ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, August 9, 2011 16:42 - 1 քննարկում

Շանը խփողը տիրոջ խաթրը չի պահո՞ւմ… Իշխանությունը խախտեց այս կարգը, հետևաբար «կխեղդվի արտակարգ ընտրություններ»-ի պարանով:

ԵԳԻՊՏԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԳՈՐԾԱՐԿՎԵՑ…

Ոստիկանները ծեծել եւ բերման են ենթարկել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին

Օգոստոս 09, 2011 | 23:13

Այսօր` օգոստոսի 9-ին, ժամը 22-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գեւորգյանը, Սարգիս Գեւորգյանը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Վահագն Գեւորգյանը:

Հելսինկյան Ասոցիացիան տեղեկացնում է, որ ժամը 22.00-ի սահմաններում, ՀԱԿ ակտիվիստ երիտասարդները մոտեցել են Երեւանի ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի քաղաքացիների: Երիտասարդները պահանջել են նրանցից հիմնավորել իրենց գործողությունները: Ի պատասխան` ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են նրանց վրա, ծեծել վերջիններիս, այնուհետեւ` բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին: Տիգրան Առաքելյանը,Վահագն Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը ծեծի հետեւանքով ստացել են մարմնական վնասվածքներ:

Ժամը 22:30-ի դրությամբ երիտասարդները դեռեւս գտնվում էին ոստիկանության բաժանմունքում. նրանց չի թույլատրվել տեսակցել իրենց փաստաբանների հետ:

Նկարում` ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստները ոստիկանությունում

Ծեծված եւ ոստիկանություն բերման ենթարկված ՀԱԿ-ի 7 ակտիվիստները հայտարարություն են տարածել

Օգոստոս 10, 2011 | 00:15

Երեւանում օգոստոսի 9-ի երեկոյան ժամը 22:15-ի սահմաններում, Կարապի լճի մոտ ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված, ապա ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկված ՀԱԿ-ի 7 ակտիվիստները հանդես են եկել հայտարարությամբ:

Նրանք իրենց հայտարարության մեջ նշում են, որ քանի որ միջադեպին մասնակցել եւ իրենց նկատմամբ բռնություն են կիրառել «կարմիր բերետավորներն» ու Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները, ոստիկանության Կենտրոնի բաժանմունքը չի կարող անաչառ քննել եւ պարզել միջադեպի մանրամասներն, ուստի ակտիվիստները պահանջում են, որպեսզի քննչական գործողություններն իրականացվի Հատուկ քննչական ծառայության կողմից:

Բերման ենթարկված երիտասարդներն են Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գեւորգյանը, Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Վահագն Գեւորգյանը:

Բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստների փաստաբաններին եւ շտապ օգնության բժիշկներին երկար ժամանակ թույլ չեն տվել մտնել ոստիկանական բաժանմունք: Ի վերջո, երիտասարդներին պաշտպաններին դա թույլ են տվել, որից հետո փաստաբան Վահե Հովսեփյանը դուրս գալով հայտարարել է, որ երիտասարդների վրա ակնհայտ բռնության հետքեր են եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կարապի լճի մոտ երիտասարդները մոտեցել են ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի անցորդների: Երիտասարդները պահանջել են հիմնավորել իրենց գործողությունները, որից հետո էլ հենց ոստիկանները բռնություն են գործադրել եւ ծեծի ենթարկել երիտասարդներին:

ՀԱԿ-ի ակտիվիստներին տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Facebook սոցիալական ցանցում հայտարարություններ են տարածվում, որում մարդիկ միմյանց տեղեկացնում են դեպքի մասին եւ կոչ անում այցելել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Երեւանի Կենտրոնի ոստիկանության մոտ տասնյակ մարդիկ են հավաքվել, ովքեր լուրերի են սպասում  բաժնում գտնվող ակտիվիստների մասին: ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ներկայացմամբ, տղաները լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել եւ օգնության կարիք ունեն:

Ոստիկանության Կնետրոնականի բաժնի մոտ հավաքվածներին են միացել նաեւ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Արման Մուսինյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատրյանը:

Թեթևակի վախեցած Դավիթ Հարությունյանը ՀԱԿ-ի ակտիվիստների հետ միջադեպի մասին. Հետեւելու եմ, որ պահպանվի օրենքի տառը

Օգոստոս 10, 2011 | 02:23

Հանրապետական պատգամավոր, իշխանություն-ընդդիմություն բանակցություններում իշխող կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն իր ուշադրության կենտրոնում է պահում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների հետ տեղի ունեցած միջադեպը եւ հետեւելու է, որ ամեն ինչ ընթանա օրենքի սահմաններում: Այդ մասին պատգամավորը հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպը, երբ ՀԱԿ-ի 7 ակտիվիստների բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանատուն:

«Ճիշտն ասած, իրարամերժ տեսակետներ եմ լսել: Ես Լեւոն Զուրաբյանին առաջարկել եմ միասին գնալ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետի հետ, բայց նա մերժեց իմ առաջարկությունը: Ամեն դեպքում ես Կենտրոնի ոստիկանապետի հետ կապի մեջ եմ, որ եթե նրանք ցանկություն ունենան, հանդիպեն: Ոստըիկանությունը երաշխավորել է, որ ամեն ինչ կկատարվի օրենքի խստագույն պահպանմամբ: Որպես պատգամավոր ես գործընթացը կպահեմ իմ ուշադրության կենտրոնում»,- նշեց Հարությունյանը:

Նա նաեւ ձեռնպահ մնաց գնահատական տալուց ակտիվիստների կամ ոստիկանների գործողություններին. «Այս պահին ես կարեւորում եմ, որ օրենքի տառը պահպանվի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին: Հելսինկյան Ասոցիացիայի փոխանցմամբ, Կարապի լճի մոտ երիտասարդները մոտեցել են ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի անցորդների: Երիտասարդները պահանջել են հիմնավորել իրենց գործողությունները, որից հետո էլ հենց ոստիկանները բռնություն են գործադրել եւ ծեծի ենթարկել երիտասարդներին:

Բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստների փաստաբաններին եւ շտապ օգնության բժիշկներին երկար ժամանակ թույլ չեն տվել մտնել ոստիկանական բաժանմունք: Ի վերջո, երիտասարդներին պաշտպաններին դա թույլ են տվել, որից հետո փաստաբան Վահե Հովսեփյանը դուրս գալով հայտարարել է, որ երիտասարդների վրա ակնհայտ բռնության հետքեր են եղել:

Երեւանի Կենտրոնի ոստիկանության մոտ տասնյակ մարդիկ են հավաքվել, ովքեր լուրերի են սպասում բաժնում գտնվող ակտիվիստների մասին:

ՀԱԿ-ը ԸՆԹԱՆՈՒՄ Է «ՄԱՐՏԻ-1-Ի» ՓՈՐՁՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ…

Ոստիկանության պարզաբանումը ՀԱԿ-ի ակտիվիստների հետ միջադեպի մասին

Օգոստոս 10, 2011 | 02:51

Հայաստանի ոստիկանությունը պարզաբանել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներին բերման ենթարկելու հանգամանքը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ օգոստոսի 9-ի երեկոյան, ժամը 21.20-ի սահմաններում, Օպերայի հրապարակի շրջակայքում ծառայություն կատարող ոստիկանները հասարակական կարգը խախտելու համար դիտողություն են արել մի քաղաքացու:

«Այդ պահին ոստիկանական վերակարգին են մոտեցել մի խումբ երիտասարդներ, միջամտել են իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների գործողություններին, վիրավորել նրանց, սեռական բնույթի հայհոյանքներ տվել:

Նրանց կարգի հրավիրելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել. նրանք շարունակել են սադրիչ եւ խուլիգանական գործողությունները: Ոստիկանական վերակարգը, օժանդակ ուժեր կանչելով, փորձել է վերականգնել հասարակական կարգը, սակայն երիտասարդները հրմշտոց  են հրահրել ու դիմադրություն ցույց տվել:

Ոստիկանական կարգախմբերին, ի վերջո, հաջողվել է զսպել հասարակական կարգը խախտողներին ու բերման ենթարկել ոստիկանության բաժին:  Այդ ընթացքում նրանցից մեկը հարվածել է իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանին, ով դեմքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բերման ենթարկվածները սադրիչ ու խուլիգանական գործողությունները շարունակել են նաեւ բաժնում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

urvakan
Aug 9, 2011 22:36


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('14305') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD .\xD5\xB5\xD5\xB8...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD .\xD5\xB5\xD5\xB8...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD .\xD5\xB5\xD5\xB8\xD5\xA9 ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): re in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219