը ո՞վ կազմեց: Լսե՞լ եք մի անգամ, որ կրթության նախարարությունը վարի շահագրգիռ խոսակցություն, թե մայրենին ինչպե՛ս են սովորեցնում, ի՛նչ դասագրքերով, ի՛նչ նպատակ ունենք, ո՛ւր ենք գնում»,– նկատեց Դ. Գյուրջինյանը:
Նրա խոսքով՝ այստեղ անելիքները շատ են, սակայն հեռուստաեթեր տնօրինողները, կրթության ոլորտի պատասխանատուները, պետական բարձր պաշտոնյաները իրենց բուն պարտականությունը հաճախ չեն կատարում: Անգամ մտավորականներն են հաշտվել այդ վիճակի հետ:

ՎԵՐՋԱԲԱՆ

Պաշտոնական. Արմեն Աշոտյանին հանձնվել է Նանսենի ոսկե հուշամեդալ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:Պարգևը տրվել է հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության, մարդասիրական սկզբունքների հաստատման և հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար:

Հուշամեդալն հանձնել է Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը:

ՄԻՋՆԱԲԱՆ

Ո՞վ է մեդալներ բաշխող Ֆելիքս Բախչինյանը:

Հուշամեդալն հանձնել է Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը: 1in.am

Ի գիտություն բոլորի Ֆելիքս Բախչինյանը նաև կենսագրագետ է` իր ակնառու ժամանակակիցների կենսագրականներն է գրում: Օրինակ` 21 դարի մեծ եկեղեցական գործիչ Տ. Նավասարդ Կճոյանի կամ մեծ բարերար Սերոբ Տեր-Պողոսյանի (երկու հատ` «Լռության լեգենդը` Սերոբ Կորյունի Տեր-Պողոսյան», երկրորդը` «Բարության ուժը` Սերոբ Կորյունի Տեր-Պողոսյան»): Ահա մի փոքր մարգարիտ մանկապղծության համար երևի թե թյուրիմացաբար դատվող Տեր-Պողոսյանի կենսագրականից.
«Եւ հաճախ այդ երեխաների հետ պարոն Սերոբը լինում է Արամյանցի տանը,
երեխաներն աշխատում են այգում, խնամում են ծառերն ու ծաղիկները:
Երեխայապաշտ այրը սիրում է այդ երեխաներին եւ հոգ տանում նրանց մասին
մեծագույն պատասխանատվությամբ եւ գորովանքով, ինչպես հարազատ երեխաներին…
Պարզվում է, որ կարելի է շատ գեղեցիկ ապրել նաեւ «ուրիշ երեխաներ չեն
լինում» կարգախոսով: Բոլոր երեխաներն էլ մեր երեխաներն են, հայոց մեծ
ընտանիքի երեխաները: Հարազատ երեխաներ չունենալն էր գուցե, որ նրան դարձրեց
անուղղելի երեխայապաշտ, եւ նա ստանձնեց ուրիշի երեխաների հոգածությունը»: Այստեղից
Մի մտածեք, որ դեմ եմ արտահայտվում պրն Բախչինյանի նախաձեռնությանը: Ամենևին: Ընդհակառակը` կարծում եմ, որ նա շատ նուրբ ճաշակ, շատ սուր և դիպուկ աչք ունի և ճիշտ մարդկանց` մեկ ցուցակում է  հավաքել: Չեմ զարմանա, եթե ապագայում “բախչինյանական կերպար” եզրույթը մտնի գիտական և ստեղծագործական շրջանառության մեջ: Միայն մեկ հարց` ի՞նչ կապ ունի Ֆրիտյոֆ Նանսենը: Նա հաստատ “բախչինյանական կերպար” չէր:

[info]azatarar



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Դավիթ Մեծահոգի
Aug 23, 2011 23:03


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('14417') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x95\xD5\xB0\xD5\xB8\xD5\xB8\xD5\xB8\xD5\xB8...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x95\xD5\xB0\xD5\xB8\xD5\xB8\xD5\xB8\xD5\xB8...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x95\xD5\xB0\xD5\xB8\xD5\xB8\xD5\xB8\xD5\xB8.', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(14 in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219