ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, August 12, 2011 15:07 - 2 քննարկում

Հայաստանը դատարկվում է հայերից…

Լուսինե ԿԵՍՈՅԱՆ

«Ազգային գաղափար» ամսագրի այս ամսվա համարում «Արտագաղթի և դրա նկատմամբ հայկական իշխանությունների վերաբերմունքի մասին» հոդվածի համար որոշ փաստեր ճշտելու նկատառումով հարցում էի ուղղել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը` խնդրելով տրամադրել անկախությունից հետո «Green Card» ծրագրով Հայաստանից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տվյալները: Հարցումն ուղղելիս մտավախություն ունեի, թե գուցե այդ տվյալները գաղտնի են պահվում և պատասխան չստացվի: Ամսագիրն արդեն պատրաստ էր, ուղարկվել էր տպարան, երբ դեսպանատան մամուլի պատասխանատուից, ճիշտ է, ուշացումով, բայց նամակ ստացվեց, կից` հետաքրքրող տեղեկատվությամբ:

Փաստաթղթի մեջ տեղ էին գտել 1995-2010թթ. աշխարհի բոլոր երկրներից հիշյալ ծրագրով մարդկանց ԱՄՆ տեղափոխվելու արդյունքները: Ճիշտ է, հոդվածը, ինչի համար անհրաժեշտ էր տեղեկատվությունը, այդպես էլ լույս տեսավ առանց դրա, բայց առկա թվերն այնքան խոսուն էին, որ դրանք ուղղակի նայել և հենց այնպես արխիվում թողնելն այն չէր լինի:

Եվ այսպես, ըստ պաշտոնական տվյալների, 1995թ. Հայաստանից «Green Card» ծրագրով ԱՄՆ է մեկնել 766 հոգի, իսկ ահա հաջորդ` 1996 և 1997թթ.` 1331 և 1090: Այս ծրագիրը մարդկանց տալիս է ընդամենը կացության և աշխատանքի հնարավորություն, բայց, դատելով թվերից, ծրագիրը բավական քաղաքականացված է: Այսպես, 1995թ. հաջորդող տարիներին ԱՄՆ մեկնողների թիվը կտրուկ ավելանում է. 1996թ. նախագահական խայտառակ ընտրություններն ու դրան հետևած հայտնի իրադարձությունները, փաստորեն, իրենց արձագանքն են գտնում ամերիկյան կառավարությունում, ինչն արտահայտվում է իրենց դիմող հայերին ընդառաջելու ձևով. փաստաթղթում առկա ռեկորդային ցուցանիշը հենց 1996-ին է վերաբերում։ Բնական է, որ երկրից, որի սպարապետը հայտարարում է, թե 100 տոկոս ձայն էլ հավաքեիք, իշխանություն տվող չկա, մարդիկ կցանկանային փախչելու ելքեր որոնել, որոնցից մեկն այս ծրագիրն է: Հաջորդ` 1997 թվականին Հայաստանում քաղաքական վիճակը դարձյալ լարված էր, քաղաքական ճգնաժամն ի վերջո հանգուցալուծվեց հեղաշրջմամբ, որի արդյունքում «պատերազմի կուսակցությունը» իշխանության գլուխ բերեց ԼՂՀ նախկին նախագահին, որին արդեն մի քանի ամիս տեղանքին ծանոթանալու նպատակով վարչապետություն էին վստահել:

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումը նախագահի կարգավիճակում, սակայն, կտրուկ ազդեց նաև այս ծրագրի վրա. պատկերը խոսուն էր. 1998թ. «Green Card»-ով մեկնածների թիվը 472 էր: Հաջորդ` 1999թ. թիվը մի փոքր ավելանում է (հավանաբար՝ այստեղ որոշ ազդեցություն ունեցավ հոկտեմբերի 27-ի ողբերգությունը), բայց մյուս տարիներին գործընթացն արդեն անշրջելի էր:

2000թ.` 378, 2001թ.` 363, 2002թ`329, 2003թ.` 449, 2004թ.` 531, 2005թ.` 581, 2006` 484, 2007թ.` 567: Միանգամից աչքի են զարնում 2004 և 2005 թվականները, ինչից հետո մեկնողների թիվը սկսում է ավելանալ. խորհրդարանական ու նախագահական ընտրություններն ու դրանց պատճառով չդադարող աղմուկը դարձյալ ստիպում են շատերին հրաժարվել հայրենիքից. ԱՄՆ-ն էլ իր հերթին է ընկալելի համարում, որ ժողովրդավարության առումով Հայաստանն էլի իրեն խայտառակել էր, հետևաբար՝ նման իշխանություն ունեցող պետության քաղաքացիներին չի կարելի անտեր թողնել: Բայց այդքանով հանդերձ, երկրորդ նախագահի պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում մարդկանց հոսքի նվազման միտումն ավելի քան ակնհայտ է:

Եվ ահա, բացվում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանը. 2008թ. Հայաստանից «Green Card» ծրագրով ԱՄՆ են մեկնել 837 մարդ, 2009թ.` 950, 2010թ.` 1001: Այս տարի «Green Card» շահողների թիվը դեռ հայտնի չէ, բայց դատելով երրորդ նախագահի պաշտոնավարման եռամյա արդյունքներից` թիվը հետզհետե մեծանում է: Եթե Քոչարյանը կարողացավ իր պաշտոնավարման հենց առաջին տարում մեկնողների թիվը 1090-ից իջեցնել 472-ի (այլ հարց է, թե իրականում շատերն են ցանկանում մեկնել, բայց ոչ բոլորին է հաջողվում ԱՄՆ կառավարությունից «դաբրո» ստանալ), ապա Սարգսյանի մոտ, ինչպես երևում է, ամեն ինչ միանգամայն այլ կերպ է ընթանում: Այսինքն՝ խոսակցությունները, թե Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի նշանակած նախագահն է և ընդամենը նրա կուրսի շարունակողը, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում և, դատելով գոնե այս թվերից, Սարգսյանը վաղուց արդեն տվել-անցել է Քոչարյանին:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է նաև Հայաստանից մեկնածների և ժամանածների 2011թ. առաջին կիսամյակի արդյունքները: Ըստ դրա, արտասահման է մեկնել 458 098 ՀՀ քաղաքացի, իսկ ժամանել 368 753-ը: Բացասական հաշվեկշիռը 89 345 է, այսինքն` այդքան մարդ արտագաղթել է երկրից` լինի դա մշտական, թե ժամանակավոր միգրացիա: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սրանք միայն գրանցված տվյալներն են, այսինքն՝ կան մարդիկ, ովքեր իրենց մեկնումն ու ժամանումը չեն գրանցում, էլեկտրոնային համակարգով ներկայացվում են նաև բոլոր սահմանային անցակետերով կատարված ելքերն ու մուտքերը»,- հաղորդել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը և ներկայացրել նաև էլեկտրոնային գրանցման տվյալները: Էլեկտրոնային գրանցման համակարգով սահմանային անցակետերով կատարված ելքերն ու մուտքերը հետևյալ պատկերն ունեն. դեպի ներս գրանցվել է 754 371 սահմանահատում, դեպի դուրս` 821 644: Բացասական հաշվեկշիռը 67 273 է:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

HAKOB M.
Aug 13, 2011 13:10


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('14338') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x87\xD5\xBE\xD5\xA5\xD5\xB5\xD6\x81\xD5\xA1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x87\xD5\xBE\xD5\xA5\xD5\xB5\xD6\x81\xD5\xA1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x87\xD5\xBE\xD5\xA5\xD5\xB5\xD6\x81\xD5\xA1\xD6\x80\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219